Համակարգային մոտեցում
Բովանդակություն |
Էությունը [խմբագրել]
Համակարգային մոտեցում-ը հետազոտությունների մեթոդոլոգիայի ուղղություն է, որը օբյեկտը դիտարկում է որպես տարրերի, նրանց միջև եղած հարաբերությունների և կապերի ամբողջական բազմություն՝ այսինքն օբյեկտը դիտարկվում է որպես համակարգ: Խոսելով համակարգային մոտեցման մասին, նկատի ունենք մեր գործողությունների կազմակերպման որոշակի միջոց, որն ընդգրկում է գործունեության կամայական ոլորտ, բացահայտելու օրինաչափությունները և փոխադարձ կապերը դրանք ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով: Ընդ որում համակարգային մոտեցումը ոչ այնքան խնդիրների լուծման մեթոդ է որքան խնդիրների ձևակերպման մեթոդ: Ինչպես ասում են, «Ճիշտ ձևակերպած հարցը պատասխանի կեսն է»: Դա իմացաբանության որակապես ավելի բարձր մակարդակ է, քան առարկայականը:
Համակարգային մոտեցման հիմնական սկզբունքները [խմբագրել]
- Ամբողջականություն, որ թույլ է տալիս համակարգը միաժամանակ դիտարկել և որպես մի ամբողջություն և որպես ենթահամակարգ վերին մակարդակների համար:
- Կառուցվածքի հիերարխիկություն, Այս սկզբունքի առկայությունը լավ երևում է կամայական կոնկրետ կազմակերպության օրինակի վրա: Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր կազմակերպություն երկու ենթահամակարգերի փոխգործունեություն է՝ կառավարող և կառավարվող: Մեկը ենթարկվում է մյուսին:
- Կառուցվածքավորում, որ թույլ է տալիս համակարգի տարրերը և նրանց կապերը վերլուծել կոնկրետ կազմակերպչական կառուցվածքի շրջանակներում: Որպես կանոն, համակարգի գործունեության պրոցեսը պայմանավորված է ոչ այնքան նրա առանձին տարրերի, որքան հենց կառուցվածքի հատկություններով:
- Բազմությունայնություն, որ թույլ է տալիս համակարգի առանձին տարրերը և համակարգն ամբողջությամբ նկարագրել օգտագործելով կիբեռնետիկական, տնտեսագիտական և մաթեմատիկական մոդելների բազմություն:
- Համակարգայնություն, օբյեկտին հատուկ են համակարգի բոլոր հատկանիշները:
Համակարգային մոտեցման հիմնական սահմանումները [խմբագրել]
Համակարգային մոտեցման հիմնադիրներն են. Л. фон Берталанфи, А. А. Богданов, Г.Саймон, П.Друкер, А.Чандлер.
- Համակարգ — տարրերի և նրանց միջև եղած կապերի համախմբություն:
- Կառուցվածք — համակարգի տարրերի փոխգործունեության արտահայտումը որոշակի կապերի միջոցով (կապերի և կայունության պատկերը):.
