Քերականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերականություն
Տեսակգիտական բնագավառ
Ենթադասկոնվենցիա և լեզվաբանություն
Մասն էլեզվաբանություն
 Grammar Վիքիպահեստում

Քերականությունը (հունարեն՝ γραμματική) լեզվաբանության մեջ կառուցողական կանոնների համակարգ է, որը կառավարում է նախադասությունների, բառակապակցությունների և բառերի խմբերը յուրաքանչյուր բնական լեզվում։ Այս տերմինը նաև առնչվում է կանոնների ուսումնասիրությանը և տվյալ ոլորտն իր մեջ է ընդգրկում նաև հնչյունաբանություն, ձևաբանություն, շարահյուսություն բաժինները, որոնք հաճախ ուսումնասիրվում են հնչյունաբանության, իմաստաբանության և պրագմատիկության օգնությամբ։

Այս կամ այն լեզվով խոսող մարդիկ ունեն ներքին կանոնների շարք տվյալ լեզուն օգտագործելու համար և այս կանոններն են կազմում լեզվի քերականությունը[1]։ Քերականական տեղեկության մեծ մասը դա մայրենի լեզվից է, որը ձեռք է բերվել ոչ թե ուսումնասիրությունների կամ կանոնների շնորհիվ, այլ լեզուն օգտագործող մարդկանց և այդ լեզվով խոսողներին ուսումասիրելով։ Աշխատանքի մեծ մասը արվում է վաղ հասակում, հետո արդեն կյանքի ընթացքում լեզու սովորելը սովորաբար պահանջում է կանոնների ընկալման ավելի բարձր աստիճան[2]։ Ուստի քերականությունը լեզվի օգտագործումը ընդգծող ճանաչողական ինֆորմացիա է։

Յուրաքանչյուր լեզվի քերականական կառուցվածք բնութագրվում է քերականական իմաստների արտահայտության ձևերով։ Քերականական իմաստներ արտահայտելու համար մեծապես օգտագործվում են նաև սպասարկու բառերը, հնչերանգն ու շարադասությունը։ Քերականական կառուցվածքը սերտորեն կապված է լեզվի համակարգի մյուս կողմերի՝ հնչյունային համակարգի և բառային կազմի հետ։ Կապը բառային կազմի հետ դրսևորվում է հատկապես բառակազմության ու բառադարձվածաբանության և բառերի բառաքերականական դասերի (գոյական, բայ և այլն) բնագավառում։ Վերջիններով են պայմանավորված բառերի ընդհանուր քերականական հատկանիշները։

«Քերականություն» տերմինը կարող է օգտագործվել նաև խոսողների խմբի լեզվական բնորոշումները կառավարող կանոնները նկարագրելու համար։ Հետևաբար «Անգլերեն քերականություն» տերմինը կարող է մի քանի բան նշանակել։ Այն կարող է վերաբերել անգլերենի ամբողջ քերականությանը, այսինքն անգլերենով բոլոր խոսողների քերականություններին։ Այս դեպքում տերմինն իր մեջ է ներառում բազմազան տեսակներ[3], կամ, հակառակը, տերմինը կարող է վերաբերել միայն այն քերականությանը, որը բնորոշ է բոլորին կամ անգլիախոսների մեծամասնությանը (օրինակ՝ ենթակա-ստորոգյալ-խնդիր դասավորությունը պարզ ընդարձակ նախադասություններում), կամ էլ այն կարող է վերաբերել անգլերենի կոնկրետ լավ ընդգծված տեսակին (օրինակ՝ կոնկրետ մարզի ստանդարտ անգլերենը)։

