Jump to content

Ձեռքերի լվացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձեռքերի լվացում

Ձեռքերի լվացում, հիգիենիկ գործընթաց ձեռքերի լվացման համար ջրի կամ հազվադեպ, այլ հեղուկի միջոցով, հաճախ օճառի կամ այլ հարմար ախտահանիչ միջոցների օգտագործմամբ, որպեսզի մաքրեն մարմնի տվյալ մասի կեղտը, միկրոօրգանիզմները, քիմիական նյութերի հետքերը։

Կենցաղում մարդկանց մեծամասնությունը լվանում են ձեռքերը ուտելուց առաջ, զուգարանիցից օգտվելուց հետո կամ երբ նրանք կեղտոտվում են։ Սննդի արդյունաբերության աշխատողները և բժիշկները, հիգիենայի նկատառումներից ելնելով, մաքուր են պահում իրենց ձեռքերը ամբողջ օրվա ընթացքում[1]։ Որոշ երկրներում այդպիսի մասնագիտությունների համար ընդունված են պաշտոնական հրահանգներ ձեռքերի լվացման ճիշտ տեխնիկայի համար, օրինակ՝ Ռուսաստանում գոյություն ունի հատուկ ցուցում բուժքույրերի համար[2]։

Ձեռքերի լվացումը և դրա հետ կապված տարբեր հարցեր թեմա են դառնում գիտության տարբեր ոլորտների հետազոտությունների համար` հիգիենայից մինչև սոցիոլոգիա։ Մասնավորապես, լեհ գիտնականների կարծիքով, զուգարանից օգտվելուց հետո ձեռքերը լվանում են տղամարդկանց միայն 30 %-ը, կանանց՝ 63 %-ը[3]։ Իսրայելցի գիտնականների կարծիքով` ձեռքերի լվացումը նվազեցնում է աղիքային հիվանդությունների վարակը 30 %-ով, շնչառական վարակները` 40 %-ով[4][5]։ ԱՄՆ-ում անց է կացվել հետազոտություն այն թեմայով, որ արդյոք ձեռքերի լվացումը տաք ջրով ավելի արդյունավետ է բակտերիաների դեմ պայքարում[6]։

Ձեռքերի լվացման առաջին քարոզչությունը հիվանդությունների կանխումն եղել է XIX դարի կեսին։ Այն արել է ավստրո-հունգարացի բժիշկ Իգնաց Ֆիլիպ Զեմելվայսը[7]։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերով 2008 թվականից հոկտեմբերի 15-ը հայտարարվեց ձեռքերը լվանալու համաշխարհային օր[8]։ ներ Ձեռքերի մակերեսորեն լվացումը կոչվում է աբլուտոմանիա (լատին․՝ ablus-մաքրում եմ) և համարվում է հաճախ հանդիպվող հակում՝ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման։ Նաև աբլուտոմանիան հանդիպում է հոգեկան անկարություն և հոգեկան այլ հիվանդություն ունեցողների մոտ[9]։ Անհեթեթ մտքերի պատճառով, որ ձեռքերը կեղտոտ են կամ վարակված, նրանց լվացումը կարող է տեղի ունենալ մինչև ձեռքերի արյունոտվելը[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Larson E. L. APIC guideline for handwashing and hand antisepsis in health care settings(անգլ.) // Am J Infect Control : journal. — 1995. — Т. 23. — № 4. — С. 251—269. — doi:10.1016/0196-6553(95)90070-5 — PMID 7503437. Архивировано из первоисточника 23 Հուլիսի 2011.
  2. Приложение 1. Правила мытья рук медицинской сестрой.
  3. «Instrukcja mycia rąk • instrukcje BHP do pobrania». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  4. «שטיפת ידיים: אתם שוטפים או מחפפים?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  5. רונה מור. «שטיפת ידיים - יותר חשוב ממה שחשבתם». Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին. {{cite web}}: Unknown parameter |pulisher= ignored (|publisher= suggested) (օգնություն)
  6. Laestadius J. G., Dimberg L. Hot water for handwashing—where is the proof?(անգլ.) // Journal of Occupational and Environmental Medicine : journal. — 2005. — Т. 47. — № 4. — С. 434—435. — doi:10.1097/01.jom.0000158737.06755.15 — PMID 15824636.
  7. Semmelweis' Germ Theory — Explorable.com
  8. מיליונים מציינים: יום שטיפת הידיים הבינלאומי
  9. 9,0 9,1 Й. А. Стоименов, М. Й. Стоименова, П. Й. Коева и др. Психиатрический энциклопедический словарь. — К.: МАУП, 2003. — 1200 с. — ISBN 966-608-306-X