Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ (SARS)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ (SARS)
SARS virion.gif
SARS կորոնավիրուսի էլեկտրոնային մանրադիտակով արված նկար
ՏեսակԻնֆեկցիոն հիվանդություններ
Պատճառsevere acute respiratory syndrome coronavirus?
Հիվանդության ախտանշաններտենդ, չոր հազ, գլխացավ, մկանացավ և շնչառության դժվարացում
Հետևանք2002–2004 SARS outbreak?
Վարակ տարածողչղջիկներ, Viverra? և մարդ
ԲուժաքննությունՊոլիմերազային շղթայական ռեակցիա
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն և վարակաբանություն
ՀՄԴ-9079.82079.82
ՀՄԴ-10U04.9
Կանխատեսումմահվան ռիսկը կազմում է 9.5%
Հանդիպման հաճախականություն8,098 դեպք (2004)
SARS Վիքիպահեստում

Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշը (SARS) վիրուսային բնույթի շնչառական հիվանդություն է, որն ունի զոոնոզ ծագում և ի հայտ է եկել 2000-ականների սկզբին, որի հարուցիչը հանդիսացել է SARS կորոնավիրուսի հայտնաբերված առաջին շտամը (SARS-CoV, SARS-CoV-1): 2004 թվականից մինչև 2019-ը՝ նոր SARS-ի (COVID-19) բռնկվելը, ամբողջ աշխարհում SARS-CoV-ի ոչ մի դեպք չի գրանցվել[1]:

2019-ին հայտնաբերվեց վիրուսի նոր շտամ ՝ SARS-CoV-2: Այս նոր շտամը՝ COVID-19-ը, դեռ շարունակվող 2019-20 կորոնավիրուսային համավարակի պատճառն է[2]:

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական ախտանիշները նման են գրիպին, ներառում են՝ տենդ, մկանացավ, թուլություն, հազ, կոկորդի ցավ և այլ ոչ սպեցիֆիկ ախտանիշներ: Միակ ախտանիշը, որն ընդհանուր է բոլոր հիվանդների համար տենդն է (բարձր ջերմություն՝ 38 °C և ավելի): SARS-ն, ի վերջո, կարող է բերել հևոցի և թոքաբորբի զարգացման: Թոքաբորբը կարող է լինել ինչպես վիրուսային, այնպես էլ երկրորդային բակտերիալ թոքաբորբ:

SARS-ի գաղտնի շրջանի միջին տևողությունը 4-6 օր է, հազվադեպ կարող է լինել կարճատև՝ 1 օր: Առավելագույն գաղտնի շրջանը կազմում է 14 օր[3]:

Փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

SARS-CoV-ի փոխանցման առաջնային ուղին հանդիսանում է լորձաթաղանթների կոնտակտը շնչառական կաթիլների կամ վիրուսով կոնտամինացված այլ իրերի (ֆոմիտներ) հետ: Թեև SARS-ով հիվանդների մոտ երբեմն հանդիպում է փորլուծություն, այնուամենայնիվ, փոխանցման ֆեկալ-օրալ մեխանիզմն այստեղ չի գործում[3]: SARS-CoV-ի հիմնական ռեպրոդուկցիոն համարը՝ R0-ն տատանվում է 2-ից 4-ի սահմաններում` կախված տարբեր տվյալների: 2003 թ. ապրիլին ներդրված վերահսկողական միջոցառումները իջեցրեցին R0-ն մինչև 0,4[3]:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքավանդակի ռենտգեն, որը ցույց է տալիս երկկողմանի թոքաբորբի առկայություն, SARS-ով հիվանդի մոտ:

SARS-CoV կարող է կասկածվել, եթե հիվանդն ունի՝

  • Վերևում նշված ախտանիշներից որևէ մեկը, որը ուղեկցվում է տենդով՝ 38 °C կամ ավելի բարձր
  • Եթե նշում է՝

Դեպքը համարվում է հավանական, եթե կրծքավանդակի ռենտգեն նկարում առկա է ատիպիկ թոքաբորբի կամ շնչառական դիսթրես համախտանիշի պատկեր:

ԱՀԿ-ն ավելացրել է «լաբորատոր հաստատված SARS» կատեգորիա այն «հավանական» հիվանդների համար, ում մոտ չնայած դեռևս չկա ռենտգեն հետազոտությամբ դրական պատասխան, սակայն առկա է լաբորատոր հաստատված SARS՝ ընդունված թեստերից որևէ մեկով (ELISA, իմունոֆլուրեսցենտային անալիզ, ՊՌՇ)[4]:

SARS-CoV հիվանդի կրծքավանդակի ռենտգեն պատկերը միշտ չէ, որ միատեսակ է, ընդհանուր առմամբ ռենտգեն պատկերում երևում են փուխր ինֆիլտրատներ[5]:

