Հազզո
Գյուղաքաղաք | ||
---|---|---|
Հազզո | ||
թուրք.՝ Kozluk | ||
Երկիր | ![]() | |
Ենթարկում | Շրջանային կենտրոն | |
Մարզ | Բաթմանի | |
Այլ անվանումներ | Հզու, Խզու, Քոզլուք | |
Մակերես | 1.119 կմ² | |
Բնակչություն | 21.380 մարդ (2008) | |
Ագլոմերացիա | 62.114 | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 488 | |
Փոստային ինդեքսներ | 72400 | |
Ավտոմոբիլային կոդ | 72 | |
Պաշտոնական կայք | kozluk.gov.tr (թուրքերեն) | |
|
Հազզո, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի նահանգի Մուշ գավառի Սասուն գավառակի կենտրոնը, Բիթլիսից մոտ 60 կմ հարավ-արևմուտք, Արզան (Խարզան) գետի աջ ափին, բերրի սարահարթում։ 16-19-րդ դարերի 40-ական թթ.` նշանավոր բերդաքաղաք, համանուն քրդական հուքյումեթության (կիսանկախ իշխանություն) կենտրոնը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Ղուկաս Ինճիճյանի՝ 19-րդ դարի սկզբին ուներ 500 տուն հայ բնակիչ (քաղաքի բնակչության կեսը): 1878 թվականին` 2400, 1914 թվականին՝ մոտ 3000 հայ բնակիչ։ Զբաղվում էին արհեստներով, առևտրով, երկրագործությամբ, այգեգործությամբ, գինեգործությամբ։
Հազզոյի հայ բնակչության մեծ մասը բնաջնջվել է 1915 թվականին, Մեծ Եղեռնի ժամանակ։ Փրկվածները հիմնականում ապաստանել են Արևելյան Հայաստանում։ Հազզոն վերանվանվել է Քոզլուք։
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի շրջակայքում կային մեծ թվով աղահանքեր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հազզո գյուղում ունեին եկեղեցի (Սուրբ Աստվածածին կամ Քաջ Մուշեղ)։ Հազզոյից ոչ հեռու, Նորշեն գյուղի մոտ գտնվում էր Սուրբ Կոնոնոսի վանքը։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղաքաղաքում գործում էր Կ. Պոլսի Միացյալ ընկերության ջանքերով 1870-ական թթ. բացված նախակրթարան:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ. 1, Վնտ., 1806։
- Միրախորյան Մ., Նկարագրական ուղևորություն ի հայաբնակ գավառս Արևելյան Հայաստանի, հ. 1, ԿՊ, 1884։
- Տեվկանց Ա., Այցելություն ի Հայաստան 1878 թ., Երևան, 1985։
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |