Հանելուկ (Թումանյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանելուկ
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1900
ՎիքիդարանՀանելուկ

«Հանելուկ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1900 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1900 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերը, Մ․ Վարդազարյանի ամուսնության կապակցությամբ[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 47) պահվում է Մ․ Վարդազարյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը, որը նախ թվագրված է եղել «1900, հունվարի 1», ապա Թումանյանը փոխել է թվագրությունը գրելով՝ «1900 դեկտեմբերի 31, ժամը 12 գիշերվա»[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 497)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 662.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հանելուկ (Թումանյան)