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

SARS-ի պատվաստանյութ դեռ չկա: Կլինիկական մեկուսացումը և կարանտինը շարունակում են մնալ SARS–ի, այդ թվում՝ COVID-19-ի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցները: Կանխարգելիչ այլ միջոցառումներից են՝

    • Ձեռքերի հաճախակի լվացում օճառով և ջրով կամ ալկոհոլի և ջրածնի պերօքսիդի հիմքի վրա պատրաստված ձեռքերի այլ ախտահանիչ միջոցներով[6]:
    • Վարակված (կոնտամինացված) իրերի և մակերեսների ախտահանում:
    • SARS-ով հիվանդի անձնական իրերի լվացում տաք ջրով և օճառով (սպասք, անկողնային պարագաներ և այլն)[7]:
    • Ախտանիշ ունեցող երեխաների հսկողություն տանը:
    • Անձնական հիգիենայի պահպանում
    • Ինքնամեկուսացում` նվազագույնի հասցնելու վիրուսի փոխանցման հնարավորությունները:

Հանրային առողջապահական բազմաթիվ կանխարգելիչ միջոցառումներ փորձել են վերահսկել օդակաթիլային մեխանիզմով հիվանդության տարածումը: Այս միջոցառումները ներառում են՝ հիվանդության վաղ հայտնաբերում, վարակվածների մեկուսացում և անձնական պաշտպանիչ միջոցների կիրառում, ներառյալ՝ դիմակներ և պաշտպանիչ արտահագուստ[8]: Բռնկման ընթացքում կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ բժշկական անձնակազմի կողմից ցանկացած դիմակի կիրառումը նվազեցնում է վարակման ռիսկը մոտ 80%-ով: Օդանավակայաններում կատարվում են սկրինինգային գործընթացներ՝ վերահսկելով էպիդեմիկ վայրերից օդային ճանապարհորդությունները[9]:

SARS-CoV-ն առավել վարակիչ է ծանր հիվանդությունների առկայության դեպքում: Հիվանդությունն առավել վարակիչ է երկրորդ շաբաթվա ընթացքում: Վարակիչ շրջանի նման տևողությունը հաստատում է կարանտինի խիստ արդյունավետությունը: Ախտանիշների դրսևորումից մեկ օր առաջ մեկուսացված անձինք հազվադեպ են հիվանդությունը փոխանցում մյուսներին[3]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Հանոյի ֆրանսիական հիվանդանոցի անձնակազմին՝ SARS ճգնաժամի ընթացքում ցուցաբերած նվիրվածության համար:

 SARS-ը վիրուսային վարակ է, հետևաբար հակաբիոտիկներն անարդյունավետ են: Հակաբիոտիկներ կարող են օգտագործվել, եթե զարգացել է երկրորդային մանրէային վարակի: SARS-ի բուժումը հիմնականում օժանդակ է՝ հակաբորբոքայիններ, թթվածնային դիմակ, անհրաժեշտության դեպքում՝ արհեստական շնչառության սարքերի կիրառում: Թոքերի շրջանում այտուցվածությունը նվազեցնելու նպատակով օգտագործում են հակավիրուսային դեղերի և ստերոիդների մեծ չափաբաժիններ:  

SARS-CoV հիվանդները պետք է մեկուսացվեն նախազգուշական նկատառումներից ելնելով՝ սահմանափակելով այս հիվանդների հետ ցանկացած շփում, նվազագույնի հասցնելով բժշկական անձնակազմի SARS-ով վարակվելու հավանականությունը: Որոշ դեպքերում սենյակի բնական օդափոխությունը՝ դռներն ու պատուհանները բացելով, նվազեցնում են սենյակի ներսում վիրուսի կոնցենտրացիան[10]:

SARS-ի կողմից հարուցված ավելի լուրջ վնասների մի մասը կարող է պայմանավորված լինել մարմնի սեփական իմունային համակարգի արձագանքով, որը հայտնի է, որպես ցիտոկինների փոթորիկ[11]:

2020 թվականի դրությամբ, SARS-ի բուժիչ կամ պաշտպանիչ պատվաստանյութ, որը և՛ անվտանգ, և՛ արդյունավետ է մարդկանց համար դեռ չի հայտնաբերվել[12][13]: 2005 և 2006 թվականներին հրապարակված հետազոտական փաստաթղթերի համաձայն՝ SARS-ի բուժման համար նոր պատվաստանյութերի և դեղամիջոցների հայտնաբերումը ամբողջ աշխարհի կառավարությունների և հանրային առողջապահական կազմակերպությունների համար գերակա խնդիր է[14][15][16]: 2004 թվականի սկզբին պլանավորվել էր կամավորների կլինիկական փորձարկում[17]:

