Ինչ դալուկ ես քու երկրի պես ու սըգավոր դու էսօր
«Ինչ դալուկ ես քու երկրի պես ու սըգավոր դու էսօր» | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քառյակ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | հավանաբար 1918 թվականի վերջ, կամ 1919 թվականի սկիզբ |
Վիքիդարան | Ինչ դալուկ ես քու երկրի պես ու սըգավոր դու էսօր |
«Ինչ դալուկ ես քու երկրի պես ու սըգավոր դու էսօր», Հովհաննես Թումանյանի քառյակներից։ Գրության թվականը ստույգ հայտնի չէ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թումանյանն այս քառյակը նվիրել է վրաց արձակագիր, դրամատուրգ և տեսաբան Գրիգոլ Ռոբակիձեին։ Հավանաբար քառյակը գրվել է ազգամիջյան ընդհարումների օրերին։ Թումանյանն ու Ռոբաքիձեն սգավոր էին․ 1918 թվականի վերջին ազգամիջյան բախումներ էին սկսվել Հայաստանի և Վրաստանի միջև[1]։
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է ստեղծագործության մեկ ինքնագիր, որի վերին լուսանցքում գրված է «Ռոբաքիձեին»։ Նույն արխիվում պահվում է նաև բանաստեղծի դուստր Նվարդ Թումանյանի ձեռքով գրված մեկ օրինակ։
Թումանյանի երկեր լիակատար ժողովածուի երկրորդ հատորում տպագրվել է առաջին անգամ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.armin.am/images/menus/2892/Hrachik_Bayramyan.pdf ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎ, Հրաչյա Բայրամյան
- ↑ Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 537.