Հատուկ նկարագրությունը, ուսումասիրությունը կամ վերլուծությունը նույնպես կարող են վերաբերել քերականությանը։ Տեղեկագիրքը, որը քերականական լեզվի մասին է, կոչվում է «Քերականական տեղեկագիրք» կամ պարզապես «Քերականություն»։ Ամբողջական ճշգրիտ քերականությունը, որը կատարելապես նկարագրում է լեզվի քերականական կառուցվածքները, կոչվում է նկարագրական քերականություն։ Այս տեսակի նկարագրողական լեզվաբանությունը, որը որոշ քերականական ձևեր խափանելու և մյուսները առաջադրելու փորձ Է, հակադրում է լեզվաբանական կանոնին։ Օրինակ՝ նախդիրների՝ նախադասության վերջում լինելը բավականին շատ է հանդիպում գերմանական լեզուներում և անցել երկար պատմություն անգլերենում։ Ջոն Դրայդենը, այնուամենայնիվ, դեմ էր նախադասության այս կազմությանը (առանց բացատրության)[4] և խորհուրդ էր տալիս մնացած անգլյախոս մարդկանց խուսափել այս կազմությունից և սահմանափակել դրա օգտագործումը[5]։

Լեզվաբանությունից դուրս քերականությունը հաճախ օգտագործվում է բավականին տարբեր իմաստներով։ Որոշ դեպքերում այն կարող է օգտագործվել ավելի լայն իմաստով՝ ներառելով ուղղագրությունը և կետադրությունը, որոնք լեզվաբանները սովորաբար չեն համարում քերականության մի մաս։ Սրանք ավելի շատ ուղղագրության մաս են հանդիսանում՝ կանոների շարք, որը օգտագործվում է գրավոր լեզվում։ Իսկ որոշ դեպքերում այն կարող է օգտագործվել ավելի նեղ իմաստով՝ վերաբերվելով միայն քերականական կանոներին և բացառելով լեզվի այն ասպեկտները, որոնք ենթակա չեն փոփոխման կամ բանավեճի։ Ջերիմի Բաթերֆիլդը պնդում էր՝ նրանք, որոնք չեն հանդիսանում լեզվաբաններ «քերականությունը հաճախ հանդիսանում է անգլերենի յուրաքանչյուր ասպեկտին առնչվելու ընդհանուր միջոց»[5]։

Հայ քերականության պատմությունը սկսվել է V դարից և անցել զարգացման 3 հիմնական շրջան՝

  • հունատիպ քերականության (V դարից մինչև XVII դարի սկիզբ),
  • լատինատիպ քերականության (XVII դարի սկիզբ մինչև XVIII դարի վերջին քառորդ),
  • ինքնատիպ քերականության (XVIII դարի վերջին քառորդից մինչև մեր օրերը)։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերականութուն բառն առաջացել է հունարեն γραμματικὴ τέχνη (grammatikē technē) բառակապակցությունից, որը նշանակում է տառերի արվեստ՝ γράμμα (gramma) - տառ և γράφειν (graphein) - նկարել և գրել բառերից[6]։ Նույն հունարեն արմատը հանդիպում է նաև գրաֆիկա, գրաֆիմ (լեզվի ամենափորքր միավորը՝ տառ) և փոտոգրաֆ (լուսանկարիչ) բառերում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբելոնացիներն ունեն լեզվի նկարագրության վաղ փորձեր[7], բայց սանսկրիտի առաջին կանոնավոր քերականությունն առաջացել է երկաթի դարում Հնդկաստանում Յասկայի(Մ․թ․ 6րդ դար), Պանինիի(Մ․թ․ 6-5րդ դար[8]) և նրա մեկնաբանների՝ Պինգալայի(մ․թ․ 2րդ դար), Կատյայանայի և Պատանջալիի (մ․թ․ 2րդ դար) շնորհիվ։ Տոլկապիյամը թամիլերենի ամենավաղ քերականությունն է, որը թվագրվում է մ․թ․ 5-րդ դարից առաջ։

Արևմուտքում քերականությունն որպես հելլենականության դարաշրջանի կանոնակարգություն էր մ․թ․ 3-րդ դարից սկսած այնպիսի հեղինակների միջնորդությամբ, ինչպիսիք են Րինաուսը և Արիստարք Սամատրասը։ Ամենավաղ գոյություն ունեցող աշխատանքը «Քերականության արվեստը»-ն է վերագրված Դիոնիսիոս Թրակացուն (մ․թ․ 1-ին դար)։ Լատիներենի քերականությունը սկսել է զարգանալ սկսած մ․թ․ 1-ին դարից, հետևելով հունարենի օրինակին, ի շնորհիվ այնպիսի հեղինակների աշխատանքների, ինչպիսիք են Օրիբիուս Պուպիլուսը, Րեմիուս Պալաեմոնը, Մարկուս Վալերիուս Պրոբուսը, Վերիուս Ֆլակուսը և Աեմիլիուս Ասպերը։