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում SARS-ից առողջացած որոշ հիվանդների վերաբերյալ տվյալները, ցույց են տվել լուրջ երկարատև հետևանքներ: Առավել բնորոշ հետևանքներից են, ի թիվս այլ բաների, թոքային ֆիբրոզը, օստեոպորոզը և ավասկուլյար նեկրոզը, որոնք որոշ դեպքերում հանգեցրել են աշխատունակության կամ նույնիսկ ինքնասպասարկման ունակության լիակատար կորստի: Կարանտինային ընթացակարգերի արդյունքում SARS-ով որոշ հիվանդների մոտ ի հայտ են եկել հետվնասվածքային սթրեսային խանգարումներ (PTSD) և մեծ դեպրեսիվ խանգարումներ[10][18]:

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

SARS-ի 2003 թվականի հունիսին տեղի ունեցած համաճարակի ավարտին, դեպքերը կազմել են 8.422, դեպքերի մահացության մակարդակը (CFR)՝ 11%[8]:

Կախված հիվանդի տարիքային խմբից, դեպքերի մահացության մակարդակը (CFR) տատանվում է 0%-ից մինչև 50%[3]: Մահացությունը ցածր է 24 տարեկանից փոքր հիվանդների դեպքում (1%-ից պակաս): Մահացության ավելի բարձր ցուցանիշ նկատվում է 65 տարեկանից բարձր անձանց շրջանում (ավելի քան 55%)[19]:

2003 թվականին SARS-ի հավանական դեպքերն ամբողջ աշխարհում:
SARS-ի հավանական դեպքերն ըստ երկրների և տարածաշրջանների
2002 թ. Նոյեմբերի 1-ից մինչև 2003 թ. Հուլիսի 31-ը[20]
Երկիր կամ տարածաշրջան Դեպք Մահ Մահացությում(%)
{{{2}}} Չինաստան[Ն 1] 5,327 349 6.6
{{{2}}} Հոնկոնգ 1,755 299 17.0
{{{2}}} Թայվան[Ն 2] 346 73 [21][22] 21.1
Flag of Canada.svg Կանադա 251 43 17.1
{{{2}}} Սինգապուր 238 33 13.9
{{{2}}} Վիետնամ 63 5 7.9
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 27 0 0
{{{2}}} Ֆիլիպիններ 14 2 14.3
Flag of Thailand.svg Թաիլանդ 9 2 22.2
{{{2}}} Գերմանիա 9 0 0
Flag of Mongolia.svg Մոնղոլիա 9 0 0
{{{2}}} Ֆրանսիա 7 1 14.3
{{{2}}} Ավստրալիա 6 0 0
{{{2}}} Մալայզիա 5 2 40.0
{{{2}}} Շվեդիա 5 0 0
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 4 0 0
{{{2}}} Իտալիա 4 0 0
{{{2}}} Հնդկաստան 3 0 0
Flag of South Korea.svg Հարավային Կորեա 3 0 0
Flag of Indonesia.svg Ինդոնեզիա 2 0 0
{{{2}}} Հարավային Աֆրիկա 1 1 100.0
{{{2}}} Քուվեյթ 1 0 0
{{{2}}} Իռլանդիա 1 0 0
{{{2}}} Մակաու 1 0 0
Flag of New Zealand.svg Նոր Զելանդիա 1 0 0
{{{2}}} Ռումինիա 1 0 0
Flag of Russia.svg Ռուսաստան 1 0 0
{{{2}}} Իսպանիա 1 0 0
{{{2}}} Շվեյցարիա 1 0 0
Ընդհանուր՝ բացառությամբ Չինաստանի 2,769 454 16.4
Ընդհանուր 8,096 774 9.6

Բռնկում Հարավային Չինաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսային բռնկում հայտնաբերվել է Չինաստանի Յունան նահանգում գտնվող քարանձավաբնակ չղջիկների գաղութում[23]:

Ըստ երևույթին, SARS համաճարակը սկսվել է Չինաստանի Գուանգդոնգ նահանգում 2002 թվականի նոյեմբերին, որտեղ նույն ամսին գրանցվել է առաջին դեպքը: Հիվանդը՝ Գուանգդոնգի Շունդենի, Ֆոշայի ֆերմերը, բուժվում էր Ֆոշանի Առաջին ժողովուրդների հիվանդանոցում: Հիվանդը մահացավ, իսկ նրա մահվան պատճառի վերաբերյալ հստակ ախտորոշում չտրվեց: Չնայած ձեռնարկված որոշ կանխազգուշական միջոցառումների, Չինաստանի կառավարությունը մինչև 2003 թ. փետրվարը Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանը չի տեղեկացրել այդ բռնկման մասին: Տեղեկատվության բացակայության պատճառով համաճարակի վերահսկողությունն ուշացավ, ինչի արդյունքում Չինաստանի ժողովրդական հանրապետությունն արժանացավ միջազգային հանրության քննադատությանը: Չինաստանը պաշտոնապես ներողություն խնդրեց[10]:

