Jump to content

«Մասնակից:Lilit Sharbatyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 372. Տող 372.
** Մայրը՝ Օլգա Յուլիի Տալկովա (Շվագերուս)<ref name="ital.by.ru" /> ([[1924]] թվական [[մարտի 3]] — [[2007]] թվական [[ապրիլի 24]])<ref name="bozaboza" /> , մահացել է կերակրափողի քաղցկեղից<ref name="nikroges.ru">[http://www.talkov.nikroges.ru/ Игорь Тальков<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>
** Մայրը՝ Օլգա Յուլիի Տալկովա (Շվագերուս)<ref name="ital.by.ru" /> ([[1924]] թվական [[մարտի 3]] — [[2007]] թվական [[ապրիլի 24]])<ref name="bozaboza" /> , մահացել է կերակրափողի քաղցկեղից<ref name="nikroges.ru">[http://www.talkov.nikroges.ru/ Игорь Тальков<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>
*** Ավագ եղբայրը՝ Վլադիմիր Վլադիմիրի Տալկով (ծնվել է [[1953]] թվականի [[ապրիլի 14]]-ին) — [[Քանդակագործություն|քանդակագործ]], ստեղծել է Պ. Ա. Ստոլիպինի արձանը [[Սարատով]]ում, քանդակագործ Վյաչեսլավ Կլիկովի հետ համատեղ, նա ունի երկու որդի. Վլադիմիր Տալկով ([[1983]] թվական [[սեպտեմբերի 29]] — [[2013]] թվական [[մայիսի 30]])<ref>[http://www.proza.ru/2010/04/14/960 Владимир Тальков. Брат…]</ref> և Գեորգի Տալկով (ծնված [[2000]] թվականի [[ապրիլի 20]]-ին)<ref name="nikroges.ru" />։ Վլադիմիր Տալկովը դառնում է բարդ Նիկոլայ Եմելինի համերգային տնօրենը, նա ուղեկցում էր Իգորին համերգներում և երգերի ձայնագրման ժամանակ։ Երբ սպանեցին Իգորին, Վլադիմիրը գտնվում էր [[Համբուրգ]]ում։ Ըստ Վլադիմիրի խոսքերի, Իգոր Տալկովը և [[Իրինա Ալեգրովա]]ն ընկերություն էին անում ընտանիքներով<ref>[http://kp.ru/daily/23937.3/169672/ Владимир Тальков: Я работаю с исполнителем, похожим на Игоря]</ref>։
*** Ավագ եղբայրը՝ Վլադիմիր Վլադիմիրի Տալկով (ծնվել է [[1953]] թվականի [[ապրիլի 14]]-ին) — [[Քանդակագործություն|քանդակագործ]], ստեղծել է Պ. Ա. Ստոլիպինի արձանը [[Սարատով]]ում, քանդակագործ Վյաչեսլավ Կլիկովի հետ համատեղ, նա ունի երկու որդի. Վլադիմիր Տալկով ([[1983]] թվական [[սեպտեմբերի 29]] — [[2013]] թվական [[մայիսի 30]])<ref>[http://www.proza.ru/2010/04/14/960 Владимир Тальков. Брат…]</ref> և Գեորգի Տալկով (ծնված [[2000]] թվականի [[ապրիլի 20]]-ին)<ref name="nikroges.ru" />։ Վլադիմիր Տալկովը դառնում է բարդ Նիկոլայ Եմելինի համերգային տնօրենը, նա ուղեկցում էր Իգորին համերգներում և երգերի ձայնագրման ժամանակ։ Երբ սպանեցին Իգորին, Վլադիմիրը գտնվում էր [[Համբուրգ]]ում։ Ըստ Վլադիմիրի խոսքերի, Իգոր Տալկովը և [[Իրինա Ալեգրովա]]ն ընկերություն էին անում ընտանիքներով<ref>[http://kp.ru/daily/23937.3/169672/ Владимир Тальков: Я работаю с исполнителем, похожим на Игоря]</ref>։

=== Անձնական կյանք ===
[[1979]] թվականի [[հուլիսի 22]]-ին Իգոր Տալկովը ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Տատյանայի հետ, նրան պարի հրավիրելով «Մետելիցա» սրճարանում։ Իգորը մասնակցում էր «Դե, աղջիկներ» («А ну-ка, девушки») հաղոդմանը որպես երաժիշտ և Տատյանային հրավիրում է նկարահանվելու մասսովկայում։ [[1980]] թվականին տեղի է ունենում նրանց հարսանիքը։ Ամուսնության մեջ ընտանիքը ապրում է ավելի քան 11 տարի։

[[1981]] թվականի [[հոկտեմբերի 14]]-ին ծնվում է նրանց որդին՝ Իգոր Տալկով-կրտսերը, ում Իգորը պաշտում էր<ref>{{cite web
| url = http://www.talkov.nikroges.ru/pressa/article/038_artic.htm
| title = Игорь Тальков: Рыцарь печального образа
| accessdate = 12 июня 2008
| archiveurl = http://www.webcitation.org/61GPGeKG8
| archivedate = 2011-08-28
}}</ref>։ Ամուսնու մահից հետո Տատյանա Իվանի Տալկովան փորձում էր սովորել հոգեբանի մասնագիտություն, սակայն, այնուհետև, թողնում է այդ գաղափարը։ [[Ստանիսլավ Գովորուխին]]ը առաջարկում է նրան աշխատել իր ֆիլմերից մեկի նկարահանումների ժամանակ։ Այդ ժամանակից Տատյանա Տալկովան<ref>[http://vitaly-gulyaev.narod.ru/vgtxt/1991_10_Taljkov.html "Моего убийцу никогда не найдут, " — сказал незадолго до гибели Игорь Тальков. И оказался прав]</ref> աշխատում է «[[Մոսֆիլմ]]» կինոընկերությունում որպես ռեժիսորի օգնական, մասնակցություն է ունեցել «Տիսկի», «Ստիլյագներ», «Բնակելի կղզի. Գոտեմարտ» ֆիլմերի նկարահանումներին<ref>[http://my-hit.org/star/20429 Татьяна Талькова]</ref><ref>[http://www.ilovecinema.ru/persons/tatiana_talkova/ Татьяна Талькова (Tatiana Tal’kova): фильмы, фото, биография — iLovecinema.ru]</ref><ref>[http://www.bugifilm.ru/creators/talkova_tatyana.html Создатель фильма «Стиляги» Талькова Татьяна — Bugifilm]</ref>։

Երբ Իգորը սպանվում է, նրա որդի Իգոր Տալկով-կրտսերը ընդամենը իննը տարեկան էր։ Հարցազրույցներից մեկում նա խոստովանում է, որ այդ ժամանակ նա չէր ցանկանում զբաղվել երաժշտությամբ<ref>{{статья|автор = Павлова А.|заглавие = Игорь Тальков-младший: «Папа учил меня быть мужиком»|ссылка = http://smena.ru/news/2003/10/05/1040/
|издание = [[Смена (журнал)|Смена]]}}</ref>։ Տալկով-կրտսերի խոսքերով, նրա հրապուրումը երաժշտությամբ սկսվում է տասնհինգ տարեկանից<ref>{{статья|автор = Сухова Е.|заглавие = Игорь Тальков-младший: «Известность нужно заслужить…»|ссылка = http://www.talkov.nikroges.ru/pressa/intervieve/005_about.htm|издание = Пресса царского села|номер = 53}}</ref>։ Սկզբում նա գտնում է հոր սինթեզատորը և հետաքրքրությունից սկսում է ուսումնասիրել գործիքի հնչյունության սկզբունքը։ Ժամանակի ընթացքում նա սկսում է տիրապետել այդ գործիքը և սկսում է երգեր գրել։ [[2005]] թվականին թողարկվում է նրա առաջին ալբոմը՝ «Պետք է ապրել»։ Ալբոմը կազմված է տասնութ երգերից, որոնցից տասնինգը անձամբ Իգոր Տալկով-կրիսերի ստեղծագործությունն են, իսկ երեքը՝ նրա հոր երգերն են նոր հնչյունավորմամբ։ [[2007]] թվականին նա երգչուհի Ազիզայի հետ առաջին անգամ երգում է միասին (դա հեղի է ունենում «Գլխավոր հերոս» հաղորդման ժամանակ<ref>[http://geroy.ntv.ru/subject.jsp?sid=5881 Азиза и Тальков: Невозможный дуэт]</ref>)։