Իռլանդերենի քերականությունը կազմվել է 7-րդ դարում Օուրասեպտ նա Էն-էսիսի շնորհիվ։ Արաբերենի քերականությունը զարգացել է 7-րդ դարում Աբու ալ-Ասուադ ալ-Դուալի օգնությամբ։ Եբրայերենի քերականության վերաբերյալ առաջին բանագրությունները միջնադարում են Միշնայի աշխատություններում (Եբրեերեն աստվածաշնչի բանահյուսություններում)։ Քարաիթե ավանդույթն առաջացել է Աբբասյան խալիֆայության ժամանկաշրջանում Բաղդադում։ Դիքդուքը (10-րդ դար) քերականական ամենավաղ մեկնություներից է հրեական աստվածաշնչում[9]։ 12-րդ դարում Աբու Իբրահիմ Իբն Բարունը համեմատել է եբրեերենն արաբերենի հետ արաբական քերականական ավանդություններում[10]։

Հետևելով ուշ անտիկ դարաշրջանի հեղինակների ազդեցությանը, ինչպիսին է օրինակ Պրիսցյանը, միջնադարում քերականությունը, պատկանելով յոթ ազատ արվեստների եռուսուցմանը, դասավանդվում էր, որպես հիմնական կանոնակարգ։ Մայրենի լեզուների ուսումնասիրումն աստիճանաբար սկսում է զարգանալ միջնադարում` որոշ մեկուսի աշխատություններով, օրինակ՝ «Առաջին քերականական բանագրությունը», բայց այն ազդեցիկ է դառնում միայն վերածննդի և բարոկկոյի ժամանակաշրջանում։ 1486 թվականին Անտոնիո դե Նեբրիխան հրատարակում է Las introduciones Latinas contrapuesto el romance al Latin, և առաջին իսպաներենի քերականությունը Gramática de la lengua castellana 1492 թվականին։ 16-րդ դարի ընթացքում իտալական վերածնունդի ժամանակաշրջանում Questione della linguaիտալերենի կարգավիճակի և իդեալական կազմության վերաբերյալ քննարկում էր, որը առաջացրել էր Դանթեի de vulgari eloquentia-ն (Պիետրո Բեմբո, Prose della volgar lingua Venice 1525)։ 1583 թվականին Ադամ Բոխորիչը գրել է սլովեներենի առաջին քերականությունը։

Ոչ եվրոպական լեզուների քերականությունը սկսած 16-րդ դարից սկսել է ունենալ ավարտուն կառուցվածք կտակարանների և Աստվածաշնչի թարգմանությունները ճիշտ կատարելու համար։ Օրինակ՝ Grammatica o Arte de la Lengua General de los Indios de los Reynos del Perú (1560), և Դոմինգո դե Սանտո Թոմասի կեչուա լեզուների քերականությունը։

18-րդ դարի վերջերին քերականությունը սկսեցին համարել ժամանակակից լեզվաբանության նոր կանոնակարգ։ Յակոբ Գրիմի գերմաներենի քերականությունը՝ Deutsche Grammatik առաջին անգամ տպագրվել է 1810-ականներին։ Ֆրանց Բոպպի «Պատմահամեմատական քերականություն»-ը՝ պատմահամեմատական քերականության հիմքը, հրատարակվել է 1833 թվականին։

Տեսական հիմքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզ բաղադրույթային քերականական վերլուծության ծառը, համաձայն որի նախադասությունը բաժանվել է գոյականական և բայական մասերի։

Քերականության հիմքերը, որոնք փորձում են սահմանել շարահյուսության ճշգրիտ գիտական տեսությունները, և դրանց գործառույթները, ուսումնասիրվում և զարգացվում են տեսական լեզվաբանությունում։ Ամենա հիմնական և կարևոր հիմքերը հիմնված են համընդհանուր քերականության սկզբունքների վրա, որի գաղափարը առաջադրել է Նոամ Չոմսկին։ Ամենահայտնի տեսություններն են՝

