Իտալիայի նախագահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալիայի նախագահ
Presidente della Repubblica Italiana
Իտալիայի զինանշանը

Պաշտոնը զբաղեցնում է՝
Սերժո Մատտարելլա
2015 թվականի փետրվարի 3-ից
ԴիմելաձևՊարոն նախագահ
Պաշտոնական նստավայրԿվիրինալյան պալատ
Լիազորության ժամկետ7 տարի
Աշխատավարձ230.000 €[1]
Պաշտոնը հայտ է եկել1946
Առաջինը պաշտոնումԷնրիկե դե Նիկոլա
Կայքwww.quirinale.it/ Հղում

Իտալիայի Հանրապետության նախագահ (իտալ.՝ Presidente della Repubblica Italiana), պետության ղեկավարն է, ազգային միասնության ներկայացուցիչը և Իտալիայի Սահմանադրության երաշխավորը։ Նախագահը պետության սահմանադրական մարմինն է, որը ընտրվում է Իտալիայի Խորհրդարանի պալատների համատեղ նիստում։ Նախագահի պաշտոնավարման ժամկետը 7 տարի է[2]։

Իտալիայի Սահմանադրությամբ սահմանվում է, որ նախագահ կարող է լինել Իտալիայի Հանրապետության 50 տարեկանից բարձր քաղաքացին, ով ունի քաղաքացիական և քաղաքական իրավունքներ։ Հանրապետության նախագահի պաշտոնը անհամատեղելի է որևէ այլ պաշտոնի հետ։ Իտալիայի նախագահի նստավայրը Հռոմում է, Կվիրինալյան պալատում։ Նախագահներին անշարժ գույք է տրվում Կաստել Պորչիանոյում, Հռոմի մոտ և Նեապոլում գտնվող Վիլլ Ռոզբերիում։ Իտալիայի գործող նախագահը Սերջիո Մատտերլան է։ Իտալիայի նախագահները պաշտոնաթողությունից հետո ստանձնում են ցմահ սենատորի և Իտալիայի Հանրապետության պատվավոր նախագահի պաշտոնները։

Ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ ընտրում է հատուկ ընտրական կոլեգիան, որը բաղկացած է խորհրդարանի սենատորներից և պատգամավորներից, մարզերի ներկայացուցիչների հետ։ Ընտրություններում յուրաքանչյուր մարզից ընտրվում են երեք պատվիրակներ, ընտրված մարզային խորհրդարանի կողմից` փոքրամասնության ներկայացուցչության ապահովմամբ։ Վալե դ'Աոստայի տարածաշրջանն ունի մեկ պատվիրակ։ Քվեարկության առաջին երեք փուլերը պահանջում են թեկնածուի ընտրության ձայների առնվազն 2/3-ը։ Եթե նախագահը չընտրվի երեք փուլով, ապա հետագայում պարտադիր է քվեների բացարձակ մեծամասնությունը (50% + 1 ձայն)։ Այս ժամկետի ավարտից երեսուն օր առաջ Պատգամավորների պալատի նախագահը հանրապետության նոր նախագահ ընտրելու նպատակով հրավիրում է խորհրդարան և պատվիրակություններ մարզերից։ Եթե պալատները լուծարվում են կամ իրենց լիազորությունների ավարտին մնում է երեք ամսից պակաս, ընտրություններն անցկացվում են նոր պալատների գումարումից հետո՝ տասնհինգ օրվա ընթացքում։ Այս պահին նախագահի պաշտոնավարման ժամկետները երկարաձգվում են։ Եթե Իտալիայի նախագահը չի կարող կատարել իր պարտականությունները, ապա նրա լիազորությունները անցնում են Խորհրդարանի նախագահին։ Նախագահը անցնում է լիազորությունների կատարմանը երդման արարողությունից հետո։

Նախագահի լիազորությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրության մեջ թվարկված են նախագահի բոլոր լիազորությունները։

Պետության գլուխի իրավասությունները ներառում է հետեւյալ հարցերը.

  • Կարող է ուղերձներ ուղարկել Պալատներին։
  • Նշանակում է խորհրդարանի պալատների ընտրությունները և որոշում է առաջին նստաշրջանի օրը։
  • Արտոնում է կառավարական օրինագծերի ներկայացումը պալատներին։
  • Օրենքներ է ստորագրում, հրապարակում է օրենքի ուժ ունեցող հրամանագրերը և այլ իրավական ակտեր (Իտալիայի նախագահի որոշումները անվավեր են, եթե ստորագրված չեն դրանք առաջադրած նախարարների կողմից, ովքեր պատասխանատու են այդ որոշումների համար, իսկ այն իրավական ակտերը, որոնք ունեն օրենքի ուժ, ստորագրվում են նաև Նախարարների խորհրդի նախագահի կողմից)։
  • Նշանակում է համաժողովրդական հանրաքվե սահմանադրության փոփոխության դեպքում։
  • Օրենքով սահմանված դեպքերում պետական պաշտոնատար անձանց է նշանակում։
  • Հավատարմագրում և ընդունում է դիվանագիտական ներկայացուցիչներին։
  • Վավերացնում է միջազգային պայմանագրեր, համապատասխան դեպքերում՝ խորհրդարանի՝ նախապես կայացրած որոշումից հետո։
  • Խորհրադրանի որոշմամբ հայտարարում է պատերազմական վիճակ։
  • Կատարում է համաներում և պատժի մեղմացում։
  • Պարգևատրում է Իտալիայի պետական պարգևներով։
  • Խորհրդարանի պալատների նախագահներին լսելուց հետո կարող է լուծարել երկու պալատները կամ նրանցից մեկը։ (Այս իրավասությունից իր լիազորությունների կատարման վերջին վեց ամսվա ընթացքում չի կարող կիրառել)։
  • Նշանակում է Իտալիայի Սահմանադրական դատարանի դատավորների 1/3 մասը։

Նախագահը համարվում է`

  • Զինված ուժերի հրամանատար,
  • Պաշտպանության գերագույն խորհրդի նախագահ,
  • Մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի նախագահ։

Իտալիայի նախագահը պատասխանատվություն չի կրում իր գործառույթների իրականացման ընթացքում կատարված գործողությունների համար, բացառությամբ պետական դավաճանության կամ Սահմանադրության նկատմամբ ոտնձգության ։ Այդպիսի դեպքերում նրան փոխանցում են խորհրդարանի դատարանին համատեղ նիստում` անդամների ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Իտալիայի նախագահի սպասարկման համար հատկացումեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վճարները սահմանվում են երկրի բյուջեում և կազմում են հետեւյալ գումարները

  • 2001 թվական — 140 000 000 €
  • 2002 թվական — 167 000 000 €
  • 2003 թվական — 183 000 000 €
  • 2004 թվական — 195 000 000 €
  • 2005 թվական — 210 000 000 €
  • 2006 թվական — 217 000 000 €

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Roman Austerity: Parliamentary Salary Cuts a Drop in the Bucket» (իտալերեն). Spiegel Online International. 2012 թ․ փետրվարի 2.
  2. «The Italian Constitution» (PDF). The official website of the Presidency of the Italian Republic.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]