Վաշտ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաշտ, սովորաբար մի քանի դասակից կազմված տակտիկական ստորաբաժանում, որի մեջ նաև կարող է մտնել ոչ մի դասակին չպատկանող մի քանի ինքնուրույն բաժանում: Սովորաբար վաշտը մտնում է գումարտակի մեջ, բայց լինում են նաև վաշտեր ինքնուրույն կազմավորումների տեսքով:
Աշխարհի բանակների մեծամասնությունում վաշտում ծառայում է մոտավորապես 18-200 մարդ, ինչը կախված է երկրից, զորքի տեսակից և ֆունկցիոնալ նշանակումից: