Մասնակից:Armeene/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիեզերքի քարտեզը ըստ գիտության ճյուղերի, որը ցույց է տալիս, թե ինչպես է մեկ համակարգը կառուցվում հաջորդի վրա՝ գիտությունների հիերարխիայի միջոցով։

Գիտության ճյուղեր, կոչվում են նաև գիտություններ, «գիտական ոլորտներ» կամ «գիտական առարկաներ», սովորաբար բաժանվում են երեք խոշոր խմբերի․

  • Ֆորմալ գիտություններ․ ենթադրում է ֆորմալ համակարգերի ուսումնասիրություն, ինչպիսիք են տրամաբանության և մաթեմատիկայի ճյուղերի ներքո գտնվողները, որոնք ապրիորի են ի տարբերություն էմպիրիկ մեթոդաբանության։
  • Բնական գիտություններ. ենթադրում է բնական երևույթների ուսումնասիրություն (ներառյալ տիեզերական, երկրաբանական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական գործոնները)։ Բնական գիտությունը կարելի է բաժանել երկու հիմնական ճյուղերի՝ ֆիզիկական գիտության և կենսագիտության (կամ կենսաբանական գիտության)։
  • Հասարակական գիտություններ․ ենթադրում է մարդկային վարքագծի ուսումնասիրություն սոցիալական և մշակութային առումներով[1]։

Բնական ու հասարակական գիտությունները էմպիրիկ գիտություններ են, այսինքն՝ գիտելիքները պետք է հիմնված լինեն դիտարկելի երևույթների վրա և կարողանան ստուգվել նույն պայմաններում աշխատող այլ հետազոտողների կողմից[2]։ Այս ստուգելիությունը կարող է լինել տարբեր գիտական ճյուղերի ներսում[3][4]։

Բնական, հասարակական և ֆորմալ գիտությունները կազմում են հիմնարար գիտությունները, որոնք էլ հիմք են հանդիսանում միջառարկայական և կիրառական գիտությունների համար, ինչպիսիք են ճարտարագիտությունը և բժշկությունը։ Բազմաթիվ գոյություն ունեցող մասնագիտացված գիտական առարկաներ կարող են ներառել այլ գիտական առարկաների մասեր, բայց հաճախ իրենց տերմինաբանությամբ ու փորձով[5]։

Ֆորմալ գիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորմալ գիտությունները գիտության այն ճյուղերն են, որոնք վերաբերում են ֆորմալ համակարգերին, ինչպիսիք են տրամաբանությունը, մաթեմատիկան, տեսական համակարգչային գիտությունը, ինֆորմացիայի տեսությունը, համակարգերի տեսությունը, որոշումների տեսությունը, վիճակագրությունը։

Ի տարբերություն այլ ճյուղերի, ֆորմալ գիտություններին չի հետաքրքրում իրական աշխարհի դիտարկումների վրա հիմնված տեսությունները (էմպիրիկ գիտելիքներ), այլ ավելի շատ հետաքրքրում է սահմանումների և կանոնների վրա հիմնված ֆորմալ համակարգերի հատկանիշները։ Հետևաբար կա անհամաձայնություն այն մասին, որ արդյոք ֆորմալ գիտությունները գիտության մաս են կազմում։ Ֆորմալ գիտությունների մեթոդները, սակայն, էական նշանակություն ունեն դիտարկվող իրականության հետ առնչվող գիտական մոդելների կառուցման և փորձարկման համար[6], և ֆորմալ գիտությունների մեծ առաջընթացները հաճախ հնարավորոթյուն են տվել էմպիրիկ գիտություններում նույնպես գրանցել մեծ առաջընթացներ։

Տրամաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամաբանությունը ( հին հունարեն՝ λογική)[7][8] եզրակացության վավեր կանոնների համակարգված ուսումնասիրությունն է, այսինքն՝ այն հարաբերությունները, որոնք հանգեցնում են մեկ առաջարկի (եզրակացության) ընդունմանը՝ այլ առաջարկությունների (նախադրյալների) հիման վրա։ Ավելի լայն, տրամաբանությունը փաստարկների վերլուծությունն ու գնահատումն է[9]։

