Թիլ (բերդավան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թիլ (այլ կիրառումներ)
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Թիլ | ||
| թուրքերեն՝ Toprakkale | ||
| 37°3′50″N 36°8′49″E / 37.06389°N 36.14694°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Օսմանիեի մարզ | |
| ԲԾՄ | 67 մետր | |
| Բնակչություն | 20 127 մարդ (2018) | |
| Ժամային գոտի | UTC+3[1] և TRS?[1] | |
| Փոստային դասիչ | 80950 | |
| Ավտոմոբիլային կոդ | 80 | |
| Պաշտոնական կայք | toprakkale.bel.tr | |
|
| ||
Թիլ, Թիլ Համտուն (թուրքերեն՝ Toprakkale), բերդավան Դաշտային Կիլիկիայում, Սսից արևմուտք։ Դրա դիմաց գտնվել է Ակամիր իջևանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թորոս Բ իշխանը 1154 թվականին Թիլը միացրել է Կիլիկիայի հայկական իշխանապետությանը։ Արաբ պատմագիր Աբու ալ-Ֆիդան (1273-1333) իր «Աշխարհագրության» մեջ Թիլը հիշատակում է որպես ամուր, պարսպապատ բերդ՝ շրջապատված այգեվետ արվարձանով և բարեբեր հողերով։
Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375) հետո Թիլը տիրել է Եգիպտոսի սուլթանությունը, 16-րդ դարի սկզկբին՝ Օսմանյան սուլթանությունը։
Թիլի հայ բնակիչները տեղահանվել են 1914-1921 թվականներին։ Նրանց մեծ մասը զոհվել է Մեծ Եղեռնի ժամանակ, փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Բերդավանը ներկայումս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցածրադիր բլրի վրա կառուցված Թիլի բերդը (այժմ՝ ավերակ) գրավում է մոտ 2 հա տարածք։ Երկշարք, լայն պարիսպներն ագուցված են կիսաշրջանաձև բուրգերով, հյուսիսային արտաքին պարիսպը՝ նաև հնգանիստ աշտարակներով։
Ներքին պարիսպը (նեղ դասավորությամբ) արտաքինից բարձր է։ Հյուսիսային և արևելյան պարիսպներին ներսից միանում է թաղակապ նկուղներով շենքերի շարքը։ Գլխավոր մուտքը բերդի հյուսիսարևմտյան անկյունում է, երկու հզոր աշտարակների միջև[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.lexpera.com.tr/resmi-gazete/metin/gun-isigindan-daha-fazla-yararlanmak-amaciyla-butun-yurtta-uygulanan-ileri-saat-uygulamasinin-devam-3
- ↑ ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 295 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 187)։ |
