Ս. Նունեի պատկերի առաջ
Ս. Նունեի պատկերի առաջ | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1918 |
Հրատարակվել է | 1920 |
Վիքիդարան | Ս. Նունեի պատկերի առաջ |
«Ս. Նունեի պատկերի առաջ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1918 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1918 թվականին։
Մեկ սևագիր-ինքնագիր, որը, հավանաբար, առաջին գրառումն է, վերնագրված «Վրաստանի ոգին» վերնագրով պահվում է Թումանյանի ընտանեկան արխիվում, ևս երկու սևագիր-ինքնագիր, որոնցից երկրորդը համեմատաբար ավելի է մոտ տպագրվածին՝ պահվում է նույն տեղում։ Թվագրված է՝ «1918», վերնագրված՝ «Ս. Նունեի պատկերի առաջ»[1]։
Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1920 թվականին «Նոր աշխատավոր» թերթում՝ «Ս. Նունեի պատկերի առաջ» վերնագրով (№ 27): Այնուհետև տպագրվել է Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում «Վրաստանի ոգին» վերնագրով (էջ 194-195)։
Խոսելով 1918 թվականի դեպքերի մասին՝ Սերգեյ Գորոդեցկին հիշում է.
Այդ թվականին Հովհաննես Թումանյանը գրեց այնպիսի մի սքանչելի բանաստեղծություն, ինչպիսին է «Վրաստանի ոգին» - Ս. Գորոդեցկի
|
Ապա մեջ է բերում բանաստեղծության առաջին վեց տողերը[1]։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Նոր աշխատավոր» թերթից։