Բռնկումն առաջին անգամ գրանցվեց 2002 թվականի նոյեմբերի 27-ին, երբ Կանադայի Հանրային առողջության հետախուզության համաշխարհային ցանցը (GPHIN), որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության Համաշխարհային բռնկման ահազանգերի և արձագանքման ցանցի (GOARN) էլեկտրոնային նախազգուշացման համակարգի մաս է կազմում, ստացավ զեկուցում Չինաստանում «գրիպի բռնկման մասին և զեկուցեց ԱՀԿ-ին: Թեև վերջերս Հանրային առողջության հետախուզության համաշխարհային ցանցի (GPHIN) հնարավորությունները արդիականացվել էին` արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն թարգմանությունների հնարավորության ավելացմամբ, տեղեկատվությունը ներկայացնելու համար համակարգը սահմանափակվում էր անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով: Այսպիսով, քանի որ արտասովոր բռնկման մասին առաջին զեկույցը եղել է չինարեն, անգլերեն լեզվով զեկույց չի ստեղծվել մինչև 2003 թվականի հունվարի 21-ը[24][25]: Առաջին գերտարածիչը ընդունվել է Գուանչժոուի Սան Յաթ-Սեն հիվանդանոց հունվարի 31-ին՝ տարածելով հիվանդությունը մոտակա հիվանդանոցներում[26]:

Դրանից հետո ԱՀԿ-ն տեղեկություններ է պահանջել Չինաստանի իշխանություններից դեկտեմբերի 5-ին և 11-ին: Երկրորդ ահազանգին զուգահեռ, ԱՀԿ-ն հրապարակեց հիվանդության անվանումը, բնորոշումը, որը բերեց ուշադրության կենտրոնացման և զսպման ընթացակարգերի ձևավորման[27]: Երբ ԱՀԿ-ն գործի անցավ, ամբողջ աշխարհում արդեն գրանցվել էր ևս 2000 դեպք 500-ից ավելի մահվան ելքով[25]:

Ապրիլի սկզբին, այն բանից հետո, երբ Ջիանգ Յանյոնգը ստիպեց Չինաստանին զեկուցել վտանգի մասին[10][28], ըստ երևույթին, պաշտոնական քաղաքականության փոփոխություն տեղի ունեցավ, SARS-ը սկսեց շատ ավելի մեծ նշանակություն ստանալ պաշտոնական լրատվամիջոցներում: Ոմանք դա ուղղակիորեն վերագրում են Ջեյմս Էրլ Սալիսբերիի մահվան հետ[10]: Հենց այս ժամանակ էր, որ Ջիանգ Յանյոնգը դեպքերի թերագնահատման համար մեղադրեց Պեկինի ռազմական հիվանդանոցներին[10][28]: Խիստ ճնշումներից հետո միայն չինացի պաշտոնյաները թույլ տվեցին միջազգային պաշտոնյաներին հետաքննել այնտեղ տիրող իրավիճակը: Սա բացահայտեց Չինաստանի առողջապահական համակարգի ծառացած խնդիրները:

Տուժած պետությունների բազմաթիվ բուժաշխատողներ ռիսկի են դիմել և վտանգելով իրենց կյանքը՝ բուժել հիվանդներին՝ նախքան վարակի կանխարգելման եղանակների հայտնի լինելը[29]:

Տարածումն այլ շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաճարակը հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց 2003-ի փետրվարին, երբ Չինաստանից ճանապարհորդող ամերիկացի գործարար Ջոնի Չենի մոտ դեպի Սինգապուր թռիչքի ժամանակ թոքաբորբի նմանվող ախտանիշներ ի հայտ եկան: Ինքնաթիռը կանգ առավ Վիետնամի Հանոյ քաղաքում, որտեղի Հանոյի ֆրանսիական հիվանդանոցումում գործարարը մահացավ: Նրան բուժող բուժաշխատողներից մի քանիսի մոտ շուտով հայտնաբերվեց նույն հիվանդությունը: Իտալացի բժիշկ Կառլո Ուրբանին հաղորդեց ԱՀԿ-ին և Վիետնամական կառավարությանը այդ սպառնալիքի մասին: Իսկ հետագայում նա նույնպես վարակվեց[30]:

