Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Փետրվար 2020

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերեն Վիքիպեդիայի ծննդյան միջոցառում

Սիրելի՛ խմբագիրներ, այս կիրակի՝ փետրվարի 16-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում առաջին անգամ տոնելու ենք Հայերեն Վիքիպեդիայի ծննդյան օրը։

Օրակարգը ներառում է խմբագրաթոն, ինչպես նաև ջութակի ուղեկցությամբ պարային երաժշտություն։ Իսկ մինչ ուշ գիշեր մնացողների հետ ժամը 00:00-ին արդեն պաշտոնապես նշելու ենք հանրագիտարանի ծննդյան օրը։

Գրանցումը պարտադիր է։ Գրանցվելու համար այցելեք այստեղ։

Թուրքիայի քաղաքներ

Ողջույն, հարգելի խմբագիրներ: Կա կարևոր հարց Թուրքիայի վերաբերյալ: Դիցուք՝ օսմանյան Վանի վիլայեթն ու թուրքական Վանի իլը, որ երկու՝ տարբեր չափերի, վարչական բաժանման և այլ դարաշրջանի միավորներ էին, խառնված էին իրար: Այս ամբողջը դժվարությամբ, բայց արդեն վերականգնվեց: Հիմա կա երկրորդ հարցը, կապված քաղաքների անվանումների հետ: Դրանց մեծ մասը թուրքական ժամանակակից անուններ են, որ ունեն հունական կամ հայկական պատմական անուններ: Հայերեն Վիքիպեդիայում գոյություն ունեցող այն 72 քաղաքները, որոնք ունեն հայկական անուններ, առանձնացրել եմ ստորև՝ լայնորեն կիրառվող անուններ

  1. Ադամակերտ, (թուրք.՝ Başkale)
  2. Ալաշկերտ, (թուրք.՝ Eleşkirt)
  3. Ակն, (թուրք.՝ Kemaliye)
  4. Արծկե, (թուրք.՝ Adilcevaz)
  5. Արճեշ, (թուրք.՝ Erciş)
  6. Արտամետ, (թուրք.՝ Edremit)
  7. Բաբերդ, (թուրք.՝ Bayburt)
  8. Բաղեշ, (թուրք.՝ Bitlis)
  9. Բայազետ, (թուրք.՝ Doğubayazıt)
  10. Բասեն, (թուրք.՝ Pasinler)
  11. Բերկրի, (թուրք.՝ Muradiye)
  12. Դատվան, (թուրք.՝ Tatvan)
  13. Երզնկա, (թուրք.՝ Erzincan)
  14. Խարբերդ, (թուրք.՝ Elazığ)
  15. Խլաթ, (թուրք.՝ Ahlat)
  16. Խնուս, (թուրք.՝ Hınıs)
  17. Կամախ, (թուրք.՝ Kemah)
  18. Կողբ, (թուրք.՝ Tuzluca)
  19. Հաճն, (թուրք.՝ Saimbeyli)
  20. Մանազկերտ, (թուրք.՝ Malazgirt)
  21. Մարաշ, (թուրք.՝ Kahramanmaraş)
  22. Մծբին, (թուրք.՝ Nusaybin)
  23. Նեոկեսարիա, (թուրք.՝ Niksar)
  24. Շապին Գարահիսար, (թուրք.՝ Şebinkarahisar)
  25. Չմշկածագ, (թուրք.՝ Çemişgezek)
  26. Սեբաստիա, (թուրք.՝ Sivas)
  27. Սղերդ, (թուրք.՝ Siirt)
  28. Սպեր, (թուրք.՝ İspir)
  29. Վահկա, (թուրք.՝ Feke)
  30. Տարսոն, (թուրք.՝ Tarsus)
  31. Տևրիկ, (թուրք.՝ Divriği)
  32. Տրապիզոն, (թուրք.՝ Trabzon)
  33. Ուռհա, (թուրք.՝ Şanlıurfa)