16:12, 1 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Իգոր Տալկով
Игорь Тальков
Պատկեր:Talkov portrait noir et blanc.png
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունИгорь Тальков
Ի ծնե անունԻգոր Վլադիմիրի Տալկով
Ծնվել էԳրեցովկա, Շյոկինսկի շրջան, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մահացել էՍանկտ Պետերբուրգ
Ժանրերռոք
հեղինակային երգ
փոփ-ռոք
Մասնագիտություներգիչ, բանաստեղծ, երգերի հեղինակ, դերասան
Գործիքներկիթառ, բաս-կիթառ, ակորդեոն, ռոյալ
ԿապվածԼյուդմիլա Սենչինա,
Դավիթ Թուխմանով,
Յակով Դուբրավին,
Մարգարիտա Տերեխովա,
Վալերի Լեոնտև[1]

Իգոր Վլադիմիրի Տալկով (ռուս.՝ И́горь Влади́мирович Талько́в, 1956 թվական, նոյեմբերի 4, Գրեցովկա, Շյոկինսկի շրջան, Տուլայի մարզ1991 թվական, հոկտեմբերի 6, Սանկտ Պետերբուրգ), խորհրդային ռոք-երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, բանաստեղծ, կինոդերասան։

Ստեղծագործական ճանապարհի սկզբում համագործակցել է «Ապրիլ», «Կալեյդոսկոպ» և «Էլեկտրոկլուբ» խմբերի հետ։ Այդ ժամանակ Իգորի կողմից գրվել էին բազմաթիվ երգեր, սակայն նա տնարավորություն չուներ կատարելու նրանք[2]։

Առաջին անգամ լայն հասարակությանը հայտնի դարձավ 1987 թվականի «Տարվա երգ» փառատոնում «Մաքուր լճակներ» («Чистые пруды») ստեղծագործության կատարումից հետո[2]։ Դրանից հետո, որպեսզի հանդիսատեսի հետ կիսվի սեփական երգերով, որոնցից շատերը երաժշտական ոճով և տեքստով տարբերվում էին այն ստեղծագործություններից, որոնք կատարում էր նախկինում, Տալկովը ստեղծում է «Փրկարար օղակ» («Спасательный круг») խումբը և շուտով նրա հետ մեկնում է հյուրախաղերի ծրագրով, որը բաղկացած էր երկու մասից՝ երգեր քաղաքական թեմաներով և լիրիկա։ 1989 թվականին մոտ Տալկովի կողմից գրվել էին ավելի քան երկու հարյուր երգեր։ Տալկովի ստեղծագործությունները դժվար է վերագրել որևէ որոշակի ոճի, այն գտնվում է մոտավորապես փոփ-երաժշտության, ռոքի և հեղինակային երգի խաչմերուկում։[3]

Սպանվել է 1991 թվականի հոկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում, «Յուբիլեյնի» Սպորտի պալատում, անհայտ հանգամանքներում։

Կենսագրություն

Վաղ տարիներ

Տալկովների տոհմը պատկանում էր ազնվական դասին, Իգորի պապը հայրական կողմից՝ Մաքսիմ Մաքսիմի Տալկովը, ժառանգական կազակ էր և ռազմական ինժեներ, հորեղբայրները՝ ռարական բանակի սպաներ[4]։ Իգորի ծնողները (հայրը՝ Վլադիմիր Մաքսիմի Տալկով (1907—1978 թվականներ), մայրը՝ Օլգա Յուլիի Տալկովա (ծնված Շվագերուս), Ստավրոպոլյան նահանգի ծնունդ, էթնիկ գերմանացու և տեղացի կազակուհու դուստր) ռեպրեսիայի էին ենթարկվել և ծանոթացել են բանտարկության վայրերում (Օռլովո Զուևո ավան, Չեբուլինսկի շրջան, Կեմերովոյի մարզ), որտեղ 1953 թվականի ապրիլի 14-ին ծնվել է նրանց որդին՝ Վլադիմիր Տալկովը, Իգորի ավագ եղբայրը։ Ռեաբիլիտացիայից հետո ընտանիքը բնակության համար ուղղարկվում է Շյոկինո քաղաք, առանց հետագա բնակության վայրը փոխելու իրավունքի։

1956 թվականի նոյեմբերի 4-ին Իգոր Տալկովը ծնվում է Գրեցովկա գյուղում, Շյոկինոյից ոչ հեռու։ Մինչ 1974 թվականը նա սովորել է Շյոկինոյի № 11 միջնակարգ դպրոցում, միաժամանակ, 1966-1971 թվականներին զբաղվել է երաժշտական դպրոցում, բայանի դասարանում։ Դպրոցական առարկաներից նրան դուր էին գալիս գրականությունը, պատմությունը և աշխարհագրությունը, իսկ մաթեմատիկան և ֆիզիկան, ընդհակառակը, եղել են ոչսիրելի առարկաները[5]։ Սովորելու ժամանակ Իգորը երազում էր դառնալ հոկեյիստ և այդ նպատակին հասնելու համար լրջորեն մարզվում էր[6]։ 1972 թվականին նա մեկնում է Մոսկվա, որպեսզի ընդունվի ԲԿՄԱ-ի կամ «Դինամո»-ի դպրոցը, սակայն չի անցնում ընտրությունը։

Երաժշտությունը Իգոր Տալկովը սիրում էր դեռ վաղ մանկությունից[5]։ Նա դնում էր աթոռը, նրա վրա, մեկը մյուսի վրա, դնում էր երկու կաթսաների կափարիչներ, ոտքին ամրացնում էր պահածոյի կափարիչ և ևս մեկը տեղադրում էր հատակին։ Այսպիսով, աթոռը օգտավգործվում էր որպես թմբուկ, իսկ կափարիչները որպես ափսեներ և ոտնակ բաս-թմբուկի համար։ Նաև, եղբոր հետ միասին, Իգորը կազմակերպում էր համերգներ, որտեղ հանդիսատես էին հանդտսանում խաղալիքները, իսկ երաժշտական գործիքներ՝ լվացքի տախտակը (բայան) և պղնձե ափսեները (թմբուկ)։ Իգոր Տալկովի առաջին իսկական երաժշտական գործիքը ծնողների կողմից գնված «Կիրով» տեսակի բայանն էր։[5]

Դպրոցում Իգորը եղել է «Կիթառահարներ» համույթի մասնակից և ղեկավարել է երգչախումբը[7]։ Ավագ դասարաններում Իգոր Տալկովը նվագում էր դաշնամուրի և կիթառի վրա, իսկ հետագայում, ինքնուրույն, տիրապետում է բաս-կիթառին, ջութակին և հարվածային գործիքներին։ Հայտնի է, որ երաժշտի սիրելի գործիքն է եղել սաքսոֆոնը, սակայն նրա վրա նվագել նա չի կարողացել[4]։

Նոտային գիտելիքներ Իգորը չի սովորել, որի համար զղջում էր[2], սակայն արագ ընկալում էր երաժշտությունը լսողությամբ և մի քանի րապե անց կարող էր այն վերարտադրել[2]։

Իր հիշողություններում Օլգա Տալկովան, Իգորի մայրը, պատմում էր, ինչպես մի անգամ մանկությունում նա խզում է իր ձայնը, որից հետո այն դառնում է խռպոտ[5]։ Այցելելով կոկորդաբանին, նա իմանում է, որ հիվանդ է խրոնիկական կոկորդաբորբով։ Այդ կապակցությամբ Իգորը ստիպված էր կատարել հատուկ շնչառական մարմնամարզություն, որը նրան օգնեց որոշ ժամանակ անց նորից վերականգնելու ձայնը, բայց այնուամենայնիվ, հետագայում, համերգներից հետո, նա երբեմն, ամենևին, չէր կարողանում խոսալ։

