Էնտրոպիա
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Էնտրոպիա (այլ կիրառումներ)
Էնտրոպիա (հին հուն.՝ ἐντροπία շրջադարձ, փոխակերպում), բազմաթիվ էլեմենտներից բաղկացած համակարգի անկարգավորվածության չափը բնական գիտություններում: Մասնավորապես, վիճակագրական ֆիզիկայում որևէ մակրոսկոպիկ վիճակի իրականացման հավանականությունն է, ինֆորմացիայի տեսությունում՝ անորոշության չափը որևէ փորձում, որը կարող է տարբեր ելքեր, հետևաբար, նաև տարբեր տեղեկության քանակ ունենալ, ինֆորմատիկայում՝ տեղեկությունների ոչ լրիվության, անորոշության աստիճանը:
Էնտրոպիայի հասկացությունը 1865թ. առաջին անգամ կիրառել է Ռուդոլֆ Կլաուզիուսը թերմոդինամիկայում` էներգիայի ցրման անդարձելիության չափի (իդեալական պրոցեսից իրական պրոցեսի շեղման չափի) որոշման համար: Էնտրոպիան թերմոդինամիկական վիճակի ֆունկցիա է, դարձելի պրոցեսի դեպքում մնում է հաստատուն, մինչդեռ ոչ դարձելի պրոցեսների դեպքում նրա փոփոխությունը միշտ դրական է, այսինքն՝ աճում է:
,
որտեղ
-ը էնտրոպիայի աճն է,
-ն ՝ համակարգին տրված նվազագույն էներգիան, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը:
Կիրառման ոլորտները [խմբագրել]
- Էնտրոպիա (թերմոդինամիկա) թերմոդինամիկական համակարգի անկարգավորվածության չափը բնորոշող թերմոդինամիկական ֆունկցիա է: Այսինքն՝ այն բնորոշում է համակարգի մասնիկների տեղաբաշխման և շարժման անհամասեռությունը:
- Տեղեկութային էնտրոպիան տեղեկությունների աղբյուրի անկարգավորվածության չափն է, որը բնորոշվում է նիշի փոխանցման ժամանակ դրա ի հայտ գալու հավանականությամբ :
- Դիֆերենցիալ էնտրոպիան անընդհատ բաշխումների էնտրոպիան է:
- Դինամիկ համակարգերի էնտրոպիան համակարգի հետագծերի վարքի քաոսայնության չափն է դինամիկ համակարգերի տեսությունում:
- Կառավարման տեսության մեջ էնտրոպիան համակարգի վարքի կամ վիճակի անորոշության չափն է տրված պայմաններում:
Էնտրոպիան համակարգի վիճակի ֆունկցիան է, որը հավասարակշիռ պրոցեսում հավասար է համակարգին տրված կամ համակարգից վերցրված ջերմության քանակին:
Էնտրոպիան համակարգի միկրովիճակների և մակրովիճակի միջև կապ հաստատող ֆունկցիան է, ֆիզիկայում միակ ֆունկցիան, որը ցույց է տալիս պրոցեսի ուղղորդվածությունը: Էնտրոպիան համակարգի վիճակի ֆունկցիա է. այն կախված չէ համակարգի անցումից մի վիճակից մյուս վիճակին, այլ՝ համակարգի սկզբնական ու վերջնական դիրքերից:
,