սակավ հայտնի անուններ

  1. Ադինա, (թուրք.՝ Pazar)
  2. Ազորդ, (թուրք.՝ Uzundere)
  3. Այվալի, (թուրք.՝ Kuluncak)
  4. Աշկալա, (թուրք.՝ Aşkale)
  5. Աստղաբերդ, (թուրք.՝ Adaklı)
  6. Բերդագրակ, (թուրք.՝ Yusufeli)
  7. Բերդակ, (թուրք.՝ Pertek)
  8. Բլուր, (թուրք.՝ Ovacık)
  9. Բոլոմեր, (թուրք.՝ Pülümür)
  10. Գզիրա, (թուրք.՝ Cizre)
  11. Թաթոս, (թուրք.՝ Tekman)
  12. Թավուսքյար, (թուրք.՝ Olur)
  13. Թիլ Արմեն, (թուրք.՝ Kızıltepe)
  14. Թիլ, (թուրք.՝ Korkut)
  15. Թիլ, (թուրք.՝ Toprakkale)
  16. Թմնիս, (թուրք.՝ Kale)
  17. Լիճք, (թուրք.՝ İliç)
  18. Խասգյուղ, (թուրք.՝ Hasköy)
  19. Խիզան, (թուրք.՝ Hizan)
  20. Խոզաթ, (թուրք.՝ Hozat)
  21. Խոլխոլ, (թուրք.՝ Yayladere)
  22. Խուլփ, (թուրք.՝ Kulp)
  23. Կարագուլաղ, (թուրք.՝ Otlukbeli)
  24. Կարկառ, (թուրք.՝ Gerger)
  25. Կերճանիս, (թուրք.՝ Refahiye)
  26. Կղզի, (թուրք.՝ Gürpınar)
  27. Կյուրին, (թուրք.՝ Gürün)
  28. Հազզո, (թուրք.՝ Kozluk)
  29. Ճիմին, (թուրք.՝ Üzümlü)
  30. Մանց, (թուրք.՝ Çayırlı)
  31. Մեծկերտ, (թուրք.՝ Mazgirt)
  32. Ոստան, (թուրք.՝ Gevaş)
  33. Չուխուր Վերին, (թուրք.՝ Güroymak)
  34. Պարտեզ, (թուրք.՝ Şenkaya)
  35. Ռեշմել, (թուրք.՝ Yeşilli)
  36. Վաղարշակուպոլիս, (թուրք.՝ Çermik)
  37. Ցոլակերտ, (թուրք.՝ Iğdır)
  38. Քերբորան, (թուրք.՝ Dargeçit)
  39. Օխու, (թուրք.՝ Karakoçan)

Ես գտնում եմ, որ լայնորեն կիրառվող 31 անունները պետք է մնան հայերեն, իսկ սակավաթիվը, որ հանդիպում է խիստ գիտական գրականության, կամ՝ որոշ գեղարվեստական ստեղծագործություններում հանդիպող 39 անունները անվանափոխվեն թուրքերեն և մնան վերահղում: Բայց միանգամայն հնարավոր է, որ իմ գրած ցանկերի հետ համաձայն չեք (իքս անունը ձեզ համար լինի ոչ թե սակավ, այլ հաճախ գործածական կամ հակառակը): Կամ՝ գտնում եք, որ հաճախ գործածական անունները վերաբերել են հին քաղաքներին, ուստի դրանց համար պետք է ստեղծել այլ հոդվածներ, իսկ ժամանակակից թուրքական քաղաքի համար ստեղծել մեկ այլ հոդված (օրինակ՝ Ստամբուլ և Կոստանդնուպոլիս): Ուստի անհրաժեշտ է քննարկում, և շատ կարևոր է յուրաքանչյուրիս կարծիքը: Rob, խնդրում եմ ժամանակ ունենալու դեպքում անդրադառնալ այս հարցին որպես պատմաբան, Armen, քեզ նույնպես՝ որպես Թուրքիայով հետաքրքրված և այդ երկրի մասին բազմաթիվ հոդվածներ գրած մասնակից: Նորից եմ կրկնում, շատ կարևոր է յուրաքանչյուրիս՝ թե՛ ադմինների, թե՛ մյուս մասնակիցների կարծիքը, թեպետ ես նշեցի երկու հոգու. իմ կարծիքով նրանք քիչ ավելի մոտ են թեմային, և դրանով ոչ ոքի վիրավորել չեմ ուզեցել: --Հայկ (արաբագետ) 12:05, 18 Հունվարի 2020 (UTC)