Պատմականորեն այն ներառում է փաստարկների դասակարգումը, տրամաբանական ձևերի համակարգված մեկնաբանումը, դեդուկցիայի հիմնավորվածությունը ու ճշգրտությունը, ինդուկցիայի ուժը, պաշտոնական ապացույցների և եզրակացությունների ուսումնասիրություն (ներառյալ պարադոքսներն ու մոլորությունները) և շարահյուսության ու իմաստաբանության ուսումնասիրություն։ Պատմանականորեն տրամաբանությունը ուսումնասիրվել է փիլիսոփայության մեջ (հնագույն ժամանակներից) և մաթեմատիկայում (19-րդ դարի կեսերից)։ Բոլորովին վերջերս տրամաբանությունը ուսումնասիրվել է ճանաչողական գիտության մեջ, որը, ի թիվս այլ առարկաների, հիմնվում է ինֆորմատիկայի, լեզվաբանության, փիլիսոփայության և հոգեբանության վրա։

Մաթեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթեմատիկան, լայն իմաստով, պարզապես ֆորմալ գիտության հոմանիշն է, բայց ավանդաբար մաթեմատիկան ավելի կոնկրետ չորս ոլորտների համադրություն է՝ թվաբանություն, հանրահաշիվ, երկրաչափություն և վերլուծություն, որոնք կոպիտ ասած, համապատասխանաբար քանակի, կառուցվածքի, տարածության և փոփոխության ուսումնասիրությունն են։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրությունը տվյալների հավաքագրման, կազմակերպման և մեկնաբանման ուսումնասիրությունն է[10][11]։ Այն վերաբերում է բոլոր ասպեկտներին, ներառյալ տվյալների հավաքագրման պլանավորումը՝ հետազոտությունների և փորձերի նախագծման առումով[10]։

Վիճակագիրը այն անձն է , ով հատկապես լավ է տիրապետում վիճակագրական վերլուծության հաջող կիրառման համար անհրաժեշտ մտածողության ձևերին։ Նման մարդիկ այս փորձը հաճախ ձեռք են բերում աշխատելով տարբեր ոլորտներում։ Կա նաև մաթեմատիկական վիճակագրություն կոչվող առարկա, որը զբաղվում է առարկայի տեսական հիմուքներով։

Համակարգերի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգերի տեսությունը ընդհանուր առմամբ համակարգերի միջառարկայական ուսումնասիրությունն է՝ պարզելու սկզբունքները, որոնք կարող են կիառվել բոլոր տեսակի համակարգերի վրա՝ հետազոտության բոլոր ոլորտներում։ Տերմինը դեռ չունի հաստատված, ճշգրիտ իմաստ, բայց համակարգերի տեսությունը կարելի է համարել համակարգային մտածողության մասնագիտացում և համակարգային գիտության ընդհանրացում։ Տերմինը ծագել է Բերտալանֆիի Ընդհանուր համակարգերի տեսությունից (ԸՀՏ) և օգտագործվել է Թոլկոթ Պարսոնսի գործողությունների տեսության մեջ և Նիկլաս Լումանի սոցիոլոգիական ինքնաբանության մեջ։

Այս համատեքստում համակարգային բառը օգտագործվում է հատուկ ինքնակարգավորվող համակարգերին բնորոշելու համար, այսինքն, որոնք ինքնավերլուծվում են հետադարձ կապի միջոցով։ Ինքնակարգավորվող համակարգեր կան բնության մեջ, ներառյալ մեր մարմնի ֆիզիոլոգիական համակարգերում, տեղական և գլոբալ էկոհամակարգերում և կլիմայում։

Որոշումների տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշումների տեսությունը (կամընտրության տեսությունը, չպետք է շփոթել ռացիոնալ ընտրության տեսության հետ) գործակալի ընտրությունների ուսումնասիրությունն է[12]։ Որոշումների տեսությունը կարելի է բաժանել երկու ճյուղի՝ նորմատիվ որոշումների տեսություն, որը վերլուծում է որոշումների արդյունքները կամ սահմանում է օպտիմալ որոշումների սահմանափակումներն ու ենթադրությունները, և նկարագրական որոշումների տեսությունը, որը վերլուծում է, թե «ինչպես» են գործակալները կայացնում իրենց կայացրած որոշումները։

