Մեծն ինկվիզիտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծն ինկվիզիտոր
ռուս.՝ Великій инквизитор
Ժան Պոլ Լորան «Պապը և ինկվիզիտորը», 1882
ՀեղինակՖյոդոր Միխայլովիչ Դոստոևսկի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրառակ
Թեմակրոն, հավատ
Մասն էԿարամազով եղբայրներ
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1879թ.
Հրատարակում(ներ)«Русский вестник» («Ռուսական լրաբեր»)
Երկիր Ռուսական կայսրություն
Հրատարակման տարեթիվ1879, հունիս
 The Grand Inquisitor Վիքիպահեստում

«Մեծն ինկվիզիտոր» (երբեմն «Լեգենդ Մեծն ինկվիզիտորի մասին») — առակ, տպագրված «Русский вестник» («Ռուսական լրաբեր») ամսագրի հունիսյան համարում 1879 թվականին, որը ներառված էր Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպի «Pro և contra» 5-րդ գլխում։ Առակը իրենից ներկայացնում է Իվան Կարամազովի այլաբանական պատմվածքը Ալյոշա Կարամազովին քրիստոնեական կամքի ազատության, խղճի ազատության թեմաների վերաբերյալ։ Այն իր մեջ պարունակում է գրողի դիրքորոշումը հասարակության, ուղղափառության, կաթոլիկության վերաբերյալ և զբաղեցնում է առանցքային տեղ ոչ միայն վեպում, այլ նաև հեղինակի փիլիսոփայական արժեքների ամբողջ համակարգում։ Դոստոևսկին «Մեծն ինկվիզիտորը» կոչել է իր վերջին վեպի «կուլմինացիոն կետը»։

Առակի ծագման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն Դոստոևսկին բազմիցս անդրադարձել է Հիսուսի կերպարին, մոռացված և լքված մարդկանց կողմից, որոնք կորցրել են իրենց հավատը դեպի նրան։ Առաջին փորձերը այդ ուղղությամբ եղել են դեռևս «Ոճիր և պատիժ» վեպը գրելու ժամանակ[1], դրան հետևեց «Ապուշը» վեպը և իշխան Միշկինի կերպարը։ «Ապուշը» վեպի սևագրություններում առաջին անգամ մշակվեց Հիսուսի երեք սատանայական գայթակղությունների թեման։ Այնուհետև «Անչափահասը» վեպը գրելու ժամանակ և Վերսիլովի կերպարի վրա աշխատելուց Դոստոևսկու մոտ նորից ծագում են Հիսուսի գայթակղության և Սատանայի հետ խաղերի մոտիվները:«Անչափահասը» վեպի 1875 թվականի տետրակներում կան նշումներ «Երեք սատանայական գայթակղությունների մասին», որոնք իրենց հետագա զարգացումը ստացան չորս տարի անց «Կարամազով եղբայրներ» վեպում[2]։ Բայց «Մեծն ինկվիզիտորի» ամենաառաջին մոտիվներին կարելի է հանդիպել դեռ 1840-ական թվականներին, երբ երիտասարդ գրողը ստեղծում էր տիրուհի-Կատերինայի և նրա մռայլ բռնակալ առևտրական Մուրինի կերպարները.«Մարդու և մարդկային հասարակության համար ոչ մի բան և երբեք չի եղել ավելի անտանելի քան ազատությունն է»; «թույլ մարդը միայնակ չի կարող։ Միայն տուր նրան ամեն ինչ և նա ինքը կգա ու ամեն ինչ հետ կտա, տուր նրան աշխարի կես թագավորությունը տիրակալության՝ և քո կարծիքով ի՞նչ։ Նա հենց ահդ պահին կոշիկի մեջ կթաքնվի այնքան կփոքրանա։ Տուր թույլ մարդուն ազատություն, հենց ինքը կկապի և հետ կբերի», — այդպես է մտածում նա Կատերինայի մասին։ Մուրինի այս խոսքերը համահունչ են Մեծն ինկվիզիտորի գաղափարի հետ[3]։

Դոստոևսկին 1879 թվականին։ Կ. Ա. Շապիրոյի լուսանկարը

Բացի նշված ստեղծագործություններից 1876-1877 թվականների «Գրողի օրագրում» դիտարկվում էր կաթոլիկության հարաբերությունները Հռոմեական կայսրության, ժամանակակից պետականության, ուտոպիստական սոցիալիզմի հետ։ «Գրողի օրագրի» սևագրությունը պարունակում է «Մեծն ինկվիզիտորը և Պողոսը։ Բարսելոնայում բռնել են սատանային»[4]։ Այդպիսով «Երեք գաղափար» հունվարյան հոդվածում Դոստոևսկին մանրակրկիտ ձևով կանգ է առնում Հին Հռոմի հովանու տակ մարդկության միավորման գաղափարի վրա։ Դոստոևսկու կարծիքով այդ գաղափարը ավելի ուշ ժառանգվել է պապական իշխանության կողմից որպես կաթոլիկության կվինտէսենցիա, իսկ սոցիալիստական գիտությունները միայն որոշ չափով ձևափոխել և հարմարեցրել են իրենց կարիքներին այդ կաթոլիկական գաղափարը՝ «մարդկային հասարակության կառուցումը առանց Հիսուսի»։ Ըստ Դոստոևսկու մտքի, որպես կաթոլիկական գաղափարի հակադրում ծագել է բաղոքականության գաղափարը, որը ավելի ուշ ստացավ Գերմանական կայսրության աջակցությունը։ Աշխարհաքաղաքագետ և բարոյախոս Դոստոևսկին այդ ամենին հակադրեց իր պահպանողական սոցիալ-քաղաքական ուտոպիան՝ «առաջացող» «սլավոնական գաղափարը» որպես «երրորդ համաշխարհային գաղափար», Արևելքում փայլող «դեռևս չտեսնված և չլսված լույսեվ»[5]։

Այդ գաղափարի շնորհիվ, ըստ Դոստոևսկու, կաճեն անձնական հոգևոր ազատության արժեքները, շողովուրդների նկատմամբ եղբայրական վերաբերմունքը, մարդու անձնական պատասխանատվությունը այլ մարդկանց և ժողովուրդների հանդեպ։ Դոստոևսկուն հետազոտող Ա. Ս. Դոլինինը նշում է, որ «Ծիծաղելի մարդու երազը» (1877 թ.) նույնպես որոշ չափով գաղափարապես տանում է դեպի Իվան Կարամազովի պոեմ[5]։

Լ.Պ. Գրոսմանի կարծիքով «Մեծն ինկվիզիտորի» գաղափարը հասունանում էր Դոստոևսկու մտքում տասնյակ տարիների ընթացքում։ Այդ կերպով Դոստոևսկու առակը քրիստոնեության և ֆուրիերիզմի համատեղման հնարավորության մասին հասնում է մինչև 1840-ական թվականների մտքեր։ Իսկ «Կարամազով եղբայրներ» վեպում նրան հաջողվեց մեծագույն դրամատիզմով ցույց տալ իր պատկերացումները հակամարտող գաղափարների չտեսնված բախման մասին[6]։

«Մեծն ինկվիզիտորը» գլուխը միանգամից չի դարձել «Կարամազով եղբայրներ» վեպի մի մասը։ Հնարավոր է, որ առակը պլանավորվել է հեղինակի կողմից որպես առանձին ստեղծագործություն, կամ էլ նա ենթադրում էր այն ներառել ուրիշ գրքի մեջ։ 1877 թվականի դեկտեմբերի 24-ին նա գրեց իր հետագա ստեղծագործությունների ցուցակը.«1.Գրել ռուսական Կանդիդ։ 2. Գրել գիրք Հիսուս Քրիստոսի մասին։ 3. Գրել իմ հիշողությունները։ 4. Գրել „Քառասունք“ պոեման»։ Առաջին, երկրորդ և չորրորդ մտահղացումները ավելի ուշ դարձան «Կարամազով եղբայրների» մի մասը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասնակիորեն[7]։

Գրելը և հրատարակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը Հին Ռուսսայում, որտեղ գրվել է «Մեծն ինկվիզիտորը»: Այժմ Դոստոևսկու տուն-թանգարանը

Վեպի աշխատանքները սկսվեցին 1878 թվականաի գարնանը, և նույն թվականի նոյեմբերի արդեն պատրաստ էին հրատարակության առաջին երկու գրքերը։ Նոյեմբերի երկրորդ կեսից սկսվեց երրորդ գրքի աշխատանքը, որը եզրափակում էր վեպի առաջին մասը։ 1879 թվականի հունվարից սկսվում է վեպի հրատարակույթունը Մ.Ն. Կատկովի «Русский вестник» ամսագրում։ Փետրվարին և մարտին գրողը աշխատում էր վեպի չորրորդ գրքի վրա, որը հրատարակեց ապրիլին։ Ոչ երկար ընդմիջումից հետո նա սկսեց գրել հինգերորդ գիրքը՝ «Pro և contra»: 1879 թվականի ապրիլի 30-ին Դոստոևսկին գրում է նամակ հրատարակիչ Ն.Ա. Լյուբիմովին, որտեղ ասված է, որ «մայիսյան ամսագրի նյութը ստիպված է ուշացնել», իսկ մայիսի 10-ին ուղարկում է հինգերորդ գրքի տեքստի առաջին կեսը։ Նամակում նա իր նյութի ուշացումը բացատրում է հետևյալ կերպ[8].

Այս գիրքը հինգերորդն է, վերնագրված «Pro և contra», բայց ոչ ամբողջությամբ, այլ միայն կեսը։ Այս հինգերորդ գրքի երկրորդ կեսը կուղարկվի հունիսյան գրքի համար և կզբաղեցնի երեք տպագրական էջ։ Ես այս հինգերորդ գիրքը բաժանել եմ երկու մասի որովհետև, առաջին հերթին, թեկուզ և ջանք չխնայեի կվերջացնեի միայն մայիսի վերջին և հետևաբար չէի ստանա սրբագրություններ, իսկ դա ինձ համար ամենակարևորն է; երկրորդ՝ այս հինգերորդ գիրքը, ըստ իս, վեպի կուլմինացիոն կետն է, և այն պետք է մանրակրկիտ ձևով վերջացնել։ Նրա միտքը, ինչպես Դուք կտեսնեք ուղարկված տեքստից, ծայրահեղ սրբապղծության և Ռուսաստանում մեր ժամանակների ավերման գաղափարի կորիզի պատկերումն է
- Ֆ. Մ. Դոստոևսկի։ Նամակ Ն. Ա. Լյուբիմովին մայիսի 10 1879 թվական։ Հին Ռուսսա
Առաջին հրատարակությունը «Русский вестник» ամսագրում

Դոստոևսկու ստեղծագործությունների մեկնաբանողները հիմք ընդունելով «Pro և contra» գրքի III—V գլուխների նշումները ենթադրում են, որ ի սկզբանե որոշված է եղել Ալյոշայի և Իվանի հանդիպումը գինետանը ավարտել Իվանի «ապստամբության» շարադրանքով նույնանուն գլխում։ Այդ գլուխների տարբեր սևագրություններ վերջանում են Ալյոշայի և Իվանի հեռանալով գինետնից։ Մեծն ինկվիզիտորի հիշատակումը այստեղ մինիմալ էր։ Ընդ որում հենց ինքը Դոստոևսկին չէր ենթադրում, որ առակը այդքան կընդարձակվի 5-րդ գրքի 5-րդ գլխում:Պլանավորված է եղել, որ Իվան Կարամազովի գաղափարներին հաջորդ գլխում հետևելու է դրանց հերքումը։ Ստեղծագործության մեջ հերքումը բացակայում է, իսկ նրա տեղը ամբողջությամբ զբաղեցնում է Մեծն ինկվիզիտորի մասին պոեմը։ Այդ հերքման մասին Դոստոևսկին հիշատակում է նաև Կ. Պ. Պոբեդոնոսցովին գրված նամակում[8].

Հարցը նրանում ն է, որ այս գիրքը վեպում կուլմինացիոն է, կոչվում է «Pro և contra», իսկ գրքի իմաստը աստվածանարգությունը և դրա հերքումն է։ Աստվածանարգությունը վերջացված և ուղարկված է, իսկ հերքումը կուղարկեմ միայն հունիսյան գրքի համար։ Աստվածանարգությունը նկարագրեցի ինչպես ինքս զգում և հասկանում էի, ավելի ուժեղ, այսինքն հենց այնպես, ինչպես հիմա տեղի է ունենում մեր Ռուսաստանի ամբողջ (համարյա)վերին շերտի մոտ, մեծամասնությամբ երիտասարդության, այսինքն Աստծո գոյության գիտական և փիլիսոփայական հերքումը թողնված է, դրանով չեն զբաղվում այժմյան գործունյա սոցիալիստները (ինչպես զբաղվում էին ամբողջ անցած հարյուրամյակը և մեր դարի առաջին կեսը)։ Դրա փոխարեն ամբողջ ուժով հերքվում է Աստծո ստեղծածը, Աստծո աշխարհը և նրա իմաստը։ Այդպիսով շողոքորթում եմ ինքս ինձ այն հույով, որ անգամ այս վերացական թեմայում չեմ դավաճանել ռեալիզմին։ Այս ամենի հերքումը կհայտնվի մահացող ծերունու վերջին խոսքում։
- Ֆ. Մ. Դոստոևսկի։ Նամակ Կ. Պ. Պոբեդոնոսցևին մայիսի 19 1879 թվական:Հին Ռուսսա

Իրականում այդպիսի հերքումը տեղակայվեց վեցերորդ գլխում։ Հունիսի 11-ին Դոստոևսկին նամակով տեղեկացրեց Ն.Ա. Լյուբիմովին, որ «երրորդ օրը» կուղարկի «Русский вестника» ամսագրի հրատարակչություն հինգերորդ գրքի ավարտը, դա հինգերորդ գլուխն է՝ «Մեծն ինկվիզիտորը», վեցերորդ գլուխը «դեռ շատ անորոշ է»։ Հետևաբար «Մեծն ինկվիզիտորի» տեքստի աշխատանքները եղել են 1879 թվականի մայիսին և հունիսի սկզբին։ Հունիսի վերջին հրատարակչությունից դուրս եկավ «Русский вестник» ամսագրի վեցերորդ համարը պոեմայի տեքստով։ Հրատարակությունը չընթացավ առանց փոքր թյուրիմացությունների։ 1879 թվականի ամռան և աշնան նամակները Ն.Ա. Լյուբիմովին պարունակում էին հետևյալ խնդրանքները և բողոքները. «հունիսյան գրքում, „Մեծն ինկվիզիտոր“ գլխում ոչ միայն խախտված են իմ խորագրերը, այլ անգամ ամեն ինչը տպագրած է ամբողջապես, իրար հետևից 10 էջ անգամ առանց տողադարձի։ Դա շատ ինձ վշտացրեց և դրա համար Ձեզ եմ հայտնում իմ սրտագին բողոքը»; «Չափազանց խնդրում եմ Ձեզ (աղաչում եմ) <…> հանձնել սրբագրությունը հուսալի սրբագրիչի, քանի որ այս գիրքը բացակայության պատճառով ինքս ուղղել չեմ կարող»[9]։