Ողջույն, Հայկ։ Շնորհակալ եմ քննարկումը բացելու համար։ Այն իրոք շատ կարևոր է։ Լիարժեքորեն կիսում եմ «սակավ հայտնի անունների» անվանափոխման մոտեցումը։ Ժամանակին տարբեր քննարկումների միջոցով անվանափոխման եմ ներկայացրել մի շարք տեղանունների անվանումները (Ցոլակերտ-Իգդիր, Եղեգնիկ-Սարիղամիշ, Կարին-Էրզրում), որոնց թուրքերեն անվանումները պակաս հայտնի չեն եղել հայալեզու աղբյուրներում։ Իմ սուբյեկտիվ կարծիքով առավել հաճախ կիրառվող անվանումներից մի երկուսն էլ կարելի է անվանափոխել թուրքերեն տարբերակների (հատկապես նրանք, որոնք մյուսներից ավելի քիչ են հանդիպում, օրինակ, Ադամակերտ կամ Նեոկեսարիան)։ Կարծում եմ, որ համանման քննարկում պետք է նաև հունական տեղանունների հետ կապված, որոնք կիրառվում են Հայերեն Վիքիպեդիայում։ Օրինակ, Հայերեն Վիքիպեդիայում ներկայումս Զմյուռնիայի փոխարեն ներկայիս քաղաքը կոչում ենք Իզմիր, իսկ Իսքենդերունի պարագայում հոդվածի անունը Ալեքսանդրետտա է։ Ընդունում եմ, որ թեման բավականին նուրբ է, սակայն պետք է վերջնական որոշում կայացվի։ Շնորհակալությոհն։--Armen (քննարկում) 12:32, 18 Հունվարի 2020 (UTC)
Մենք պետք է տանք հնարավորությամբ ժամանակակից, թարմ տեղեկություններ և կարծում եմ իմաստ ունի գրել ժամանակակից անվանումներ, շատ-շատ քիչ դեպքերում կարելի է անվանել հոդված բնակավայրի պատմական անունով, օրինակ եթե ժամանակակից անվանումը համարյա ծանոթ չի կարդացողներին և չի օգտագործվում։ Նույն բնակավայրի պատմական անվանումով հոդվածի ստեղծման դեմ եմ, կողմնակից եմ «հոդվածի անվանումը-ի պատմություն» տարբերակին կամ հիմնական հոդվածի պատմության բաժնում կամ առանծին հոդվածում։ Առանձին հոդված գրում ենք եթե նույն տառածքում ստեղծվել է նոր բնակավայր։ Օրինակ Էրեբունի — Երևան, Կալինինգրադ — Քյոնիգսբերգ։ - Kareyac (քննարկում) 15:48, 18 Հունվարի 2020 (UTC)
Ողջույն: Ինձ հուզում է, թե Հայկը ինչո՞վ է առաջնորդվել, երբ գրել է սակավ հայտնի անունները: Այդտեղ ես գտա անուններ, որոնք Արագածոտնի Թալինի շրջանի ժողովուրդը լավ էլ օգտագործում է: Ուստի Դեմ եմ անվանափոխելուն, Կողմ եմ հոդվածներում ներկայիս թուրքաքրդական անունները նշելուն. բացառիկ դեպքեր, իհարկե, կարող են լինել, ինչպես նշեց Armenը Եղեգնիկի օրինակով: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 17:15, 18 Հունվարի 2020 (UTC)
Արմեն, շնորհակալություն արագ արձագանքի համար. համաձայն եմ քեզ հետ՝ բոլոր առումներով, այդ թվում երկու հայկական ու հունական բնակավայրերի: Կարեյաց, ուղղակի որպես միտք, չէ՞ որ Վիքիպեդիայում՝ տարբեր լեզուներով, կան երկուական հոդվածներ: Ամեն դեպքում, նորից եմ ասում, սա որպես գաղափար, այսինքն՝ բացատրություն թե ինչու եմ առաջ քաշել այդ թեզը: Վալեն, ես գրել եմ իմ կարծիքով քիչ հայտնի անունները, ու նաև նշել, որ հնարավոր է՝ իմ գրած ցանկերի հետ համաձայն չլինեք: Այս պարագայում խնդրում եմ նշես, թե կոնկրետ որ անուններն են Թալինի շրջանի գյուղերում գործածական: Եվ երկրորդ, արդյոք Թալինի շրջանը կարելի է հիմք համարել բոլորիս համար. օրինակ նույնքան էլ կարևոր կարող են լինել վարորդները, որոնք այդ ճանապարհներն են քշում և կարիք կունենան իմանալու իրական անունը քիչ հայտնի անվան փոխարեն: Շնորհակալություն: --Հայկ (արաբագետ) 18:08, 18 Հունվարի 2020 (UTC)
Հայկ, Թալինի շրջանի գյուղերի ցանկը բացեք, նայեք, թե որտեղից են գաղթել նախնիները, ու դրանք թողեք բնօրինակ անվանումներով՝ փակագծերում նշելով ներկայիս անվանումներոը: Հենց այդպես էլ կկողմնորոշվեք, թե որոնք են կարևոր: --Valen1988 (քննարկում) 06:15, 19 Հունվարի 2020 (UTC)
Հայկ ջան, երևի դու չհասկացար։ Ես ադրեն բերեցի ցույգ հոդվածների օրինակներ։
Գյումրի, Կումայրի, Ալեքսանտրապոլ, Լենինական - նույն քաղաքն է։ Պատմության հոդվածը անվանվելու է Գյումրու (Գյումրվա) պատմություն։ Տես օրինակ կա History of London, բայց Լոնդոնիումը այլ բնակավայր է և ունի առանձին հոդված։ Իսկ Նիժնի Նովգորոդը ու Գորկի նույն քաղաքն է և հոդված անվանված է История Нижнего Новгорода / History of Nizhny Novgorod հենց քո ասած "Վիքիպեդիայում՝ տարբեր լեզուներով"։ - Kareyac (քննարկում) 06:38, 19 Հունվարի 2020 (UTC)
Վերևում որոշ մասնակիցների կողմից կարծիք հնշեցվեց Ալեքսանդրետտայի և Զմյուռնիայի անվանափոխման կապակցությամբ։ Ես միանշանակ այդ մոտեցումը համարում եմ անընդունելի։ Զմյուռնիայի պարագայում նշեմ, որ այս անվանումը առավել կիրառական է հայկական միջավայրում՝ դասագրքերում, ակադեմիական գրականությունում և առօրեական շրջանակներում։ Իսկ Ալեքսանդրետտայի օրինակը ուղիղ համեմատական է ցանկի առաջին բաժնի օրինակների հետ։ Նշեմ, որ Ալեքսանդրետտա տարբերակը պահպանվել է ինչպես հայերեն և հունարեն, այնպես էլ ֆրանսերեն, իտալերեն, լատիներեն և այլ վիքիներում։--Օmıcrօn 10:01, 19 Հունվարի 2020 (UTC)