Որոշումների տեսությունը սերտորեն կապված է խաղերի տեսության հետ[13] և միջառարկայական թեմա է, որն ուսումնասիրում են տնտեսագետները, վիճակագիրները, հոգեբանները, կենսաբանները[14], քաղաքական և այլ հասարակական մասնագետներ, փիլիսոփաներ[15] և համակարգչային մասնագետներ։

Այս հարուստ տեսության էմպիրիկ կիրառությունները սովորաբար կատարվում են վիճակագրական և էկոնոմետրիկ մեթոդների օգնությամբ։

Տեսական համակարգչային գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսական համակարգչային գիտությունը (ՏՀԳ) ընդհանուր առմամբ ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ենթախումբ է, որը կենտրոնանում է հաշվողականության ավելի շատ մաթեմատիկական թեմաների վրա և ներառում է հաշվարկման տեսությունը։ Դժվար է ճշգրիտ նկարագրել տեսական ոլորտները։ Հաշվողական տեխնիկայի միության Ալգորիթմների և հաշվարկների տեսության հատուկ հետաքրքրությունների խումբը տալիս է հետևյալ նկարագրությունը (ԱՀՏՀՀԽ)[16]

ՏՀԳ-ն ընդգրկում է բազմազան թեմաներ, ներառյալ՝ ալգորիթմներ, տվյալների կառուցվածք, հաշվողական բարդության տեսություն, հավանականության հաշվարկ, քվանտային հաշվարկ, ինֆորմացիայի տեսություն, գաղտնագրություն, ծրագրի մեկնաբանում և ստուգում, մեքենայական ուսուցում, հաշվողական կենսաբանություն,հաշվողական տնտեսագիտություն, հաշվողական երկրաչափություն, հաշվողական թվերի տեսություն և հաշվողական հանրահաշիվ։ Այս ոլորտում աշխատելը հաճախ առանձնանում է մաթեմատիկական տեխնիկայի և խստության վրա ունեցած շեշտադրմամբ։

Բնական գիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական գիտությունը գիտության այն ճյուղն է , որը զբաղվում է բնության երևույթների նկարագրությամբ, կանխատեսմամբ և ըմբռնմամբ՝ հիմնված դիտարկման և փորձերի արդյունքում ձևավորված էմպիրիկ ապացույցների վրա։ Օգտագործվում են այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են գնահատումը և գտածոների ճշգրտումը։

Բնական գիտությունը կարելի է բաժանել երկու հիմնական ճյուղերի՝ կենսագիտություն և ֆիզիկական գիտություն։ Կենսագիտությունը այլ կերպ կոչվում է նաև կենսաբանություն, իսկ ֆիզիկական գիտությունը ստորաբաժանվում է հետևյալ ճյուղերի՝ ֆիզիկա, քիմիա, աստղագիտություն և երկրագիտություն։ Բնագիտության այս ճյուղերը կարող են բաժանվել ավելի մանագիտացված ճյուղերի (ոլորտների)։

Ֆիզիկական գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական գիտությունը ուսումնասիրում է ոչ կենդանի համակարգերը, ի տարբերություն կենսագիտության։ Այնուամենայնիվ ֆիզիկական գիտության շատ ճյուղեր ուսումնասիրում են նաև կենսաբանական երևույթներ։ Պետք է նշել, որ ֆիզիկական գիտության ու ֆիզիկայի միջև կա տարբերություն։

Ֆիզիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկան (հին հունարեն՝ φύσις, physis — «nature») բնական գիտություն է, որը ներառում է մատերիայի[17] և դրա շարժման ուսումնասիրությունը տարածաժամանակում, ինչպես նաև այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են էներգիան և ուժը[18]։ Այլ կերպ, այն բնության ընդհանուր վերլուծությունն է, որն արվել է տիեզերքի վարքագիծը հասկանալու համար[19][20]։

Ֆիզիկան ամենահին ակադեմիական առարկաներից է, թերևս ամենահինը, քանզի ներառում է աստղագիտությունը։ Վերջին երկու հազարամյակների ընթացքում ֆիզիկան քիմիայի, մաթեմատիկայի որոշ ճյուղերի և կենսաբանության հետ մեկտեղ բնափիլիսոփայության մի մասն էր, սակայն 16-րդ դարում տեղի ունեցած Գիտական հեղափոխության ժամանակ բնական գիտությունները ի հայտ եկան որպես յուրահատուկ հետազոտական առարկաներ։ Որոշ հետազոտական ոլորտներ միջառարկայական են ինչպիսիք են կենսաֆիզիկան և քվանտային քիմիան, ինչը նշանակում է, որ ֆիզիկայի ուսումնասիրության սահամանները հստակ սահմանված չեն։ Ֆիզիկան տալիս է հիմնարար բացատրություն յուրաքանչյուր բնական երևույթի համար։ Ֆիզիկայի նոր գաղափարները հաճախ բացատրում են այլ գիտությունների հիմնարար մեխանիզմները, միաժամանակ առաջ բերելով նոր հետազոտական ոլորտներ մաթեմատիկայում և փիլիսոփայության մեջ։

Քիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիան (բառի ստուգաբանությունը շատ վիճելի է) գիտություն է նյութի ու դրանում իրականացվող փոփոխությունների մասին։ Նյութի մասին գիտություն է նաև ֆիզիկան, բայց մինչ ֆիզիկան ցուցաբերում է ավելի ընդհանուր և հիմնարար մոտեցում, քիմիան ավելի մասնագիտացված է և ուսումնասիրում է նյութի բաղադրությունը, վարքը (կամ ռեակցիան), կառուցվածքը և հատկությունները, ինչպես նաև փոփոխությունները որանց ենթարկվում է նյութը քիմիական ռեակցիաների ընթացքում[21][22]։ Այն ֆիզիկական գիտություն է, որն ուսումնասիրում է տարբեր նյութեր, ատոմներ, մոլեկուլներ և մատերիաներ (հատկապես ածխածնի վրա հիմնված)։ Քիմիայի ենթակարգեր են համարվում կենսաքիմիան, որը կենսաբանական օրգանիզմներում հայտնաբերված նյութերի ուսումնասիրությունն է, Ֆիզիկական քիմիան, որը քիմիական գործընթացների ուսումնասիրությունն է՝ օգտագործելով ֆիզիկական հասկացություններ, ինչպիսիք են ջերմադինամիկան և քվանտային մեխանիկան, անալիտիկ քիմիան, որը նյութերի նմուշների վերլուծությունն է, դրանց քիմիական կազմի և կառուցվածքի մասին պատկերացում կազմելու համար։ Վերջին տարիներին ի հայտ են եկել շատ ավելի մասնագիտացված ենթակարգեր, օրինակ նյարդաքիմիան, որը զբաղվում է նյարդային համակարգի քիմիական ուսումնասիրությամբ։

Երկրագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրագիտությունը Երկիր մոլորակի հետ կապված գիտությունների համընդհանրությունն է[23]։ Գուցե սա հատուկ դեպք է մոլորակաբանության մեջ, քանի որ Երկիրը միակ հայտնի մոլորկան է, որի վրա կյանք կա։ Երկրագիտության մասին գոյություն ունեն ինչպես ռեդուկցիոնիստական, այնպես էլ հոլիստական մոտեցումներ։ Երկրագիտության ենթակարգեր են համարվում մթնոլորտի, ջրոլորտի, լիտոսֆերայի և կենսոլորտի, ինչպես նաև ցամաքի ուսումնասիրությունը։ Սովորաբար երկրագիտության գիտնականները օգտագործում են ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության, ժամանակագրության և մաթեմատիկայի գործիքներ՝ քանակական պատկերացում կազմելու համար, թե ինչպես է գործում Երկրի համակարգը և ինչպես է այն զարգանալով հասել իր ներկա վիճակին։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաբանությունը (հին հուն․՝ γῆ, ("երկիր") և -λoγία, -logia, ("ուսումնասիրություն", "հիմնավորում")[24][25]) Երկրի մասին գիտություն է, որը զբաղվում է հողի, ժայռերի և այլ գործընթացների ուսումնասիրությամբ, որոնք ժամանակի ընթացքում փոխվում են։ Երկրաբանությունը կարող է նաև ներառել ցանկացած երկրային խմբի մոլորակների կամ բնական արբանյակի առանձնահատկությունների ուսումնասիրությունը, ինչպիսիք են Մարսը կամ Լուսինը։ Ժամանակակից երկրաբանությունը զգալիորեն համընկնում է Երկրի բոլոր մյուս գիտությունների, այդ թվում՝ ջրաբանության և մթնոլորտային գիտությունների հետ, ուստի այն դիտարկվում է որպես Երկիր համակարգի և մոլորակագիտության հիմնական ասպեկտ։

Օվկիանոսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսագիտությունը, կամ ծովային գիտությունը, Երկրի մասին գիտության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է օվկիանոսը։ Այն ընդգրկում է թեմաների լայն շրջանակ, ներառյալ ծովային օրգանիզմները և էկոհամակարգերի դինամիկան, օվկիանոսային հոսանքները, ջրային ալիքները և երկրաֆիզիկական հեղուկի դինամիկան, սալերի տեկտոնիկան և ծովի հատակի երկրաբանությունը, տարբեր քիմիական նյութերի և ֆիզիկական հատկությունների հոսքերը օվկիանոսում և նրա սահմաններում։ Այս բազմազան թեմաները արտացոլվում են բազմաթիվ առարկաներում, որոնք օվկիանոսագետները միավորում են համաշխարհային օվկիանոսի և դրա ներսում տեղի ունեցող գործընթացները ուսումնասիրելու համար (օրինակ կենսաբանությունում, քիմիայում, երկրաբանությունում, օդերևութաբանությունում և ֆիզիկայում, ինչպես նաև աշխարհագրությունում

Օդերևութաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդերևութաբանությունը մթնոլորտի միջառարկայական գիտական ուսումնասիրությունն է։ Ոլորտի ուսումնասիրությունները սկսվել են հազարմայակներ առաջ, չնայած օդերևութաբանության մեջ զգալի առաջընթաց չի գրանցվել մինչև 17-րդ դարը։ 19-րդ դարը եղավ բեկումնային շրջան, քանի որ մի քանի զարգացած երկրներում սկսեցին իրականացնել դիտարկումներ։ 20-րդ դարի երկրորդ կեսին համակարգչի զարգացումից հետո բեկումներ գրանցվեցին նաև եղանակի կանխատեսման մեջ։

Տիեզերագիտություն կամ աստղագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերագիտությունը կամ աստղագիտությունը ուսումնասիրում է ամեն ինչ տիեզերքում[26]։ Այն երբեմն կոչվում է աստղագիտություն, սակայն վերջերս աստղագիտությունը համարվում է տիեզերագիտության ավելի լայն բաժին, որը ընդլայնվել է ներառելով նաև այլ ոլորտներ[27], ինչպիսիք են տիեզերական թռիչքը և տիեզերական հետազոտությունները (ներառյալ տիեզերական բժշկությունը), տիեզերական հնագիտությունը[28] և գիտություններ, որոնք կատարվում են տիեզերքում։

Կենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագիտությունը, որը հայտնի է նաև որպես կենսաբանություն, այն բնական գիտությունն է, որն ուսումնասիրում է այնպիսի կյանքեր, ինչպիսիք են միկրոօրգանիզմները, բույսերը և կենդանիները, ներառյալ բանական մարդը, դրանց ֆիզիկական կառուցվածքը, քիմիական գործընթացները, մոլեկուլային փոխազդեցությունները, ֆիզիոլագիան, զարգացումը և էվոլյուցիան[29]։ Չնայած գիտության բարդությանը՝ որոշակի միավորող հայեցակարգեր այն համախմբում են մեկ համաձայնեցված ճյուղի ներքո։ Կենսաբանությունը բջիջը ճանաչում է որպես կյանքի հիմնական միավոր, գեները՝ որպես ժառանգականության հիմնական միավոր, իսկ էվոլյուցիան՝ որպես շարժիչ, որը նպաստում է տեսակների ստեղծմանը և անհետացմանը։ Կենդանի օրագանիզմները բաց համակարգեր են, որոնք գոյատևում են էներգիայի փոխակերպման և էնտրոպիայի նվազեցման հաշվին[30], պահպանելով կայուն և կենսական վիճակ, որը սահմանվում է որպես հոմեոստազ[31]։

Կենսաքիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաքիմիան, կամ կենսաբանաական քիմիան կենդանի օրգանիզմների ներսում քիմիական գործընթացների ուսումնասիրությունն է[32]։ Այն ենթակարգ է և՛ կենսաբանության, և՛ քիմիայի մեջ, և ռեդուկցիոնիստական տեսանկյունից այն հիմնարար է կենսաբանության մեջ։ Կենսաքիմիան սերտորեն կապված է մոլեկուլային կենսաբանության , բջջային կենսաբանության, գենետիկայի և ֆիզիոլոգիայի հետ։

Մանրէաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրէաբանությունը միաբջիջ, բազմաբջիջ և ենթաբջջային միկրոօրգանիզմների ուսումնասիրությունն է։ Մանրէաբանությունը ներառում է բազմաթիվ ենթակարգեր, ինչպիսիք են վիրուսաբանությունը, բակտերիաբանությունը, նախատիպաբանությունը, սնկաբանությունը, իմունոլոգիան, պարազիտոլոգիան։

Բուսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանությունը, որը կոչվում է նաև բույսերի գիտություն, բույսերի կենսաբանություն բույսերի կյանքի մասին գիտություն է և կենսաբանության ճյուղ։ Ավանդաբար, բուսաբանություը ներառել է նաև սնկերի և ջրիմուռների ուսումնասիրությունը, համապատասխանաբար միկոլոգների և ֆիզիոլոգների կողմից, օրգանիզմների այս երեք խմբերի ուսումնասիրությունը շարունակում է մնալ Միջազգային բուսաբանական կոնգրեսի հետքրքրության շրջանակում։ Մեր օրերում բուսաբանները (խիստ իմաստով) ուսումնասիրում են ցամաքային բույսերի մոտ 410,000 տեսակ, որոնցից մոտ 391,000-ը անոթային բույսեր են (ներառյալ ծաղկավոր բույսերի մոտ 369,000 տեսակ)[33], և մոտ 20,000-ը՝ մամռակերպեր[34]։

Կենդանաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանությունը is the branch of biology that studies the animal kingdom, including the structure, embryology, evolution, classification, habits, and distribution of all animals, both living and extinct, and how they interact with their ecosystems. The term is derived from Ancient Greek ζῷον, zōion, i.e. "animal" and λόγος, logos, i.e. "knowledge, study".[35] Some branches of zoology include: anthrozoology, arachnology, archaeozoology, cetology, embryology, entomology, helminthology, herpetology, histology, ichthyology, malacology, mammalogy, morphology, nematology, ornithology, palaeozoology, pathology, primatology, protozoology, taxonomy, and zoogeography.

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ecology (from հուն․՝ οἶκος, "house", or "environment"; հուն․՝ -λογία, "study of")[Ն 1] is a branch of biology[36] concerning interactions among organisms and their biophysical environment, which includes both biotic and abiotic components. Topics of interest include the biodiversity, distribution, biomass, and populations of organisms, as well as cooperation and competition within and between species. Ecosystems are dynamically interacting systems of organisms, the communities they make up, and the non-living components of their environment. Ecosystem processes, such as primary production, pedogenesis, nutrient cycling, and niche construction, regulate the flux of energy and matter through an environment. These processes are sustained by organisms with specific life history traits.

Հասարակական գիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Social science is the branch of science devoted to the study of societies and the relationships among individuals within those societies. The term was formerly used to refer to the field of sociology, the original "science of society", established in the 19th century. In addition to sociology, it now encompasses a wide array of academic disciplines, including anthropology, archaeology, economics, human geography, linguistics, political science, and psychology.

Positivist social scientists use methods resembling those of the natural sciences as tools for understanding society, and so define science in its stricter modern sense. Interpretivist social scientists, by contrast, may use social critique or symbolic interpretation rather than constructing empirically falsifiable theories, and thus treat science in its broader sense. In modern academic practice, researchers are often eclectic, using multiple methodologies (for instance, by combining both quantitative and qualitative research). The term "social research" has also acquired a degree of autonomy as practitioners from various disciplines share in its aims and methods.

Կիրառական գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրառական գիտությունը գոյություն ունեցող գիտական գիտելիքների օգտագործումն է գործնական նպատակների համար, ինչպիսիք են տեխնոլոգիան կամ գյուտերը։

Բնական գիտության շրջանակներում, հիմնարար գիտուWithin natural science, disciplines that are basic science develop basic information to explain and perhaps predict phenomena in the natural world. Applied science is the use of scientific processes and knowledge as the means to achieve a particularly practical or useful result. This includes a broad range of applied science-related fields, including engineering and medicine.

Applied science can also apply formal science, such as statistics and probability theory, as in epidemiology. Genetic epidemiology is an applied science applying both biological and statistical methods.

Կապը ճյուղերի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտության ճյուղերի միջև կապը ներկայացված է աղյուսակում[37]

Գիտություն
Ֆորմալ գիտություն Էմպիրիկ գիտություններ
Բնական գիտություն Հասարակական գիտություն
Հիմնարար Տրամաբանություն; Մաթեմատիկա; Վիճակագրություն Ֆիզիկա; Քիմիա; Կենսաբանություն;
Երկրագիտություն; Աստղագիտություն
Տնտեսագիտություն; Քաղաքագիտություն;
Հասարակագիտություն; Հոգեբանություն
Կիրառական Ինֆորմատիկա Ճարտարագիտություն;
Բժշկություն; Ատամնաբուժություն; Դեղաբանություն
Բիզնեսի կառավարում;
Իրավագիտություն; Մանկավարժություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «social science | History, Disciplines, & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020-08-18-ին.Կաղապար:Better source needed
  2. Popper, 2002, էջ 20
  3. Davide Castelvecchi, Nature Magazine (2015-12-23). «Is String Theory science?». Scientific American. Վերցված է 2018-04-03-ին.
  4. Editorial Staff (2016-03-03). «Psychology's reproducibility problem». Nature. Վերցված է 2018-04-03-ին.
  5. Editorial Staff (March 7, 2008). «Scientific Method: Relationships among Scientific Paradigms». Seed magazine. Արխիվացված օրիգինալից March 10, 2007. Վերցված է 2007-09-12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  6. Popper, 2002, էջեր 79–82
  7. Liddell, Henry George, and Robert Scott. 1940. "Logikos." A Greek–English Lexicon, edited by H. S. Jones with R. McKenzie. Oxford: Clarendon Press. – via Perseus Project. Retrieved 9 May 2020.
  8. Harper, Douglas. 2020 [2001]. "logic (n.)." Online Etymology Dictionary. Retrieved 9 May 2020.
  9. Gensler, Harry J. (2017) [2002]. «Chapter 1: Introduction». Introduction to logic (3rd ed.). New York: Routledge. էջ 1. doi:10.4324/9781315693361. ISBN 9781138910591. OCLC 957680480.
  10. 10,0 10,1 Dodge, Y. (2003) The Oxford Dictionary of Statistical Terms, OUP. 0-19-920613-9
  11. «statistics». TheFreeDictionary.com. Վերցված է 25 August 2020-ին.
  12. Steele, Katie and Stefánsson, H. Orri, "Decision Theory", The Stanford Encyclopedia of Philosophy (Winter 2015 Edition), Edward N. Zalta (ed.), URL = [1]
  13. Myerson, Roger B. (1991). «1.2: Basic concepts of Decision Theory». Game theory analysis of conflict. Cambridge, Massachusetts: Harvard University Press. ISBN 9780674728615.
  14. Habibi I, Cheong R, Lipniacki T, Levchenko A, Emamian ES, Abdi A (April 2017). «Computation and measurement of cell decision making errors using single cell data». PLOS Computational Biology. 13 (4): e1005436. Bibcode:2017PLSCB..13E5436H. doi:10.1371/journal.pcbi.1005436. PMC 5397092. PMID 28379950.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  15. Hansson, Sven Ove. "Decision theory: A brief introduction." (2005) Section 1.2: A truly interdisciplinary subject.
  16. «SIGACT». Վերցված է 2017-01-19-ին.
  17. R.P. Feynman; R.B. Leighton; Matthew Sands (1963). The Feynman Lectures on Physics. Vol. 1. էջ I-2. ISBN 0-201-02116-1.
  18. J.C. Maxwell (1878). Matter and Motion. D. Van Nostrand. էջ 9. ISBN 0-486-66895-9. «Physical science is that department of knowledge which relates to the order of nature, or, in other words, to the regular succession of events.»
  19. H.D. Young; R.A. Freedman (2004). University Physics with Modern Physics (11th ed.). Addison Wesley. էջ 2. «Physics is an experimental science. Physicists observe the phenomena of nature and try to find patterns and principles that relate these phenomena. These patterns are called physical theories or, when they are very well established and of broad use, physical laws or principles.»
  20. S. Holzner (2006). Physics for Dummies. Wiley. էջ 7. ISBN 0-470-61841-8. «Physics is the study of your world and the world and universe around you.»
  21. «Definition of CHEMISTRY». www.merriam-webster.com (անգլերեն). Վերցված է 24 August 2020-ին.
  22. «Definition of chemistry | Dictionary.com». www.dictionary.com (անգլերեն). Վերցված է 24 August 2020-ին.
  23. «WordNet Search: Earth science». wordnetweb.princeton.edu. Վերցված է 23 August 2020-ին.
  24. Harper, Douglas. «geology». Online Etymology Dictionary.
  25. Կաղապար:LSJ
  26. «space science». TheFreeDictionary.com. Վերցված է 2020-08-23-ին.
  27. National Space Science Data Center (NSSDC) – NASA Science
  28. «Space science | Define Space science at Dictionary.com».
  29. Based on definition from: «Aquarena Wetlands Project glossary of terms». Texas State University at San Marcos. Արխիվացված է օրիգինալից 2004-06-08-ին.
  30. Davies, PC; Rieper, E; Tuszynski, JA (January 2013). «Self-organization and entropy reduction in a living cell». Bio Systems. 111 (1): 1–10. doi:10.1016/j.biosystems.2012.10.005. PMC 3712629. PMID 23159919.
  31. Modell, Harold; Cliff, William; Michael, Joel; McFarland, Jenny; Wenderoth, Mary Pat; Wright, Ann (December 2015). «A physiologist's view of homeostasis». Advances in Physiology Education. 39 (4): 259–66. doi:10.1152/advan.00107.2015. ISSN 1043-4046. PMC 4669363. PMID 26628646.
  32. «Biological/Biochemistry». acs.org.
  33. RBG Kew (2016). The State of the World's Plants Report – 2016. Royal Botanic Gardens, Kew. https://stateoftheworldsplants.com/report/sotwp_2016.pdf Արխիվացված 2016-09-28 Wayback Machine
  34. «Bryophytes (Mosses and liverworts) — The Plant List». www.theplantlist.org.
  35. «zoology». Online Etymology Dictionary.
  36. «the definition of ecology». Dictionary.com. Արխիվացված օրիգինալից 21 February 2018-ին. Վերցված է 20 February 2018-ին.
  37. Cohen, Eliel (2021). «The boundary lens: theorising academic actitity». The University and its Boundaries: Thriving or Surviving in the 21st Century 1st Edition. New York, New York: Routledge. էջեր 14–41. ISBN 0367562987.

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found