Հայկ Մարտիրոսյան (շախմատիստ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
Հայկ Մարտիրոսյան | |
---|---|
Պետություն(ներ) | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 14, 2000[1] (24 տարեկան) |
Ծննդավայր | Բյուրավան, Արարատի մարզ, Հայաստան |
Կոչում | միջազգային վարպետ[2], գրոսմայստեր և ՖԻԴԵ-ի վարպետ |
Առավելագույն վարկանիշ | 2708 (նոյեմբեր, 2023) |
Ներկայիս վարկանիշ | 2679 |
ՖԻԴԵ համար | 13306553 |
365chess | Haik_M_Martirosyan |
Chesstempo համար | 307714 |
ICCF համար | 307714 |
Հայկ Միքայելի Մարտիրոսյան (հուլիսի 14, 2000[1], Բյուրավան, Արարատի մարզ, Հայաստան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2017)։ Հայաստանի 2018 թվականի չեմպիոն[3], մինչև 16 տարեկանների 2016 թվականի աշխարհի չեմպիոն[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Մարտիրոսյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 14-ին Արարատի մարզի Բյուրավան գյուղում[5]։ Շախմատ խաղալ սովորել է հորից` 5 տարեկանում։ 7 տարեկանից սկսել է մասնակցել տարբեր մրցաշարերի, հետո ընդունվել է շախմատի ակադեմիա։ Նրա անձնական մարզիչն է եղել գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը[6]։ 2018 թվականի փետրվարից Հայկին մարզում է գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը[6]։
2011 թվականին, հաղթելով Եվրոպայի մինչև 12 տարեկանների առաջնությունում[7], դարձել է ՖԻԴԵ-ի վարպետ[8]։ Հաջորդ տարի նա կրկնել է իր հաջողությունը` դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն նույն տարիքային խմբում[9]։
2013 թվականին Հայկ Մարտիրոսյանը դարձել է կայծակնային շախմատի մինչև 14 տարեկանների Եվրոպայի չեմպիոն[10]։
Միջազգային վարպետի կոչման արժանացել է 2014 թվականին՝ մի քանի ամսում լրացնելով երեք նորմերը։ Առաջին նորմը լրացրել է Մինսկում կայացած Դավիդ Բրոնշտեյնի հուշամրցաշարում[11], երկորդը` Երևանում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում` միաժամանակ լրացնելով գրոսմայստերի առաջին նորմը[12][13], իսկ երրորդը` Կիրիշիում անցկացված Վանյա Սոմովի հուշամրցաշարում[14]։
2016 թվականին «Աերոֆլոտ օփեն» մրցաշարում Հայկը լրացրել է գրոսմայստերի երկրորդ նորմը[15]։ 2017 թվականի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարում նա երրորդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմը[16], և նույն թվականին Թուրքիայի Անթալիա նահանգի Գյոյնուք ավանում կայացած ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսում նրան շնորհվել է գրոսմայստերի կոչում[17]։
2016 թվականին, մասնակցելով մինչև 16 տարեկանների աշխարհի առաջնությանը (Խանտի Մանսիյսկ), Հայկը տարավ 7 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի և 11 հնարավորից վաստակելով 9 միավոր` դարձավ աշխարհի չեմպիոն[4]։
2018 թվականի հունվարին Հայկ Մարտիրոսյանը, մասնակցելով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը, 10 հնարավորից վաստակեց 7 միավոր և դարձավ հանրապետության չեմպիոն[18]։ Այդ հաղթանակով նա իրականացրեց իր երազանքը[19]` նվաճելով Հայաստանի հավաքականի ուղեգիր[18]։
Հայկ Մարտիրոսյանը սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում[19]։
