Պետեր Բրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետեր Բրուկ
անգլ.՝ Peter Stephen Paul Brook huts
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1925(1925-03-21)[1][2][3][…] (96 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունՄագդալեն քոլիջ
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, մոնտաժող, սցենարիստ, գրող և ռեժիսոր
ԱմուսինNatasha Parry?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր International Ibsen Award? Կայսերական մրցանակ Tony Award for Best Direction of a Play? Tony Award for Best Direction of a Play? Դեն Դեվիդի մրցանակ Կիոտո մրցանակ արվեստի և փիլիսոփայության բնագավառում Կիոտո մրցանակ World Award of Humanism? Արվեստում Ավստրիայի արքայազնի մրցանակ[5] President's Medal? prix Giles? Արվեստում նշանակալի ավանդի համար Պադմա Շրի մրցանակ[6] և «Gloria Artis մշակույթում ունեցած վաստակի համար»ոսկե մեդալ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԵրեխաներIrina Brook? և Simon Brook?
Կայքnewspeterbrook.com
Peter Brook Վիքիպահեստում

Պետեր Բրուկ կամ Պետեր Ստիվեն Պոլ Բրուկ (անգլ.՝ Peter Stephen Paul Brook, մարտի 21, 1925(1925-03-21)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի թատրոնի և կինոյի ռեժիսոր[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետեր Բրուկը ծնվել է Լոնդոնում, հրեաների ընտանիքում։ Նրա ծնողները՝ Սայմոն (Սեմյոն Մատվեևիչ) Բրուկը և Իդա Յուդելսոնը, փախստականներ էին Դվինսկից (Վիտեբսկի գավառի)։ Նա սովետական հայտնի ռեժիսոր Վալենտին Պլուչեկի զարմիկն է[8]։ 1951 թվականին Պիտեր Բրուկն ամուսնացել է դերասանուհի Նատաշա Պերրիի (Natasha Parry) հետ։ Նրանք ունեցել են երկու զավակ՝ Իրինա՝ դերասանուհի և ռեժիսոր, և Սայմոն` ռեժիսոր։

Սովորել է Վեստմինստերի քոլեջում, սակայն հիվանդության պատճառով ընդհատել է ուսումը և երկու տարի անցկացրել Շվեյցարիայում։ Վերադառնալով Անգլիա ուսումնասիրել է լեզվաբանություն, ավարտել է Օքսֆորդի համալսարանի[9] Մագդալեն-քոլեջը։ Ուսման ընթացքում նկարահանել է փոքր բյուջեով «Սենտիմենտալ ճանապարհորդություն» ֆիլմը՝ Լորենս Սթեռնի վեպի էկրանավորումը և բեմադրել Քրիստոֆեր Մառլոյի «Դոկտոր Ֆաուստը» (1942): Նրա «Ռոմեո և Ջուլիետ» (1947) ներկայացումը դարձավ իրադարձություն թատերական աշխարհում՝ անգլիական թատերական քննադատության բնագավառում առաջացնելով բուռն վեճեր[10]։ Այստեղ նա կիրառել էր իր՝ «դատարկ տարածության» գաղափարը՝ բեմից հեռացնելով դեկորացիաների մեծ մասը պրեմիերայից կես ժամ առաջ։

1968 թվականին Ժան-Լուի Բարոյի հրավերով եկել է Փարիզ, այնտեղ հիմնել Թատերական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը՝ ստեղծված ՅՈւՆԵՍԿՈ-յի և Թատրոնի միջազգային ինստիտուտի[11] հովանու ներքո։ Իր բազմազգ թատերախմբի հետ նա պարբերաբար մեկնել է հյուրախաղերի, հաճախ՝ Աֆրիկայի և Ասիայի էկզոտիկ վայրեր։ 1973-1974 թվականներին աշխատել է ԱՄՆ-ում, 1974 թվականից ապրել և ստեղծագործել է Փարիզում (Բուֆ Դյու Նոռ թատրոն

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես թատրոնի ռեժիսոր Պետեր Բրուկը կրել է Բերտոլդ Բրեխտի, Վսևոլոդ Էմիլևիչ Մեյերխոլդի, Ժերզի Գրոտովսկու, ինչպես նաև Անտոնեն Արտոյի գաղափարների ազդեցությունը։ Արվեստի մասին Բրուկը գրել է.

Aquote1.png Մեյերխոլդի դպրոցը շեշտադրումն անում էր մարմնի արտահայտչականության վրա։ Գրոտովսկին իր ձևով զարգացրեց այս ուղղությունը և յուրահատուկ հետաքրքրություն առաջացրեց մարմնի լեզվի և շարժման հանդեպ։ Մյուս կողմից Բրեխտը շարունակում էր պնդել, որ դերասանը չպետք է միամիտ լինի, ինչպես նրան համարում էին տասնիններորդ դարում, այլ պետք է լինի իր ժամանակի մտածող, մտորող մարդ։ Ստանիսլավսկու դպրոցը և նրա հետևորդները մեծ տեղ էին տալիս դերասանի՝ դերի մեջ էմոցիոնալ խորասուզմանը։ Նշված երեք ուղղություններն էլ կարևոր են[12]։
- Պետեր Բրուկ
Aquote2.png


Բրուկը բեմադրել է դասական, ինչպես նաև ժամանակակից պիեներ, սակայն նրա սիրելի դրամատուրգը Շեքսպիրն է եղել[13]։ Շեքսպիրյան պիեսների իր մեկնաբանության վրա մեծ ազդեցություն է թողել Յան Կոտի «Շեքսպիրը մեր ժամանակակիցն է» գիրքը (անգլ. հրատ. 1964), որի համար նա նախաբան է գրել։ Շեքսպիրի պիեսները նա կարող էր բեմադրել և՛ Բրեխտի «էպիկական թատրոնի» ոճով, ինչպես օրինակ իր հանրաճանաչ «Լիրը», և՛ «դաժանության թատրոնի» ոճով։ Ռեժիսորը մի առիթով ասել է. «... Ընդունում ենք, որ այն, ինչ ստեղծվել է մի մարդու կողմից, որի անունն է Շեքսպիր և թղթի վրա կյանքի կոչվել՝ ունի միանգամայն այլ բնույթ, քան որևէ այլ հեղինակի ստեղծագործություն։ Դա «շեքսպիրյան աշխարհի տեսլականը» չէ, այլ ավելին՝ «շեքսպիրյան աշխարհն է», իրականի նման»[14]։

Նրա սիրելի դրամատուրգներից էր նաև Չեխովը։ Պետեր Բրուկը բեմադրել է նաև օպերաներ[15]։

Ճանաչում և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • PETER BROOK The Empty Space. A TOUCHSTONE BOOK. հրատարակչություն՝ Simon & Schuster, առաջին հրատարակություն՝ 1968
  • The shifting point․ 1946-1987. New York: Harper & Row, 1987
  • The open door: thoughts on acting and theatre. New York: Parthenon Books, 1993
  • Threads of time: recollections. Washington: Counterpoint, 1998

Ռուսերեն լեզվով հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Брук Питер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. LIBRIS — 2007.
  5. Peter Brook, considerat un dels grans renovadors del teatre contemporani, en una imatge del 2012 (EFE)
  6. Padma Awards 2021 announced
  7. 1966 Peter Stephen Paul Brook
  8. Юлия Добровольская Жизнь спустя. — Litres, 2017-09-05. — 547 с. — ISBN 9785040654154
  9. «Peter Brook, Princess of Asturias Award for the Arts - Press» (անգլերեն)։ The Princess of Asturias Foundation։ Վերցված է 2019-11-26 
  10. Проскурникова Т. Театр Франции. Судьбы и образы. — Алетейя, 2002. — 488 с. — ISBN 9785893293814
  11. Иностранная литература. — Известия, 1970. — 1794 с.
  12. Брук П. Блуждающая точка: Статьи. Выступления. Интервью. / Перев. с англ. М. Ф. Стронина.. — СПб.; М: Малый драматический театр; Артист. Режиссёр. Театр, 1996. — С. 93. — 270 с.
  13. Брук П. Блуждающая точка: Статьи. Выступления. Интервью. / Перев. с англ. М. Ф. Стронина.. — СПб.; М: Малый драматический театр; Артист. Режиссёр. Театр, 1996. — С. 99-100. — 270 с.
  14. Брук П. Блуждающая точка. М., 1996. С. 100.
  15. Юрий Димитрин «Кармен» в первый раз. — Litres, 2017-09-05. — 303 с. — ISBN 9785457258563
  16. Декрет от 29 марта 2013 года
  17. «За закрытыми дверями (пьеса) 1946»։ Словари и энциклопедии на Академике (ռուսերեն)։ Վերցված է 2021-07-09 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Проскурникова Т. Б. Театр Франции. Судьбы и образы. Очерки истории французского театра второй половины XX века. - СПб.: Алетейя; Москва.: Государственный институт искусствознания, 2002 г. - 472 с.
  • 100 великих режиссеров / Авт.- сост. И. А. Мусский. - М.: Вече, 2006. - 480 с. («100 великих»).
  • Davies A. Filming Shakespeare’s Plays: The Adaptations of Laurence Olivier, Orson Welles, Peter Brook and Akira Kurosawa. Cambridge: Cambridge UP, 1988
  • Ortolani O. Peter Brook. Frankfurt/Main: Fischer Taschenbuch Verlag, 1988.
  • Hunt A., Reeves G. Peter Brook. Cambridge; New York: Cambridge UP, 1995
  • Peter Brook: Oxford to Orghast/ Richard Helfer, Glenn Loney (eds.). Amsterdam: Harwood Academic Publishers, 1998
  • Moffitt D. Between two silences: talking with Peter Brook. Dallas: Southern Methodist UP, 1999
  • Croyden M. Conversations with Peter Brook, 1970-2000. New York: Faber and Faber, 2003
  • Kustow M. Peter Brook: a biography. New York: St. Martin’s Press, 2005

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]