Կարեյաց, շնորհակալություն արձագանքի համար, համամիտ եմ: O'micron, շնորհակալություն կարծիքի համար. որքանով ես հասկացա՝ առաջին խմբի բնակավայրերի հետ համաձայն ես, որ թողնվի: Իսկ ինչ կասես երկրորդ խմբի մասին: --Հայկ (արաբագետ) 10:23, 19 Հունվարի 2020 (UTC)
Իմ կարծիքը, եթե հոդվածի նյութը պատմական քաղաքի մասին է, ապա պետք է վերնագրել այդ ժամանակաշրջանի անունը։ Եթե հոդվածը ներկայիս քաղաքի մասին է, ապա՝ ներկայիս անունը։ Ինչքան էլ մեզ հարազատ լինի օրինակի համար Բաղեշ անունը, այն երկար ժամանակ քաղաքի պաշտոնական անունը չի եղել (կարող է որոշ ժամանակ հայերս օգտագործել ենք)։ Երևանի դեպքում Էրեբունի չենք օգտագործում չէ՞ կամ Գյումրիի դեպքում Ալեքսանդրապոլ, ապա ինչո՞ւ արևմտյան Հայաստանի տեղանունները ուզում ենք հները օգտագործել։ Մանավանդ, որ ծիծաղելի կլինի գրել, Էրեբունիում կա Տիգրանակերտում քիմիական երկու գործարան կա։ Ես նոր՝ գործող անունների կողմնակիցն եմ, եթե խոսքը պատմական քաղաքի նկարագրի կամ պատմության մասին չէ։--BekoՔննարկում 11:21, 19 Հունվարի 2020 (UTC)
Beko, շնորհակալություն կարծիքի համար: Խնդրում եմ օգնիր ինձ լավ հասկանալ, թե ինչ նկատի ունես: Այսինքն՝ գտնում ես, որ պետք է թուրքական անուններո՞վ անվանափոխել և՛ առաջին, և՛ երկրորդ ցանկերը, թե՞ երկրորդն ամբողջությամբ, իսկ առաջինը՝ մասամբ: --Հայկ (արաբագետ) 12:26, 19 Հունվարի 2020 (UTC)
Beko, ճի՞շտ եմ հասկացել քեզ: --Հայկ (արաբագետ) 11:39, 23 Հունվարի 2020 (UTC)
Իմ կարծիքով քաղաքների անվանումները չպետք է նայել ընդհանուրի մեջ, այլ քննարկել առանձին, քանի որ յուրաքանչյուրի մասին աղբյուրները կարող են լինել տարբեր: Չենք մոռանում, որ հայերեն Վիքիպեդիայում հոդվածների անվանումները պետք է հիմնված լինեն վստահելի աղբյուրների վրա, ընդ որում եթե անձի, ընկերության, առարկայի կամ այլ հոդվածի անվանումը փոխվում է, ապա նախապատվությունը պետք է տալ այն աղբյուրներին, որոնք գրվել են փոխվելուց հետո, ոչ թե մինչև փոխվելը:--Սամվելքննարկում 07:42, 20 Հունվարի 2020 (UTC)
Սամվել ջան, շնորհակալություն կարծիքի համար: Ես հաշվի եմ առել, որ անվանափոխման էջում շատ սակավաթիվ մասնակիցների կարծիքներ ենք տեսնում, իսկ սա կարևոր հարց է մեզ համար, և միգուցե ավելի շատ կարծիքներ պետք է լսենք: Այդ պատճառով հարցը տվել եմ ընդհանուր և հենց այստեղ՝ խորհրդարանում: Ընդհանուր առմամբ ես դա հաշվի եմ առել խմբերն առանձնացնելիս: Ի՞նչ կարծիքի ես այժմ: --Հայկ (արաբագետ) 11:39, 23 Հունվարի 2020 (UTC)
Հայկ ջան նմանատիպ լայնածավալ քննարկում ունեցանք անցյալ տարի կապված Գաբալա-Կուտկաշեն քաղաքի անվանման հետ: Այստեղ նույնպես տեսնում եմ նմանատիպ խնդիր, քանի որ որոշակի քաղաքների անվանումներ պաշտոնապես վաղուց փոխվել են, սակայն մենք դեռ կիրառում ենք 20-րդ դարի սկզբի աղբյուրներ: Ես կողմ եմ, որ օգտագործվի նոր անվանումները` իհարկե կիրառելով համապատասխան վստահելի աղբյուրները:--Սամվելքննարկում 12:11, 23 Հունվարի 2020 (UTC)
Փաստորեն՝ անհրաժեշտ ենք համարում Զմյուռնիան անվանափոխել Իզմիր, Արճեշը՝ Էրջիշ, Խնուսը՝ Հընըս, Գանձակը՝ Գենջա և այլն։ Ես կտրականապես դեմ եմ անվանափոխմանը և լուծումը պատկերացնում եմ հայալեզու վստահելի աղբյուրների մոտեցման տրամաբանությամբ։--Օmıcrօn 19:22, 23 Հունվարի 2020 (UTC)
@Beko, իսկ Տիգրանակերտի օրինակը բավականին անտրամաբանական էր, ըստ իս, քանի որ խոսքը գնում է ոչ թե ներկայումս գոյություն չունեցող, այլ խեղաթյուրված անվանումներով բնակավայրերի մասին։ Եթե Տիգրանակերտը գոյություն ունենար և անվանափոխված լիներ օրինակ Դիգրենեքերդ, ապա ողջամիտ կլիներ Տիգրանակերտի քիմիական գործարան բառաշարքի բովանդակային կիրառելիությունը։ Հարգանքներով՝--Օmıcrօn 19:27, 23 Հունվարի 2020 (UTC)
O'micron, որքանով ես հասկացա վերոնշյալից, բոլորը կողմ են, որ հայկական անունները պահպանվեն առաջին խմբի քաղաքներում, այսինքն՝ Արճեշը՝ Էրջիշ, Խնուսը՝ Հընըս և նման այլ անվանումներ ոչ ոք չի ցանկանում դնել: Երկրորդ խմբի բնակավայրերի հետ կապված, օրինակ՝ Ցոլակերտ՝ Իգդիր, Վաղարշակուպոլիս՝ Ջերմուկ, մեկ հոգի դեմ արտահայտվեց, այն էլ՝ մասնակի: Ինչ վերաբերում է Զմյուռնիային և Ալեքսանդրետին, որքան էլ որ այստեղ կարծիքներ են հնչել դրա հետ կապված, այս քննարկումը դրա մասին չէ, և այդ հունական անուններով քաղաքների համար կբացվեն առանձին քննարկումներ՝ արդեն անվանափոխման էջում: Թերևս այսքանը: --Հայկ (արաբագետ) 07:01, 24 Հունվարի 2020 (UTC)

