Հանգիստ ու լիքը հավատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանգիստ ու լիքը հավատով
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1915
ՀրատարակչությունՀորիզոն
Հրատարակվել է1915
ՎիքիդարանՀանգիստ ու լիքը հավատով

«Հանգիստ ու լիքը հավատով», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի հոդվածներից, որն առաջին անգամ տպագրվել է 1915 թվականին Թիֆլիսում լույս տեսած Հորիզոն օրաթերթի (№ 166) հուլիսի 26-ի համարում։ Այնուհետև, 1942 թվականին, առանց առաջին պարբերության` լույս է տեսնում «Սովետական գրականություն» ամսագրում (№ 7, էջ 90-91), հետո, առանց «Նրա միջոցով էլ» բառերով սկսվող և «Ռուսաստանից մինչև Ամերիկա» բառերով ավարտվող հատվածի` Երևանում` 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 316-317)[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1995). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 618.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հանգիստ ու լիքը հավատով