Շառլ դը Գոլ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

(Վերահղված է Շառլ դե Գոլ-ից)
Շառլ դե Գոլ

Շառլ դե Գոլ (ֆրանսերեն՝ Charles de Gaulle, Նոյեմբեր 22, 1890 - Նոյեմբեր 9, 1970) - Ֆրանսիայի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչներից: Ֆրանսիայի նախագահն էր 1959 թվականից մինչև 1969: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ չհամաձայնվեց Ֆրանսիայի անձնարվության հետ, հեռացավ Լոնդոն և կազմակերպեց "Ազատ Ֆրանսիա" դիմադրության շարժումը: Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, ԽՍՀՄ-ն ճանաչեցին նրա "աքսորի կառավարությունը": Ֆրանսիայի ազատագրումից հետո 1944-1946 թթ., ղեկավարել է ժամանակավոր կառավարություն: Երկու անգամ ընտրվել է նախագահ: Ընդունել է նոր սահմանադրություն, զարկ տվել տնտեսությունը, բարձրացրել երկրի միջազգային հեղինակությունը: