Ազգային պաշտպանության խնդիրը և Ղ․ Աղայանը
Արտաքին տեսք
| Ազգային պաշտպանության խնդիրը և Ղ․ Աղայանը | |
|---|---|
| Ժանր | հոդված |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1916 |
| Հրատարակչություն | Հորիզոն |
| Հրատարակվել է | 1916 |
| Վիքիդարան | Ազգային պաշտպանության խնդիրը և Ղ․ Աղայանը |
«Ազգային պաշտպանության խնդիրը և Ղ․ Աղայանը», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծը այս հոդվածը գրել է Ղազարոս Աղայանի մահվան հինգերորդ տարելիցին։
Հովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1916 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է 1916 թվականին հունիսի 19-ին և 21-ին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի № 135 և 136 համարներում, որից հետո տպվել է Երևանում 1969 թվականին լույս տեսած Ն․ Թումանյանի «Թումանյանը քննադատ» գրքում էջ 372-378)[1]։
Այնուհետև 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 358-364)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից[1]։