  • Գիտական քերականություն կամ պասիվ քերականություն, որի հիմքում ընկած են բուն քերականական հայեցակետերը՝ քերականական ձևեր, հարացույցներ, ձևաբանական ու շարահյուսական կարգեր
  • Գործառական քերականություն կամ ակտիվ քերականություն, որը հակադրվում է գիտական քերականությանը։ Սրա հիմքում ընկած է գործառական հայեցակետը
  • Գեներատիվ քերականություն
  • Փոխակերպական քերականություն
  • Հարաբերակցային քերականություն
  • Պատմական քերականությունն ուսումնասիրում է լեզվի քերականական կառուցվածքը զարգացման մեջ (տարժամանակյա կտրվածք),
  • Համեմատական քերականությունն ուսումնասիրում է ազգակից լեզուների քերականական կառուցվածքների ծագումնաբանական առնչությունները,
  • Զուգադրական քերականությունն ուսումնասիրում է ազգակից և ոչ ազգակից լեզուների քերականական կառուցվածքների նմանություններն ու տարբերությունները նրանց գոյության որոշ ժամանակաընթացքում
  • Համաժամանակյա քերականությունն ուսումնասիրում է լեզվի կառուցվածքի որևէ փուլ։ Ժամանակակից լեզվի համաժամանակյա քերականությունը կարող է լինել մի քանի տեսակի․
  • Նկարագրական քերականություն, որի նպատակն է տալ լեզվի քերականական կառուցվածքի կամ նրա որևէ ենթահամակարգի ճշգրիտ ու լրիվ բնութագիրը,
  • Նկարագրական-նորմավորող քերականություն, որը տալիս է լեզվական երևույթների գնահատությունը նորմայի տեսակետից, քերականական ձևերի ու կառուցվածքների կիրառության կանոններն ու ոճական առանձնահատկությունները,
  • Տեսական քերականություն զբաղվում է բարդ և լուծում չստացած խնդիրներով, մշակում լեզվի ուսումնասիրության որոշակի մեթոդներ և ընդունած որևէ տեսությամբ ներկայացնում է լեզվի քերականական կառուցվածքը։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերականությունը զարգացել է ի շնորհիվ լեզվի օգտագործման և բնակչության ստորաբաժանումներից։ Գրավոր նյութերի հայտնվելու հետ միասին նաև պարզ դարձավ լեզվի օգտագործման ստանդարտ կանոնները։ Քերականության ստանդարտ կանոնները լեզվի օգտագործման կանոնագրություններ են, որոնք զարգացել են անընդհատ փաստագրության և ուսումնասիության արդյունքում։ Հետևաբար, քանի որ կանոնները հաստատվում և մշակվում են, առաջանում է քերականական ճշգրտության հասկացությունը։ Սա հաճախ ստեղծում է անհամապատասխանություն ժամանակակից քերականության օգտագործման և ժամանակի ընթացքում շատ օգտագործված, ճիշտ համարվող քերականության օգտագործման մեջ։ Լեզվաբանները հաճախ հակված են այն տեսակետին, որ նախագրային քերականությունն իր հեղինակների աշխատանքներից դուրս չունի մեծ օգտագործում, սակայն ոճաբանները կարող են տալ լեզվի օգտագործման կանոններ՝ օգտվելով հենց նախագրային քերականության գրքերից վերցված նյութերից։ Լեզվաբանական նախագրությունները նույնպես հանդիսանում են խոսքում տարբերակությունների մի մաս, մասնավորապես անհատի խոսքում, օրինակ՝ մեկը կարող է ասել «Ես ոչինչ չեմ արել», իսկ մյուսը «Ես չեմ արել ինչ-որ մի բան»։

Քերականության ուսումանսիրումը հանդիսանում է երեխաների կրթության կարևոր մաս, որը դասավանդվում է փոքր հասակից։ Դպրոցում դասավանդվող կանոնները այնքան էլ քերականական չեն այն իմաստով, որով լեզվաբաններնն են հասկանում քերականություն տերմինը, քանի որ դրանք ավելի շատ նախագրային են քան նկարագրողական։

