Օրորք
Արտաքին տեսք
Օրորք | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Գրվել է | 1882 |
Հրատարակվել է | 1940 |
Վիքիդարան | Օրորք |
«Օրորք», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1882 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1882 թվականին[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 11) պահվում է մեկ սևագիր-ինքնագիր, թվագրված՝ «1882 ամի (13 տարեկան)»։
Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 428-429)։ Այստեղ թույլ են տրված վրիպակներ՝ 35-րդ տողն ունի «Թափառում է սար ու ձոր», իսկ 39-րդ տողը՝ «Որ քո դժբախտ հայ ազգիդ» տեսքը։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։