Ախտանիշների և վարակի հայտնաբերումը հիվանդանոցի անձնակազմի շրջանում ահազանգ էր համաշխարհային առողջապահական մարմինների համար: 2003 թ.-ի մարտի 12-ին ԱՀԿ-ն հանդես եկավ համաշխարհային ահազանգով, որին հաջորդեց Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների առողջապահական ահազանգը: SARS-ը տարածվեց Տորոնտոյում, Օտտավայում, Սան Ֆրանցիսկոյում, Ուլան Բատորում, Մանիլայում, Սինգապուրում, Թայվանում, Հանոյում, Հոնկոնգում: Չինաստանի ներսում տարածվեց Գուանգդոնգում, Գիրինում, Հեբեյում, Հուբեյում, Շենսիում, Ցզյունսում, Տյանցզինում և Ներքին Մոնղոլիայում:

Հոնկոնգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնկոնգում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի 9-րդ հարկի հատակագիծը ցույց է տալիս, թե որտեղ է տեղի ունեցել ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի (SARS) տարածումը:

Հիվանդությունը տարածվել է Հոնկոնգում՝ Լիու Ջիանլունից, Գուանգդոնգի բժիշկից, ով Սան Յասթ-Սեն հիվանդանոցում բուժում էր վարակված հիվանդներին[10]: Նա փետրվարին ժամանելով մնացել էր Մետրոպոլ հյուրանոցի իններորդ հարկում՝ վարակը փոխանցելով հյուրանոցի 16 այցելուների: Այդ այցելուները ճանապարհորդելով Կանադա, Սինգապուր, Թայվան և Վիետնամ՝ իրենց հերթին հանդիսացան վարակի տարածման աղբյուր[31]:

Հոնկոնգում դեպքերի ևս մեկ ավելի մեծ խմբաքանակ կենտրոնացավ Ամոյի այգիների բնակարանային հատվածում: Կա կասկած, ըստ որի հիվանդության տարածումը կապվում է բաղնիքի ջրահեռացման համակարգի անսարքություններով, ինչի արդյունքում կոյուղաջրերը, այդ թվում ՝ վիրուսի մասնիկներով վարակված, անցել են սենյակներ: Հոնկոնգի քաղաքացիները անհանգստանում էին, որ տեղեկատվությունը բավականաչափ արագ չի հաղորդվում իրենց,այդ պատճառով էլ ստեղծեցին sosick.org կոչվող կայք, որը, ի վերջո, ստիպեց Հոնկոնգյան կառավարությանը ժամանակին տրամադրել SARS-ի հետ կապված ողջ տեղեկատվությունը[32]:  

Տորոնտո[խմբագրել | խմբագրել կոդը]

SARS- ի առաջին դեպքը Տորոնտոյում հաստատվեց 2003 թ. Փետրվարի 23-ին[33]: Հոնկոնգ կատարած ուղևորությունից վերադառցող մի տարեց կնոջ՝ Քվան Սուի-Չուի հետ հասնելով Տորոնտո, վիրուսը սպանեց նրան մարտի 5-ին և, ի վերջո, վարակեց 257 անձի Օնտարիո նահանգում: Այս բռնկման հետագիծը, բաժանվում է երկու փուլի՝ առաջինը կապված է նրա որդու՝ Թզե Չուի Կվայի հետ, ով Սկարբորոյ Գրեյսի հիվանդանոցում մարտի 13-ին մահանալով՝ հասցրեց վարակել այլ անձանց: Դեպքերի երկրորդ խոշոր ալիքը կապված է Նյու Յորքի գլխավոր հիվանդանոցի հիվանդների, այցելուների և անձնակազմի շրջանում պատահական վարակման հետ: ԱՀԿ-ն պաշտոնապես հեռացրեց Տորոնտոն վարակված տարածքների իր ցուցակից 2003 թվականի հունիսի վերջին[34]:

Վիրուսի նույնականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-ի փետրվարի վերջին, իտալացի բժիշկ Կառլո Ուրբանին կանչեցին Հանոյի Ֆրանսիական հիվանդանոց՝ տեսնելու ամերիկացի գործարար Ջոնի Չենին, ով բժիշկների կարծիքով հիվանդ էր ծանր գրիպով: Ուրբանին հասկացավ, որ Չենի հիվանդությունը նոր և խիստ վարակիչ հիվանդություն է: Նա դեպքն անմիջապես հաղորդեց ԱՀԿ-ին: Նա նաև համոզեց Վիետնամի Առողջապահության նախարարությանը մեկուսացնել հիվանդներին և ճանապարհորդներին՝ համաճարակի հետագա զարգացումը կանխելու նպատակով: Այնուհետև ինքն էլ վարակվեց և 2003 թվականի մարտին մահացավ:

Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնը և Կանադայի մանրէաբանության ազգային լաբորատորիան հայտնաբերեցին SARS գենոմը 2003 թվականի ապրիլին[35][36]: Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքի Էրազմուս համալսարանի գիտնականներն ապացուցեցին SARS կորոնավիրուսի կապը հիվանդության զարգացման գործում: Գիտափորձերում վիրուսով վարակված մակակների մոտ ի հայտ եկան նույն ախտանշաններն, ինչ SARS-ով վարակված մարդկանց մոտ[37]:

2003 թվականի մայիսի վերջին, ուսումնասիրություններ անցկացվեցին Չինաստանի Գուանգդոնգ քաղաքաքի շուկաներում, որպես նմուշ վերցնելով վաճառվող վայրի կենդանիների սննդամթերքներ: Արդյունքներից պարզ դրձավ, որ SARS-ի կորոնավիրուսով կարող են վարակված լինել ցիվետները ( Paguma sp.), նույնիսկ առանց վարակի կլինիկական նշանների առկայության: Նախնական եզրակացությունն այն էր, որ SARS կորոնավիրուսը անցնում է քսենոտրանսպլանտացիոն պատնեշը ցիվետներից մինչև մարդ: Գուանգդոնգ նահանգում սպանվեց ավելի քան 10,000 ցիվետ: Վիրուսը հետագայում հայտնաբերվեց նաև ջրարջանման շների (Nyctereuteus sp.), կզաքիսների (Melogale spp.) և տնային կատուների մոտ: 2005 թ.-ին երկու ուսումնասիրություններ հայտնաբերեցին SARS-ի նման կորոնավիրուսներ չինական չղջիկների մոտ[38][39]:

Ըստ վիրուսի ֆիլոգենետիկ ուսումնասիրությունների, մեծ հավանականություն կա, որ SARS կորոնավիրուսը ծագել է չղջիկներից ապա փոխանցվել մարդկանց՝ ուղղակիորեն կամ չինական շուկաների կենդանիների միջոցով: Չղջիկների մոտ հիվանդությանը բնորոշ տեսանելի նշաններ չեն հայտնաբերվել, բայց դրանք համարվում են SARS կորոնավիրուսների բնական տերեր: 2006-ի վերջին Հոնկոնգի համալսարանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման չինական կենտրոնի և Գուանչժուի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գիտնականները գենետիկ կապ հաստատեցին ցիվիտների և մարդկանց SARS կորոնավիրուսների միջև[10]:

2017 թվականի դեկտեմբերին՝ Չինաստանում առաջին անգամ հիվանդության բռնկումից հետո, տարիներ տևած որոնումների արդյունքում, հետազոտողները զեկուցեցին, որ գտել են Յունան նահանգում գտնվող հեռավոր քարանձավ, որտեղ բնակվում են կորոնավիրուս կրող բազմաթիվ չղջիկներ: Հայտնաբերված բնական օջախում 2002-ին SARS-ի գլոբալ բռնկում առաջացրած վիրուսի բոլոր հայտնի շտամերն հայտնաբերվել էրն: Հետազոտողները գտնում էին, որ SARS-ի ևս մեկ մահացու բռնկում կարող է առձանագրվել ցանկացած պահի: Ինչպես նրանք էին նշում, հայտնաբերված քարանձավը, մոտակա գյուղից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում[10]:

Տարածվածության կանխում


Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը առաջին անգամ ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի մասին հայտարարեց 2003 թվականի հուլիսի 5-ին։ Հաջորդ մի քանի տարվա ընթացքում Չինաստանում գրանցվեցին SARS-ով վարակվածության ևս 4 դեպք, մասնավորապես 2003 թվականի դեկտեմբերի և 2004 թվականի Հունվարի միջև։ Գրանցվել են նաև 3 իրարից անկախ լաբորատոր միջադեպեր, որոնց արդյունքում տեղի է ունեցել մարդկանց վարակում։ Այս դեպքերից մեկի ժամանակ լաբորատորիայի հիվանդ աշխատակիցը վարակեց մի քանի այլ մարդու։ SARS-ի շտամերի հետազոտման համար հարկավոր են BSL-3 (biosafety level, բիոանվտանգության մակարդակ) մակարդակի լաբորատոր պայմաններ: SARS-ի ինակտիվացված շտամերի որոշ հետազոտություններ կարելի է կատարել BSL-2 մակարդակի պայմաններում։

Կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնկման ժամանակ մի քանի կատուների և շների հետազոտությունները վիրուսի դրական պատասխան են տվել: Այնուամենայնիվ, այս կենդանիները չեն հանդիսանում վարակի տարածման աղբյուր[40][41]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «SARS (severe acute respiratory syndrome)»։ NHS Choices։ UK National Health Service։ հոկտեմբերի 3, 2014։ Վերցված է մարտի 8, 2016։ «Since 2004, there haven't been any known cases of SARS reported anywhere in the world.» 
  2. «Myth busters»։ WHO.int։ World Health Organization։ 2019։ Վերցված է մարտի 15, 2020 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 (անգլերեն) Consensus document on the epidemiology of severe acute respiratory syndrome (SARS) (none). World Health Organization. 2003. 
  4. Chan Paul K. S, To Wing-Kin, Ng King-Cheung, Lam Rebecca K. Y, Ng Tak-Keung, Chan Rickjason C. W, Wu Alan, Yu Wai-Cho, Lee Nelson (2004)։ «Laboratory Diagnosis of SARS»։ Emerging Infectious Diseases 10 (5): 825–31։ PMC 3323215։ PMID 15200815։ doi:10.3201/eid1005.030682 
  5. Lu P, Zhou B, Chen X, Yuan M, Gong X, Yang G, Liu J, Yuan B, Zheng G (2003)։ «Chest X-ray imaging of patients with SARS»։ Chinese Medical Journal 116 (7): 972–5։ PMID 12890364 
  6. Information National Center for Biotechnology, Pike U. S. National Library of Medicine 8600 Rockville, MD Bethesda, Usa 20894 (2009)։ WHO-recommended handrub formulations (անգլերեն)։ World Health Organization 
  7. «SARS: Prevention»։ MayoClinic.com։ հունվարի 6, 2011։ Վերցված է հուլիսի 14, 2013 
  8. 8,0 8,1 Chan-Yeung M, Xu RH (November 2003)։ «SARS: epidemiology»։ Respirology (Carlton, Vic.)։ 8 Suppl: S9–14։ PMID 15018127։ doi:10.1046/j.1440-1843.2003.00518.x 
  9. «SARS (severe acute respiratory syndrome)»։ nhs.uk։ հոկտեմբերի 19, 2017։ Վերցված է դեկտեմբերի 1, 2017 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8  
  11. Perlman Stanley, Dandekar Ajai A (2005)։ «Immunopathogenesis of coronavirus infections: Implications for SARS»։ Nature Reviews Immunology 5 (12): 917–27։ PMID 16322745։ doi:10.1038/nri1732 
  12. Jiang Shibo, Lu Lu, Du Lanying (2013)։ «Development of SARS vaccines and therapeutics is still needed»։ Future Virology 8 (1): 1–2։ doi:10.2217/fvl.12.126 
  13. «SARS (severe acute respiratory syndrome)»։ nhs.uk (անգլերեն)։ հոկտեմբերի 19, 2017։ Վերցված է հունվարի 31, 2020 
  14. Greenough Thomas C, Babcock Gregory J, Roberts Anjeanette, Hernandez Hector J, Thomas, Jr William D, Coccia Jennifer A, Graziano Robert F, Srinivasan Mohan, Lowy Israel (2005)։ «Development and Characterization of a Severe Acute Respiratory Syndrome–Associated Coronavirus–Neutralizing Human Monoclonal Antibody That Provides Effective Immunoprophylaxis in Mice»։ The Journal of Infectious Diseases 191 (4): 507–14։ PMID 15655773։ doi:10.1086/427242 
  15. Tripp Ralph A, Haynes Lia M, Moore Deborah, Anderson Barbara, Tamin Azaibi, Harcourt Brian H, Jones Les P, Yilla Mamadi, Babcock Gregory J (2005)։ «Monoclonal antibodies to SARS-associated coronavirus (SARS-CoV): Identification of neutralizing and antibodies reactive to S, N, M and E viral proteins»։ Journal of Virological Methods 128 (1–2): 21–8։ PMID 15885812։ doi:10.1016/j.jviromet.2005.03.021 
  16. Roberts Anjeanette, Thomas William D, Guarner Jeannette, Lamirande Elaine W, Babcock Gregory J, Greenough Thomas C, Vogel Leatrice, Hayes Norman, Sullivan John L (2006)։ «Therapy with a Severe Acute Respiratory Syndrome–Associated Coronavirus–Neutralizing Human Monoclonal Antibody Reduces Disease Severity and Viral Burden in Golden Syrian Hamsters»։ The Journal of Infectious Diseases 193 (5): 685–92։ PMID 16453264։ doi:10.1086/500143 
  17. Miller John Dudley (հունվարի 20, 2004)։ «China in SARS vaccine trial»։ The Scientist Magazine։ Վերցված է հունվարի 31, 2020 