Որպես ուսումնասիրող` կտրականապես դեմ եմ «սակավ հայտնի անուններ» ցանկի տեղանունների անվանափոխությանը։ Նախ, ինքնին սուբյեկտիվ է «սակավ հայտնի անուններ» անվանակարգը` անհասկանալի է, թե ի՞նչ սկզբունքով են խմբավորված դրանում անունները։ Երկրորդը, թեմային, հայալեզու մասնագիտական գրականությանը քիչ թե շատ ծանոթ ուսումնասիրողին շատ ավելի քաջածանոթ է Բերդակը, Բլուրը, Բոլոմերը, Թիլը, Խասգյուղը, Կերճանիսը, Կարկառը, Հազզոն, Մեծկերտը և այսպես շարունակ, քան թե դրանց թուրքերեն համարժեքները։ Այսինքն, հայերենով նրանք այդ անուններն են փնտրելու և փորձելու գտնել այդ թվում նաև Վիքիպեդիայում։ Երրորդը, հայերեն մասնագիտական բառարաններում/հանրագիտարաններում ևս ընդունված են դրանց հայերեն անվանումները և Վիքիպեդիան պարտավոր է առաջնորդվել ընդունված անվանումներով։ Չորրորդը` հայտնի փաստ է, որ թուրքական կառավարությունը հատուկ քաղաքականություն է տանում հայերեն բնիկ անուններով բնակավայրերի վերանվանման ուղղությամբ և ինձ իրոք անհասկանալի է, թե ինչու մենք պետք է կուլ գնանք այդ քաղաքականությանը։ Եվ վերջում, հարգելի Հայկ, խնդրում եմ միշտ գիտակցել, որ Վիքիպեդիան օրիգինալ տեսությունների. հետազոտությունների և կարծիքների փորձարկման ու կյանքի կոչման հարթակ չէ, արդ` խնդրում և հորդորում եմ մնալ ակադեմիական հարթության վրա։ Հարգանքով` --Rob (քննարկում) 16:24, 29 Հունվարի 2020 (UTC)

Հարգելի Rob, շնորհակալություն կարևոր կարծիքի համար: Ինչպես վերը նշել եմ, ցանկը, բնականաբար սուբյեկտիվ է և կազմել եմ ես, ինչը բացարձակապես չի ենթադրում, որ դա վերջնական ու հաստատուն ցանկ է: Ընդհակառակը, նույնիսկ խնդրել եմ փոփոխություններ առաջարկել՝ եթե կան այդպիսիք կամ դրանց անհրաժեշտությունը: Երկրորդ, հայալեզու մասնագիտական գրականությանը քիչ թե շատ ծանոթ ուսումնասիրողին որքան էլ ծանոթ լինեն հայալեզու անվանումները, միևնույնն է՝ դրանք պետք է նույնացնել արդեն գոյություն ունեցող քաղաքի հետ: Չէ՞ որ այդ անվանումները վաղուց արդեն գործածական չեն: Բացի այդ, շատ գուգլը շատ հանգիստ ներկայացնում է թեկուզ փոխված անվան վրա, և եթե գրվի հին անվանումը, նոր անվանումը կներկայացվի՝ վերահղում լինելու պատճառով: Էլ չասենք այն փաստի մասին, որ հին անվանումների մասին կա առավելապես մի քանի տող ստանդարտ տեղեկություն, իսկ նոր քաղաքին դա առհասարակ չի վերաբերում, ուստի հոդվածի պատմություն բաժնում կարելի է այն ներկայացնել: Երրորդ, հայերեն մասնագիտական բառարանը մի աղբյուր է, և կան նաև շատ ուրիշ ոչ պակաս վստահելի աղբյուրներ, իսկ Վիքիպեդիան պարտավոր է առաջնորդվել բոլոր աղբյուրների վրա՝ վերցնելով առավել տարածվածը: Ինչ վերաբերում է վերջին նախադասությանը, ինձ այն առհասարակ դուր չեկավ՝ տոնի առումով. ի՞նչ է նշանակում գիտակցելու կոչ: Բուն նյութին կանդրադառնամ այսպես՝ ինչպես ես, այնպես էլ վերոնշյալ մի քանի մասնակիցներ, բավական համոզիչ փաստարկներ ներկայացրին՝ պատճառաբանելով նոր անունների կարևորությունը: --Հայկ (արաբագետ) 10:18, 3 Փետրվարի 2020 (UTC)

