Jump to content

Աստղերից իջած կինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղերից իջած կինը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակչություն«Հասկեր»
Հրատարակվել է1913
ՎիքիդարանԱստղերից իջած կինը

«Աստղերից իջած կինը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տպագրվել է 1913 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Հասկեր» մանկական ամսագրի № 11-ում (էջ 294-300)՝ «Հնդկական հեքիաթ» ենթավերնագրով, ապա՝ Թիֆլիսում՝ 1916 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի «Օտար հեքիաթներ» գրքում (պրակ 2, էջ 15-23)։

Այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 268-274)[1]։

Ամերիկյան կարմրամորթների մասին այս հեքիաթը թարգմանվել է ռուսերենից[1]։

Ինքնագիրը չի պահպանվել։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Օտար հեքիաթներ»-ից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 794.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Աստղերից իջած կինը