Օրորք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրորք
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Գրվել է1882
Հրատարակվել է1940
ՎիքիդարանՕրորք

«Օրորք», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1882 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1882 թվականին[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 11) պահվում է մեկ սևագիր-ինքնագիր, թվագրված՝ «1882 ամի (13 տարեկան)»։

Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 428-429)։ Այստեղ թույլ են տրված վրիպակներ՝ 35-րդ տողն ունի «Թափառում է սար ու ձոր», իսկ 39-րդ տողը՝ «Որ քո դժբախտ հայ ազգիդ» տեսքը։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 641–642.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Օրորք