Եթե նախորդ «Եղբայրները ծանոթանում են» և «Ապստամբություն» գլուխները պարունակում էին Ռուսաստանի հասարակական խնդիրների բավականին սուր նկարագրություն, ապա «Մեծն ինկվիզիտոր» գլուխը դիտարկում է ամբողջ եվրոպական հասարակության խնդիրները, ներառելով ովրոպական պատմության պատմա-փիլիսոփայական, կրոնական և էթիկական տեսակետները։ Գրողը յուրահատուկ ուշադրություն է դարձրել Իվան Կարամազովի աթեիզմի և ագնոստիցիզմի հիմնավորմանը։ Մի քանի անգամ նրա կողմից օգտագործվել է Իվանի թեզիսը մարդկության թուլության և անկատարության մասին։ Գլխի սևագրություններում կարելի է գտնել Ինկվիզիտորի փաստարկները Հիսուսի դեմ, որոնք, ըստ Դոստոևսկու մեկնաբանողների, խոսում են այն մասին, որ գրողը մեծ հետաքրքրությամբ է գրել կարամազովյան Աստծո դե ուղղված թեզիսների մասին։ «Ինկվիզիտոր. „Աստված ինչպես առևտրական։ Ես Քեզանից շատ եմ սիրում մարդկությունը“»: «Շատ բաներ, ասված այստեղ Իվանի շուրթերով, մոտիկ էր հենց վեպի հեղինակին»,- կարծում են նրանք[10]։

Առակի հեղինակային մեկնաբանությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

(Ներածական խոսք, ասված 1879 թ. դեկտեմբերի 30-ին գրական առավոտում մինչ «Մեծն ինկվիզիտոր» գլխի ընթերցումը ի օգուտ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի ուսանողների)
Մի անհավատությամբ տառապող աթեիստ իր տանջալի րոպեներից մեկի ժամանակ հնարում է վայրի, ֆանտաստիկ պոեմ, որտեղ նա Քրիստոսին խոսեցնում է ամենաառաջին կաթոլիկական քահանաներից մեկի՝ Մեծն ինկվիզիտորի հետ։ Պոեմի հեղինակի տանջանքները գալիս են հենց նրանից, որ կաթոլիկական աշխարհայացով ինկվիզիտորի պատկերի մեջ, որը այդքան հեռացած է հին առաքելական ուղղափառությունից, տեսնում է Քրիստոսի իրական ծառային։ Նրա Մեծն ինկվիզիտորը հենց ինքը աթեիստ է։ Աթեիստ եղբայրը պատմում է իր պոեմի բովանդակությունը մյուսին։

Ֆ. Մ. Դոստոևսկի Полное собрание сочинений в 30 т.. — М.: Наука, 1976. — Т. XV. — С. 198. — 624 с.

«
»

Մնացել են երեք հեղանակային մեկնաբանություններ առակին. դրանցից առաջինը իրենից ներկայացնում է նամակ «Գրողի օրագիրը» ընթերցողին՝ Վ. Ա. Ալեկսեևին, վերաբերվող Դոստոևսկու «հաց դարձած քարեր» բառերին, ասված գրողի կողմից 1876 թվականի «Գրողի օրագրի» մայիսյան համարում։ Այդ բառերի իմաստը կայանում էր նրանում, որ «Մի անհամապատասխան գաղափար» հոդվածում Դոստոևսկին քննարկում էր ինքնասպան մանկաբարձ Պիսարևայի նամակը, որտեղ նա ցուցումներ էր տալիս, թե ինչ անել մահավանից հետո մնացած ոչ մեծ գումարի հետ։ Գրողը այդ կտակից արեց անսպասելի եզրակացություն. «Այդ կարևորությունը տրված փողերին հնարավոր է ամբողջ կյանքի գլխավոր կարծրատիպի՝ «հաց դարձած քարերի» արձագանքն է»:Գրողը գտնում էր, որ Պիսարևայի մտքերը հատուկ են երիտասարդության դեմոկրատական տրամադրությանը, ձգտող սոցիալիստական ուտոպիայի, որտեղ «առաջին հերթին լինելու է հաց, և հացը բաժանվելու է հավասարապես, իսկ սեփականություններ չեն լինելու»։ Նա մտորում էր մարդկանց երիտասարդ սերնդի մասին, որոնք սպասում են «ապագա հասարակության կառուցմանը առանց անձնական պատասխանատվության» և որոնք, ըստ Դոստոևսկու չափազանցնում են փողի նշանակությունը։ Դոստոևսկին անում է վերջնական եզրակացություն. «Մի խոսքով, տեսնում է ամբողջ կյանքի ղեկավարող համոզմունքը, այսինքն՝ „եթե բոլորը լինեին ապահովված, կլինեին բոլորը և երջանիկ, չէին լինի աղքատներ, չէր լինի նաև հանցագործություններ“: Հանցագործություններ ընդհանրապես չկան։ Հանցագործությունը դա հիվանդագին վիճակ է, որը գալիս է աղքատությունից և դժբախտ միջավայրից...»: Վ. Ա. Ալեկսեևը իր նամակում խնդրում է պարզաբանել այդ միտքը[11]։

