Թիմ Քուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիմ Քուկ
անգլ.՝ Tim Cook
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1960(1960-11-01)[1][2] (63 տարեկան)
ԾննդավայրՄոբիլ, Ալաբամա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
ԿրթությունՕբերնի համալսարան (1982), Ֆուկուա բիզնես դպրոց (1988), Դյուքի համալսարան (1988), Robertsdale High School? և Rostrevor College?
Մասնագիտությունգործարար, համակարգչային գիտնական, ճարտարագետ, գլխավոր գործադիր տնօրեն, հաղորդավար և մենեջեր
ԱշխատավայրԷփլ և IBM
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքapple.com/leadership/tim-cook/
Ստորագրություն
Изображение автографа
 Tim Cook Վիքիպահեստում

Թիմոթի Դոնալդ Քուկ, Թիմ Քուկ (անգլ.՝ Timothy Donald "Tim" Cook, նոյեմբերի 1, 1960, Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի գործարար, Էփլ ընկերության գործադիր տնօրենը[7]։ Քուկը Էփլին միացավ 1998 թվականի մարտին[8] որպես կազմակերպության փոխնախագահ։ Նա նաև կազմակերպության համաշխարհային վաճառքի և այլ երկրների հետ գործարքների գործադիր փոխնախագահն էր մինչև 2011 թվականի օգոստոսի 24-ին դարձավ Էփլի գործադիր տնօրենը՝ փոխարինելով Ստիվ Ջոբսին[9]։ 2011 թվականի հունվարին, երբ Ջոբսը հեռացավ Էփլից առողջական խնդիրների պատճառով, Քուկը ստանձնեց կազմակերպության գործող տնօրենի պարտականությունները[10], որի համար 2012 թվականի սկզբներին Էփլի տնօրենների խորհրդի կողմից ստացավ կազմակերպության 1 մլն բաժնետոմս, որն այդ պահին գնահատվում էր 376.2 մլն ԱՄՆ դոլար[11]։ Քուկը նաև Նայքի[9] և Ֆուտբոլի Ազգային Հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ է[12]։ 2014 թվականին Քուկը դարձավ առաջին գործադիր տնօրենը (Fortune 500 ամսագրի ցանկից), ով հրապարակայնորեն հայտարարեց նույնասեռական լինելու մասին[13]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Քուկը ծնվել է ԱՄՆ Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում[14] և մեծացել հարևան Ռոբերտսդեյլում։ Հայրը՝ Դոնալդը, աշխատում էր նավաշինարանում, իսկ մայրը՝ Ջերալդինը՝ դեղատանը[14][15]։

Քուկն ավարտել է Ռոբերտսդեյլի ավագ դպրոցը։ 1982 թվականին ավարտել է Օբերնի համալսարանի արդյունաբերական ճարտարագիտություն բաժինը և ստացել բակալավրի աստիճան[16], իսկ 1988 թվականին Դյուկի համալսարանի Ֆուկուա բիզնես դպրոցում սովորելուց հետո՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nndb.com/people/694/000169187/
  2. GeneaStar
  3. http://www.bbc.co.uk/news/technology-20626376
  4. https://www.alabamaacademyofhonor.org/timothy-d-cook
  5. https://web.archive.org/web/20220131121232/https://time.com/collection/100-most-influential-people-2021/
  6. https://www.ft.com/content/4064a6fe-7fd7-11e4-adff-00144feabdc0
  7. «Steve Jobs Resigns as CEO of Apple». Apple Inc. 2011 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  8. «Timothy D. Cook Profile». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. 9,0 9,1 «Nike — Investors — Corporate Governance — Board of Directors». Nike.
  10. Kopytoff, Verne G.; Streitfeld, David. «Times Topics: Timothy Cook News». The New York Times. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  11. «After Jobs: Apple's Cook gets $380M in compensation». USATODAY.COM. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  12. «National Football Foundation Chairman, President and Board of Directors». National Football Foundation. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  13. «Apple's Tim Cook Is First Fortune 500 to Come Out as Gay». NBC News. NBC. 2014 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  14. 14,0 14,1 Michael Finch II: Tim Cook – Apple CEO and Robertsdale's favorite son – still finds time to return to his Baldwin County roots. AL.com, February 24, 2014.
  15. «Tim Cook -- Apple CEO and Robertsdale's favorite son -- still finds time to return to his Baldwin County roots». AL.com.
  16. Portrait of New Apple CEO Tim Cook as a Young Auburn Student: The War Eagle Reader
  17. Love, Julia (2009 թ․ հունվարի 14). «Fuqua grad takes reins at Apple». The Chronicle (Duke University). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]