Իրական սեր (ֆիլմ, 2003)
«Իրական սեր» (անգլ.՝ Love Actually), տրագիկոմեդիա, սցենարիստ Ռիչարդ Քրթիսի առաջին ռեժիսորական աշխատանքը։ Նշանաբանը՝ «It’s All About Love… Actually» («Այս ամենը սիրո մասին է… Իրականում»)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուժեն բաղկացած է տասը զուգահեռ զարգացող պատմություններից։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2003 թվականի վերջին՝ սկսվերլով Սուրբ ծնունդից 5 շաբաթ առաջ։ Բոլոր սյուժեների գագաթնակետը տեղի է ունենում Սուրբ խնունդի նախօրեին, երբ ֆիլմի գործողությունները հետաքրքիր կերպով կապում են ֆիլմի բոլոր հերոսներին։ Ֆիլմի հիմնական միտքն ու արտահայտությունն է. «Սերը մեր շուրջ է»/«Սերն իրական է ամենուր» (Love Actually Is All Around)։ Ֆիլմի գլխավոր հերոսները բոլոր կերպարներն են, այստեղ չկա որոշակիացում միայն որոշակի աստղերի վրա։
Սերն անմոռաց է ու անհասանելի, առաջացնող զղջում ու անկայուն, անսպասելի ու անցանկալի, անհարմար ու անբացատրելի, անհավասար ու ոչ շքեղ։ Սերն իրականում կառավարում է բոլորին ամենուր։ Սկսած վարչապետից (Հյու Գրանտ), որը ակնթարթորեն սիրահարվում է իր աշխատակազմի աշխատակցուհուն (Մարտինա Մաքքաթչեն), մինչև գրողի (Քոլին Ֆերթ), որը փախչում է Ֆրանսիայի հարավ, որպեսզի իրար վրա հավաքի իր կոտված սրտի կտորները…
Սկսած ամուսնացած կնոջից (Էմմա Թոմփսոն), որը կասկածում է, որ իր ամուսինը (Ալան Ռիքման) հեռանում է իրենից, մինչև մի կին, որը նոր է ամուսնացել և զգացել է իր ամուսնու լավագույն ընկերոջ սառնությունը… Սկսած պատանուց, որը փորձում է գրավել դպրոցի ամենաանհասանելի աղջկա ուշադրությունը, մինչև խորթ հայրը, որը փորձում է լավ հարաբերություններ հաստատել որդու հետ, որին, ինչպես հանկարծ պարզվում է, նա գրեթե չի ճանաչում…
Սկսած անպատասխան սիրուց տառապող երիտասարդ ամերիկուհուց, որը որոշում է բաց չթողնել իր հնարավորությունը ծառայակցի հետ, մինչև ծերացող ռոք երգիչը, որը հանկարծ դառնում է այդ զգացմունքի զոհը… Սերը քաոս է բերում նրանցից յուրաքանչյուրի կյանք, սակայն պատահաբար չէ, որ լոնդոնցիների ուղիները խաչվում են Սուրբ ծնունդի նախօրեին…
Կերպարների կապը[8]
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարեն՝ Դևիդի քույրը և Դենիելի ընկերուհին։
Սառա և Կառլ՝ Հարիի ընկերության աշխատակիցներ։
Հարիի երեխաները սովորում են Դենիելի խորթ որդու, Ջոնի զարմիկի (կամ եղբոր), Նատալիի զարմիկների և զարմուհիների հետ նույն դպրոցում։
Միա՝ Նատալիի հարևանուհի։