1876 թվականի հունիսի 7-ին Դոստոևսկին պատասխան նամակում մեկնաբանեց իր այլաբանությունը. «Սատանայի գայթակղության մեջ միաձուլվել են աշխարհի երեք հսկայական գաղափարները»։ <…> «Դու Աստծո Որդին ես, այսինքն՝ ամեն ինչ կարող ես:Ահա այս քարերը, տեսնու՞մ ես ինչքան շատ են։ Քեզ մնում է միայն հրամայել և քարերը կվերածվեն հացերի»։<…> «„Քարեր և հացեր“ նշանակում է այսօրվա սոցիալական հարցը,նիջավայրը»։ <…> «Ներկայիս սոցիալիզմը Եվրոպայում, և մեզ մոտ էլ, ամենուր մի կողմ է տանում Քրիստոսին և առաջին հերթին հոգում է հացի մասին և պնդում է, որ մարդկության բոլոր դժբախտությունների պատճառը մեկն է՝ աղքատությունը, գոյության պայքարը։ <…> «Դրան Քրիստոսը պատասխանում էր. „մարդ միայն հացով չէ, որ ապրում է“». <…> «Սատանայի գաղափարը սազական էր միայն անասուն-մարդու համար». <…> «Եթե դրա հետ միասին չլինի հոգևոր կյանք, Գեղեցկության կատարելություն, ապա մարդ կտխրի, կմահանա, կխելագարվի, իրեն կսպանի, կամ էլ իրեն կտա հեթանոսական երևակայությանը»։ Սա առակի ծագման նախապատմության համեմատաբար ավելի նշանակալի վկայությունն է[11]։ Մի անգամ ևս այդ նույն միտքը, բայց ավելի հակիրճ, Դոստոևսկին շարադրել է 1876 թվականի հունիսի 10-ին Պ.Պ. Պոտոցկիին գրված նամակում. «եթե մարդուն ասես՝ չկա մեծահոգություն, այլ կա գոյության տարերային պայքար (էգոիզմ), ապա դա նշանակում է խլել մարդուց անհատականությունը և ազատությունը։ Իսկ դա մարդը միշտ դժվարությամբ ու հուսահատությամբ է տալիս»[12]։

Դոստոևսկին մտավախություն ուներ, կապված «Русский вестник» ամսագրի արձագանքի հետ, հատկապես Մ.Ն. Կատկովի, «Մեծն ինկվիզիտորը» խմբագրելու հարցում։ Իր նամակներում Կատկովի համախմբագիր Ն.Ա. Լյուբիմովին գրողը բացատրում էր իր վեպի իրական իմաստը, որպեսզի կանխարգելի պահպանողական հրատարակչության հնարավոր բացասական արձագանքը։ 1879 թվականի հունիսի 11-ի նամակում հենց նոր գրված «Pro և contra» հինգերորդ գլխի ուղարկման ժամանակ, նա ասում էր, որ անարխիզմի և սոցիալիզմի պարտությունը համարում է իր առաքելությունը, քաղաքացիական պարտքը։ Սա առակի երկրորդ և ավելի ընդարձակ մեկնաբանությունն է.

Ժամանակակից մերժողը [նկատի ունի Իվան Կարամազովին], հայտարարում է իրեն ամենակատաղին նրա համար, որ խորհուրդ է տալիս սատանան, և պնդում է, որ մարդկության երջանկության համար դա ավելի ճիշտ է քան Քրիստոսը։ Մեր ռուսական հիմար, բայց սարսափելի սոցիալիզմին (որովհետև նրա մեջ երիտասարդությունն է) ցուցում. հացեր, Բաբելոնի աշտարակ (այսինքն սոցիալիզմի ապագա արքայություն) և խղճի ազատության ամբողջական ստրկացում՝ ահա թե ինչին է հանգում հուսահատված մերժողը և աթեիստը։ Տարբերությունը նրանում է, որ մեր սոցիալիստները (և դա ոչ միայն ընդհատակյա նիգիլիզմն է՝ դուք գիտեք դա) գիտակցված մ և խաբեբաներ են, որոնք չեն խոստովանում, որ իրենց իդեալը դա մարդկան խղճի վրա բռնանալու և մարդկանց մինչև անասունի աստիճան իջեցնելու իդեալն է, իսկ իմ սոցիալիստը (Իվան Կարամազովը) անկեղծ մարդ է, որը ուղիղ խոստովանում է, որ համամիտ է «Մեծն ինկվիզիտորի» մարդկության վերաբերյալ հայացքների հետ, և որ Քրիստոսի հավատը (իբրև թե) տարել է մարդուն շատ ավելի բարձր, քան նա արժե իրականում։ Հարց է առաջանում. «Ատու՞մ եք դուք մարդկությունը թե՞ հարգում եք, դուք, նրա ապագա փրկողները»։
- Ֆ. Մ. Դոստոևսկի, 1879 թվականի հունիսի 11-ի նամակը Ն.Ա. Լյուբիմովին:

1879 թվականի դեկտեմբերի 30-ին Դոստոևսկին պատրաստվում էր իր պոեմայի վերաբերյալ ելույթին Սանկտ Պետերբուրգի համալսարանի ուսանողների առաջ, իսկ դրա համար գրեց ներածական խոսք, որտեղ կասկածի տակ դրեց քրիստոնեության և պետական խնդիրների միացման հնարավորությունը։ Դա «Մեծն ինկվիզիտորի» երրորդ, ավելի հակիրճ հեղինակային մեկնաբանությունն էր։ Բոլոր երեք մեկնաբանություններում Դոստոևսկին շարադրում էր իր հասարակական փիլիսոփայության բնույթը, ժամանակակից սոցիալիզմի չըճանաչելը։ Քրիստոսի պատվիրաններում նա գտնում է «կյանքի բարձրագույն գիտակցումը»։ Նրա կարծիքով «ավելի լավ է հոգում ներարկել Գեղեցկության իդեալը»։ Դրա վրա է հիմնվում Դոստոևսկու կողմից մատերիալիզմի՝ նորագույն գիտության, մերժումը[6]։ Գոյություն ունի առակի չորրորդ մեկնաբանությունը, փոխանցված Վ.Ֆ. Պուցիկովիչի կողմից ըստ Դոստոևսկու բառերի.

Ֆ.Մ. Դոստոևսկին ոչ միայն արել է որոշ բացատրություններ այդ լեգենդի վերաբերյալ, այլ նաև ուղիղ ձևով հանձնարարել է գրել նրա մասին ինչ-որ բան։ <…> «Ֆեոդոր Միխայլովիչը այդ Մեծն ինկվիզիտորի մասին լեգենդով հասել է իր գրական գործունեության կուլմինացիոն կետին, կամ, ինչպես ավելացնում է ինքը, իր ստեղծագործական կյանքում…» Իսկ իմ հարցին, թե ինչ է նշանակում, որ նա հենց այսպիսի կրոնական լեգենդ է տեղադրել ռուսական կյանքի մասին վեպում(«Կարամազով եղբայրները»), և ինչու է ոչ թե վեպը, որը մինչև ուներ հաջողություն դեռ չավարտված վիճակում, այլ այդ լեգենդը համարում կարևոր, նա ահա թե ինչպես պատասխանեց։ Նա այդ լեգենդի թեման, այսպես ասած, կրել է իր հոգում համարյա թե ամբողջ կյանքի ընթացքում, և կցանկանար հենց հիմա այն հրատարակել, քանի որ չգիտի, կհաջողվի արդյոք նրան էլի ինչ-որ մեծածավալ բան հրատարակել։ Ինչ վերաբերում է լեգենդի բովանդակությանը, նա ուղիղ բացատրեց, որ այն դեմ է կաթոլիկությանը և պապությանը, և հենց կաթոլիկության ամենասարսափելի ժամանակաշրջանին՝ ինկվիզիցիոն շրջանին, որը ունեցավ այդքան սարսափելի ազդեցություն քրիստոնեության և ամբողջ մարդկության վրա։
- Վ. Ֆ. Պուցիկովիչ, «Ֆ.Մ. Դոստոևսկու մասին։ Նրա մասին հիշողություններից»։ «Նոր ժամանակ»(թերթ), 1902, № 9292

1879 թվականի հուլիսի 28-ին «Ապստամբություն» և «Մեծն ինկվիզիտոր» գլուխներն ավարտելուց Վ.Ֆ. Պուցիկովիչին ուղղված իր նամակի սեևագրությունում գրել է իր օրնական հեղինակային հպարտության և բավարարվածության մասին. «…երբեք ոչ մի ստեղծագործությանը չեմ նայել ավելի լուրջ քան սրան»[13]։

«Կարամազով եղբայրների» ուսումնասիրողները ուշադրություն են դարձրել Դոստոևսկու կողմից արված տարբեր շեշտադրումներին Ն.Ա. Լյուբիմովին և Կ.Պ. Պոբեդոնոսցեվին ուղղված նամակներում և Վ.Ֆ. Պուցիկովիչի բառերում։ Եթե առաջին դեպքում Դոստոևսկին հիմնվում էր իր ժամանակակից սոցիալիստական հայացքների հակամարտության վրա, ապա երկրորդ դեպքում նա ոչ մի բառ չի ասել ստեղծագործության հակասոցիալիստական ուղղվածության մասին, հակամարտությունը միայն սեղմված է մինչև կաթոլիկության և պապության դեմ հակազդեցության։ Սոցիալիզմի քննադատությունը խլացվեց նաև «Մեծն ինկվիզիտորի» հրապարակախոսական ընթերցանության ժամանակ 1879 թվականի դեկտեմբերի 30-ին գրական առավոտում։ Այսինքն, կախված զրուցակցից հեղինակը ընդգծում էր իր մտահղացման այս կամ այն բաղկացուցիչ մասը[14]։

Բայց Դոստոևսկու ամենաանկեղծ կարծիքը իր առակի մասին պահվել է գրողի 1880-1881 թվականների գրքույկում, այսինքն գրված նրա մահից ոչ շատ առաջ։

Սրիկաները հրահրում էին ինձ իրենց անկիրթ և հետադիմական հավատով դեպի Աստված։ Ես հավատում եմ Աստծուն ոչ որպես հիմար (մոլեռանդ)։ Եվ դրանք ուզում էին ինձ սովորեցնել, ծիծաղում էին իմ չզարգացվածության վրա։ Նրանց հիմար էությունը երազում էլ չի տեսել այդպիսի ուժգնության բացառում, որը կա ինձ մոտ։ Նրա՞նք է որ ինձ պետք է սովորեցնեն։<…> Առանց Աստծո խիղճը դա սարսափ է, այն կարող է մոլորվել մինչև ամենաանբարոյականը <…> Ինկվիզիտորը արդեն հենց միայն նրանով է անբարոյական, որ նրա սրտում, նրա խղճի մեջ ապրում էր մարդկանց այրելու գաղափարը <…> Ինկվիզիտորը և երեխաների մասին գլուխը։ Հաշվի առնելով այս գլուխները, դուք կարող էիք վերաբերվել ինձ թեկուզ և գիտական, բայց ոչ այդքան գոռոզաբար փիլիսոփայական առումով, չնայած որ փիլիսոփայությունը իմ մասնագիտությունը չէ։ Եվ Եվրոպայում էլ այդ ուժի աթեիստական արտահայտություններր չկան և չեն էլ եղել։ Ստացվում է, ես որպես երեխա չեմ հավատում Քրիստոսին, այլ մեծ կասկածների հնոցիով է անցել իմ փառաբանությունը, ինչպես արդեն ասում է ինձ մոտ, հենց նույն վեպում, սատանան։
- Ֆ. Մ. Դոստոևսկի։ 1880-1881 թվականների սևագրություններ:

Եզրափակիչ հեղինակային մեկնավաբնությունը պատահաբար չէ ընգծում բացառման ուժը, կասկածների հնոցին, աթեիստական արտահայտությունների ուժը։ Ըստ հեղինակի հենց դրանք են կազմում «Կարամազով եղբայրների» կվինտէսենցիան, առանց դրանց վեպը որպես Դոստոևսկուն հատուկ «հզոր քննադատական պաթոսի և նրա բարոյակրոնական ուտոպիայի» արտահայտում չէր կարող գոյություն ունենալ։ Ա.Գ. Դոստոևսկայան հաստատում է, որ իր ամուսինը «հատկապես գնահատում էր „Կարամազովներում“ Մեծն ինկվիզիտորին, Զոսիմայի մահը» և որոշ այլ դրվագներ[15]։

Մեծն ինկվիզիտորի նախատիպերը և գրական նախապատկերները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ. Պ. Պոբեդոնոսցեվ, Կառլ Բուլլի լուսանկարը

Մեծն ինկվիզիտորի կերպարի նախատիպերի հարցը դժվար է և ոչ միանշանակ։ Հակառակ տարածված կարծիքի Դոստոևսկին այդ կերպարը ստեղծելուց նպատակ չի ունեցել նկարագրել ինչ-որ կոնկրետ պատմական անձի, օրինակ իսպանական ինկվիզիցիայի հիմնադիր Թոմաս Տորկվեմադաին, կամ էլ ինկվիզիցիայի ինչ-որ այլ պարագլխի։ Լ.Պ. Գրոսսմանը գրել է, որ «առանձին գեղարվեստական կերպարի համար նախատիպերի բազմազանությունը սովորական երևույթ է Դոստոևսկու ստեղծագործություններում»։ Ավելին, այդ դոմինիկյան վանականի անունը ոչ մի անգամ չի հանդիպում գրողի ստեղծագործություններում, սևագրություններում կամ էլ նամակներում։ Ինչպես բազմիցս նշվել ք մեկնաբանողների կողմից, Դոստոևսկուն հետաքրքրում էր ներկան, այլ ոչ թե պատմությունը։ Եվ անգամ խոսելով Միջնադարի իրադարձությունների մասին, Դոստոևսկին միշտ մտածում էր այսօրվա և ապագայի մասին։ Նա բռնկված էր «ներկայի թախիծով»[16]։

Դրա համար էլ Դոստոևսկու ժամանակակիցների համար ավելի ճշմարտացի էր թվում այն, որ Մեծն ինկվիզիտորի անվան տակ նկատի է առնվում Ռուսական կայսրության վերջին երեք թագավորությունների ազդեցիկ ռուս պալատական, Սուրբ սինոդի ապագա օբեր պրոկուրոր Կոնստանտին Պետրովիչ Պոբեդոնոսցևը։ Առակի հրատարակությունից միանգամից հետո կարդացողները և քննադատները սկսեցին զուգահեռներ տանել Պոբեդոնոսցևի և ինկվիզիտորի միջև[13]։

Սակայն, ինչպես համոզիչ ապացուցեցին դոտոևսկագետերը «Կարամազով եղբայրների» մեկնաբանություններում, այդ զուգահեռը դժվար թե հատուկ արված լիներ առակի հեղինակի կողմից։ Բայց ամեն դեպքում, եթե Դոստոևսկու ստեղծագործությունը դիտարկել ավելի լայն հեռանկարում, Պոբեդոնոսցևի և Մեծն ինկվիզիտորի համեմատությունը պատահական չէ, հենց այդ եզրահանգմանն են եկել քսաներորդ հարյուրամյակի գրողներ և քննադատներ Գեորգի Չուլկովը և Աննա Զեգերսը[17]։ Դոստոևսկուն և Պոբեդոնոսցևին միավորում էր մի քանի գաղափարական դրույթների նմանությունը, նրանք իրենց զգում էին նույն կոնսերվատիվ կուսակցության անդամ, բայց նրանց բաժանում էր բացարձակ տարբեր ընկալումը եկեղեցու կյանքում պետության դերի վերաբերյալ։ Այնուամենայնիվ նրանք շատ և վստահորեն նամակներ էին գրում միմյանց և թանկ էին գնահատում իրենց հարաբերությունները։

