Jump to content

Ալյասկա (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալյասկա (այլ կիրառումներ)
Ալյասկա
անգլ.՝ State of Alaska
Ալյասկայի դրոշ Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էմայրցամաքային Միացյալ Նահանգներ
ՀիմնԱլյասկայի դրոշ
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ և էքսկլավ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՋունո
Խոշորագույն քաղաքԱնքորեջ
Ամենաբարձր կետՄակ-Քինլի
ԲԾՄ580 մետր
Օրենսդրական մարմինAlaska Legislature?
Դատական մարմինAlaska Supreme Court?
նահանգապետԲիլ Ուոքեր
Միության մուտքհունվարի 3, 1959 (49-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն, Tlingit?[1], Iñupiaq?[2], Yupik?[2], Alutiiq?[2], Aleut?[3], Dena'ina?[3], Deg Xinag?[3], Holikachuk?[3], Koyukon?[3], Upper Kuskokwim?[3], Gwich’in?[3], Tanana?[3], Tanacross?[3], Hän?[3], Ahtna?[3], Eyak?[3], Haida?[3], Tsimshian?[3] և Tsetsaut?
Բնակչություն
733 391 մարդ (ապրիլի 1, 2020)[4] (47 տեղ)
Տարածք1 717 856 կմ²  (1 տեղ)
Հիմնադրված էհունվարի 3, 1959 թ.
Սահմանակցում էՅուկոն, Բրիտանական Կոլումբիա և Չուկոտկայի ինքնավար օկրուգ
Ժամային գոտիUTC-9, UTC+14[5], HAST? և America/Anchorage?
ՀապավումAK[6]
ՓոխարինեցTerritory of Alaska?
ISO 3166-2 կոդUS-AK
ՄականունThe Last Frontier
Միության մուտքհունվարի 3, 1959 (49-րդ)
alaska.gov(անգլ.)

Ալյասկա (անգլերեն՝ Լսել Alaska), ԱՄՆ-ի՝ տարածքի ընդարձակությամբ ամենամեծ նահանգն է և գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում։ Տարածքի մակերեսը(ամբողջ)՝ 1 717 854 քառակուսի կիլոմետր։ Վարչական կենտրոնը՝ Ջունո։

Ալյասկան հայտնաբերել են ռուսները 17-րդ դարում։ Այն ընդարձակ երկրամաս է, տարածքը կազմում է 1 միլիոն 519 հազար կմ2։ 1867 թ. մարտի 30-ին ցարական Ռուսաստանը Ալյասկան վաճառեց ԱՄՆ-ին, որի համար Ռուսաստանը ստացավ ընդամենը 7 միլիոն 200 հազար դոլլար։ Նման վիթխարի երկրի դիմաց գումարի չնչին լինելը շատ շուտով հայտնի դարձավ։ Ալյասկայում հայտնաբերեցին ոսկու հանքերը և սկսվեց "ոսկու տենդը"։ Ալյասկան 1959 թ. համարվում է ԱՄՆ-ի 49-րդ նահանգը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիպիկ Ալյասկայի լանդշաֆտ (լիճ Ուանդեր, ազգային պարկ Դենալի)

Նահանգը գտնվում է պետության հյուսիս-արևմուտքում։ Անջատված է Չուկոտկա թերակղզուց (Ռուսաստան) Բերինգյան նեղուցով, արևելքից սահմանակից է Կանադային, արևմուտքից Բերինգի նեղուցի միջոցով մի փոքր մասով սահմանակից է Ռուսաստանին։ Այն կազմված է մայրցամաքային մասից և մեծ թվով կղզիներից, որոնցից են՝ Ալեքսանդր Արշիպելագը, Ալեուտյան կղզիները, Պրիպիլոֆ կղզիները, Կոդիակ կղզին և Սուրբ Լորենս կղզին։ Այն ողողվում է Արկտիկայի և Խաղաղ օվկիանոսի կողմից։ Դենալի լեռը (6194 մ, նախկինում՝ Մակ-Քինլի) ամենաբարձրն է Հյուսիսային Ամերիկայում։ Որի մերձակա շրջանում է գտնվում Դենալի ազգային պարկը։ Կան ակտիվ հրաբուխներ։

