Օլիվեր Վոլֆ Սաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլիվեր Սաքս
Oliver Wolf Sacks
Oliversacks.jpg
Ծնվել էհուլիսի 9, 1933(1933-07-09)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրՈւիլեսդեն, London Borough of Brent
Մահացել էօգոստոսի 30, 2015(2015-08-30)[7][1][3][4][5][6] (82 տարեկանում)
Մահվան վայրԳրինվիչՎիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրոնաթեիզմ
ԿրթությունԹագավորական քոլեջ և Սուրբ Պողոսի դպրոց
ԵրկերThe Man Who Mistook His Wife for a Hat? և Awakenings?
Մասնագիտությունգրող, քիմիկոս, բժիշկ-գրող, նյարդաբան, գիտության մասսայականացնող, սցենարիստ և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան, Նյու Յորքի համալսարանի բժշկական ֆակուլտետ, Ալբերտ Այնշտայնի անվան բժշկական քոլեջ, Ուորիքի համալսարան և Իեշիվա համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Գուգենհայմի կրթաթոշակ Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր Ջորջ Պոլկի մրցանակ Լյուս Թոմասի մրցանակ Հոթորնդեն մարցանակ Օսկար Պֆիստերի մրցանակ և Emperor Has No Clothes Award?
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքoliversacks.com
Oliver Sacks Վիքիպահեստում

Օլիվեր Վոլֆ Սաքս (անգլ.՝ Oliver Wolf Sacks, հուլիսի 9, 1933(1933-07-09)[1][2][3][4][5][6], Ուիլեսդեն, London Borough of Brent - օգոստոսի 30, 2015(2015-08-30)[7][1][3][4][5][6], ԳրինվիչՎիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7])՝ ամերիկացի նյարդաբույժ, նյարդահոգեբան՝ բրիտանական ծագումով, գրող և բժշկությունը ժողովրդականացնող, մի շարք հայտնի գրքերի հեղինակ, որոնք նկարագրում են նրա խնամառուների պատմությունները (այդպիսով նա շարունակում է 19-րդ դարի «կլինիկական պատմությունները»)[8][9]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեական ընտանիքում, չորս երեխաներց փոքրն է[10][11]: Նրա ծնողները՝ Սեմուել Սաքսը (1895-1990 թվականներ) և Մյուրիել Լանդաուն (1895-1972 թվականներ) բժիշկներ էին, նրա խորթ եղբայրները՝ Աբբա Էվենը՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարն է, Ջոնաթան Լինը՝ դերասան և ռեժիսոր, Ռոբերտ Աումաննը՝ մաթեմատիկոս[12]:

1958 թվականին Օքսֆորդում ստացել է բժշկակական գիտությունների դոկտորի աստիճան, որից հետո տեղափոխվել է Կանադա, իսկ 1960 թվականին ԱՄՆ: 1965 թվականից ապրել է Նյու Յորքում: Նյարդաբանության դոկտոր՝ Ալբերտ Անշտեյնի անվան բժշկական քոլեջում, նյարդաբանության ադյունկտ-պրոֆեսոր Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցում[13]:

Բժշկական պրակտիկան անցկացրել է Նյու Յորքում: Տառապում էր պրոզոպագնոզիայով: Նույնիսկ այն ժամանակ, երբ նրա մոտ ախտորոշվեց ռետինոբլաստոմա և կուրացավ նրա մեկ աչքը, Սաքսը շարունակեց ինչպես գրական գործունեությունը, այնպես էլ բժշկական պրակտիկան[14]:

Սաքսի պատմությունները հարւստ չեն կլինիկական մանրամասնություններով: Նա կենտրոնանում է հիվանդների ապրումների վրա, փորձելով ընթերցողին հասանելի դարձնել նրանց վնասվածքային փորձը, նրանց մոտ առաջացնելով ապրումակցում: Սաքսը հաճախ նշում էր, որ որոշ հիվանդներ, ովքեր «աննորմալ» էին մի տիրույթում, հաճախ կարողանում էին իրենց գտնել մեկ այլ տիրույթում, չնայած նրանց պաթոլոգիան մնում էր անբուժելի[15]:

Սաքսի գրքերը բազմիցս վերահրատարակվել են, ամեն անգամ ենթարկվելով մշակման: Թարգմանվել են աշխարհի ավելի քան 20 լեզուներով:

2006 թվականի մարտին ամերիկյան 263 բժիշկներից մեկն էր, ով ստորագրեց Գուանտանամոյի բանտարկյալների հանդեպ խոշտանգումների դեմ բողոքի նամակը:

Խորհրդային նյարդահոգեբան Ալեքսանդր Լուրիայի հետ լինելով նամակագրական կապի մեջ, հաճախ անդրադառնում էր նրա աշխատանքներին:

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Migraine (1970 թվական)
  • Awakenings (1973 թվական, էկրանավորվել է 1990 թվականին)
  • A Leg to Stand On (1984) (այս գրքում Սաքսը նկարագրում է դժբախտ պատահարի արդյունքում ոտքի նկատմամբ հսկողության կորստի իր սեփական փորձը)
  • The Man Who Mistook His Wife for a Hat (1985 թվական)
  • Seeing Voices: A Journey Into The Land of the Deaf. — Berkeley: University of California Press, 1989. — ISBN 0-520-06083-0.
  • An Anthropologist on Mars (1995 թվական)
  • The Island of the Colorblind (1997 թվական)
  • Uncle Tungsten: Memories of a Chemical Boyhood (2001 թվական)
  • Oaxaca Journal (2002 թվական)
  • Musicophilia: Tales of Music and the Brain (2007 թվական)
  • Hallucinations (2012 թվական)
  • On the Move: A Life (2015 թվական)
  • Gratitude (2015 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Munzinger-Archiv — 1913.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Brockhaus Enzyklopädie
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Oliver Sacks Dies at 82; Neurologist and Author Explored the Brain’s Quirks // The New York Times / D. BaquetManhattan, New York City: The New York Times Company, A.G. Sulzberger, 2015. — ISSN 0362-4331; 1553-8095
  8. Генеалогия семьи Сакс
  9. Web of Stories: Oliver Sacks
  10. The Sacks Family
  11. Генелогические данные семьи Ландау
  12. Oliver Sacks։ «My Own Life»։ Վերցված է 2015-02-20 
  13. Lawrence Weschler. A Rare, Personal Look at Oliver Sacks’s Early Career // Vanity Fair, June 2015.
  14. «Oliver Sacks: Sabbath»։ The New York Times։ 16 August 2015։ Վերցված է 24 August 2015 
  15. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Move անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]