Պոբեդոնոսցևը Տերտի Ֆիլիպովի, Անատոլի Կոնիի, Ադրիան Շտակենշնեյդերի հետ միասին գրողի բարձրապաշտոն տեղեկատուների թվում էին, որոնք խորհուրդ էին տալիս նրան իրավական և եկեղեցական հարցերում, քանի որ իր ստեղծագործության մեջ Դոստոևսկին ձգտում էր մաքսիմալ ժշգրտության։ Պոբեդոնոսցևը, մասնավորապես, հաղորդում էր Դոստոևսկուն հոգևորականության կենցաղի և վանական կյանքի մանրամասները, եկեղեցական ծեսերի յուրահատկությունները[18]։ Նրանց հարաբերությունները մանրամասն դիտարկվում են Լ.Պ. Գրոսսմանի «Դոստոևսկին և 1870-ական թվականների կառավարական շրջանները» աշխատությունում։ Պոբեդոնոսցևը գրել է հեղինակին առակի մասին. «Ձեր „Մեծն ինկվիզիտորը“ մեծ ազդեցություն է թողել ինձ վրա։ Ես քիչ բան եմ կարդացել այդքան ուժեղ»։ Դրա համար էլ չկան հիմքեր ենթադրելու, որ Դոստոևսկին կարող էր Պոբեդոնոսցևին նմանեցնել կարդինալին։

Մյուս կողմից, Դոստոևսկին որպես յոթանասունական թվականների հրապարակախոս մեծապես հետաքրքրված էր պապական Հռոմի քաղաքականությամբ, ինչի մասին բազմիցս գրել է «Գրողի օրագրի» էջերում։ Նրա հատուկ ուշադրությունը գրավում էր ֆրանսիացի կոմս Շամբորի և իսպանացի արիստոկրատ, Մադրիդում գահի հավակնորդ դոն Կարլոս Փոքրի գործունեությունը[19]։ Դիրքը, որը զբաղեցնում էին այդ երկու քաղաքական գործիչները, ինչ-որ բանով հիշեցնում էր Կ.Պ. Պոբեդոնոսցևի ազդեցությունը պետական որոշումների ընդունման և ռուսական ինքնակալության կոնսերվատիվ քաղաքականության ձևավորման վրա, բայց Պոբեդոնոսցևի այդ դերը իր ամբողջ ուժով ի հայտ եկավ միայն Դոստոևսկու մահից հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Достоевский, ПСС в 30 т., 1972—1990, т. XVII, էջ 390
  2. Достоевский, Собр. соч. в 10 т., 1958, т. 10, էջ 468
  3. Фридлендер Г. М., Кийко Е. И., Рейнус Л. М., Ветловская В. Е., Батюто А. И., Долинин А. А., Степанова Г. В. — Достоевский. Собрание сочинений в 15 томах (2007 թ․ դեկտեմբերի 13). «Русская виртуальная библиотека». Ф. М. Достоевский. «Братья Карамазовы». Литературоведческий комментарий. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Достоевский, ПСС в 30 т., 1972—1990, т. XV, էջ 407
  5. 5,0 5,1 Достоевский, ПСС в 30 т., 1972—1990, т. XV, էջ 409
  6. 6,0 6,1 Достоевский, Собр. соч. в 10 т., 1958, т. 10, էջ 481
  7. Достоевский, ПСС в 30 т., 1972—1990, т. XV, էջ 409—410
  8. 8,0 8,1 Достоевский, ПСС в 30 т., 1972—1990, т. XV, էջ 423
  9. Достоевский, ПСС в 30 т., 1972—1990, т. XV, էջ 448
  10. Достоевский, ПСС в 30 т., 1972—1990, т. XV, էջ 424—425
  11. 11,0 11,1 Достоевский, ПСС в 30 т., 1972—1990, т. XV, էջ 408
  12. Достоевский, ПСС в 30 т., 1972—1990, т. XV, էջ 408—409
  13. 13,0 13,1 Достоевский, ПСС в 30 т., 1972—1990, т. XV, էջ 447
  14. Достоевский, ПСС в 30 т., 1972—1990, т. XV, էջ 482-483
  15. Достоевский, ПСС в 30 т., 1972—1990, т. XV, էջ 484—485, 487
  16. Достоевский, ПСС в 30 т., 1972—1990, т. XV, էջ 450
  17. Достоевский, ПСС в 30 т., 1972—1990, т. XV, էջ 457
  18. Достоевский, ПСС в 30 т., 1972—1990, т. XV, էջ 458
  19. Достоевский, ПСС в 30 т., 1972—1990, т. XV, էջ 463
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծն ինկվիզիտոր» հոդվածին։