Համաձայնություն-քվեարկություն

Ունենք Վիքիպեդիա:Քվեարկություններ էջ, որտեղ ամենասկզբում գրված է-«Հայերեն Վիքիպեդիայում համաձայնության չհասնելու դեպքում ժամանակավոր որոշումներ կամ ընտրություններ կատարվում են քվեարկության միջոցով։ Այստեղ կարող եք տեսնել ընթացիկ բոլոր քվեարկությունները։», ինչը հակասում է Ինչ չէ Վիքիպեդիան կանոնի «Վիքիպեդիան ժողովրդավարություն չէ» կետին: Առաջարկում եմ Քվեարկություններ էջից հանել վերը նշված նախադասությունը և փոխարենը գրենք, որ «Վիքիպեդիայում համաձայնություն հասնելու համար ընդունված չէ քվեարկելու մեխանիզմ կիրառել, սակայն որոշ բացառիկ դեպքերում որոշումներն ընդունվում են քվեարկությունների միջոցով:»--Սամվելքննարկում 09:57, 3 Փետրվարի 2020 (UTC)

Ես համամիտ եմ, այդպես հոյակապ է ստացվում:--TonJ (քննարկում) 16:36, 3 Փետրվարի 2020 (UTC)
Համաձայն եմ ։) --ջեօ (✡) 13:03, 4 Փետրվարի 2020 (UTC)
Կողմ--Օmıcrօn 20:56, 4 Փետրվարի 2020 (UTC)

Growth team experiments update

Hello!

Sorry to use English, Please help translate to your language. Please also move this message if I haven't posted it at the right place.

I'm Trizek, and I work with the Growth team, at the Wikimedia Foundation.

As you (may) already know, some new tools have been deployed on your wiki. These tools are here to help new participants to make their first steps.

We still need some help to finalize the configuration of all tools. How do you translate "New User Welcome Survey Privacy Statement" in Armenian?

Have you tried the features? (You can create new test accounts for this.) What do you thing of them?

We publish a newsletter time to time. Do you wish to subscribe to it? A new issue will be released soon.

Thank you in advance for your reply, and please ask me if you have questions about these tools!

Trizek (WMF) (քննարկում) 11:13, 4 Փետրվարի 2020 (UTC)

Ping ԱշոտՏՆՂ: maybe you missed my messages? :) Trizek (WMF) (քննարկում) 09:38, 5 Փետրվարի 2020 (UTC)
Hello Trizek. In the sentence "New User Welcome Survey Privacy Statement" I think may be you need to put comma there to make sentence clear what do you mean. --VardanMn (քննարկում) 09:09, 6 Փետրվարի 2020 (UTC)
Hello VardanMn
"New User Welcome Survey Privacy Statement" is a title for a page. It could also be written "The privacy statement for the welcome survey for'new users'".
Trizek (WMF) (քննարկում) 11:44, 6 Փետրվարի 2020 (UTC)
Trizek (WMF) so it can be «Նոր մասնակիցների ողջույնի հարցման գաղտնիության քաղաքականություն»․--VardanMn (քննարկում) 13:44, 6 Փետրվարի 2020 (UTC)
Wonderful! Thank you very much, VardanMn! Trizek (WMF) (քննարկում) 12:52, 7 Փետրվարի 2020 (UTC)

Գնահատման է ներկայացվել «Աորտալ անբավարարություն» հոդվածը: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում:--Voskanyan (քննարկում) 14:14, 8 Փետրվարի 2020 (UTC)

Գլխավոր էջի քննարկման արխիվացում

Ողջույն։ Առաջարկում եմ արխիվացնել գլխավոր էջի քննարկումները՝ Քննարկում:Գլխավոր էջ/Արխիվ/{Տարեթիվ} ֆորմատով։ Կանեմ, եթե դեմ չեք, հղումներն էլ կթողնեմ։--Ավետիսյան91 (քննարկում) 22:48, 13 Փետրվարի 2020 (UTC)

Հա, կարելի է արխիվացնել արդեն։ --ջեօ (✡) 18:44, 14 Փետրվարի 2020 (UTC)
Մերսի։ Արխիվը սարքել եմ՝ Քննարկում:Գլխավոր էջ/Արխիվ։ Մի քանի օր էլ սպասեմ կարծիքների ու տեղադրեմ էջում--Ավետիսյան91 (քննարկում) 13:50, 15 Փետրվարի 2020 (UTC)
Ճիշտ որոշում է, կողմ եմ:--∑ίγμα (քնն.) 21:56, 15 Փետրվարի 2020 (UTC)

