Համակարգերի տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համակարգերի տեսությունը ընդհանուր առմամբ համակարգերի միջճյուղային ուսումնասիրություններ են, նպատակ ունենալով բացահայտել սկզբունքներ, որոնք կիրառելի լինեն գիտական հետազոտությունների բոլոր բնագավառներում, ենթակայության բոլոր մակարդակների բոլոր տիպի համակարգերի նկատմամբ։ Անվանումը դեռևս լավ հիմնավորված ճշգրիտ նշանակություն չունի, սակայն նպատակահարմար է դիտարկել համակարգային մտածողության մասնագիտացում, համակարգերի գիտության ընդհանրացում, համակարգային մոտեցում։

Համակարգերի տեսության ուսումնասիրության առարկան ինքնակառավարվող համակարգերն են՝ այսինքն համակարգեր, որ ինքնակարգավորվում են հետադարձ կապի օգնությամբ։ Ինքնակարգավորվող համակարգեր հանդիպում են բնության մեջ այդ թվում մեր մարմնի ֆիզիոլոգիական համակարգում, մասնակի և գլոբալ էկոհամակարգերում, կլիմայում, մարդու ուսուցման գործընթացում անհատից մինչև միջազգային կազմակերպություններ, ինչպես ՄԱԿ-ը։[1]

Սեղմ նկարագրություն[խմբագրել]

Մարգարեթ Միդը համակարգերի տեսության բնագավառում նշանակալից դեմք էր։

Համակարգերի տեսության ժամանակակից գաղափարները սկիզբ են առել գիտության տարբեր ճյուղերից, կենսաբան Բերտալանֆիի, բանասեր Բանատիի, բնապահպանական Հովարդ Օդումի, Եվգենի Օդումի և Ֆրիտյոֆ Կապրայի, կազմակերպման և կառավարման տեսություններից Պետեր Սենգիի աշխատանքների օրինակների հիման վրա, այնպիսի միջճյուղային ուսումնասիրությունների միջոցով, ինչպիսիք են Ռիչարդ Սվանսոնի Մարդկային ռեսուրսների զարգացում աշխատությունը և մանկավարժների եզրակացությունների օգնությամբ։ Համակարգերի տեսությունը, որպես միջառարկայական, ներճյուղային և բազմատեսանկյուն տիրույթ, ի մի է բերում օնտոլոգիայի, գիտության փիլիսոփայության, ֆիզիկայի, համակարգչային գիտության, կենսաբանության, և ճարտարագիտություն, ինչպես նաև աշխարհագրություն, սոցիոլոգիա, քաղաքագիտություն, հոգեթերապիա և տնտեսագիտություն բնագավառների սկզբունքներն ու հասկացությունները: Այսպիսով համակարգերի տեսությունը ծառայում է որպես կամուրջ ինչպես հետազոտության ինքնուրույն բնագավառների միջև միջճյուղային երկխոսության համար, այնպես և հենց համակարգային գիտության տիրույթիներսում։

  1. Biel,R. and Mu-Jeong Kho (2009)«The Issue of Energy within a Dialectical Approach to the Regulationist Problematique," Recherches & Régulation Working Papers, RR Série ID 2009-1, Association Recherche & Régulation: 1-21.»։ http://theorie-regulation.org։+2009-11-23։ http://rechercheregulation.files.wordpress.com/2013/01/rr_working_serieid_2009-1.pdf։ Վերցված է 2012-08-09։