Ջուխտակ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջուխտակ-ից)


Ջուխտակ
##Ջուխտակ վանք (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Տավուշի մարզ, Դիլիջան
Կոորդինատներ 40°45′29.71″ հս. լ. 44°49′05.79″ ավ. ե. / 40.758253, 44.81827540°45′29.71″ հս. լ. 44°49′05.79″ ավ. ե. / 40.758253, 44.818275
Դավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տարածք Հայաստան
Մարզ Տավուշի մարզ
Հոգևոր կարգավիճակ Չգործող
Ներկա վիճակ Կանգուն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 11-րդ դար
Կառուցման ավարտ 12-րդ դար


Ջուխտակ վանք - հայկական վանք է ՀՀ Տավուշի մարզում: Գտնվում է 3 կմ հյուսիս-արևմուտք Դիլիջանից, անտառաատ լանջին: Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում. Բլդան գետի հովտում, անտառապատ գեղեցիկ վայրում:[1][2]

Բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, և շուրջը տարածված գերեզմանոցից։[3]

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

Ջուխտակ վանքը հիմնադրվել է 12-13 դարերում: Վանքի անվանումը ժողովրդական է: Ջուխտակը ունի երկու եկեղեցի (որից էլ ստացել է իր անունը' «Ջուխտ»' նշանակում է զույգ)' Սուրբ Աստվածածին եկեղեցի (1201 թ) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ: [4] Աոաջինը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՝ կառուցվել է 12 դ: Գմբեթավոր է: Մյուսը` Ս. Աստվածածինն է, որը կառուցվել է 1201 թ, վանքի առաջնորդ Հայրապետի նախաձեռնությամբ, ճարտարապետ Սարգսի մտահղացմամբ։ Վերջինս միանավ, թաղակապ, երկթեք տանիքով դահլիճ է։ Օգտագործված են դեղնավուն, բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարեր։ Եկեղեցիների վրա կան քանդակներ, վիմագրեր։ Նշմարվում են օժանդակ շինությունների հետքեր։ Համալիրի շուրջը կան գերեզմաններ։ 1973-77 թ վանքի համալիրը վերականգնվել և նախկին տեսքին է բերվել։ Հ. Ոսկյանը («Արցախի վանքեր», էջ 214) սխալմամբ այս վանքի հետ է նույնացնում Սյունիքի Ճահուկ գավառի Օծոփի Ս. Աստվածածին վանքը։

[խմբագրել] Ներկայիս վիճակը

Գտնվում է միջին վիճակում:


[խմբագրել] Այցելեք նաեւ

[խմբագրել] Արտաքին հղղումներ

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