Երգեր Իգոր Տալկովը սկսել է գրել 1973 թվականից։ Առաջին ստեղծագործությունը եղել է «Ես մի քիչ ափսոսում եմ» («Мне немного жаль»)[6]։ Դրանից հետո ստեղծվում են բազմաթիվ տարբեր ուրվագծեր, իսկ 1975 թվականին լույս աշխարհ է գալիս աշխարհում մարդու ճակատագրի մասին բալլադը, «Ճակատագիր» («Доля») անվանումով, որը հեղինակը համարում է իր առաջին մասնագիտական աշխատանք[6]։ Տասնվեց տարեկանում Իգոր Տալկովը ընկերների հետ ստեղծում է «Նախկինը և հիշողություններ» («Былое и думы») վոկալ-գործիքային համույթը[7], իսկ դպրոցն ավատելուց հետո դառնում է Տուլայի «Ֆանտի» («Фанты») պրոֆեսիոնալ երաժշտական խմբի մասնակից, որի ղեկավարն է դառնում Գ. Վասիլևը[7]։ Փորձերի ժամանակ երաժիշտները նվագում էին նոտաներով և այդ պատճառով Իգորը ստիպված էր սովորելու նոտային գիտելիքներ, որը նա բաց էր թողել երաժշտական դպրոցում[5]։ Այդ նրան հաջողվում է մեկ ամառվա ընթացքում։

Երաժշտությունից բացի Տալկովին հրապուրում էր թատրոնը։ Դպրոցն ավարտելուց հետո նա մեկնում է Մոսկվա, որպեսզի ընդունվի թատերական ուսումնարան, սակայն դժվարությունների է բախվում գրականության քննություն հանձնելու ժամանակ, քանի որ ծանոթ չէր Մաքսիմ Գորկու «Մայրը» վեպի տեքստին[8]։ Այդ ժամանակ, 1975 թվականին, Իգորը դառնում է Տուլայի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկո-մաթեմատիկական ֆակուլտետի ուսանող, որպեղ սովորում է մեկ տարվա ընթացքում, սակայն այնուհետև հասկանում է, որ իր մոտ չկա ձգտում դեպի ճշգրիտ գիտությունները[2]։ Տուլայի մանկավարժական ինստիտուտից հեռանալուց հետո, մեկ տարվա ընթացքում, նա սովորում է Լենինգրադի մշակույթի ինստիտուտում, սակայն կրթական համակարգը նրան չէր գոհացնում[9]։ Բարձրագույն երաժշտական կրթություն Իգորը նույնպես չուներ։

Մանկությունում Իգորը հավատում էր կոմունիզմին և ծնողները չէին ցանկանում նրան տարհամոզել[8]։ Մի անգամ, երբ Իգորի մայրը իր անբավարարությունն է հայտնում Լեոնիդ Բրեժնևի կառավարմամբ, նրա որդին ասում է, որ կհեռանա տնից, եթե նմանատիպ բաներ կկրկնվի ևս մեկ անգամ[4]։ Այն գիտակցումը, որ այդ իդեալները չարդարացան, Իգորի համար դառնում են հիվանդագին։[8]

1975 թվականին Իգոր Տալկովը Տուլայի հրապարակում հանդես է գալիս Լեոնիդ Բրեժնևի քաղաքականության քննադատությամբ[10]։ Խորհրդային համակարգի հետ անախորժություններ հաջողվում է խուսափել հայտնի հեծանվորդ Ա. Կոնդրատևի օգնությամբ, ում հետ Իգորը նվագում էր միևնույն երաժշտական խմբում։ Տալկովի գործը չի հասցվում մինչև դատարան, սակայն նրան, որպես «անհուսալի մտավորական», ուղղարկում են ծառայելու շինարարական բատալիոն, մերձմոսկովյան Նախաբինո[11]։ Ծառայությունից ազատ ժամանակ Իգոր Տալկովը գրում է երգեր և փորձեր է անում իր կողմից ստեղծված «Աստղիկ» (ռուս.՝ «Звёздочка») համույթի հետ։

Ստեղծագործական ուղի

Ծառայելով բանակում Իգորը վերադառնում է Շյոկինո, իսկ այնտեղից վաստակի է մեկնում Սոչի։ Այստեղ, «Ժեմչուժինա» հյուրանոցում, նա ընդունվում է վարիետեում բաս-կիթառահար և վոկալիստ, խմբում, որի առաջատար վոկալիստն էր հանդիսանում Ալեքսանդր Բարիկինը։ 1979 թվականին Սոչիում հյուրախաղերի էր իսպանացի երգիչ Միչելը, ում շատ է դուր գալիս բաս-կիթառահարը վարիետեից և թարգմանչուհին իգորին առաջարկում է աշխատել Միչելի հետ։ Իգորը համաձայնվում է և Ուլյանովսկում նա ներկայացվում է Միչելի երաժշտախմբին, որից հետո սկսում է աշխատել բաս-կիթառահար նրա մոտ երաժշտախմբում, հիվանդացած Եֆիմ Գելմանի փոխարեն։ Հյուրախաղերը անց էին կացվում ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքով, լավագույն հրապարակներում և ավարտվում են 1980 թվականի մայիսին Սուխումիում։ Մոսկվա վերադառնալուց հետո ձայնագրվում է սկավառակ։ Երաժիշտը աշխատում է Սոչիի և Մոսկվայի ռեստորաններում, այնտեղ հանդիպելով բազմաթիվ հայտնի կատարողների հետ («Պեսնյարի», «Ուրախ տղաներ» (ռուս.՝ «Весёлые Ребята»))։ Սակայն Իգորը որոշում է, որ նվագել ըստ պատվերի ստորացուցիչ է և 1982 թվականից նա դադարում է ելույթներ ունենալ նմանատիպ վայրերում։[9]

1976 թվականից Տալկովը սկսում է ելույթներ ունենալ պրոֆեսիոնալ բեմում։ Երկրի փոքրիկ քաղաքներով հյուրախաղերի է մեկնում «Ապրիլ» և «Կալեյդոսկոպ» խմբերի հետ։ Բազմաթիվ երգեր գրվում են այդ ժամանակ, սակայն կատարել նրանք հնարավորություն չկար[2]։

«Ապրիլ» խմբի փորձերից մեկի ժամանակ, Տաջիկստանում հյուրախաղերի ընթացքում, բարձրախոսները ուժեղ աղմկում էին։ Խումբը հետևում է խորհրդին՝ հողանցել սարքավորումները ուժային արկղիկի վրա, որի պտուտակը տեղի էլեկտրիկը որոշել էր որպես հողանցման կետ։ Չկռահելով այն մասին, որ դա արդյունաբերական հոսանք էր 380 վոլտ լարումով, «Ապրիլ»-ը ելույթ է ունենում։ Համերգից հետո Իգորը խոնարհվում է հանդիսատեսին և հեռանում վարագույրից այն կողմ։ Հանկարծ հոսանքի հարվածից նա ձեռքը քաշում է բարձրախոսից, ուշագնաց է լինում և ընկնում։ Ընկերները շատ արագ կարողանում են ուշքի բերել նրան, սակայն որոշ ժամանակ, դրանից հետո, նա խուսափում էր վերցնել բարձրախոսը և խնդրում էր այն փաթաթել մեկուսացուցիչով։[5]

1980 թվականին Մոսկվայի «Նաուկա» ակումբի տնօրենը Իգորին հրավիրում է ելույթ ունենալ դիսկոտեկի ժամանակ։ Այստեղ Իգորը կարդում է իր «Եգոր Պապ» (ռուս.՝ «Дед Егор») եռագրությունը, որի ֆաբուլան սահմանում է այսպես. «Հին բոլշևիկը ընկնում է շնորհազրկման մեջ, խմում է և «աչքերը բացվում են»։ Նա պատուհանից նայում է փողոց, մարդկանց և խորհում է սահմանների, մերձավորների և օտարների, այն մասին, որ բոլորը զգում են ցավը միանման, միանման են ուրախանում։ Բոլորն ունեն մեկ գլուխ և ձեռքերին հինգ մատ, իսկ մենք անընդհատ ցանկանում ենք բաժանվել, սահմանազատվել»[12]։ Այդ ելույթից հետո ակումբի տնօրենին հեռացնում են պաշտոնից, իսկ երաժիշտին չէին հրավիրում ելույթներ ունենալ դիսկոտեկներում։[12]

1984 թվականին նա ելույթ է ունենում խմբում, որը ձայնակցում էր երգչուհի Լյուդմիլա Սենչինային և զուգահեռաբար հնչյունավորող էր աշխատում Ստաս Նամինի մոտ։ Այդ ժամանակ գրվում են երգեր Յակով Դուբրավինի երաժշտության հիման վրա՝ «Փակ շրջան» («Замкнутый круг»), «Աերոֆլոտ» ««Аэрофлот»», «Բնությունում գեղեցկություն եմ փնտրում» («Ищу в природе красоту»), «Տոն» («Праздник»), «Իրավունք բոլորին է տրված» («Право всем дано»), «Լուսաբացից մեկ ժամ առաջ» («Час до рассвета»), «Նվիրված ընկերուհի» («Преданная подруга») և այլն։ 1986 թվականին, Իրինա Ալեգրովայի հետ միասին, դառնում է Դավիդ Թուխմանովի կողմից ստեղծված «Էլեկտրոկլուբ» խմբի մենակատար և հնչյունավորող։ 1987 թվականի աշնանը «Էլեկտրոկլուբ» խումբը երկրորդ տեղն է գրավում հանրամատչելի երաժշտության «Ոսկե Կամերտոն» (ռուս.՝ «Золотой камертон») փառատոնում։

1987 թվականին Դավիդ Թուխմանովի «Մաքուր լճակներ» երգը՝ Իգոր Տալկովի կատարմամբ, ներգրավվում է «Տարվա երգ» հաղորդաշարում, որից հետո Իգորը հայտնի է դառնում որպես լիրիկական երաժիշտ[2]։ Սակայն երգերի մեծ մասը, որոնք գրում էր Իգոր Տալկովը, բացարձակ նման չէին «Մաքուր լճակներ» երգին[8] և որպեսզի դրանք կատարի, նա հեռանում է «Էլեկտրոկլուբ»-ից և ստեղծում է սեփական «Փրկարար օղակ» (ռուս.՝ «Спасательный круг») խումբը։ Խումբը Ռուսաստանով հյուրախաղերի է մեկնում ծրագրով, որը բաղկացած էր երկու մասից՝ երգեր քաղաքական թեմատիկայով և լիրիկա։

Ազատ ժամանակ Իգորը հետազոտում էր Ռուսաստանի պատմությունը նյութերով, որոնք նա ինքնուրույն փնտրում էր արխիվներում և գրադարաններում։ Դրա համար նա օրվա մեջ պարտադիր հատկացնում էր գոնե երկու ժամ[8]։ Իգոր Տալկովի տանը հավաքվել էր ռուսական և արտասահմանյան պատմական բազմաթիվ հիշագրություններ, հիշողություններ, հետազոտություններ, վիճակագրական տվյալներ[13]։ Այսպիսով, նա մշտապես կուտակոււմ էր տեղեկություն, իսկ այնուհետև, ակնթարթորեն, տեղի էր ունենում երգ գրելու գործընթաց[8]։ Այսպես, մեկ անքուն գիշերից հետո, Իգորը բառացիորեն երկու րոպեի ընթացքում գրում է «Ռուսիա» («Россия») երգը, ոչ մի անգամ չփոխելով ոչ մի տող։[2]

1988 թվականին «Հայացք» («Взгляд») ծրագիրը կազմակերպում է հավաքական համերգ «Լուժնիկի» Սպորտի պալատում։ Հրավիրված արտստների թվում էր նաև Իգոր Տալկովը։ Համաձայն պայմանավորվածության, նրա ելույթը պետք է բաղկացած լիներ միայն մեկ երգից՝ «Օրինավոր տղա» («Примерный мальчик»)[14], սակայն դրա փոխարեն նա կատարում է ստեղծագործություններ, որոնք անհրաժեշտ էր գտնում տվյալ ժամանակատվածին։ Արդյունքում «Հայացք»-ի հաղորդավարները ընդհատում են համերգը, իսկ Իգորը ստիպված է լինում լքել բեմը[15]։ «Վերակառուցման բիթլները» գրքում առասպել են անվանվոմւ երգչի այն պնդումները, թե նա արգելված էր այդ հաղորդումում։[16]

1989 թվականի դեկտեմբերին «Կեսգիշերից առաջ և հետո» հեռուստահաղորդման հաղորդավար Վլադիմիր Մոլչանովը իր ծրագրի մեջ է ընդգրկում «Ռոսիա» երգի տեսահոլովակը, որը նկարահանվել էր ծրագրի նկարահանման խմբի կողմից։ Դրանից հետո ունկնդիրները իրականից ճանաչում են Իգոր Տալկովին, նա հայտնի է դառնում որպես բազմապլանային երգերի հեղինակ և կատարող[17]։

1990-1991 թվականներին Տալկովը գտնվում էր հանրաճանաչության գագաթնակետին։ Նրան սկսում են հրավիրել կինոնախագծեր, ինչը նշանակում էր նոր մակարդակ նրա կարիերայում։

Այսպես, «Ռոսիա» երգի տեսահոլովակի դիտումից հետո գնահատելով Իգորի դերասանական տվյալները, կինոռեժիսոր Ալեքսեյ Սալտիկովը նրան հրավիրում է «Արծաթավում Իշխան» (հետագայում վերանվանված «Արքա Իվան Ահեղ») ֆիլմի գլխավոր դերին։ Սակայն, ռեժիսորի փոխարինումից հետո, սցենարը փոփոխության է ենթարկվում և սկսում է միայն հեռվից հիշեցնել Ալեքսեյ Տոլստոյի վեպը, մասնակիորեն ձեռք բերելով ծաղրերգական բնույթ[18]։ Իգորը չի ավարտում իր դերը, հրաժարվում է ձայնավորել այն և ֆիլմի շնորհանդեսի ժամանակ, 1991 թվականի օգոստոսին, ներողություն է խնդրում Ալեքսեյ Տոլստոյից և հանդիսատեսից նրա համար, որ նրանում մասնակցություն է ունեցել։

«Արծաթավում Իշխան»-ի նկարահանումներին զուգահեռ Իգոր Տալկովը աշխատում էր «Վերջին սահմանից այն կողմ» («За последней чертой») կինոնկարում, խաղալով դրամաշորթների ավազակախմբի պարագլխի դերը։ Դրամաշորթներից մեկի դերը կատարում է Վլադիմիր Տալկովը։ Ինքը՝Իգորը, այդ ֆիլմում ցանկանում էր խաղալ դրական հերոսի, սակայն նրան պայման են դնում, որ դրա համար նա պետք է հարդարվի, սափրի բեղերա ու մորուքը և նա հրաժարվում է։

1990 թվականին «Տարվա երգ»-ում հնչում է «Նախկին փոխ-եսաուլ» («Бывший подъесаул») երգը։ Այդ երգի կատարումից առաջ, համերգներից մեկի ժամանակ, Իգորը պատմում է այն մասին, թե ում է այն նվիրված. «Նախկին ցարական սպա Ֆիլիպ Միրոնով, Գեորգիևյան ասպետ, Ռուս-ճապոնական պատերազմի հերոս, 1917 թվականին դավաճանում է երդումին, իր վրայից պոկում է շքանշանները, ոսկե ուսադիրները և խաչերը և գնում է պայքարելու, այսպես կոչված, «ժողովրդական» իշխանության համար»[19]։

Մի անգամ Իգորը իր խմբի հետ թռչում էր Տյումեն համերգի։ Երբ ինքնաթիռը ընկնում է կայծակային ամպի մեջ, բոլորն սկսում են անհանգստանալ։ Այդ ժամանակ Իգոր Տալկովը ասում է. «Մի վախեցեք։ Քանի դառ դուք ինձ հետ եք, դուք չեք զոհվի։ Ինձ կսպանեն մեծ ամբոխի կուտակման ժամանակ և մարդասպանին չեն գտնի»[20]։ Այդ պատահարից հետո գրվում է «Ես կվերադառնամ» («Я вернусь») երգը։[15]

1991 թվականի գարնանը և ամռանը, Տալկովը իր «Փրկարար օղակ» երաժշտական խմբի հետ, ԽՍՀՄ բազմաթիվ համերգային հրապարակներում ցուցադրում է «Դատ» («Суд») հեղինակային համերգային ծրագիրը, որի մեջ մտնում են երաժշտի առավել սուր սոցիալական երգերը և նրա առավել հայտնի լիրիկական երգերը։ Ըստ մտահղացման, ծրագիրը իրենից ներկայացնում էր դատ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչների և Խորհրդային պետության հետագա բոլոր ղեկավարների նկատմամբ, ովքեր, ըստ հեղինակի կարծիքի, Ռուսաստանը վեր են ածել մոլորակի ամենահետամնաց երկրներից մեկը և զարգացած կապիտալիստական երկրների հումքային բազա[21]։

1991 թվականի օգոստոսի 22-ին, օգոստոսյան պուտչի ժամանակ, Իգոր Տալկովը իր խմբի հետ ելույթ էր ունենում Լենինգրադի Դվորցովի հրապարակում։ Կատարվում են «Պատերազմ» («Война»), «Ես կվերադառնամ», «ԽՄԿԿ» («КПСС»), «Պարոնայք դեմոկրատներ» («Господа демократы»), «Ստոպ։ Մտածում եմ» («Стоп! Думаю себе!»), «Գլոբուս» («Глобус»), «Ռոսիա» երգերը։ Այդ ժամանակ, նրա անձնական բժշկի միջոցով, նա Բորիս Ելցինին է փոխանցում «Պարոն նախագահ» («Господин президент») երգի ձայնագրությունը։ Այդ երգում հիասթափություն է հնչում Ռուսաստանի առաջին նախագահի, ում վրա Իգորը սկզբնական շրջանում մեծ հույսեր էր դնում, քաղաքականության վերաբերյալ։

«Մոնոլոգ» գիրքը կազմող Օլգա Դուբովիցկայան, «Երեկոն Դմիտրի Դիբրովի հետ» հաղորդման եթերում, պատմում է 1991 թվականի հոկտեմբերի 2-ին Իգորի հետ իր զրույցի մասին. «Իգորը համոզված էր, որ գոյություն ունի ինչ-որ բան, որը տիրապատում է իշխանությամբ իշխանության վրա, դա օրենքն է օրենքի վրա, դա մարդկանց դասակարգ է, ում ձեռքերում է ողջ կապիտալը, ում հարկավոր է իրենց ենթարկել Երկրագնդի ցանկացած մասնիկը։ Եվ այդ մարդիկ Երկրագնդի յուրաքանչյուր մասում որոշում են այն դատավորին, ով այդ մասին տիրապատում է, որպեսզի անեն այն, ինչ իրենց համար հարմար է։ Իգորը համոզված էր, որ ժամանակին Լենինին հրաման էր տրված փլուզել Ռուսական կայսրությունը։ Ինչու՞։ Որովհետև նրանք վտանգավոր ազգ են, ում շատ դժվար է ենթարկել, ըստ էության, բնության արմատներով, ռուսական ոգու բնությամբ, որ դա այն ազգն է, ով ավելի քիչ է հավատում քաղաքագետներին և ավելի շատ՝ բանաստեղծներին։ Հենց այդ պատճառով նա համարում էր, որ բանաստեղծները հեռանում են հենց առաջինը։ Որովհետև, իրականում, ժողովրդի մոտ դուրս գա բանաստեղծը կամ քաղաքագետը… մարդիկ, այնուամենայնիվ, ավելի շուտ կհավատան բանաստեղծին։ Նա համարում էր, որ Գորբաչովն այդ նույն վերնախավից, որին նա ծառայում էր, առաջադրանք ուներ փլուզել Միությունը, ինչը Գորբայովը հաջողութամբ իրականացրեց։ Եվ նրան բարձրացնում են հիերարխիական աստիճանով այն իշխանությանը, որը իշխանության վրա է։ Վերջին օրերին նա հիասթափված էր Ելցինով, նա չէր պնդում, չէր ասում այն, որ Ելցինը առաջադրանք ունի փլուզելու Ռուսաստանը, սակայն ենթադրում էր, որ դա հենց այդպես էր։ Արդյունքում նա գալիս է այն եզրակացության, որ այդ ամենը ամսի 2-ին էր, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում»։

Զոհվելու նախօրեին, հոկտեմբերի 5–ին, Իգորը ելույթ էր ունենում ակուստիկ համերգով, Գժելի ուսումնարանում, որի ժամանակ նրա կիթառի վրա կտրվում է լարը։[22]

Դա Իգորի վերջին բեմ դուրս գալն էր։

Մահ

Ըստ Տատյանա Տալկովայի խոսքերի, հոկտեմբերի 3-ին կամ 4-ին Իգորին զանգահարում են հեռախոսով և զրույցը ավարտվում է Իգորի պատասխանով. «Դուք ինձ սպառնու՞մ եք։ Լավ։ Պատերա՞զմ եք հայտարարում։ Ես ընդունում եմ այն։ Կտեսնենք, թե ով հաղթող դուրս կգա»[23]

1991 թվականի հոկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում, «Յուբիլեյնի» Սպորտի պալատում, անց կացվող համերգին ելույթ էին ունենում բազմաթիվ կատարողներ։ Երգչուհի Ազիզայի ընկերուհին, վերջինիս խնդրանքով, խնդրում է Իգոր Տալկովին ելույթ ունենալ նրանից առաջ, քանի որ Ազիզան չէր հասցնում նախապատրաստվել ելույթին[24]։ Իգորն իր մոտ հանդերձարան է կանչում երգչուհու տնօրեն Իգոր Մալախովին և նրանց միջև տեղի է ունենում բանավեճ։ Դրանից հետո Իգորի երկու թիկնապահները հանդերձարանից դուրս են հանում Մալախովին։ Իգորը սկսում է պատրաստվել ելույթին, սակայն, մի քանի րոպե անց, նրա մոտ է վազում նրա խմբի ադմինիստրատոր Վալերի Շլյաֆմանը՝ բղավելով այն մասին, որ Մալախովը դուրս է հանել ատրճանակը։ Տալկովը պայուսակից հանում է օդամղիչ-ազդանշանային ատրճանակը, որը ձեռք էր բերել ինքնապաշտպանության համար, դուրս է վազում միջանցք և տեսնելով, որ նրա թիկնապահները գտնվում են Իգոր Մալախովի նշանառության տակ, նրա ուղղությամբ կատարում է երեք կրակոց։ Մալախովը կռանում է և թիկնապահները, օգտվելով այդ հապաղումից, սկսում են նրան զինաթափել։ Այդ ժամանակ Մալախովը կատարում է երկու կրակոց, սակայն նրանք դիպչում են հատակին։ Թիկնապահները սկսում են հարվածել կրակողին և, ծածկելով գլուխը, նա վայր է գցում ատրճանակը։ Մի քանի ակնթարթ անց արձակվում է ևս մեկ կրակոց, որը դիպչում է Իգորի սրտին։ Երբ ժամանում է շտապ օգնության բրիգադը, բժիշկն անմիջապես արձանագրում է կենսաբանական մահ։