Արհեստական լեզուները ժամանակակից աշխարհում ավելի հաճախ են հանդիպում քան առաջ, չնայած դրանք դեռ շատ հեռու են բնական լեզուների հետ համեմատվելուց։ Շատ արհեստական լեզուների ստեղծման նպատակն է օգնել մարդկանց հաղորդակցվել, օրինակ՝ արհեստական լեզուներ ինտերլինգուան, սխեմատիկ Էսպերանտոն և բարձրագույն տրամաբանության վրա հիմնված արհեստական լեզու Լոժբանը։ Վերջիններից յուրաքանչյուրը ունի իր սեփական քերականությունը։

Շարահյուսությունը դա բառային դասից բարձր լեզվաբանական կառույց է (օրինակ, թե ինչպես են նախադասությունները կազմվում)։ Չնայած այն իր մեջ չի ներառում ձայնի եղանակավորումը, որը հանդիսանում է հնչյունաբանության գլխավոր մասը։ Ձևաբանությունը, հակառակը, զբաղվում է բառերի կազմության ուսումնասիրությամբ (օրինակ, թե ինչպես են բարդ բառերը կազմվում), բայց ոչ անհատական հնչյունների ուսումնասիրությամբ, որոնք, ինչպես արտասանությունը, հնչյունաբանության մասն են կազմում։ Այնուամենայնիվ շարահյուսության և ձևաբանության միջև չկա հստակ սահման։ Անալիտիկ լեզուները օգտագործում են շարահյուսությունը, որպեսզի փոխանցեն տեղեկությունը, որը սինթետիկ լեզուներում կոդավորված է բառափոխությամբ[11]։ Այսինքն՝ բառերի դասավորությունը կարևոր չէ, ձևաբանությունը շատ կարևոր է սինթետիկ լեզուներում, մինչդեռ անալիտիկ լեզուներում ձևաբանությունը կարևոր չէ, իսկ շարահյուսությունը շատ կարևոր է։ Օրինակ չինարենը և աֆրիկանսը (Աֆրիկայում 11 պաշտոնական լեզուներից մեկը) ամբողջովին անալիտիկ են, ուստի իմաստը կախված է կոնտեքստից (երկու լեզուներն էլ բառափոխությունների ենթարկվել են, ուստի ժամանակի ընթացքում դարձել են էլ ավելի անալիտիկ լեզուներ)։ Լատիներենը, որը սինթետիկ լեզու է, օգտագործում է ածանցներ և բառափոխություններ, որպեսզի փոխակերպի նույն ինֆորմացիան, որը չինարենը արտահայտում է շարահյուսության օգնությամբ։ Քանի որ չինարեն բառերը բավականին ինքնուրույն են (ոչ բոլորը), լատիներեն հստակ նախադասությունը կարող է կազմված լինել պատահական սկզբունքով տեղադրված տարրերի դասավորությամբ։ Լատիներենն ունի բարդ ածանցում և պարզ շարահյուսություն, մինչդեռ չինարենում հակառակն է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագրային քերականությունը դասավանդվում է տարրական և միջնակարգ դպրոցներում։ «Քերականության դպրոց» հասկացությունը վերաբերում է եկեղեցիներին կից գտնվող այն դպրոցներին, որոնք դասավանդում էին լատիներենի քերականությունն ապագա եկեղեցականներին և տերհայրներին։ Ամենավաղ քերականության դպրոցները ուսանողներին դասավանդում էին կարդալ, արտագրել, թարգմանել և ատենախոսել հունարեն և լատիներեն պոետներին (Հոմեր, Վիրգիլ, Էրիպիդես և ուրիշներ)։ Այս դպրոցներին, սակայն, չպետք է շփոթել նույնատիպ, թեև հստակ տարբերություններ ունեցող, ժամանակակից բրիտանական քերականության գիմնազիաների հետ։

