Jump to content

Նեոկեսարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Նեոկեսարիա, քաղաք Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստան]]ում, Սեբաստիայի վիլայեթի Նիքսարի գավառակում[1]։ Հանդիսանում էր գավառակի կենտրոն։ Քաղաքը գտնվում էր Եվդոկիա քաղաքից 50 կմ հյուսիս-արևելք, Գայլ գետի աջափնյա մասում, Մատրու և Չանաքլը ձորերի միջև ընկած կանաչապատ հարթավայրում։

Հնում մտել է Պոնտոսի թագավորության կազմում։ Մինչև VI դարը եղել է Պոլեմոնյան Պոնտոս երկրամասի կենտրոնը։ Բյուզանդական կայսր Հուստիանոս I-ի (527-528) վերափոխումով մտավ Առաջին Հայք պրովինցիայի մեջ։

Ըստ հիշատակությունների քաղաքը հիմնահատակ կործանվել է 344 և 499 թվականների ահեղ երկրաշարժերից, իսկ հետո վերականգնվել։

Հայերը երջանիկ պատահականությամբ ազատվել են 1915 թվականի Մեծ եղեռնի արհավիրքից։ Մինչև 1930-ական թվականները քաղաքում ապրում էին 250-300 հայեր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հին ժամանակներում եղել է վաճառաշահ և բարգավաճ քաղաք ու ունեցել է 10000 բնակիչ, որից 3000-ը՝ հայեր, մյուսները՝ թուրքեր և հույներ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և առևտրով։ Քաղաքում հիմնականում վաճառում էին ցորեն, գարի, ծխախոտ, հաշիշ և արհեստագործական այլ ապրանքներ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոկեսարիան ուներ Ս. Աստվածածին անունով հայկական եկեղեցի և Ս. Նիկողայոս անունով հունական եկեղեցի։ Քաղաքում և շրջակայքում կան պատմահնագիտական կառույցներ՝ հին կամրջի հետքեր, բնակատեղիներ, իսկ հին բարձունքի վրա՝ հին բերդի մնացորդներ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 977
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեոկեսարիա» հոդվածին։