Jump to content

Քրիստոս հարյավ... Ա՜խ, և այս հոծ...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստոս հարյավ... Ա՜խ, և այս հոծ...
Տեսակբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էմարտի 28, 1893
Հրատարակվել է1901
ՎիքիդարանՔրիստոս հարյավ... Ա՜խ, և այս հոծ...

«Քրիստոս հարյավ... Ա՜խ, և այս հոծ...», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], որը գրվել է 1893 թվականի մարտի 28-ին։

Օ. Գիրգիդյանի ալբոմը և դրա մեջ ինքնագիրը՝ թվագրված «1893 III/28, (Զատիկ)», պահվում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի №3010 (260) ֆոնդում։ Եվս մեկ ինքնագիր՝ «Քրիստոս Հարյավ» վերնագրով, պահվում է Թումանյանի թանգարանի գլխավոր գույքմատյանում։ Արտագրված է Օ. Գիրգիդյանի ալբոմից։ Վերնագրից առաջ Թումանյանը գրել է. «Օսանի ալբոմից, գրած «1893 III/28, Զատկին, экспромонт»:

Առաջին անգամ տպագրվել է Տարազ շաբաթաթերթում՝ 1901 թվականին, այնուհետև՝ Երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորի 104-րդ էջում։

Արտատպվում է Տարազ շաբաթաթերթից։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունը գրվել է 1893 թվականին, Սուրբ Հարության տոնի օրը։ Հիմնական գաղափարը Քրիստոսի հարությամբ նաև իր հոգու հարության մեջ է։

9-16-րդ տողերում Սուրբ Հարության խորհրդին համահունչ ի պատասխան նշվում է՝ ինչպես որ խաչված Քրիստոս հարյավ, այնպես էլ թող հառնեն իր խաչված ցնորքները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 642.