  18. Hawryluck Laura, Gold Wayne L, Robinson Susan, Pogorski Stephen, Galea Sandro, Styra Rima (2004)։ «SARS Control and Psychological Effects of Quarantine, Toronto, Canada»։ Emerging Infectious Diseases 10 (7): 1206–12։ PMC 3323345։ PMID 15324539։ doi:10.3201/eid1007.030703 
  19. Monaghan Karen J. (2004)։ SARS: Down But Still a Threat (անգլերեն)։ National Academies Press (US) 
  20. «Summary of probable SARS cases with onset of illness from 1 November 2002 to 31 July 2003»։ World Health Organization։ ապրիլի 21, 2004 
  21. «衛生署針對報載SARS死亡人數有極大差異乙事提出說明» (zh-hans)։ 台灣衛生福利部疾病管制署 
  22. «十年前SARS流行 346人感染73死亡» (zh-hans)։ 公視 
  23. McKie, Robin (10 December 2017), «Scientists trace 2002 Sars virus to colony of cave-dwelling bats in China», The Guardian, https://www.theguardian.com/world/2017/dec/10/sars-virus-bats-china-severe-acute-respiratory-syndrome 
  24. Mawudeku Abla, Blench Michael (2005)։ «Global Public Health Intelligence Network»։ Public Health Agency of Canada 
  25. 25,0 25,1 Rodier G (փետրվարի 10, 2004)։ «Global Surveillance, National Surveillance, and SARS»։ Emerging Infectious Diseases 10 (2): 173–5։ PMC 3322938։ PMID 15040346։ doi:10.3201/eid1002.031038 
  26. Abraham Thomas (2004)։ Twenty-first Century Plague: The Story of SARS 
  27. Heymann, 2003Կաղապար:Full citation needed
  28. 28,0 28,1 «The 2004 Ramon Magsaysay Awardee for Public Service»։ Ramon Magsaysay Foundation։ օգոստոսի 31, 2004։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 14, 2007-ին։ Վերցված է մայիսի 3, 2013 
  29. Fong Kevin (օգոստոսի 16, 2013)։ «They risked their lives to stop Sars» 
  30. «WHO | Dr. Carlo Urbani of the World Health Organization dies of SARS»։ www.who.int։ Վերցված է նոյեմբերի 29, 2017 
  31. «Sr. Irene Martineau»։ Oxford Medical School Gazette։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 10, 2008-ին։ Վերցված է նոյեմբերի 10, 2008 
  32. «Hong Kong Residents Share SARS Information Online»։ NPR.org։ Վերցված է մայիսի 11, 2016 
  33. «Update: Severe Acute Respiratory Syndrome --- Toronto, Canada, 2003»։ www.cdc.gov։ Վերցված է մայիսի 11, 2016 
  34. Low Donald (2004)։ Learning from SARS: Preparing for the Next Disease Outbreak: Workshop Summary 
  35. «Remembering SARS: A Deadly Puzzle and the Efforts to Solve It»։ Centers for Disease Control and Prevention։ ապրիլի 11, 2013։ Վերցված է օգոստոսի 3, 2013 
  36. «Coronavirus never before seen in humans is the cause of SARS»։ United Nations World Health Organization։ ապրիլի 16, 2006։ Վերցված է հուլիսի 5, 2006 
  37. Fouchier Ron A. M, Kuiken Thijs, Schutten Martin, Van Amerongen Geert, Van Doornum Gerard J. J, Van Den Hoogen Bernadette G, Peiris Malik, Lim Wilina, Stöhr Klaus (2003)։ «Aetiology: Koch's postulates fulfilled for SARS virus»։ Nature 423 (6937): 240։ Bibcode:2003Natur.423..240F։ PMID 12748632։ doi:10.1038/423240a 
  38. Li W, Shi Zhengli, Yu Meng, Ren Wuze, Smith Craig, Epstein Jonathan H, Wang Hanzhong, Crameri Gary, Hu Zhihong (2005)։ «Bats Are Natural Reservoirs of SARS-Like Coronaviruses»։ Science 310 (5748): 676–9։ Bibcode:2005Sci...310..676L։ PMID 16195424։ doi:10.1126/science.1118391 
  39. Lau S. K. P, Woo P. C. Y, Li K. S. M, Huang Y, Tsoi H.-W, Wong B. H. L, Wong S. S. Y, Leung S.-Y, Chan K.-H (2005)։ «Severe acute respiratory syndrome coronavirus-like virus in Chinese horseshoe bats»։ Proceedings of the National Academy of Sciences 102 (39): 14040–5։ Bibcode:2005PNAS..10214040L։ PMC 1236580։ PMID 16169905։ doi:10.1073/pnas.0506735102 
  40. https://www.bbc.co.uk/news/live/world-51747782
  41. https://www.sciencemediacentre.org/expert-reaction-to-reports-that-the-previously-reported-pet-dog-in-hong-kong-has-repeatedly-tested-weak-positive-for-covid-19-virus/

Հետագա ընթերցման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found