- Պրոցես — համակարգի դինամիկ փոփոխությունը ժամանակի մեջ:
- Ֆունկցիա —տարրի աշխատանքը համակարգում:
- Վիճակ —համակարգի դիրքը նրա ուրիշ վիճակների համեմատ :
- Համակարգային արդյունք —համակարգի տարրերի հատուկ վերակազմավորման այնպիսի արդյունք, երբ ամբողջը դառնում է ավելի քան մասերի պարզ գումար:
- Համակարգային օպտիմիզացում —Տվյալ սահմանափակումներին բավարարող, կիրառական թիրախի օպտիմիզացիային ուղղված, համակարգային էֆֆեկտների շարք առաջացնող, նպատակաուղղված իտերացիոն պրոցես: Համակարգային օպտիմիզացիային պրակտիկորեն հասանելի է համակարգային տարրերի կառուցվածքի վերակազմավորման հատուկ ալգորիթմի միջոցով: Մշակված են իմիտացիոն մոդելների շարք համակարգային օպտիմիզացիայի ֆենոմենը կրթության բնագավառում ցուցադրելու համար:
Համակարգային մոտեցման ասպեկտները [խմբագրել]
Համակարգային մոտեցումը յուրաքանչյուր համակարգ (օբյեկտ) դիտարկում է որպես փոխկապակցված տարրերի (կոմպոնենտների) համախմբություն, որն ունի ելք(թիրախ), մուտք (ռեսուրսներ), կապ արտաքին աշխարհի հետ, հետադարձ կապ: Այն ավելի բարդ մոտեցում է: Նրա էությունը համակարգային ընդհանուր տեսության պահանջների իրականացնումն է, համաձայն որի յուրաքանչյուր օբյեկտ հետազոտության ընթացքում պետք է դիտարկել որպես մեծ և բարդ համակարգ և, միաժամանակ, որպես ավելի ընդհանուր համակարգի տարր: Համակարգային մոտեցման մանրամասն սահմանումը ընդգրկում է նաև հետևյալ ութ ասպեկտների պարտադիր ուսումնասիրությունը և կիրառությունը.
- համակարգա-տարրային կամ կոմպլեքս-համակարգային` տվյալ համակարգի բաղադրիչ տարրերի բացահայտում: Բոլոր սոցիալական համակարգերում կարելի հանդիպել իրային կոմպոնենտներ (արտադրության միջոցներ և սպառողական առարկաներ), պրոցեսներ (տնտեսական, սոցիալ, քաղաքական, հոգեկան և այլն) և գաղափարներ, մարդկանց և նրանց համայնքների գիտականորեն հիմնավորված հետաքրքրություններ;
- համակարգա-կառուցվածքային` տվյալ համակարգի ներքին կապերի և տարրերի փոխկապակցվածության բացահայտումը, որը պատկերացում է տալիս հետազոտվող համակարգի ներքին կառուցվածքի մասին;
- համակարգա-ֆունկցիոնալ` այն ֆունկցիաների բացահայտումը, որոնց համար ստեղծվել և գոյատևում է տվյալ համակարգը;
- համակարգա-նպատակային`համակարգի նպատակների և ենթանպատակների գիտական սահմանման և նրանց փոխադարձ կապակցվածության անհրաժեշտությունը;
- համակարգա-ռեսուրսային, համակարգի գործունեության, նրա այս կամ այն պրոբլեմի լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների հանգամանալից բացահայտում;
- համակարգա-ինտեգրացիոն` համակարգի ամբողջականությունը և յուրահատկությունը ապահովող որակական հատկությունների համախմբության բացահայտումը;
- համակարգա-հաղորդակցական` տվյալ համակարգի արտաքին կապերի, այսինքն արտաքին աշխարհի հետ կապերի բացահայտման անհրաժեշտությունը;
- համակարգա- պատմական` հետազոտվող համակարգի երևան գալու ժամանակային պայմանները, նրա անցած փուլերը, արդի իրավիճակը ինչպես նաև զարգացման հեռանկարները:
Համարյա բոլոր ժամանակակից գիտությունները համակարգային սկզբունքով են կառուցված: Համակարգային մոտեցման կարևոր ասպեկտը նրա կիրառման նոր սկզբունքի` ուսումնասիրության նոր, միասնական և ավելի օպտիմալ մոտեցման (ընդհանուր մեթոդոլոգիայի) մշակումն է:
Տես նաև [խմբագրել]
Գրականություն [խմբագրել]
- А.И. Ракитов “Философские проблемы науки: Системный подход” Москва: Мысль, 1977г. 270с.
- В.Н. Садовский “Системный подход и общая теория систем: статус, основные проблемы и перспективы развития” Москва: Наука, 1980г.
- И.В. Блауберг, В.Н. Садовский, Э.Г. Юдин “Системный подход в современной науке”- В кн.: Проблемы методологии системных исследований. М.: Мысль, 1970, с. 7-48.