Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց...
Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց... | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1913 |
Հրատարակչություն | Հասկեր |
Հրատարակվել է | 1913 |
Վիքիդարան | Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց... |
«Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1913 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս բանաստեղծությունը գրված է հավանաբար 1913 թվականի հոկտեմբերի 13-ին, քանի որ նույն օրը Հովհաննես Թումանյանը Ներսիսյան դպրոցում կազմակերպված երեկույթին, հայ գրողների ընկերության անունից՝ հանդես գալով հայերեն տառերի գյուտի 1500-ամյա և տպագրության 400-ամյա հոբելյանի առթիվ կարդացել է այս բանասեղծությունը[1]։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է 1913 թվականի հոկտեմբերի 17-ին «Հասկեր» ամսագրի № 223-ում, այնուհետև՝ 1940-1959 թվականին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում ( էջ 170-171)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Հորիզոն» ամսագրից[1]։