Արված է՝ Քննարկում:Գլխավոր էջ։ Շնորհակալություն կարծիքների համար։--Ավետիսյան91 (քննարկում) 08:02, 17 Փետրվարի 2020 (UTC)

Մոլորակի շուրջը

ՀոթՔաթ գործիք

CEE spring 2020

Հարգելի համայնք, մարտի 21-ից սկսվում է Կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների Գարուն 2020 (CEE Spring 2020) խմբագրական մրցույթը, որին արդեն քանի տարի է մասնակցում ենք։ Մրցույթն ավարտվելու է մայիսի վերջին։ Այս տարի ևս սկել են նախապատրաստական աշխատանքները։ Ինչպես ավանդաբար ընդունված է՝ մեկ շաբաթ է տրամադրվելու մրցույթի մասնակից երկրներից երկուսի կամ երեքի մասին հոդվածներ գրելուն։ Մենք ներկայացնելու ենք հայկական թեմատիկայով հոդվածների ցանկ, որի մասին կգրեն մյուս երկրները։ Մրցույթի վերջում ամփոփելու ենք արդյունքները և հայտարարելու ենք հաղթողներին։ Հուսով եմ համայնքը հայ խմբագիրների մասնակցությանը այս մրցույթին և մեր կողմից թարգմանվելիք հոդվածներ առաջարկելուն դեմ չէ։ Համաձայնության գալուց հետո կարող ենք քննարկել մասնակցության, առաջադրված հոդվածների ընտրության մանրամասները։--BekoՔննարկում 18:04, 17 Փետրվարի 2020 (UTC)

Կողմ, սիրով կմասնակցեմ:--Գևորգ💬 18:07, 17 Փետրվարի 2020 (UTC)
Կողմ եմ։ --23artashes (քննարկում) 19:43, 17 Փետրվարի 2020 (UTC)
Կողմ եմ: --Արեն (քննարկում)
Կողմ--Գարդմանահայ (քննարկում) 20:35, 17 Փետրվարի 2020 (UTC)
Կողմ--∑ίγμα (քնն.) 21:04, 17 Փետրվարի 2020 (UTC)
Կողմ--A.arpi.a (քննարկում) 08:39, 18 Փետրվարի 2020 (UTC)
Կողմ--Ավետիսյան91 (քննարկում) 09:47, 18 Փետրվարի 2020 (UTC)
Կողմ --Angelixus (քննարկում) 10:01, 18 Փետրվարի 2020 (UTC)
Կողմ ArmSirius (քննարկում) 13:02, 22 Փետրվարի 2020 (UTC)

Նոր նախագիծ Հայաստանի հուշարձանների վերաբերյալ

Additional interface for edit conflicts on talk pages

Sorry, for writing this text in English. If you could help to translate it, it would be appreciated.

You might know the new interface for edit conflicts (currently a beta feature). Now, Wikimedia Germany is designing an additional interface to solve edit conflicts on talk pages. This interface is shown to you when you write on a discussion page and another person writes a discussion post in the same line and saves it before you do. With this additional editing conflict interface you can adjust the order of the comments and edit your comment. We are inviting everyone to have a look at the planned feature. Let us know what you think on our central feedback page! -- For the Technical Wishes Team: Max Klemm (WMDE) 14:15, 26 Փետրվարի 2020 (UTC)

Տեղեկացում Վիքիմեդիա Հայաստանից հեռանալու վերաբերյալ

Հարգելի՛ խմբագիրներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ազատման դիմում եմ ներկայացրել Վիքիմեդիա Հայաստանի նախագահին, և այսօր իմ աշխատանքային վերջին օրն էր Վիքիմեդիա Հայաստանում։ Այսուհետ ես հանդես եմ գալու միայն կամավորի կարգավիճակում։ Շնորհակալություն բոլոր գործընկերներիս և խմբագիրներին այս ընթացքում ունեցած համագործակցությունների և արդյունավետ աշխատանքի համար։

Հարգանքով,

--Dato (WMAM) (քննարկում) 16:52, 28 Փետրվարի 2020 (UTC)

Dato (WMAM) ջան, շնորհակալություն քեզ ամեն ինչի համար, դեռ կհանդիպենք վիքիաշխարհում։ ))) - Kareyac (քննարկում) 18:05, 28 Փետրվարի 2020 (UTC)