Վաղարշակուպոլիս
Քաղաք | ||
---|---|---|
Վաղարշակուպոլիս | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Նահանգ | Ծոփք | |
Այլ անվանումներ | Աբառնէ, Ավառնա, Ջերմուկ | |
ԲԾՄ | 700 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 50 812 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա | |
Տեղաբնականուն | վաղարշակուպոլսեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Վաղարշակուպոլիս (նաև՝ Աբառնե, Ավառնե, Ավառնա, Ջերմուկ, թուրքերեն՝ Çermik), հնագույն քաղաք Մեծ Հայքի Ծոփք աշխարհում, Ծովք լճից հարավ, Եփրատի ձախ կողմում[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը նույնացվում է Խեթական արձանագրություններում հիշատակվող Ավառնայի (Ավարնա) հետ։ Հնուց ի վեր հայտնի է եղել իր բուժիչ և տաք ջրերով։ Վաղարշակուպոլիս է կոչվել 4-րդ դարի վերջից, երբ Բյուզանդիայի կայսր Թեոդոսիոս Ա Մեծը (379-395) այն շնորհել է Մեծ Հայքի արքա Պապի կրտսեր որդուն՝ Վաղարշակին։ Քաղաքը համապատասխանում է օսմանյան Դիարբեքիրի նահանգի Ջերմիկի գավառակի Ջերմուկ քաղաքին[1][2], որը եղել է ավան, բերդ, գյուղաքաղաք[3]։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի անվանումը առաջացել է գյուղից 2-3 կմ հեռու բխող տաք հանքային աղբյուրներից։ Աղբյուրների մոտ կար բաղնիք։
Կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դարերում բնակավայրն ուներ Ջերմիկ անունով բերդ, որի պատճառով համարվում էր բերդավան։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի սկզբին ուներ 1000 տուն բնակիչ, որի մի մասը հայեր էին։ XX դարի սկզբին ուներ 1500 տուն բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, երկրագործություն և արհեստներն էր։ Զբաղվում էին դարբնությամբ, կոշկակարությամբ, տավագործությամբ և ջրաղացպանությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերմուկն ուներ 2 եկեղեցի, որից մեկը կոչվում էր Ս. Աբդլմսեհ։ Գյուղի մերձակա լեռան գագաթին գտնվում է Ջերմիկ բերդը։ Բերդի ավերակները հասանելի էին մինչև 1986 թվականը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում էր 2 վարժարան` արական` 50 աշակերտով և իգական` 21 աշակերտուհիներով[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայաստանը ըստ Աշխարհացոյցի», Սուրեն Երեմյան, Երևան, 193, էջ 31.
- ↑ 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 3 — 1008 էջ։
- ↑ «Դիարբեքիրի նահանգ, Ջերմիկի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 401
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 251)։ |
|
|