Նրա նախասիրություններից է ֆուտբոլը, սիրելի ակումբը Մադրիդի «Ռեալն» է[19]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2010 | 1927 | 1935 | 1935 | 1927 | ||||||||||
2011 | 1909 | 1909 | 1909 | 1892 | 1892 | 1936 | 1936 | 1892 | ||||||
2012 | 1938 | 1955 | 1967 | 2019 | 2019 | 2061 | 2061 | 2086 | 2072 | 2086 | 1938 | |||
2013 | 2086 | 2073 | 2073 | 2073 | 2121 | 2139 | 2100 | 2118 | 2118 | 2118 | 2131 | 2131 | 2139 | 2073 |
2014 | 2174 | 2189 | 2232 | 2285 | 2285 | 2309 | 2340 | 2327 | 2327 | 2393 | 2389 | 2389 | 2393 | 2174 |
2015 | 2389 | 2384 | 2341 | 2341 | 2344 | 2344 | 2348 | 2348 | 2348 | 2366 | 2366 | 2411 | 2411 | 2341 |
2016 | 2411 | 2425 | 2425 | 2444 | 2443 | 2443 | 2450 | 2461 | 2470 | 2470 | 2496 | 2516 | 2516 | 2411 |
2017 | 2516 | 2529 | 2529 | 2515 | 2516 | 2516 | 2544 | 2570 | 2570 | 2561 | 2561 | 2567 | 2570 | 2515 |
2018 | 2567 | 2586 | 2586 | 2572 | 2572 | 2572 | 2581 | 2597 | 2597 | 2593 | 2607 | 2607 | 2607 | 2567 |
2019 | 2607 | 2616 | 2616 | 2635 | 2635 | 2635 | 2619 | 2619 | 2608 | 2607 | 2607 | 2613 | 2635 | 2607 |
2020 | 2613 | 2630 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2622 | 2622 | 2622 | 2622 | 2622 | 2630 | 2613 |
2021 | 2622 | 2622 | 2622 | 2620 | 2637 | 2648 | 2632 | 2636 | 2624 | 2621 | 2648 | 2620 | ||
2022 | 2633 | 2652 | 2656 | 2672 | 2666 | 2675 | 2682 | 2682 | 2633 | |||||
2023 | 2686 | 2675 | 2685 | 2683 | 2688 | 2696 | 2708 | 2678 | 2708 | 2675 | ||||
2024 | 2681 | 2679 | 2678 | 2661 | 2667 | 2681 | 2661 |
Անհատական վարկանիշի առավելագույն ցուցանիշը Հայկ Մարտիրոսյանն արձանագրել է 2023 թվականի նոյեմբերին՝ 2708։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://ratings.fide.com/apps/236107.pdf
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ 78th Armenian Ch. The Highest League
- ↑ 4,0 4,1 «World Youth Chess Championship 2016 O16». Վերցված է 2018 Հունվար 23-ին.
- ↑ «Աշխարհի չեմպիոնը մարզպետի մոտ». Վերցված է 2018 Հունվար 25-ին.
- ↑ 6,0 6,1 «Շախմատի Հայաստանի ամենաերիտասարդ չեմպիոն. եթե չլիներ Աշոտ Անաստասյանը, գուցե այսպիսի հաջողություններ չունենայի».
- ↑ «European Youth Chess Championship Albena 2011 - Boys Under 12».
- ↑ «Haik M Martirosyan». Վերցված է 2018 Հունվար 23-ին.
- ↑ «European Youth Chess Championship B12 Prague 2012 - Boys Under 12».
- ↑ «13th European Youth Blitz Chess Championship 2013 - Open U14».
- ↑ Միջազգային վարպետի 1-ին նորմ
- ↑ Գրոսմայստերի 1-ին նորմ
- ↑ Միջազգային վարպետի 2-րդ նորմ
- ↑ Միջազգային վարպետի 3-րդ նորմ
- ↑ Գրոսմայստերի 2-րդ նորմ
- ↑ Գրոսմայստերի 3-րդ նորմ
- ↑ «FIDE Title Applications». FIDE.com.
- ↑ 18,0 18,1 «Հայկ Մարտիրոսյանը՝ շախմատի Հայաստանի 2018 թվականի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 Հունվար 23-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 «Երազանքս շախմատի հավաքականի կազմում խաղալն է. Հայկ Մարտիրոսյան». Վերցված է 2018 Հունվար 23-ին.
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկ Մարտիրոսյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Հայկ Մարտիրոսյանի պարտիաները (անգլ.)
- Հայկ Մարտիրոսյանի անձնական քարտը 365chess.com կայքում
|
|