Jump to content

Շոն Փեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոն Փեն
անգլ.՝ Sean Penn
Հարվի Միլք ֆիլմի պրեմիերայի ժամանակ, 2008 թ. լուսանկար
Հասակը177 սմ[1]
Ծնվել էօգոստոսի 17, 1960 (64 տարեկան)[1]
ԾննդավայրՍանտա Մոնիկա, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԿրթությունՍանտա Մոնիկա քոլեջ և Սանտա Մոնիկա բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրոնagnostic theism?[2]
ՄասնագիտությունԴերասան, Ռեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ[1]
Ակտիվ շրջան1973–այժմ
ԺանրերԴրամա,
Քրեական,
Թրիլեր[1]
Ընտրանի"Կառլիտոյի ուղին",
"Խաղը"
Ծնողներհայր՝ Լեո Փեն, մայր՝ Այլին Ռայան
Ամուսին(ներ)Մադոննա (1985–1989), Ռոբին Ռայթ Փեն (1996–2010)
(2 երեխա)[1]
Համատեղ ապրող(ներ)Շարլիզ Թերոն, Էլիզաբեթ ՄակԳովերն և Սյուզան Սարանդոն
Երեխա(ներ)2 երեխա
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա

Շոն Փեն (անգլ.՝ Sean Justin Penn, օգոստոսի 17, 1960(1960-08-17)[4][5][6][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Ամուսնացած է եղել հայտնի երգչուհի Մադոննայի ու դերասանուհի Ռոբին Ռայթի հետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոն Փենը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 17-ին Սանտա Մոնիկա քաղաքում (Կալիֆորնիայի նահանգ)՝ ռեժիսոր Լեո Փենի և դերասանուհի Այլին Ռայանի ընտանիքում։ Նրա հոր՝ Լեո Փենի (Leo Z. Penn, 1921-1998) ծնողները հրեա ներգաղթյալներ էին Լիտվայից և Ռուսաստանից[8], ովքեր ԱՄՆ էին եկել 1898 և 1914 թվականներին[9][10][11]։ Շոնի մայրը՝ Այլին Ռայան (Eileen Ryan, ծննդյան անունը՝ Անուչի, ծնվ․ 1928), իտալական և իռլանդական ծագմամբ կաթոլիկ է։ Փենը մեծացել է աշխարհիկ ընտանիքում և համարվում է ագնոստիկ[12][13]։ Դպրոցում Փենը սովորել է Էմիլիո Էստևեզի, Չառլի Շինի և Ռոբ Լոուի հետ, ովքեր հետագայում դարձան դերասաններ։ Նրա փոքր եղբայրը՝ Քրիս Փենը, նույնպես դարձավ դերասան։

19 տարեկանում Փենը տեղափոխվում է Նյու Յորք։ 1985 թվականին ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեց նրա ամուսնությունը փոփ երգչուհի Մադոննայի հետ։ 1989 թվականին նրանք ամուսնալուծվեցին։ 1996 թվականին Փենն ամուսնանում է դերասանուհի Ռոբին Ռայթի հետ։ 2010 թվականին լրագրողի ծեծելու համար 3 տարի պայմանական ազատազրկման է դատապարտվել։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կինոկարիերան սկսել է հեռուստասերիալներում նկարահանվելով։ 1991 թվականին Փենը հանդես է գալիս որպես ռեժիսոր՝ իր իսկ սցենարի հիման վրա նկարահանելով «Վազող հնդկացի» ֆիլմը։ 1995 թվականին նա Սյուզան Սարանդոնի հետ խաղում է Թիմ Ռոբբինսի «Մեռյալն է գալիս» դրամայում, և այդ դերի համար արժանանում է «Օսկար» մրցանակի։ Նրա ռեժիսորական հաջորդ ֆիլմը եղել է «Դիրքապահը խաչմերուկում»-ը, որում գլխավոր դերը կատարել է Ջեք Նիկոլսոնը։ 1997 թվականին Փենը Կաննի կինոփառատոնում մրցանակ է ստանում լավագույն դերասան անվանակարգում Նիկ Կասսավետեսի «Նա հիասքանչ է» ֆիլմում խաղացած դերի համար։ Այդ ֆիլմում նրա հետ խաղում էին կինը՝ Ռոբին Ռայթը, և Ջեն Տրավոլտան։ 1999 թվականին Փենը ստանում է երկրորդ Օսկարը Վուդի Ալենի «Քաղցր և զզվելի» ֆիլմի դերի համար։ 2003 թվականին Վենետիկյան կինոփառատոնի Վոլպի գավաթ մրցանակն է ստանում տղամարդու լավագույն դեր անվանակարգում՝ «21 գրամ» ֆիլմում խաղացած դերի համար։ Նա իր կինոկարիերայի ընթացքում 54 տարբեր կինոմրցանակ է ստացել։ Խաղացել է մոտ 50 ֆիլմում, 8-ական ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր է, 4 ֆիլմի սցենարի հեղինակ։
Առավել նշանավոր ֆիլմերից են՝

  • 1988 - «Գույներ»
  • 1989 - «Մենք հրեշտակներ չենք»
  • 1993 - «Կառլիտոյի ուղին»
  • 1995 - «Մեռյալն է գալիս»
  • 1997 - «Խաղը»
  • 1997 - «Շրջադարձ»
  • 1998 - «Բարակ կարմիր գիծ»
  • 2001 - «Ես Սեմն եմ»
  • 2003 - «21 գրամ»
  • 2003 - «Խորհրդավոր գետը»
  • 2005 - «Թարգմանչուհին»
  • 2006 - «Ողջ թագավորական շքախումբը»
  • 2008 - «Միլք»
  • 2010 - «Արդար խաղ»
  • 2011 - «Կենաց ծառը»

54 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 57-ի, որոնց թվում՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
  2. https://hollowverse.com/sean-penn/
  3. https://www.president.gov.ua/documents/5952022-43765
  4. Internet Broadway Database — 2000.
  5. filmportal.de — 2005.
  6. Discogs — 2000.
  7. 7,0 7,1 Deutsche Nationalbibliothek Record #129660833 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. «Генеалогия на портале Ancestry». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. Փեն ընտանիքի ծագումնաբանությունը։ Նրա փոքր եղբայրը` Կրիս Փենը, նույնպես դարձել է դերասան։ Նրան մեծ ճանաչում բերեց «Վատ տղաներ» ֆիլմում խաղացած դերը։ Դերասանի պապը՝ Մոյշե Փինոն (Մորիս Դանիել Փեն, 1897-1981), ԱՄՆ ներգաղթել է 1914 թվականին Մերկինեից, տատիկը՝ (Լեյա (Էլիզաբեթ Մերիոն) Մելնիկով, 1895—?), ծնողների հետ գաղթել է 1898 թվականին Ռուսական կայսրությունից։
  10. «Dead Myth Walking». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  11. Келли, Ричард Т., «Шон Пенн, Жизнь и времена», 2004 год. С. 9-10. ISBN 1-84195-623-6
  12. «Հրեաներ, ովքեր [[Օսկար]] են ստացել». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  13. «Շոն Փենն աթեիստ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Փեն» հոդվածին։