Սառա՝ Ջուլյետի և Փիթերի ընկերուհին (նա ներկա է եղել նրանց հարսանիքին);
Փիթեր, Մարկ և Ջուլյետ՝ Ջեյմիի ընկերները։
Ջոն և Ջուդի՝ Փիթերի, Մարկի և Ջեյմիի ընկերները։
Թոնի՝ այն ֆիլմի ռեժիսորի օգնականը, որտեղ նկարահանվել են Ջոն և Ջուդին։
Մարկ՝ Միայի ընկերը։
Քոլին՝ Փիթերի և Ջուլյետի հարսանիքի մատուցողներից մեկը, Հարիի ընկերության ճաշ մատակարարողներից մեկը։
Նատալիի հայրը՝ Դենիելի ընկերը (Դա երևում է Դենիելի կնոջ թաղմանը՝ նրա ներկա լինելուց և որոշ դրվագներից)։
Հերոսների մեծ մասը հեռուստացույցով դիտում է Բիլի Մեքին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քիրա Նայթլի՝ Ջուլյետ
- Չիվեթել Էջիոֆոր՝ Փիթեր
- Էնդրյու Լինքոլն՝ Մարկ
- Հյու Գրանտ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ
- Նինա Սոսանյա՝ Էնի
- Մարտինա Մաքաթչեն՝ Նատալի
- Բիլ Նայի՝ Բիլի Մեք
- Քոլին Ֆերթ՝ Ջեյմի
- Լուսիա Մոնիս՝ Աուրելիա
- Սիենա Գիլորի՝ Ջեյմիի ընկերուհին
- Դեն Ֆրեդենբյորգ՝ եղբայր Ջեյմի
- Լորա Լինի՝ Սառա
- Լիամ Նիսոն՝ Դենիել
- Մարտին Ֆրիման՝ Ջոն
- Ջոանա Փեյջ՝ Ջուդի
- Էմմա Թոմփսոն՝ Քարեն
- Ալան Ռիկման՝ Հարի
- Ռոդրիգո Սանտորո՝ Կառլ
- Բիլի Բոբ Թորնթոն՝ ԱՄՆ նախագահ
- Ռոուեն Աթքինսոն՝ Ռուֆուս, թանկարժեք զարդերի վաճառող
- Գրեգոր Ֆիշեր՝ Ջո, Բիլի Մեքի մենեջեր
- Քրիս Մարշալ՝ Քոլին Ֆրիսել
- Աբդուլ Սելիս՝ Թոնի, Քոլինի ընկեր
- Հայքե Մակաթչ՝ Միա
- Կլաուդիա Շիֆեր՝ Քերոլ
- Թոմաս Սանգսթեր՝ Սեմ
- Էլիզաբեթ Մարգոնի՝ Էլեոնոր
- Էդվարդ Հարդվիք՝ Սեմի պապիկ
- Շեյլա Ալեն՝ Ջեյմիի մայր
- Ջենյուերի Ջոնս՝ Ջենի
- Էլիշա Քաթբերթ՝ Քերոլ Էն
- Իվանա Միլիչևիչ՝ Սթեյսի
- Շենոն Էլիզաբեթ՝ Հարիեթ
- Դենիզ Ռիչարդս՝ Կառլա
- Ant&Dec ՝ իրենք իրենց դերում
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սաունդթրեքի հեղինակնու կազմողը Քրեյգ Արմսթրոնգն է։ Սաունդթրեքը ներառում է.
- Քելլի Քլարկսոն՝ «The Trouble with Love Is»
- Dido՝ «Here with Me»
- Maroon 5՝ «Sweetest Goodbye/Sunday Morning»
- Norah Jones՝ «Turn Me On»
- Wyclef Jean and Sharissa՝ «Take Me As I Am»
- Eva Cassidy՝ «Songbird»
- The Calling՝ «Wherever You Will Go»
- The Pointer Sisters՝ «Jump (for My Love)»
- Joni Mitchell՝ «Both Sides Now»
- Lynden David Hall՝ «All You Need Is Love»
- The Beach Boys՝ «God Only Knows»
- Texas՝ «I’ll See It Through»
- Sugababes՝ «Too Lost in You»
- Otis Redding՝ «White Christmas»
- Olivia Olson՝ «All I Want For Christmas Is You»
Կտրած դրվագների երաժշտություն (չի ընդգրկվել սաունդթրեքի մեջ).
