Շնչառական հիվանդություններ
Շնչառական հիվանդություններ | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Վնասում է | Շնչառական համակարգ |
Բժշկական մասնագիտություն | թոքաբանություն |
ՀՄԴ-10 | J00-J99 |
![]() |
Շնչառական հիվանդություններ կամ թոքերի հիվանդություններ[1], բժշկական տերմին, որը ընդգրկվում է պաթոլոգիկ վիճակ է որը ախտահարում է օրգանները և հյուսվածքները որը դարձնում է գազափոխանակությունը դժվար օդ շնչող կենդանիների մոտ։ Դրանք ընդգրկում են շնչառական համակարգի վիճակներ որոնք ներառում են շնչափողը, բրոնխները, բրոնխիոլները, ալվեոլները, պլևրան, պլևրալ խոռոչները և ներվերը և շնչառական մկանները։ Շնչառական հիվանդությունները տատանվում են սկսած միջինից մինչև ինքնասահմանափակվող, ինչպես օրինակ ընդհանուր մրսածությունը, կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունները ինչպես օրինակ բակտերալ թոքաբորբ․ թոքային էմբոլիա, սուր ասթմա և թոքի քաղցկեղ[2]։
Շնչառական համակարգի հիվանդությունները ուսումնասիրում է պուլմոնոլոգիան։ Մասնագետը ով զբաղվում է այդ գիտությամբ հայտնի է որպես պուլմոնոլոգ, կրծքային բժշկության մասնագետ, շնչառական բժշկության մասնագետ։
Շնչառական հիվանդությունները կարող են դասակարգվել բազում տարբեր յեղանակներով օրինակ ըստ օրգանի, հյուսվածքի, Տարբեր նշանների և սիմպտոմների համախտանիշի որը առաջացելէ հիվանդության պատճառով։
Թոքի օբստրուկտիվ հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասթմա, քրոնիկ բրոնխիտ, բրոնխոէկտազ և Թոքային քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ) այս բոլորը թոքերի օբստրուկտիվ հիվանդություններ են որոնց հատկանաշական է օդատար ուղիների օբստրուկցիան։ Այս պրոցեսը սսահմանափակում է օդի մուտքը օդատար ուղիներով դեպի ալվեոլներ որի պատճառը բորբոքմամբ պայմանավորված բրոնխային ծառի կոնստրուկցիան է։ Օբստրուկտիվ հիվանդությունները սովորաբար նույնականացվում են սիմպտոմներով և ախտորոշվում թոքային ֆունկցիայի հետազաոտմամբ սպիրոմետրիայի միջոցով։ Շատ օբստրուկտիվ հիվանդություններ կառավարվում են խուսափելով տրիգերներից ինչպես օրինակ (փոշու տիզը կամ ծխելը), սիմպտոմները կառավարվում են բրոնխոլիտիկներով, և բորբոքման ճնշմամաբ (օրինակ կորտիկոստերոիդներով) սուր դեպքերում։ԹՔՕՀ-ի առաջացման պատճառը էմֆիզեման է և քրոնիկական բրոնխիտը պայմանավորված ծխախոտով, և բրոնխոէկտազի գլխավոր բատճառը ներառում է սուր ինֆեկցիան և ցիստիկ ֆիբրոզը։ Ասթմայի տարբերակված պատճառըդեռ չի հայտնաբերվել[3]։
Թոքի ռեստրիկտիվ հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոքորի ռեստրիկտիվ հիվանդությունները շնչառական հիվանդությունների խումբ է որին հատկանշական է թոքի առաձգականության[4] կորուստը, որն առաջանում է թոքերի լայնացման և թոքային կոշտության անհամապատասխանությամբ, ինչպես օրինակ նորածինների մոտ դիսթրես սինդրոմի ժամանակ։
Քրոնիկ շնչառական հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրոնիկ շնչառական հիվանդությունները (ԹՔՀ) քրոնիկ ընթացք ունեցող շնչառական հիվանդությունների խումբ է որոնց դեպքում ախտահարվում են շնչառական ուղիները և թոքերի կառուցվածքում առկա տարեր։ Դրանց հատկանշական է բորբոքային բջիջների հավքագրումը (նեյտրոֆիլ) և/կամ ինֆեկցիայի դեստրուկտիվ ցիկլը (միջնորդավորված Pseudomonas aeruginosa-ով )։Ամենահաճախ հանդիպողներն են ասթման, ԹՔՕՀ-ն և սուր շնչառակ դիսթրես համախտանիշը։ Քրոնիկական շնչառական հիվանդությունները չեն բուժվում, ամեն դեպքում կան բուժման բազմաթիվ եղանակներ որոնք լայնացնում են շնչառական ուղիները ապահովելով օդի հոսքը լավացնելով շնչարգելությունը կարող են օգնել նվազեցնել սիմպտոմները և բարելավել կյանքի որակը[5]։
Շնչառական ուղիների ինֆեկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինֆեկցիաները կարող են ախտահարել շնչառական ուղիների ցանկացած հատված։ Դրանք բաժանվում են վերին շնչառական ուղիների և ստորին շնչառական ուղիների ինֆեկցիաների։
Վերին շնչառական ուղիների ինֆեկցիան[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերին շնչառական ուղիների ինֆեկցիայի հիմնական օրինակը ընդհանուր մրսածություն է։ Սակայն, վերին շնչառական ուղիների վարակների խմբին են պատկանում սինուսիտները, տոնզիլիտները, միջին օտիտները, ֆարինգիտները և լարինգիտները։
Ստորին շնչառական ուղիների վարակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորին շնչառական ուղիների ինֆեկցիայի ամենահաճախ հանդիպող տեսակը թոքաբորբն է, թոքային հյուսվածքի բորբոքումը որը հիմնականում առաջանում է բակտերայով պայմանավորված հատկապես Streptococcus pneumoniae -ով արևմտյան երկրներում։ Տուբերկուլյոզը թոքաբորբի առաջացման կարևոր պատճառ է ամբողջ աշխարհում։Այլ պաթոգենները ինչպես օրինակ վիրուսները և սնկերը կարող են առաջացնել Սուր շնչառական համախտանիշ և պնևմոցիստիկ թոքաբորբ։Թոքաբորբի ժամանակ կարող են առաջանալ վարդություններ ինչպես օրինակ աբսցես, գնդաձև խոռոչ պայմանավորված ինֆեկցիայով կամ ինֆեկցիան կարող է տարածվել դեպի պլևրալ խոռոչ։
Բերանի խոռոչի հիգիեբայի խախտումը կարող է լինել պատճառ ստորին շնչառական ուղիների ինֆեկցիայիհամար։ Նոր հետազոտությունները ցույց են տալիս որ բակտերիաները կարող են անցնել շնչառական ուղիներով դեպի թոքեր[6][7]։
Չարորակ ուռուցքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շնչառական համակարգի չարորակ ուռուցքները, հատկապես թոքերի առաջնային կարցինոման, մեծագույն առողջապահական ղնդիր է որը պատասխանատու է քաղցկեղ ախորոշման 15% համար և քաղցկեղից մահերի 30% համար։ Շնչառական ուղիների քաղցկեղները հիմնականում հատկանշական են ծխողներին։
Ըստ հյուսվածքաբանության տարբերում ենք տարբերում ենք շնչառական համակարգի հետևյալ ուռուցքները։
- Փոքրբջջային քաղցկեղ
- ոչ-փոքրբջջային քաղցկեղ
- Թոքերի ադենոկարցինոմա
- Թոքի եղջերային բջջային կառցիոնմա
- Մեծ բջջային կարցինոմա
- Այլ քաղցկեղներ(կարցինոիդ, Կապոշիի սարկոմա, մելանոմա)
- Լիմֆոմա
- Գլխի և պարանոցի շրջանների քաղցկեղ
Որպես հավելում քաղցկեղային բջիջները անցնելով արյան հոսք շրջանառում են և սրտային արտամղման հետ անցնում են թոքեր սա թոքային մետաստազների առաջացման հիմնական պատճառը և մեխանիզմն է։Կրխքի քաղցկեղը կարող է թափանցել անմիջապես տեղային տարածման ճանապարհով։Լյարդ և հաստ աղիք մետաստազ տալուց հետո այն տարածվում է դեպի թոքեր։ Շագանակագեղձի քաղցկեղը,Ծլային բջիջների քաղցկեղը և երիկամաբջջային կարցինոման կարող են նույնպես մետաստազվել թոքեր։
Շնչառական ուղիների քաղցկեղի բուժումը կախված է քաղցկեղի տեսակից։ Վիրահատական բուժումը կարող է ընդգրկել թոքի հատվածների հեռացում(լոբէկտոմիա,սեգմենէկտոմիա կամ սեպաձև հատվածի հեռացում) կամ ամբողջ թոքի հեռացում (պնևմոնէկտոմիա), քիմիոթերապիայի և ճառագայթյին թերապիայի հետ միասին։Ապրելիությունը թոքի քաղցկեղի ժամանակ կախված է քաղցկեղի փուլից որում այն ախտորոշվել է և որոշ հիստոլոգիական հատկանիշներից և կազմում է ընդհանուր առմամբ 14-17%։ Թոքերի մետաստազների դեպքում բուժումը լինում է արդյունավետ միայն խիստ վորոշակի դեպքերում, հազվագյուտ իրավիճակներում։
Բարորակ քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարորակ քաղցկեղները շնչառական հիվանդոությոինների հազվադեպ հանդիպող տեսակներից են։ որոնց օրինակներն են
- Թոքային համարտոմա
- Բնածին մալֆորմացիաներ ինչպես օրինակ թոքային սեքվեստրացիա և Թոքային ադենամոտոիդ բնածին մալֆորմացիա։
Թոքամզի խոռոչի հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոքամզի խոռոչի հիվանդությունների մեջ է մտնում պլևրալ մեզոթելիոման, որը հիշատակվել է վերևում։
Պլևրալ խոռոչում հեղուկի ախտաբանական կուտակումը հայտնի է նաև որպես թոքամզային արտաքիրտ։ Սա կարող է առաջանալ արյան հոսքից հեղուկի դեպի կրծքավանդակի խոռոչ անցման հետևանքով, որը հաճախ կանգային սրտային անբավարարության կամ լյարդի ցիռոզի հետևանք է։ Ավելցուկային հեղուկ կարող է կուտակվել նաև պլևրայի բորբոքային հիվանդությունների դեպքում պայմանավորված ինֆեկցիայով, թոքային էմբոլիայի, տուբերկուլյոզի, մեզոթելիոմայի և այլ հիվադությունների պատճառով։
Պնևմոթորքսը առաջանում է թոքը ծածկող պլևրայի վնասման արդյունքում, որի դեպքում օդը անցնում է պլևրայի խոռոչ։ Ախտահրված կողմում թոքը նմանվում է արտափչված բալոնի։ Լարված պնևմոթորաքսը դա պնևմոթորաքսի ծանր և սուր ձևն է, երբ օդը որը հավաքվել է կրծքավանդակի խոռոճում չի կարողանում դուրս գալ որը հանգեցնում է նրան որ օդը այնքան է շատանում պլևրալ խոռոչում որ սկսում է սեղմել սրտի և մագիստրալ անոթների վրա բերելով կյանքին վտանգ սպառնացող վիճակների։
Թոքային անոթային հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոքային անոթային հիվանդությունները վիճակներ են երբ ախտահարվում է թոքերի արյան շրջանառությունը, օրինակներ
- Թոքային էմբոլիա, արյան մակարդուկը որը սովորաբար առաջանում է պերիֆերիկ երակներում անցնում է սրտով գնում դեպի երակային համկարդ և խրվում անոթի լուսանցքում առաջացնելով թրոմբոէմբոլիա։ Մեծ թոքային էմբոլիաները մահացուն են և առաջացնում են հանկարծամահություն։ Այլ նյութեր նույնպես կարող են էմբոլիա առաջացնել բայց դրանք ավելի հազվադեպ են ; Ճարպային էմբոլիա (հատկապես ոսկրերի վնասվածքներից հետո), էմբոլիա ամնիոտիկ հեղուկով (Ծննդաբերության բարդություններ առաջացնելով), օային էմբոլիա (յաթրոգեն առաջանում է սխալ կատարված բժշկական միջամտություններից)։
- Թոքային զարկերակային հիպերտենզիա, ճնշման բարձրացումն է թոքային զարկերակներում․ գերազանցապես այն իդիոպաթիկ է (այսինքն անհայտ էթիոլոգիայի) բայց այն կարող է մեկ այլ հիվանդության արդյունք լինել, հատկապես ԹՔՕՀ-ի․Սա հանգեցնում է սրտի աջ կեսի լարման և մի վիճակի առաջացման որը հայտնի է նաև որպես թոքային սիրտ։
- Թոքի այտուց, հեղուկի անցումն է մազանությաին պատերով դեպի ալվեոլի խոռոչ (կամ շնչառական տարածություն)։ Այն սովորաբար կապված է կանգային սրտային անբավարարության հետ։
- թոքային արյունահոսություն, մազանոթների բորբոքոման և վնասման հետևանքով արյան անցումն է դեպի ալվեոլներ․ Սա կարող է բերել արյունախխման։Թոքային արյունահոսությունը կարող է կապված լինել նաև աուտոիմուն հիվանդության հետևանք ինչպես օրինակ պոլիանգիտով գրանուլեմատոզ և Գուդպաշչերի համախտանիշ։
Նեոնատալ հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոքային հիվանդությունները կարող են ազդել նաև նորածինների վրա օրինակ թոքային հիպերտենզիա, թոքերի ինտերստիցիալ էմֆիզեմա(սովորաբար վաղածին երեխաների մոտ) և նորածինների շնչառական դիսթրես համախտանիշ։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Շնչառական հիվանդությունները կարող են ախտորոշվել կատարելով հետևյալ հետազոտությունները
- Թոքի կամ պլևրայի բիոպսիա
- Արյան ընդհանուր անալիզ
- Բրոնխոսկոպիա
- Կրծքավանդակի ռենգենոգրաֆիա
- ՀՇ հետազոտություն ներառյալ բարձր-որակի կոմպյուտերային տոմոգրաֆիան
- Միկրոօրգանիզմների կուլտուրաների ստացում, օրինակ՝ խորխի նմուշներից
- ՈՒՁՀ-ն կարող է կիրառվել այնպիսի պաթոլոգիաների ախտորոշման համար ինչպիսին է օրինակ պլևրալ արտաքիրտ
- Թոքի ֆունկցիոնալ հետազոտություն
- Վենտիլյացիոն-պերֆուզիոն հարաբերության սկանավորում։
Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շնչառական հիվանդությունները հիվանդացության և մահացության առաջացման նշանակալից պատճառներից են ամբողջ աշխարհում։Ըստ վիճակագրության ԱՄՆ-ում մոտավորապես գրանցվում է 1 միլարդ մրսածության դեպք[8]։ Հետազոտությունները ցույց են տալիս որ 2010 թվականին ԱՄՆ-ում շնչառական դիստտրեսի պատճառով անհետաձգելի բուժօգնության բաժանմունք են դիմել մոտավորապես 6,8 միլիոն մարդ ում տարիքը չէր գերազանցում 18-ը[9]։2012-ին շնչառական պաթոլոգիաները ամենահաճախ պատճառն էին երեխաներին հիվանդանոցում պահելու համար[10]։
Մեծ Բրիտանիայում 7 մարդկանցից 1-ը ունի շնչառական քրոնիկ հիվանդություն հատկապես թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, որը ներառում է ասթմա, քրոնիկ բրոնխիտ և էմֆիզեմա[11]։Շնչառական պաթոլոգիաները (ներառյալ քաղցկեղը) պատասղանատու է հոսպիտալիզացիայի 10%-ի և 16% մահերի համար կանադայում[12]։
2011 թվականին շնչառական պաթոլոգիաները հանդիսացել են հարկադրական վենտիլյացիայի օգտագորման 93,3% ԱՄՆ-ում [13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Lung diseases»։ MeSH.nlm.nih.gov։ Վերցված է օգոստոսի 14, 2019
- ↑ Sengupta Nandini, Sahidullah, Md, Saha, Goutam (August 2016)։ «Lung sound classification using cepstral-based statistical features»։ Computers in Biology and Medicine 75 (1): 118–129։ PMID 27286184։ doi:10.1016/j.compbiomed.2016.05.013
- ↑ Britton edited by Brian R. Walker, Nicki R. Colledge, Stuart H. Ralston, Ian D. Penman; illustrations by Robert (2014)։ Davidson's principles and practice of medicine (22nd ed.)։ էջեր 661–730։ ISBN 978-0-7020-5035-0
- ↑ Sharma, Sat։ «Restrictive Lung Disease»։ Վերցված է 2008-04-19
- ↑ «WHO | Chronic respiratory diseases (CRDs)»
- ↑ «Respiratory Disease & Oral Health»։ unitedconcordia.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2020-01-27
- ↑ American Academy of Periodontology, kpmjkk 2008
- ↑ «National Institutes of Health – common cold»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-01-ին։ Վերցված է 2008-05-07
- ↑ Wier L. M., Hao Y., Owens P., Washington R. (May 2013)։ «Overview of Children in the Emergency Department, 2010»։ HCUP Statistical Brief #157. Agency for Healthcare Research and Quality։ Rockville, MD։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2020-01-27
- ↑ «Overview of Hospital Stays for Children in the United States, 2012»։ HCUP Statistical Brief #186։ Rockville, MD: Agency for Healthcare Research and Quality։ December 2014
- ↑ «What is COPD?»։ British Lung Foundation (անգլերեն)։ սեպտեմբերի 7, 2015
- ↑ «Public Health Agency of Canada - Centre for Chronic Disease Prevention and Control Chronic Respiratory Diseases»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-11-ին։ Վերցված է 2008-05-06
- ↑ «Utilization of Intensive Care Services, 2011»։ HCUP Statistical Brief #185։ Rockville, MD: Agency for Healthcare Research and Quality։ December 2014