Արևմտյան ֆլամանդերենը (ինքնանվանումը Westvlams, հոլանդ. West-Vlaams, ֆրանսերեն՝ flamand occidental) հոլանդական բարբառների խումբ է, որոնք գործածվում են Նիդերլանդներում, Բելգիայում և Ֆրանսիայում։
Արևմտյան ֆլամանդերենով խոսում են Արևմտյան Ֆլանդրիայի (Բելգիայում)1,05 միլիոն բնակչությունը, ևս 90,000 հարևան Հոլանդիայում Զեյլանդական Ֆլանդրիայի ծովափնյա շրջաններում և մոտավորապես 20,000 մարդ Ֆրանսիայի հյուսիսում, որտեղ այն դասակարգվում է որպես հոլանդերենի ընդունված բարբառ և համարվում է Ֆրանսիայի լեզուներից մեկը։ Արևմտյան ֆլամանդերենը գործածվում է նաև Բրյուգես, Կորտրիյկ, Օսթենդ, Ռոյսլեյր և Իպրես քաղաքներում։
Հոլանդիայի զեյլանդական գավառներում գործածվում է զեյլանդերենը, որը երբեմն նույնպես համարվում է Արևմտյան ֆլամանդերենի բարբառ։ Զեյլանդական Ֆլանդրիայի բարբառները համարվում են ֆլամանդերենի արևմտյան և արևելյան ճյուղերը։
Արևմտյան ֆլամանդերենի աշխարհագրական տարածումը (ավազագույն)
Բենելյուքս երկրների մյուս փոքրամասնական և տարածքային լեզուների և բարբառների թվում։
Ֆլամանդերենը (կանաչ) և ֆրանսերենը (շագանակագույն) ֆրանսիայի Դյունկերկ գավառում 1874 և 1972թթ։
[խմբագրել] Արտաքին հղումներ