1912 թ. հրաբխի ժայթքման հետևանքով հայտնվեց տաս հազար աղի հովիտ և նոր հրաբխային լեռ՝ Նովարուպտան։ Նահանգի հյուսիսային մասը ծածկված է տունդրայով։ Հարավային մասում է գտնվում անտառների հիմնական մասը։ Նահանգը ընդգրկում է Քերքենշտայն կղզին (Փոքր Դիոմեդ), որը գտնվում է Ռուսաստանի Ռատմանով կղզուց 4 կմ հեռավորության վրա։

Խաղաղ օվկիանոսի ափին կլիման չափավոր ծովային է և համեմատաբար մեղմ, այլ վայրերում՝ կլիման մայրցամաքային է և սուբարկթիկ մայրցամաքային։

Խոշոր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջունո (Ալյասկա)

Քաղաքներ որոնց բնակչությունը 100.000-ից ավելին է

  • Անկորիջ

Քաղաքներ որոնց բնակչությունը 10.000-ից մինչև 100.000 է

  • Ֆերբանկս
  • Ջունո (նահանգի վարչական կենտրոնը)
  • Քոլեջ

10.000-ից քիչ բնակչություն ունեցող քաղաքներ

  • Կետչիկան
  • Սիտքա
  • Վասիլլա
  • Քենայ
  • Քոդիակ
  • Փալմերը
  • Բեթել
  • Բրոու
  • Ունալսկայա
  • Վալդեզ
  • Սոլդոտնա
  • Հոմեր
  • Նոմ
  • Պիտերբերգ
  • Կոտզեբու
  • Սևարդ
  • Դիլինգհեմ
  • Կորդոբա
  • Հեյնս
  • Հյուսիսային Պոլ
  • Էսթեր
  • Դելտա Ջանքշեն
  • Գլենալլեն

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի հյուսիսում կատարվում է նավթի, (Պրադրոյի Բեյ և Քանայ թերակղզում, Վալդիս նավահանգստից 1250 կմ երկարությամբ Ալեսկա նավթատարի տարածքում), բնական գազի, ածուխի, պղնձի, երկաթի, ոսկու, ցինկի արդյունահանում, ինչպես նաև զբաղվում են ձկնորսությամբ հյուսիսային եղջերուի աճեցմամբ, փայտամթերման և որսորդությամբ, ունի նաև օդային փոխադրող սարքեր և ռազմական օդային բազաներ։

1970-ական թվականներից նավթի արդյունահանումը մեծ դեր է խաղացել նահանգի համար։ Հանքավայրերի հայտնաբերումից և Թրանս-Ալյասկայի խողովակաշարի տեղադրումից հետո Ալյասկայի նավթային դաշտը համեմատվում է արևմտյան Սիբիրում և արաբական թերակղզում գտնվող նավթի դաշտերի հետ։ 2017 թ. մարտին իսպանական նավթային ընկերությունը հայտնաբերեց` 1.2 միլիարդ նավթային բարելներ Ալյասկայում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անքորիջ
Ուլալջասկում ուղղափառ եկեղեցին

Թեև նահանգը ամենաքիչ բնակեցվածն է երկրում, 1970-ական թվականներին շատ նոր բնակիչներ տեղափոխվել են այստեղ, ներգրավվելով նավթային արդյունաբերության և տրանսպորտի թափուր աշխատատեղերում, իսկ 1980-ականների ընթացքում բնակչության աճը կազմել է ավելի քան 36 %։

Ալյասկայի բնակչությունը վերջին տասնամյակում`

  • 1990 թիվ — 560 718 բնակիչ
  • 2004 թիվ — 648 818 բնակիչ
  • 2005 թիվ — 663 661 բնակիչ
  • 2006 թիվ — 677 456 բնակիչ
  • 2007 թիվ — 690 955 բնակիչ

2005 թվականին Ալյասկայի բնակչության թիվը աճել է 5906 մարդով կամ 0.9 %: 2000 թվականի համեմատ բնակչությունը աճել է 36 730 մարդով (5,9 %)։ Բնակչության շուրջ 75 տոկոսը սպիտակամորթ տեղաբնիկներ են։ Նահանգն ունի մոտավորապես 88 հազար տեղաբնիկ` հնդկացիներ, էսկիմոսներ և ալլեսներ։ Նահանգում կան նաև ռուսների մի քանի ժառանգորդներ։ Հիմնական կրոնական խմբերի մեջ մտնում են` բապտիստներ, կաթոլիկներ, ուղղափառներ, պրեսբիտերներ և մեթոդիստներ։ Ուղղափառ հավատացյալների քանակը, որը կազմում է 8-10%, ամենաբարձրն է երկրում։

Հարևան տարածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյասկա (նահանգ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 183