Ժան-Լուի Բարո
| Ժան-Լուի Բարո ֆրանսերեն՝ Jean-Louis Barrault | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 8, 1910[1][2][3][…] |
| Ծննդավայր | Լե Վեզինե |
| Մահացել է | հունվարի 22, 1994[1][2][3][…] (83 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4] |
| Գերեզման | Պասի գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ֆրանսերեն |
| Կրթություն | Շապտալ |
| Երկեր | Bizarre, Bizarre?, Children of Paradise? և L'enjeu de l'acteur (Hervé)? |
| Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, միմոս, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, սցենարիստ, գրող, ռեժիսոր, թատրոնի տնօրեն, երաժիշտ և Մնջախաղ |
| Ամուսին | Ռենո Մադլեն[5] |
| Զբաղեցրած պաշտոններ | «Կոմեդիյա Ֆրանսեզ» մասնակից |
| Անդամություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Եվրոպական ազատությունների համար մտավորականների կոմիտե[6] |
Ժան-Լուի Բարո (ֆրանսերեն՝ Jean-Louis Barrault, սեպտեմբերի 8, 1910[1][2][3][…], Լե Վեզինե - հունվարի 22, 1994[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի ականավոր դերասան և ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Փարիզի հեղինակավոր Շապտալ վարժարանը։ Սովորել է Շ. Դյուլենի մոտ, 1933-1935 թվականներին խաղացել վերջինիս թատերախմբում, հետագայում բեմադրել է մի շարք թատերգություններ Դյուլենի թատրոնում։ Հիմնականում բեմադրել է Ժյուլ Լաֆորգի, Ուիլյամ Ֆոլքների, Կնուտ Համսունի թատերգությունները (վերջինս՝ Ռոժե Բլենի հետ)։ Մի ժամանակ տարված է եղել միմոսական արվեստով։ 1940-1946 թվականներին Կոմեդի ֆրանսեզում՝ ֆրանսիական կատակերգական թատրոնում, բեմադրել է Ժան Ռասինի ստեղծագործությունները, Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդելի «Ատլասե կոշիկ»-ը։ 1945 թվականին մեծ հաջողությամբ խաղացել է Բատիստ Դեբյուրոյի դերը Մարսել Կառնեի «Երեխաները դրախտում» ֆիլմում (ըստ Ժակ Պրևերի սցենարի)։

1946 թվականին հիմնադրել է «Ռենո-Բարո» թատերական ընկերությունը կնոջ՝ դերասանուհի Մադլեն Ռենոյի (1900-1994) հետ, 1953 թվականից թողարկվել են ընկերության տետրերը։ Ներկայացումները բեմադրվել են «Մարինյի» թատրոնի շենքում։
1959 թվականին Մշակույթի նախարարի առաջարկով Անդրե Մալրոն գլխավորել է մայրաքաղաքային «Օդեոն» թատրոնը։
Թատրոնի բեմում դասական խաղացանկի (Ուիլյամ Շեքսպիր, Ռասին) պիեսներն էին լինում և ժամանակակից մի շարք ստեղծագործություններ՝ Սեմյուել Բեքետի, Ժան Ժենեի, Մարգերիտ Դյուրասի դրամաները։
1968 թվականի մայիսին Բարոն թատրոն է բացել խռոված ուսանողների համար, որոնք այնտեղ էին եղել մեկ ամիս շարունակ։ Անդրե Մալրոյի ճնշման տակ նա ստիպված էր լքել տնօրենի պաշտոնը և թատերախմբի հետ թողնել Օդեոնը։ Ստեղծել է Դ'Օրսե սեփական թատրոնը (ֆր.՝ Le théâtre du Rond-Point), որտեղ բեմադրել է բնօրինակ կոմպոզիցիաներ՝ Ֆրանսուա Ռաբլեի, Վոլտերի, Ֆրիդրիխ Նիցշեի, Ալֆրեդ Ժարիի ստեղծագործությունների հիման վրա։
Հարազատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա զարմուհին՝ կինոդերասան Մարի-Կրիստին Բարոն՝ ռեժիսոր Ռոժե Վադիմի կինը՝ 1990-2000 թվականներին, խաղացել է Ֆոլկեր Շլյոնդորֆի, Վուդի Ալլենի, Անջեյ Վայդայի, Էրիկ Ռոմերի և այլոց հետ։
Ստեղծագործական մեթոդ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տոտալ թատրոն»-ի հետևորդ Բարոն ինքն իրեն ֆրանսիացի հայտնի դրամատուրգ, պոետ և դերասան Անտոնեն Արտոյի աշակերտ էր համարում։
Հատընտիր թատերական բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1946 թվական-«Les Fausses Confidences» Պիեռ Կառլե դե Շամբլեն դե Մարիվո
- 1946 թվական-«Համլետ (ողբերգություն)», (Շեքսպիրի Hamlet-ը)
- 1947 թվական-«L’Ours», հեղինակ՝ Անտոն Չեխով
- 1947 թվական-«Amphitryon», հեղինակ՝ Մոլիեր
- 1947 թվական-«Le Procès», հեղինակ՝ Ֆրանց Կաֆկա, տեքստը՝ Անդրե Ժիդի և Ժան-Լուի Բարոյի
- 1948 թվական-«L’Etat de siege», հեղինակ՝ Ալբեր Կամյու
- 1948 թվական-«Occupe-toi d’Amélie», հեղինակ՝ Ժորժ Ֆեյդո
- 1949 թվական-«Les Fourberies de Scapin», հեղինակ՝ Մոլիեր
- 1950 թվական-«Marlborough s’en va-t-en guerre», հեղինակ՝ Մարսել Աշար
- 1950 թվական-«Le Répétition ou L’Amour puni», հեղինակ՝ Ժան Անույ
- 1950 թվական-«Les Mains sales», հեղինակ՝ Ժան Պոլ Սարտր
- 1951 թվական-«On ne badine pas avec l’Amour», հեղինակ՝ Ալֆրեդ դը Մյուսե
- 1951 թվական-«Bacchus», հեղինակ՝ Ժան Կոկտո
- 1953 թվական-«Christophe Colomb», հեղինակ՝ Կլոդել
- 1953 թվական-«Pour Lucrèce», հեղինակ՝ Ժիրոդ
- 1954 թվական-«Le Misanthrope», հեղինակ՝ Մոլիեր
- 1954 թվական-«Le Cerisale», հեղինակ՝ Անտոն Չեխով
- 1955 թվական-«L’Orestie», հեղինակ՝ Էսքիլես
- 1955 թվական-«Bérénice», հեղինակ՝ Ռասին
- 1955 թվական-«Intermezzo», հեղինակ՝ Ժիրոդ
- 1955 թվական-«Volpone», հեղինակ՝ Բենջամին Ջոնսոն, տեքստը՝ Ժյուլ Ռոմենի և Ստեֆան Ցվայգ
- 1958 թվական-«Le Soulier de satin», հեղինակ՝ Կլոդել
Ներկայացումներ-մնջախաղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1946 թվական-«Baptiste», մնջախաղ-բալետը՝ Ժակ Պրևերի, երաժշտությունը՝ Ժոզեֆ Կոսմայի (Մարսել Մարսոյի համահեղինակությամբ)
- 1947 թվական-«La Fontaine de Jouvence»՝ Բորիս Կոխնոյի, երաժշտությունը՝ Օրիկ Ժորժի
- 1954 թվական-«Renard», սցենարը՝ Շառլ Ֆերդինանդ Ռամյու, երաժշտությունը՝ Իգոր Ստրավինսկի
- 1955 թվական-«Les Suites d’une course», միմոֆարսը՝ Ժյուլ Սյուպերվիելի, երաժշտությունը՝ Անրի Սոգեի
Կինոմատոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1942 թվական-«Ֆանտաստիկ սիմֆոնիա» (La symphonie fantastique)
- 1945 թվական-Երեխաները դրախտում (Les Enfants du paradis)
- 1948 թվական-Մարդկանց մարդը (D’homme à hommes)
- 1950 թվական-Կարուսել (La Ronde)
- 1959 թվական-Կարմելիտոկ երկխոսություն (Le Dialogue des Carmélites)
- 1961 թվական-Բուրգունդյան բակի գաղտնիքները (Le Miracle des loups)
Խաղացել է այնպիսի ֆիլմերում, որոնց ռեժիսորներն են
- Գեորգ Վիլհելմ Պաբստը,
- Աբել Գանսը,
- Մարկ Ալեգրեն,
- Մարսել Կառնեն,
- Անատոլ Լիտվակը,
- Քրիստիան-Ժակը,
- Սաշա Գիտրին,
- Մաքս Օֆյուլսը,
- Ժանա Դելանուան,
- Ժան Ռենուարը,
- Էտորե Սկոլան և ուրիշներ
Տեքստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Réflexions sur le théâtre». Paris: J. Vautrain, 1949 թվական
- «Je suis homme de théâtre». Paris: Éditions du Conquistador, 1955 թվական
- «Nouvelles réflexions sur le théâtre». Paris: Flammarion, 1959 թվական
- «Souvenirs pour demain». Paris: Éditions du Seuil, 1972 թվական
- «Comme je le pense». Paris: Gallimard, 1975 թվական
- «Մտորումներ թատրոնի մասին», 1963 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Fichier des personnes décédées mirror
- ↑ Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ https://lesbelleslettresblog.com/2018/02/15/tous-au-ciel-un-combat-intellectuel-antitotalitaire-1978-1986-presente-par-alain-laurent/
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Frank A. Jean-Louis Barrault. Textes de Jean-Louis Barrault. Points de vue critiques, témoignages, chronologie, bibliographie. Paris: Seghers, 1971
- Jean-Louis Barrault: écrits, répertoire, filmographie et critique, 1935—1989/ Hélène Volat-Shapiro, Gerhard M. Vasco, eds. Paris: Lettres modernes; Minard, 1992
- Mignon P.-L. Jean-Louis Barrault: le théatre total. Monaco: Editions du Rocher, 1999
- Lorelle Y. Dullin-Barrault: l'éducation dramatique en mouvement. Paris: Amandier, 2007
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IMDB կայքում
- «Թատրոնի թագավորը», «Նոր Հայացք»-ի ակնարկը
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Լուի Բարո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Սեպտեմբերի 8 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Հունվարի 22 մահեր
- 1994 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի թատերական ռեժիսորներ
- Թատրոնի ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- 1951 մահեր
- 1887 ծնունդներ
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի ռեժիսորներ
- Ֆրանսիացի գրողներ