Քաղաքային դատախազությունը քրեական գործ է հարուցում։ Իգոր Մալախովը, ում հանդեպ համամիութենական հետախուզում էին հայտարարել, 10 օր անց մեղայականով կամավոր ներկայանում է։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին նրա վրայից հանվում է միտումնավոր սպանության մեղադրանքը։ Փորձաքննություն անցկացնելուց հետո, 1992 թվականի ապրիլին, հետաքննությունը պարզում է, որ վերջին կրակոցը կատարել է Շլյաֆմանը։ Սակայն 1992 թվականի փետրվարին մեղադրյալը արդեն մեկնել էր Իսրայել, որի հետ այդ ժամանակ Ռուսաստանը չուներ հանցագործի հետ հանձնման պայմանագիր և սպանության գործը դադարեցվում է։

Իգոր Տալկովի թաղման արարողությունը տեղի է ունենում 1991 թվականի հոկտեմբերի 9-ին, Մոսկվայում, Վագանկովսկի գերեզմանատանը։

Կարծիքներ

Քննադատություն

Իգոր Տալկովը փոստային նամականիշի վրա, 1999 թվական

Իր «Մենախոսություն» գրքում Տալկովը գրում է, որ մինչ 1989 թվականը նրան անվանում էին հակախորհրդային, իսկ «Ռոսիա» երգի կատարումից հետո նրան սկսում են համարել հակասեմիտ[25]։ «Մաքուր լճակներ» երգի հաջողությունից հետո Իգորը հանդիսատեսին ներկայանում էր բացառապես լիրիկական երաժշտի կերպարով և երբ նա սկսում էր կատարել քաղաքական թեմաներով իր «կտրուկ» երգերը, հանդիսատեսներից շատերը տարակուսում էին[26]։

Անդրեյ Մակարևիչը այն հարցին, թե «ինչպե՞ս է նա վերաբերվում Տալկովին», պատասխանում է. «Ես նրա ստեղծագործության երկրպագուն չեմ»[27][28] և իր դիրքորոշումը հիմնավորում է հետևյալ կերպ. «Երբ բակում դրված էր գոգաթիակը և նորմալ խմբերն ունեին խնդիրներ, նա երգում էր բացառապես Մաքուր լճակների մասին։ Իսկ վերակառուցումից հետո, երբ ամեն ինչ թույլատրելի էր, հանկարծ պարզվում է այդքան խիզախն է…»[29]։

Լրագրող Մաքսիմ Կոնոնենկոն իր «Ո՞վ է սպանել Իգոր Տալկովին» հոդվածում Իգորի ստեղծագործությունը անվանում է «վիմագրական և ուղղագիծ սոցիալականություն», «դրված նրբաթերթ էլեկտրական երաժշտության վրա»[30]։ Ըստ նրա կարծիքի, Իգոր Տալկովը «միջին երգիչ է, միջակ երգահան և շատ վատ բանաստեղծ», իսկ նրա տեքստերը «հիշեցնում են «Կրոկոդիլ» ամսագրի ֆելիետոններ… որի համար և ժողովուրդը նրան սիրում էր»։ Նաև Տալկովը հոդվածում անվանվում է «…անկիրթ խուժանի սովորական երգիչ։ Այն նույն խուժանի, որը իր բոլոր անլուծելի խնդիրները բարդում է կառավարության վրա, իսկ լուծելի խնդիրները լուծում է բռունցքի օգնությամբ»[30]։ Հոդվածի հեղինակը ստանում է ավելի քան վեց հարյուր նամակ-արձագանք։ Այդ նամակների պատասխան է հանդիսանում նոր հոդված՝ «Ես սպանել եմ Իգոր Տալկովին» վերնագրով։[31]

2011 թվականի սեպտեմբերի 27-ին Կոնոնենկոն հրապարակում է իր խորհրդածումների շարունակությունը՝ «Բաբելոնի կրակը» հոդվածը, որտեղ Տալկովին անվանում է «բացահայտ գրագող» երաժշտության բնագավառում, նշում է, որ նրա հանրաճանաչության ժամանակ մեր էստրադան իջել էր «որևէ Սլովենիայի կամ Մակեդոնիայի փոփ-մշակույթի մակարդակին», և որ Տալկովի ավանդույթների «արժանավոր» շարունակող դառնում է Ստաս Միխայլովը[32]։

Դրական

Պահպանողական ուղղափառ շարժման ներկայացուցիչները հարգանքով են վերաբերվում Տալկովին, որպես երաժշտի, ով առաջիններից մեկը սկսեց բեմից երգել Աստծո մասին[33]։ Պնդվում է, որ Եկեղեցու որոշ ներկայացուցիչներ նույնիսկ սկսում են խորհել նրա սրբացման մասին, իսկ ուրիշները այդ մտորումները համարում են անօրինաչափ[34][35]։

Կոնստանտին Կինչևը գրել է, որ իրենք ծանոթ չէին, սակայն ինքը Տալկովին վերաբերվում է «որպես տաղանդավոր երաժիշտ», «իսկ նրա քաղաքական դիրքորոշմանը՝ ըմբռնումով», չնայաց «Տալկովի պոեզիան նրան դուր չի գալիս» և Իգորի ստեղծագործությունները ազդեցություն չեն թողել նրա երգերի վրա[36]։ 2008 թվականի նոյեմբերի 17-ի «Ռադիո 7» հաղորդումում «Ալիսա» խմբի առաջատարը ասում է, որ Իգորի աշխարհայացքային դիրքորոշմանը վերաբերվում է որպես համախոհ, իսկ երաժշտի ստեղծագործությունները նրան առանձնահատուկ չեն տպավորել։ Սակայն նա պարզաբանում է, որ այդպես է համարում, որովհետև դա իր ոճը չէ և նա դրանում այնքան էլ չի կողմնորոշվում և դա չի նշանակում , որ ինքը նախատում է Իգորին։ Յուրի Շևչուկը նույնպես խոստովանում է, որ նրա հետ ծանոթ չի եղել[37] և ավելացնում է. «Տալկովին բոլորը հասկանում էին, որովհատև նա մի քիչ «լացկան» է եղել, խոսում էր պարզ և կոպիտ, չնայած հոգուց, իհարկե, սրտից»[38]։ Երբ «Ալիսա» և «ԴԴՏ» խմբերի առաջատարներին առաջարկում են մասնակցություն ունենալ Իգորի հիշատակին նվիրված համերգին, նրանք պատասխանում են համաձայնությամբ[37]։ Արտուր Բերկուտը պատմում էր այն մասին , որ անձնապես ճանաչում էր Իգորին. «նա հիանալի ընկեր էր, հիասքանչ երաժիշտ և, ուղղակի, նորմալ տղա, որպիսիք այժմ, գործնականում, չեն մնացել», որ «միշտ սիրել է և սիրում է նրա մշակույթը»[39]։

Ալեքսանդր Ռոզենբաումը ասում է, որ հարգանքով է վերաբերվում Տալկովի մշակույթին, ինչպես նաև ավելացնում է, որ Իգորի մոտ կա հիանալի, շատ տաղանդավոր գործեր[40]։ Վալերի Կիպելովը ասում է,որ հարգանքով է վերաբերվում Իգորին և նրա ստեղծագործություններին[41]։ Վալերի Լեոնտևը խոստովանում էր, որ, երբ երգում էր Իգոր Տալկովի երգերը, զգում էր, որ իր վրա «ինչ-որ մեկը համերգային դահլիճում նշան է բռնում զենքից»։ Տալկովի մահվան լուրը նրան է հասնում Հնդկաստանում համերգի ժամանակ։ Երգիչը «զգում է, թե ինչպես մթնեց Երկիրը…»։ Ալեքսեյ Ռոմանովը պատմում է. «Առաջին անգամ Իգորին տեսա Պիտերում, 1983 թվականին, նա երաժշտական ղեկավար էր Լյուդմիլա Սենչինայի համույթում, ելույթ էին ունենում միևնույն ծրագրում։ Այնուհետև նա աշխատում էր մենակ, մենք հանդիպել ենք տարբեր հավաքական համերգներում, այնուհետև, նրա կարիերայի վերելքի ժամանակաշրջանում, ես նրան տեսել եմ միայն հեռուստատեսությունով։ Ներվային, տաղանդավոր, կարեկից մարդ, հիանալի արտիստ»[42]։

