Jump to content

Քևին Սփեյսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քևին Սփեյսի
անգլ.՝ Kevin Spacey
Քևին Սփեյսի Ֆոուլեր
Հասակը179 սմ[1]
Ծնվել էհուլիսի 26, 1959 (65 տարեկան)[1]
ԾննդավայրՆյու Ջերսի, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ[1]
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Chatsworth High School? և Լոս Անջելեսի Վելի քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան, Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ[1]
Ակտիվ շրջան1985–այժմ[1]
ԺանրերԴրամա,
Կատակերգություն,
Քրեական[1]
Ընտրանի"Յոթը",
"Վճարիր ուրիշին",
"Կապեքս մոլորակը"
Պարգևներ և մրցանակներ
kevinspacey.com
Քևին Սփեյսի՝ Վիքիպահեստ

Քևին Սփեյսի Ֆոուլեր (անգլ.՝ Kevin Spacey Fowler, հուլիսի 26, 1959(1959-07-26)[2][2][3][…], South Orange, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ։

Սփեյսին իր դերասանական կարիերան սկսել է թատրոնում։ Առավել հայտնի ֆիլմերն են «Յոթը» (1995), «Կասկածելի դեմքերը» (1995), «Վճարիր ուրիշին», «Քեյ-Փեքսը» (2001), «Գեղեցկություն ամերիկյան ձևով» (1999), «Դեյվիդ Գեյլի կյանքը» (2003), «Սուպերմենի վերադարձը» (2006), «Փոքրիկը վարելիս» (2017)։ Հայտնի է նաև իր կերպարը «Խաղաթղթե տնակ» հեռուստասերիալում։

Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է՝ երկու «Օսկար» (1996, 2000), BAFTA (2000), «Ոսկե գլոբուս» (2015), «Թոնի» (1991)։ Առաջադրվել է 12 Պրայմ թայմ «Էմմի» և «Գրեմմի» (2006) մրցանակների։ Արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի և շնորհվել պատվավոր կոմանդորի (2010), ասպետ-կոմանդորի (2015) կոչումները[5][6]։

2004-2015 թվականներին եղել է բրիտանական ամենահեղինակավոր և ամենահին թատրոններից մեկի՝ «Օլդ Վիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը, որտեղ ղեկավար պաշտոնից զատ հանդիսացել է առանցքային արտիստներից մեկը[7][8]։

Քևին Սփեյսի ծնվել է 1959 թվականի հուլիսի 26-ին Ամերիկայի Նյու Ջերսի նահանգի Սաութ Օրինջ քաղաքում։ Նրա հայրը՝ Թոմաս Ջեֆֆրի Ֆաուլերը (1924-1992), տեխնիկական գրող է, իսկ մայրը՝ Քեթլին Էնն Նատսոնը (1931-2003)՝ քարտուղարուհի և տնային տնտեսուհի[9]։ Քևինը մեծացել է իր ավագ եղբոր՝ Ռենդիի, և ավագ քրոջ՝ Ջուլիի հետ։ Քևինի ընտանիքը բազմիցս փոխել է բնակության վայրը․ քանզի հայրը հաճախ էր փոխում իր աշխատանքը։

Քննադատություն, արձագանքներ և ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական Empire ամսագիրը Քևինին ճանաչել է որպես 90-ականների լավագույն դերասան[6] և դասել «Բոլոր ժամանակների 100 կինոաստղեր» ցուցակի 56-րդ հորիզոնականին[5]։ Բացի այդ, Սփեյսին Telegraph ամսագրի կողմից ներառվել է «Բրիտանական մշակույթի 100 ամենաազդեցիկ մարդիկ» ցուցակի մեջ[10]։ Իտալացի ռեփեր Կապարեցցան (իտալ.՝ Caparezza) 2011 թվականի մարտին հայտնի ամերիկացի դերասանների համար թողարկել է մի երգ, որն անվանել է «Քևին Սփեյսի»[11]։

Քննադատները իրենց արձագանքներում Սփեյսիին անվանում են «դերասանական արվեստի վարպետ»[12], «Էլեկտրականացնող»[13], «բարձրակարգ»[14], «ականավոր»[15], «անխնա զվարճալի»[16]։ 1996 թվականին Քևին Սփեյսին ստացել է իր առաջին «Օսկար»-ը «Կասկածելի դեմքերը»[17] ֆիլմի համար՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։ Ընդամենը 4 տարի անց նա նկարահանվել է «Գեղեցկություն ամերիկյան ձևով»[18] ֆիլմում, որտեղ նույնպես առաջադրվել և արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն դերասան» անվանակարգում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 http://news.bbc.co.uk/2/hi/entertainment/2729703.stm
  5. 5,0 5,1 «Empire Magazine's Top 100 Movie Stars [1997]» (անգլերեն). AmIAnnoying. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. 6,0 6,1 «Лучшие актёры и актрисы декады», Эмпайер, май 1999
  7. «Spacey 'to run Old Vic'» (անգլերեն). BBC News. 2003-02-04. Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին. Վերցված է 2011-11-25-ին.
  8. Mark Brown (2014-05-22). «Matthew Warchus to take Kevin Spacey's role running the Old Vic» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2016-03-14-ին.
  9. Пол Фишер. (20 октября 2001). «The Alien World Of Kevin Spacey» (անգլերեն). filmmonthly.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  10. «The 100 most powerful people in British culture» (անգլերեն). The Daily Telegraph. 14 апреля 2008. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  11. «Caparezza, Kevin Spacey e il sabotaggio musicale» (իտալերեն). Gilda35. 4 марта 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
  12. Ռոջեր Էբերթ. (29 июля 2009). «Shrink» (անգլերեն). rogerebert.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  13. «Seven: Common Sense» (անգլերեն). Common Sense. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  14. «L.A. Confidential» (անգլերեն). Groucho Reviews. Արխիվացված է օրիգինալից 2011-10-11-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  15. «L.A. Confidential: Review» (անգլերեն). TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  16. «Swimming with Sharks (1994)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  17. The Usual Suspects (Երկրորդ պլանի կասկածելի անձինք)։ USA, 1995.
  18. American Beauty (Ամերիկյան գեղեցկուհի)։ USA, 1999.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Սփեյսի» հոդվածին։