«Հայաստանի զինանշան»–ի խմբագրումների տարբերություն
հեռացվել է Կատեգորիա:Նավերով զինանշաններ, ավելացվեց Կատեգորիա:Նավակներով զինանշաններ ՀոթՔաթ գործիքով |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://նախագահ.հայ/ +https://president.am/) |
||
Տող 41. | Տող 41. | ||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
* [ |
* [https://president.am/hy/state-symbols Հայաստանի պետական խորհրդանշանները] |
||
* [http://hay-arm.blogspot.am/2011/10/blog-post_27.html Հայաստանի զինանշանը] |
* [http://hay-arm.blogspot.am/2011/10/blog-post_27.html Հայաստանի զինանշանը] |
||
{{Հայաստանի թեմաներ}} |
{{Հայաստանի թեմաներ}} |
22:43, 24 փետրվարի 2019-ի տարբերակ
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Հայաստան |
Հաստատված | 1992 ապրիլի 19 |
Վահան | Արարատ Բագրատունիներ Արշակունիներ Արտաշեսյաններ Ռուբինյաններ |
Վահանաբռնիչներ | Առյուծ և արծիվ |
Հիմք | Հացահատիկ, փետուր, շղթա, սուր, ժապավեն |
Այլ տարրեր | Պատկերված է Արարատ լեռը Նոյի տապանով |
Վաղ տարբերակներ | 1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Օգտագործում | Տարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա |
Զինանշանի հեղինակ | Ալեքսանդր Թամանյան |
Նկարիչ | Հակոբ Կոջոյան |
Հայաստանի զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։
Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։
Հայաստանի պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը Ազգային ժողովից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։[1]