- Scott Walker՝ «Joanna»
- Craig Armstrong՝ «Glasgow Love Theme»
- Carlos Santana՝ «Smooth»
Մեծ Բրիտանիայի տարբերակի մեջ ներառվել են նաև Քրեյգ Արմսթրենգի «PM’s Love Theme» և «Sometimes» ստեղծագործությունները։ Նաև սաունդթրեքի մեջ չեն ներառվել Փոլ Անկայի «Puppy Love», Ջասթին Թիմբերլեյքի «Like I love you» և The Bay City Rollers-ի «Bye Bye Baby» երգերը, որոնք օգտագործվել են ֆիլմում։
Թողարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի թողարկումը DVD տարբերակով դարձել է ամենապահանջվածը Մեծ Բրիտանիայի տարածքում 2004 թվականին։
- DVD թողարկումը կայացել է 2009 թվականի նոյեմբերի 26-ին, «CP-Digital», թողարկումը Blu-Ray-ով՝ 17 դեկտեմբերի 2009, «CP-Digital»:
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմը գործնականում պարտադիր է դարձել «թռչող կինոթատրոնների» նախամանորյա ցուցակներում։ Ամանորի նախօրեին այն սկսել են ներառել ավիթռիչքների ժամանակ ցուցադրվող ֆիլմերի ցանկում։ Չնայած դրան՝ ֆիլմից կտրել են այն դրվագը, որտեղ խոսվում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ ինքնաթիռներում զոհված ուղևորների մասին։
- «Գրիֆիններ» մուլտֆիլմում՝ «2000-ամյա կույս» սերիայի վերջում (13 եթերաշրջան, 6 սերիա), խոսվում է ֆիլմի մասին, երբ Սթյուին, ինչպես և Քարենը (Էմմա Թոմփսոն), որպես նվեր ստանում է նվեր Ռուպերտից Ջոնի Միթչելի СD ձայնասկավառակ, չնայած, որ սպասում էր գեղեցիկ վզնոցի։
- «Интерны» սերիալի դրվագներից մեկում հեոսները դիտում և քննարկում են «Իրական սեր» ֆիլմի հերոսներին։
Ֆիլմի պրեմիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կանադա՝ 7 սեպտեմբերի 2003 (Տորոնտոյի միջազգային կինոփառատոն)
- ԱՄՆ՝ 6,7,14 նոյեմբերի 2003 (9 900 000 մարդ)
- Իսրայել՝ 14 նոյեմբերի 2003
- Իտալիա՝ 14 նոյեմբերի 2003 (1 113 731 մարդ)
- Պորտուգալիա՝ 14 նոյեմբերի 2003 (652 438 մարդ)
- Գերմանիա՝ 20 նոյեմբերի 2003 (278 836 մարդ)
- Իսրայել՝ 20 նոյեմբերի 2003
- Նիդերլանդներ՝ 20 նոյեմբերի 2003 (445 249 մարդ)
- Չեխիա՝ 20 նոյեմբերի 2003 (116 372 մարդ)
- Շվեյցարիա՝ 20 նոյեմբերի 2003 (Գերմանախոս համայնքներ)
- Ավստրիա՝ 21 նոյեմբերի 2003 (46 097 մարդ)
- Միացյալ Թագավորություն՝ 21 նոյեմբերի 2003 (7 543 045 մարդ)
- Հունաստան՝ 21 նոյեմբերի 2003
- Դանիա՝ 21 նոյեմբերի 2003 (232 982 մարդ)
- Իսպանիա՝ 21 նոյեմբերի 2003 (1 583 405 մարդ)
- Լեհաստան՝ 21 նոյեմբերի 2003 (515 618 մարդ)
- Ֆինլանդիա՝ 21 նոյեմբերի 2003 (104 034 մարդ)
- Շվեդիա՝ 21 նոյեմբերի 2003 (331 239 մարդ)
- Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ 21 նոյեմբերի 2003
- Նոր Զելանդիա՝ 27 նոյեմբերի 2003
- Հարավային Կորեա՝ 28 նոյեմբերի 2003
- Նորվեգիա՝ 28 նոյեմբերի 2003 (97 102 մարդ)
- Բելգիա՝ 3 դեկտեմբերի 2003 (232 637 մարդ)
- Ֆրանսիա՝ 3 դեկտեմբերի 2003 (825 841 մարդ)
- Շվեյցարիա՝ 3 դեկտեմբերի 2003 (Франкоговорящие регионы)
- Հունգարիա՝ 4 դեկտեմբերի 2003 (139 388 մարդ)
- Հոնկոնգ՝ 4 դեկտեմբերի 2003
- Բրազիլիա՝ 5 դեկտեմբերի 2003 (908 560 մարդ)
- Իսլանդիա՝ 5 դեկտեմբերի 2003 (39 480 մարդ)
- Մեքսիկա՝ 5 դեկտեմբերի 2003
- Սինգապուր՝ 5 դեկտեմբերի 2003
- Թաիլանդ՝ 5 դեկտեմբերի 2003