Ստանդարտ լեզուն լեզվի հատուկ բարբառ է, որը գրավոր խոսքում, կրթության մեջ և ընդհանրապես հասարակական ոլորտում օգտագործվում է ավելի շատ, քան մյուս բարբառները։ Սա հակադրվում է մայրենի խոսակցական լեզվին, որը կարող է հանդիսանալ ուսումնասիրության առարկա նկարագրողական քերականությունում, բայց հազվադեպ է դասավանդվում նախագրային ձևով։ Ստանդարտացված «առաջին լեզուն» կամ մայրենին, որը դասավանդվում է տարրական դպրոցներում, կարող է հանդիսանալ քաղաքական հակասությունների առարկա, քանի որ երբեմն այն կարող է սահմանել ազգությունը և էթնիկական ծագումը բնորոշող ստանդարտներ։

Վերջերս աշխատանքներ են տարվում, որպեսզի քերականական կանոնները թարմացվեն տարրական և միջնակարգ կրթության ոլորտում։ Շեշտը կոնկրետ դրված էր այն բանի վրա, որ կանխվի հնացած կանոնների օգտագործումը ի օգուտ ավելի ճիշտ կանոնների և փոխվի հարաբերականորեն ճիշտ ընդունված ստանդարտ կանոնների ընկալումը։

Ֆրանսերենի ժամանակակից գրականության պատմության ընթացքում փարիզյան ֆրանսերենը առանց որևէ առարկության իշխող դերում է եղել։ Ստանդարտ իտալերենը հիմնված չէ Իտալիայի մայրաքաղաք Հռոմի իտալերենի վրա, այլ Ֆլորենցիա քաղաքի իտալերենի հիման վրա, քանի որ Ֆլորենցիայի հեղինակները մեծ ազդեցություն ունեին վաղ իտալական գրականության վրա։ Նույն կերպ էլ ստանդարտ իսպաներենը հիմնված չէ Մադրիդի իսպաներենի վրա, այլ այն քաղաքների իսպաներենի, որտեղ ապրել է կրթված հասարակությունը՝ ավելի շատ Իսպանիայի հյուսիսային հատվածներում՝ ինչպիսիք են Կաստիլիան և Լեոնը։ Արգենտինայի և Ուրուգվայի իսպաներենը հիմված է Բուենոս Այրեսի և Մոնտեվիդեոյի բարբառների վրա։ Պորտուգալերենը ներկա պահին ունի երկու ձև՝ Բրազիլիայի պորտուգալերեն և եվրոպական պորտուգալերեն։

Սերբերենը նույն կերպ է բաժանված՝ Սերբիան և Սերբական հանրապետությունը օգտագործում են սերբերենի իրենց առանձին տարբերկաները։ Երրորդ ձևի գոյությունը վիճելի է, ոմանք գտնում են, որ չեռնոգորերենը առանձին լեզու է, ոմանք էլ կարծում են, որ այն սերբերենի մեկ այլ ձև է։

Նորվեգերենն ունի երկու ստանդարտ ձև՝ Բուկմոլ և Նյունորսկ, որոնց ընտրությունը բանավեճերի առարկա է, քանի որ յուրաքանչյուր նորվեգական քաղաք կարող է ընտրել երկու լեզուներից մեկը կամ էլ չնտրել ոչ մեկը և մնալ ձեռնպահ։ Նյունորսկը որպես պաշտոնական լեզու ընդունվել է գերակշռող թվով քաղաքների կողմից՝ 27 քաղաք։ Տարրական դպրոցներում դասավանդվող լեզուն սովորաբար այդ քաղաքի պաշտոնական լեզուն է, որը որոշվում է տվյալ տարածքային դպրոցի կոմիտեի քվեարկության միոցով։ Ստանդարտ գերմաներնն առաջացել է 16-17-րդ դարերում բարձրագույն գերմաներենի օգտագործումից։ Մինչև մոտավոր 1800 թվականները գերմաներենն արդեն լիովին գրավոր լեզու էր, սակայն հիմա գերմաներենով այնքան շատ մարդ է խոսում, որ գերմաներենի հիմնական բարբառների մեծ մասը գրեթե վերացել են։

Ստանդարտ չինարենը պաշտոնապես ընդունված է որպես ստանդարտ խոսակցական լեզու Չինաստանում, Թայվանում և Սինգապուրում։ Ստանդարտ չինարենի արտասանությունը հիմնված է Լուանպինի, Հեբեյ նահանգում գտնվող Չենդե քաղաքի չինարենի մանդարին առոգանության վրա, իսկ քերականությունը և շարահյուսությունը հիմնված են գրավոր չինարենի վրա։ Ժամանակակից ստանդարտ արաբերենն ուղղակիորեն հիմնված է դասական արաբերենի վրա՝ Ղուրանի լեզվի վրա։ Հինդի-ուրդու լեզուն ունի երկու ստանդարտ ձև՝ հինդու և ուրդու։

Միացյալ նահանգներում ճիշտ քերականություն տարածող հասարակության կոզմից 2008 թվականին մարտի 4-ը համարվեց քերականության միջազգային օր[12]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրաչյա Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, Ներածություն, Երևան, 1955։
  • Էդվարդ Աղայան, Լեզվաբանության ներածություն, 3 հրտ., Երևան, 1967։
  • Общее языкознание․ Внутренняя структура языка, М․, 1972.
  • Общее языкознание․ Методы лингвистических исследований, М․, 1973․

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեզվաբանություն
  • Լեզվաբանական տիպաբանություն
  • Երկիմաստ քերականություն (Ambiguous grammar)
  • Government and binding
  • Grammeme
  • Harmonic Grammar
  • Բարձրագույն քերականություն (Higher order grammar)
  • Linguistic typology
  • Լեզվաբաններ (List of linguists)
  • Պարագրամատիզմ (Paragrammatism)
  • Լեզվի օգտագործումը (Usage)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Traditionally, the mental information used to produce and process linguistic utterances is referred to as "rules". However, other frameworks employ different terminology, with theoretical implications. Optimality theory, for example, talks in terms of "constraints", while construction grammar, cognitive grammar, and other "usage-based" theories make reference to patterns, constructions, and "schemata"
  2. O'Grady, William; Dobrovolsky, Michael; Katamba, Francis (1996). Contemporary Linguistics: An Introduction. Harlow, Essex: Longman. էջեր 4–7, 464–539. ISBN 9780582246911.
  3. Holmes, Janet (2001). An Introduction to Sociolinguistics (second ed.). Harlow, Essex: Longman. էջեր 73–94. ISBN 978-0582328617.; for more discussion of sets of grammars as populations, see: Croft, William (2000). Explaining Language Change: An Evolutionary Approach. Harlow, Essex: Longman. էջեր 13–20. ISBN 978-0582356771.
  4. Rodney Huddleston and Geoffrey K. Pullum, 2002, The Cambridge Grammar of the English Language. Cambridge (UK): Cambridge University Press, p. 627f.
  5. 5,0 5,1 Jeremy Butterfield, (2008). Damp Squid: The English Language Laid Bare, Oxford University Press, Oxford. 978-0199574094. p. 142.
  6. Harper, Douglas. «Grammar». Online Etymological Dictionary. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  7. McGregor, William B. (2015). Linguistics: An Introduction. Bloomsbury Academic. էջեր 15–16. ISBN 978-0567583529.
  8. The Editors of Encyclopaedia Britannica (2013). Ashtadhyayi, Work by Panini. Encyclopædia Britannica. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. {{cite book}}: |author= has generic name (օգնություն), Quote: "Ashtadhyayi, Sanskrit Aṣṭādhyāyī (“Eight Chapters”), Sanskrit treatise on grammar written in the 6th to 5th century BCE by the Indian grammarian Panini."
  9. G. Khan, J. B. Noah, The Early Karaite Tradition of Hebrew Grammatical Thought (2000)
  10. Pinchas Wechter, Ibn Barūn's Arabic Works on Hebrew Grammar and Lexicography (1964)
  11. Gussenhoven, Carlos; Jacobs, Haike (2005). Understanding Phonology (second ed.). London: Hodder Arnold. ISBN 978-0340807354.
  12. «National Grammar Day: Brought to you by Grammar Girl and the Society for the Promotion of Good Grammar».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 443-444
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերականություն» հոդվածին։