Տիեզերքի ընթերցումը
Արտաքին տեսք
Տիեզերքի ընթերցումը | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1934 |
Վիքիդարան | Տիեզերքի ընթերցումը |
«Տիեզերքի ընթերցումը», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանի բանաստեղծություներից, որի գրության տարեթիվը ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, որ այն գրված է 1919-1920 թվականներին[1]։
Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է մեկ ինքնագիր, որի վրա կան հեղինակի ուղղումները, վերնագրված՝ «Մեծ ընթերցումը», ապա «Տիեզերքի ընթերցումն»։
Առաջին անգամ տպագրվել է 1934 թվականին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի «Գեղարվեստական երկեր» գրքում (էջ 129), այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 547)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։