- Արգենտինա՝ 11 դեկտեմբերի 2003
- Ռուսաստան՝ 11 դեկտեմբերի 2003
- Կոլումբիա՝ 19 դեկտեմբերի 2003
- Պանամա՝ 19 դեկտեմբերի 2003
- Ավստրալիա՝ 26 դեկտեմբերի 2003
- Ռումինիա՝ 16 հունվարի 2004[9]
- Թուրքիա՝ 23 հունվարի 2004 (270 024 մարդ)
- Բահրեյն՝ 1 փետրվարի 2004
- Պերու՝ 6 փետրվարի 2004
- Ճապոնիա՝ 7 փետրվարի 2004
- Թայվան՝ 13 փետրվարի 2004
- Էստոնիա՝ 13 փետրվարի 2004 (14 764 մարդ)
- Չիլի՝ 20 փետրվարի 2004
- Ֆիլիպիններ՝ 10 մարտի 2004 (Давао, Манила)
- Վենեսուելա՝ 12 մարտի 2004
- ԱՄԷ՝ 19 մարտի 2004
- Եգիպտոս՝ 14 ապրիլի 2004
- Ինդոնեզիա՝ 17 ապրիլի 2004
Եկամուտն ու ծախսերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծախսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բյուջե. $40 000 000
- Ընդամենը. $40 000 000
Շահույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ-ում. $59 696 144 (24.4 %)
- Այլ երկրներում. $185 235 622 (75.6 %)
- Ռուսաստանում. $2 070 000
- Ընդամենը. $244 931 766
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 europeanfilmawards.eu
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 3,41 3,42 3,43 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 http://www.imdb.com/title/tt0314331/locations?ref_=tt_dt_dt
- ↑ https://petitsfrenchies.com/lieux-mythiques-de-tournage-france/
- ↑ 6,0 6,1 https://web.archive.org/web/20180212083812/https://www.europeanfilmacademy.org/2004.120.0.html
- ↑ 7,0 7,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=loveactually.htm
- ↑ Схема отношений персонажей(անգլ.)
- ↑ Love Actually՝ Pur şi simplu dragoste (2003)՝ Film՝ CineMagia.ro>
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Love Actually: Ֆիլմի պաշտոնական կայք Արխիվացված 2020-09-21 Wayback Machine
- Սերգեյ կուդրյավցևը ֆիլմի մասին Արխիվացված 2010-03-18 Wayback Machine
- Ֆիլմի մասին հոդված film.ru կայքում Արխիվացված 2011-11-07 Wayback Machine
- Ֆիլմի մասին հոդվածը ՆՏՎ+ կայքում Արխիվացված 2006-10-06 Wayback Machine
- Ջնջված տեսարանները ռեժիսորի մեկնաբանությամբ Արխիվացված 2009-05-27 Wayback Machine
- Love Actually Uip Արխիվացված 2012-01-04 Wayback Machine
- Love Actually the movie Արխիվացված 2011-11-07 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրական սեր (ֆիլմ, 2003)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրական սեր (ֆիլմ, 2003)» հոդվածին։ |
|
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների բրիտանական ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- 2000-ականների կինոկատակերգություններ
- 2000-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2000-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2003 ֆիլմեր
- StudioCanal ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կինոկատակերգություններ
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Պորտուգալերեն ֆիլմեր
- Սուրբծննդյան ֆիլմեր
- Ֆիլմեր գրողների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական մելոդրամա ֆիլմեր
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր