Ռընե Կոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռընե Կոտի
René Coty en 1948.JPG
Ֆրանսիայի նախագահ
ԱԱՀ՝ Ռընե Կոտի
Բնագիր
ԱԱՀ՝
René Coty
Ծննդյան օր՝ մարտի 20, 1882
Ծննդավայր՝ {{{2}}} Հավր, Ֆրանսիա
Վախճանի օր՝ նոյեմբերի 22, 1962
Վախճանի վայր՝ {{{2}}} Հավր, Ֆրանսիա

Ռընե Ժյուլ Գյուստավ Կոտի (ֆրանսերեն՝ René Jules Gustave Coty, մարտի 20, 1882 - նոյեմբերի 22, 1962), Ֆրանսիայի 17-րդ նախագահ 1954 - 1959 թթ.։

Ծնվել է Հավրում (հյուսիս-արևմտյան Ֆրանսիա)։ Ստացել է կրթություն իրավաբանության և փիլիսոփայության բնագավառներում, քաղաքական գործունեությունն սկսել է 1923-ից։ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին բավականին պասսիվ էր քաղաքական հարցերում, նորից ակտիվացավ այդ ասպարեզում միայն պատերազմից հետո՝ 1945-ին։ 1946 թ. Ռ. Կոտին միացավ Ռոբեր Շումանի կառավարությանը, ծառայելով այնտեղ որպես վերակառուցման և քաղաքային գործերի նախարար։ Հետո վերադարձավ Սենատ և ընտրվեց Սենատի փոխ-նախագահ։ Այդ պաշտոնում մնաց մինչև Ֆրանսիայի նախագահ ընտրվելը՝ 1953 թ. դեկտեմբերի 23-ի ընտրություններում։

Ռընե Կոտին իր պաշտոնավարությունը վարեց բարեխղճորեն, բայց շատ ավելի թույլ էր քաղաքականության վրա ազդելու իր ունակություններում, քան նրա նախորդը՝ Նախագահ Վենսան Օրիոլը։ 1958-ի քաղաքական ճգնաժամի ժամանակ Կոտիի՝ պաշտոնից հրաժարվելու սպառնալիքների ազդեցության ներքո Ազգային Ժողովն առաջ քաշեց գեներալ Շառլ դը Գոլին՝ որպես երկրի վարչապետ։ Ռ. Կոտին պաշտոնից հրաժարվեց 1959 թ. հունվարի 8-ին, այդպիսով վերջ դնելով Ֆրանսիայի Չորրորդ հանրապետությանը։ Կոտիի հրաժարականի արդյունքում դը Գոլն ընտրվեց Ֆրանսիայի նախագահ, սկիզբ դնելով արդի Հինգերորդ հանրապետությանը։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. III, Page 186
Նախորդող
Վենսան Օրիոլ
Ֆրանսիայի նախագահ
Ռընե Կոտի

1954 - 1959
Հաջորդող
Շարլ դը Գոլ