Հոլիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոլիզմ, հուն.՝ õλος — ամբողջ, բոլոր, «ամբողջականության փիլիսոփայություն», իդեալիստական ուսմունք, ըստ որի աշխարհը կառավարում է ստեղծագործական էվոլյուցիայի պրոցեսը (հոլիստական պրոցես)։ Հաստատելով, որ էվոլյուցիայի ընթացքում մատերիայի ձևերը մշտապես վերակառուցվում և նորոգվում են, հոլիզմը այդպիսով ժխտում է նաև մատերիայի պահպանման օրենքը։ Ամբողջը հոլիզմում մեկնվում է որպես փիլիսոփայական բարձրագույն հասկացություն։ «Ամբողջականության գործոնին» հաղորդելով միստիկական բնույթ, հոլիզմը այն համարում է ոչ մատերիական և անճանաչելի։ Հոլիզմի հիմնադիրը Յա. Ք. Սմետսն է։ Այն զարգացրել են Ջ. Ս. Հոլդեյնը, Ա. Մայեր-Աբիխը, Ա. Լեմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png