Գրիգոլ Ռոբակիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոլ Ռոբակիձե
վրացերեն՝ გრიგოლ ტიტეს ძე რობაქიძე
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1882(1882-10-28)
ԾննդավայրՍվիրի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 19, 1962(1962-11-19) (80 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա[1]
ԳերեզմանLeuville-sur-Orge
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Ազգությունվրացի
ԿրթությունՔութայիսի դասական գիմնազիա, Տարտուի համալսարան և Լայպցիգի համալսարան
ԵրկերԼամարա
Մասնագիտությունհեղինակ, գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ
Grigol Robakidze Վիքիպահեստում

Գրիգոլ Տիտովիչ Ռոբակիձե (վրացերեն՝ გრიგოლ ტიტეს ძე რობაქიძე, հոկտեմբերի 28, 1882(1882-10-28), Սվիրի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 19, 1962(1962-11-19), Ժնև, Շվեյցարիա[1]), վրացի գրող, հրապարակախոս, հանրային գործիչ, «Երկնագույն եղջյուր» գրական խմբակի անդամ: Գրել է նաև գերմաներեն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1880 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Քութաիսիի Սվիրի գյուղում:

Վեց տարեկանից սովորել է Քութաիսիի հոգևոր դպրոցում, 1895-1901 թվականներին սովորել է Քութաիսիի հոգևոր սեմինարիայում: Հոգևոր կրթություն ստանալուց հետո 1901 թվականի օգոստոսին դարձել է ներկայիս Տարտուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող, սակայն նույն թվականի դեկտեմբերին դուրս է մնացել՝ վարձը չվճարելու պատճառով: Մեկնել է Գերմանիա և 1902-1906 թվականներին սովորել Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում:

1908 թվականին վերադարձել է Ռուսական կայսրություն և Քութաիսի քաղաքում վրացական և արտասահմանյան գրականության թեմաներով հանրային դասախոսությունները կարդացել: Այցելել է Ռուսական կայսրության մայրաքաղաք, որտեղ ծանոթացել է ռուս բանաստեղծների և գրողների հետ, որոնց թվում էին Անդրեյ Բելին, Զինաիդա Գիպիուսը, Վալերի Բրյուսովը և այլոք: 1910 թվականին նա նորից ընդունվել է Տարտուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ուսանել մինչև 1914 թվականը: Վրաստան է վերադարձել 1915 թվականին:

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին՝ 1917 թվականին մի քանի ամիս անց է կացրել պարսկական ճակատում[2], որտեղ ծանոթացել է բուժքույր Նինա Դոմանսկայայի հետ, որն էլ դարձել է նրա առաջին կինը, նրանք ունեցել են աղջիկ՝ Միրա: 1917 թվականին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռոբակիձեն ծառայության է անցել պետական գործերի կառավարման ոլորտում, միաժամանակ մանկավարժությամբ է զբաղվել: 1918 թվականին Թբիլիսիի համալսարանում դարձել է վրաց գրականության ամբիոնի վարիչ, 1919 թվականին Բաքվի համալսարանում գերմանական ռոմանտիզմի թեմայով դասախոսություններ է ունեցել, 1920—1921 թվականներին նորից վերադարձել է Թբիլիսիի համալսարան:

1921 թվականի փետրվարին Վրաստանում հաստատված Խորհրդային կարգերին կոռեկտ է վերաբերվել: 1921-1925 թվականներիրն Լուսավորության նախարարությունում մշակույթի բաժնի ղեկավարն է եղել, ինչպես նաև զբաղեցրել է համավրացական գրողների միության նախագահի պաշտոնը: Այդ ընթացքում մի շարք գրքեր է գրել: 1930 թվականին հիասթափվել է ԽՍՀՄ կարգերից և 1931 թվականին մեկնել Գերմանիա, որտեղ շուտով իշխանության են անցնել ֆաշիստները: Այդ պահից սկսած՝ նրան հեռացրել են կառավարման ոլորտի աշխատանքից, գրողների միության նախագահությունից, խորհրդային քաղաքացիությունից, նրանից սկսեցին երես թեքել ընկերները: Չնայած դրան՝ Ռոբակիձեն շարունակել է ստեղծագործել, Գերմանիայում հրապարակել է իր նոր գործերը՝ գերմաներենով:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում Ռոբակիձեն եղել է Բեռլինում: Անդամակցել է Վրաստանի անկախության կոմիտե և «Տետրի Գիորգիի» կազմակերպություններին[3]: 1945 թվականի ապրիլին կարողացել է մեկնել Շվեյցարիա: Այստեղ շարունակել է հոդվածներ և գրքեր գրել:

Մահացել է 1962 թվականի նոյեմբերի 19-ին՝ Ժնևում՝ մենակության մեջ՝ շվեյցարական հիվանդանոցներից մեկում, թաղվել է շվեյցարական գերեզմանատներից մեկում: Հետագայում նրա աճյունը վրացական սփյուռքի կողմից տարվել է Ֆրանսիայի վրացական Լևիլյան գերեզմանատուն:

Եղել է Հովհաննես Թումանյանի մտերիմ ընկերներից[4]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոլ Ռոբակիձեի պողոտա
  • Վրաստանում ստեղծվել է Ռոբակիձեի անվան հիմնադրամ և կա նրա անունով համալսարան[5] հանրապետության առաջին մասնավոր բուհերից:
  • Թբիլիսիի Ժողովուրդների բարեկամության պողոտան վերանվանվել է Գրիգոլ Ռոբակիձեի անվամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]