Գրող և գրականագետ Վլադիմիր Բոնդարենկոն Իգոր Տալկովին գնահատում է ոչ որպես բանաստեղծ, չնայած, ըստ նրա խոսքերի, Իգորի տեքստերի մեջ «կան ոչ քիչ բանաստեղծական մարգարիտներ», այլ որպես «XX դարի վերջին ազգային Ռուսաստանի վերածնման փորձի խորհրդանիշ»[43]։ Լրագրողը գրում է, որ համոզված է նրանում, որ «Իգոր Տալկովի երգերի յուրաքանչյուր նոստալգիական «սպիտակգվարդիական» տեքստերում առաջնային է ոչ թե դրագունական համազգեստով և բարձրաշխարհիկ կանանցով հիացմունքը, այլ ռուսական ազգային բողոքը ժողովրդի ճնշման դեմ», որ Իգորը «հարվածում էր ամեն ինչին, ինչը խանգարում էր ռուսական ժողովրդին ապրել»[43]։ Բանասեր Տ. Վ. Մենշիկովը Տալկովին բնութագրում էր որպես բարդ, ով հետագայում դառնում է ռոք-բանաստեղծ, ում բանաստեղծություններում արտացոլվում է ռուսական հավաքականությունը, վերցված ռուսական դասական գրականությունից։ Մենշիկովը գրում է, որ Տալկովը ձգտում էր ավելի հանրամատչելի ձևով իր ունկնդրին մատուցել ռուսական ոգու հավաքականությունը, ինտուիտիվ կերպով զգալով ժողովրդի մշակույթային ավանդույթների պահպանման անհրաժեշտություն նրա պատմական զարգացման դժվար պահերից մեկի ժամանակ[44]։

Ընտանիք և ծագում

  • Պապը՝ հայրական կողմից, Մաքսիմ Մաքսիմի Տալկո (1876 թվական - 1957 թվական սեպտեմբերի 25) — ժառանգական կազակ
  • Տատը՝ Ելենա Անդրեյի Տալկո (1878 թվական - 1955 թվական փետրվարի 8)[45] - լեհուհի
    • Հայրը՝ Վլադիմիր Մաքսիմի Տալկով (1907—1978 թվականներ)[46]։ Տալկով ազգանունը վերցվում է նրա համար, որպեսզի ընտանիքի մյուս անդամները խուսափեն ռեպրեսիայից։ Իգորի պապը՝ Մաքսիմ Մաքսիմիչը, ինչպես նաև, նրա հոր երեք եղբայրները և նրանց ժառանգորդները պահպանել են Տալկո ազգանունը։
  • Պապը՝ մայրական կողմից, Յուլի Ռուդոլֆի Շվագերուս (1901—1986 թվականներ) - մերձվոլգյան գերմանացի[46]
  • Պապը՝ Տատյանա Իվանովնա (Մոկրոուսովա, 1902—1949 թվականներ) — ստավրոպոլյան կազակուհի[46]
    • Մայրը՝ Օլգա Յուլիի Տալկովա (Շվագերուս)[46] (1924 թվական մարտի 32007 թվական ապրիլի 24)[45] , մահացել է կերակրափողի քաղցկեղից[47]
      • Ավագ եղբայրը՝ Վլադիմիր Վլադիմիրի Տալկով (ծնվել է 1953 թվականի ապրիլի 14-ին) — քանդակագործ, ստեղծել է Պ. Ա. Ստոլիպինի արձանը Սարատովում, քանդակագործ Վյաչեսլավ Կլիկովի հետ համատեղ, նա ունի երկու որդի. Վլադիմիր Տալկով (1983 թվական սեպտեմբերի 292013 թվական մայիսի 30)[48] և Գեորգի Տալկով (ծնված 2000 թվականի ապրիլի 20-ին)[47]։ Վլադիմիր Տալկովը դառնում է բարդ Նիկոլայ Եմելինի համերգային տնօրենը, նա ուղեկցում էր Իգորին համերգներում և երգերի ձայնագրման ժամանակ։ Երբ սպանեցին Իգորին, Վլադիմիրը գտնվում էր Համբուրգում։ Ըստ Վլադիմիրի խոսքերի, Իգոր Տալկովը և Իրինա Ալեգրովան ընկերություն էին անում ընտանիքներով[49]։

Անձնական կյանք

1979 թվականի հուլիսի 22-ին Իգոր Տալկովը ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Տատյանայի հետ, նրան պարի հրավիրելով «Մետելիցա» սրճարանում։ Իգորը մասնակցում էր «Դե, աղջիկներ» («А ну-ка, девушки») հաղոդմանը որպես երաժիշտ և Տատյանային հրավիրում է նկարահանվելու մասսովկայում։ 1980 թվականին տեղի է ունենում նրանց հարսանիքը։ Ամուսնության մեջ ընտանիքը ապրում է ավելի քան 11 տարի։

1981 թվականի հոկտեմբերի 14-ին ծնվում է նրանց որդին՝ Իգոր Տալկով-կրտսերը, ում Իգորը պաշտում էր[50]։ Ամուսնու մահից հետո Տատյանա Իվանի Տալկովան փորձում էր սովորել հոգեբանի մասնագիտություն, սակայն, այնուհետև, թողնում է այդ գաղափարը։ Ստանիսլավ Գովորուխինը առաջարկում է նրան աշխատել իր ֆիլմերից մեկի նկարահանումների ժամանակ։ Այդ ժամանակից Տատյանա Տալկովան[51] աշխատում է «Մոսֆիլմ» կինոընկերությունում որպես ռեժիսորի օգնական, մասնակցություն է ունեցել «Տիսկի», «Ստիլյագներ», «Բնակելի կղզի. Գոտեմարտ» ֆիլմերի նկարահանումներին[52][53][54]։

Երբ Իգորը սպանվում է, նրա որդի Իգոր Տալկով-կրտսերը ընդամենը իննը տարեկան էր։ Հարցազրույցներից մեկում նա խոստովանում է, որ այդ ժամանակ նա չէր ցանկանում զբաղվել երաժշտությամբ[55]։ Տալկով-կրտսերի խոսքերով, նրա հրապուրումը երաժշտությամբ սկսվում է տասնհինգ տարեկանից[56]։ Սկզբում նա գտնում է հոր սինթեզատորը և հետաքրքրությունից սկսում է ուսումնասիրել գործիքի հնչյունության սկզբունքը։ Ժամանակի ընթացքում նա սկսում է տիրապետել այդ գործիքը և սկսում է երգեր գրել։ 2005 թվականին թողարկվում է նրա առաջին ալբոմը՝ «Պետք է ապրել»։ Ալբոմը կազմված է տասնութ երգերից, որոնցից տասնինգը անձամբ Իգոր Տալկով-կրիսերի ստեղծագործությունն են, իսկ երեքը՝ նրա հոր երգերն են նոր հնչյունավորմամբ։ 2007 թվականին նա երգչուհի Ազիզայի հետ առաջին անգամ երգում է միասին (դա հեղի է ունենում «Գլխավոր հերոս» հաղորդման ժամանակ[57]










Ծանոթագրություններ

  1. Памяти Игоря Талькова посвящается… Статьи
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Памяти Игоря Талькова». Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 7 июня 2008-ին.
  3. «Игорь Тальков (младший) - Биография исполнителя». Արխիվացված է օրիգինալից 2013-04-14-ին. Վերցված է 2013-04-13-ին.
  4. 4,0 4,1 4,2 О. Дубовицкая. Игорь Тальков // Оборванная струна. —М., 1993. — С. 160.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Талькова О., Тальков В. И расцветёшь… Великая Россия! — 2001.
  6. 6,0 6,1 6,2 «Игорь Тальков - Виртуальная книга памяти». Интервью «Не спас Спасательный круг». Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 7 июня 2008-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Sage "Наш Тальков"». Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 12 июня 2008-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 ««Памяти Игоря Талькова посвящается…»». Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 7 июня 2008-ին.
  9. 9,0 9,1 «Игорь Тальков. Виртуальная книга памяти». Интервью «Смерти я не боюсь. Я боюсь мучительной смерти…». альманах «Молодёжная эстрада». Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 12 июня 2008-ին.
  10. ««Памяти Игоря Талькова посвящается…»». интервью «Выбор Талькова». Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 11 июня 2008-ին.
  11. «Игорь Тальков - гений XX века». Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 7 июня 2008-ին.
  12. 12,0 12,1 Талькова О. Ю., Тальков В. В. Эта поэма в 1986 году была записана на студии группы «Аттракцион» его директором Сергеем Кузьминком, который написал к ней музыку и спел, а играл на всех инструментах и подпевал сам Игорь. Запись нигде не публиковалась, но находится в полной сохранности. Крестный путь Игоря Талькова. — http://talkov-music.narod.ru/txt/way.html. — М.: Эксмо, 2006. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Талькова О. Ю., Тальков В. В.» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  13. «Игорь Тальков - Виртуальная книга памяти». Интервью "Лица". Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 7 июня 2008-ին.
  14. «газета «Факты и комментарии»». Վերցված է 13 июля 2008-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. 15,0 15,1 Котов А. Россия - боль моей души // Наш современник.
  16. «Влада Листьева убили случайно! Его хотели только припугнуть» // KP.RU
  17. «Игорь Тальков». Полозов В. Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 7 июня 2008-ին.
  18. ««Памяти Игоря Талькова посвящается…»». Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 7 июня 2008-ին.
  19. «Игорь Тальков и группа «Спасательный круг»». статья «Я завтра снова в бой сорвусь, Но точно знаю, что вернусь…». Վերցված է 8 июня 2008-ին.
  20. ««"Памяти Игоря Талькова посвящается..."»». статья "Крест Игоря Талькова". Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 12 июня 2008-ին.
  21. Тальков Игорь. Монолог. Песни, стихи, проза. / Сост. О. Дубовицкая. — М.: Художественная литература, 1992. — 158 с. — 200 000 экз. — ISBN 5-280-02532-1
  22. «Игорь Тальков – КПСС. Выступление на концерте в Гжели 5 октября 1991 года». В начале видео Тальков говорит о том, что теперь придётся играть на пяти струнах - то есть перед этим у него явно оборвалась одна из струн. Վերցված է 25 сентября 2011-ին.
  23. Талькова Т. Хроника трагического дня.
  24. Раззаков Ф. Трагедии на музыкальном Олимпе // Звёздные трагедии. — М.: Эксмо, 2006.
  25. Тальков И. В. Монолог. — М.: ЭКСМО-Пресс, 2002. — 416 с. — ISBN 5-04-008522-2
  26. «Князь Игорь, песни русской князь…». Биография. Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 7 июля 2008-ին.
  27. Ко мне. Сайт Андрея Макаревича
  28. «Ко мне. Сайт Андрея Макаревича». Արխիվացված է օրիգինալից 2012-01-24-ին.
  29. А. Макаревич (2006-04-21 01:07:01). «Вопрос от Сергея (vitamin S)». Сайт Андрея Макаревича. Ко мне. Արխիվացված է օրիգինալից 2012-01-24-ին. Վերցված է 2011-11-04-ին. Из кэша Яндекса: Ко мне. Сайт Андрея Макаревича
  30. 30,0 30,1 Максим Кононенко. «Кто убил Игоря Талькова?» // Дни.Ру : г.
  31. Кононенко М. «Я убил Игоря Талькова» // Дни.Ру : г.
  32. Кононенко М. «Огонь Вавилона» : г.
  33. Ступников Д. Старая тетрадь расстрелянного музыканта.
  34. «Татьянин день». Как Церковь относится к личности и к творчеству Игоря Талькова. Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 7 июля 2008-ին.
  35. «Православие и мир». на вопросы отвечает священник. Արխիվացված է օրիգինալից 2007-05-10-ին. Վերցված է 7 июля 2008-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  36. «Официальный сайт группы Алиса». вопросы. Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 10 июля 2008-ին.
  37. 37,0 37,1 «Русская линия». Сделал дело — и пой смело!. Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 10 июля 2008-ին. {{cite web}}: no-break space character in |work= at position 12 (օգնություն)
  38. Шевчук, Юрий: Единочество Лешего.
  39. «Официальный сайт группы «Ария»». вопросы. Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 11 июля 2008-ին.
  40. А. Тишина. Игорь Тальков: «Я завтра снова в бой сорвусь, Но точно знаю, что вернусь...» // Вагант-Москва : журнал. — 2006.
  41. Передача «Новогодние рекордные новости» на MTV
  42. Алексей Романов
  43. 43,0 43,1 Бондаренко В. Воскрешение поверженного в бою // завтра : г.. — 2004. — № 22.
  44. Меньшиков Т. В. Отечественная бардовская и рок-поэзия с точки зрения её национальных особенностей(ռուս.) // Вестник Московского государственного областного университета. Серия «Русская филология» : научный журнал. — Москва: Издательство МГОУ, 2009. — В. № 1. — С. С. 155.
  45. 45,0 45,1 Где дремлют мёртвые
  46. 46,0 46,1 46,2 46,3 Статья — Певец Многострадальной России
  47. 47,0 47,1 Игорь Тальков
  48. Владимир Тальков. Брат…
  49. Владимир Тальков: Я работаю с исполнителем, похожим на Игоря
  50. «Игорь Тальков: Рыцарь печального образа». Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 12 июня 2008-ին.
  51. "Моего убийцу никогда не найдут, " — сказал незадолго до гибели Игорь Тальков. И оказался прав
  52. Татьяна Талькова
  53. Татьяна Талькова (Tatiana Tal’kova): фильмы, фото, биография — iLovecinema.ru
  54. Создатель фильма «Стиляги» Талькова Татьяна — Bugifilm
  55. Павлова А. Игорь Тальков-младший: «Папа учил меня быть мужиком» // Смена.
  56. Сухова Е. Игорь Тальков-младший: «Известность нужно заслужить…» // Пресса царского села. — № 53.
  57. Азиза и Тальков: Невозможный дуэт





Վանաձորի վիքիակումբ, Վիքիմեդիա Հայաստան հիմնադրամի վիքիակումբներից թվով տասներորդն է: Գրասենյակը սկսել է իր գործունեությունը 2015 թվականի հուլիսի 9-ին:

Ստեղծման պատմություն

2014 թվականի հուլիսի 6-20-ը Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ «Էվրիկա» դպրոցի աշակերտները մասնակցեցին Վիքիմեդիա Հայաստան և Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամների կազմակերպած Վիքի Ճամբարին: Վիքի ճամբար, Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության նախագծերից մեկը, որի նպատակն է զարգացնել հայերեն Վիքիպեդիան Հայաստանի մայրաքաղաքի ու մարզերի տարբեր դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների միջոցով` միաժամանակ ապահովելով նրանց ակտիվ հանգիստը։ Նախագիծն իրագործվել է երկու հերթափոխով, Վանաձոր քաղաքում։

14-20 տարեկան ակտիվ Վիքի խմբագրողները, կախված իրենց խմբագրումների ծավալից ու որակից, կստանան անվճար ուղեգրեր։ Մասնակցության հայտեր հնարավոր է ձեռք բերել նաև գումարով։ Օրական չորս ժամ երեխաները պետք է տրամադրեն արևելահայերեն ու արևմտահայերեն Վիքիպեդիայի զարգացմանը։ Նրանց կօգնեն փորձառու վիքի-խմբագրողները։[1]

Վերադառնալով Վանաձորի մասնակիցները շարունակեցին ակտիվ խմբագրումները:

Պաշտոնական բացում

Վանաձորի վիքիակումբի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 25-ին: Բացմանը ներկա էին Ինտելեկտուալ Ռենեսանս և Յուքոմ հիմնադրամներից ներկայացուցիչներ: Վիքիակումբը բացվել է Յուքոմ հիմնադրամի աջակցությամբ:

Ծանոթագրություններ