Երբ տեսնում եմ, մարդ տակավին...
Արտաքին տեսք
Երբ տեսնում եմ, մարդ տակավին... | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1891 |
Հրատարակվել է | 1892 |
Վիքիդարան | Երբ տեսնում եմ, մարդ տակավին... |
«Երբ տեսնում եմ, մարդ տակավին...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1891 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել 1891 թվականի ապրիլի 25-ին։
Ինքնագիրը չի պահպանվել։
Այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1892 թվականին՝ Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 102-103)՝ թվագրված՝ «1891 թ․ ապրիլի 25»։
Այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 70)[1]։
Արտատպվել է Մոսկվայում 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորից[1]։