Մի՞թե դժվար է
Արտաքին տեսք
| Մի՞թե դժվար է | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | հոդված |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1913 |
| Հրատարակչություն | Հորիզոն օրաթերթ |
| Հրատարակվել է | 1918 |
| Վիքիդարան | Մի՞թե դժվար է |
«Մի՞թե դժվար է», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1913 թվականին։
Առաջին անգամ տպագրվել է 1918 թվականին հունվարի 2-ին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթում (№1): Այնուհետև 1969 թվականին Երևանում լույս տեսած Ն․ Թումանյանի «Թումանյանը քննադատ» (էջ 238-239) գրքում[1]։
Հետո՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 224-225)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից[1]։
