Մայրըդ էն օրն ասում էր ինձ...
Արտաքին տեսք
| Մայրըդ էն օրն ասում էր ինձ... | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | բանաստեղծություն |
| Ձև | բանաստեղծություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1917 |
| Հրատարակչություն | Սովետական գրականություն |
| Հրատարակվել է | 1943 |
| Վիքիդարան | Մայրըդ էն օրն ասում էր ինձ... |
«Մայրըդ էն օրն ասում էր ինձ...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից` գրված 1917 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1917 թվականի հունիսի 17-ին։
Բանաստեղծի դուստր Աշխենի ալբոմը, դրա մեջ գտնվող ինքնագիրը և Աշխենի արատագրած մեկ օրինակ պահվում է Թումանյանի ընտանեկան արխիվում[1]։
Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1943 թվականին «Սովետական գրականություն» ամսագրի 3-րդ համարում (էջ 89), այնուհետև` Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակությունում (էջ 533)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։
