Ախտանշանային բուժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախտանշանային բուժում
Ենթադասթերապիա և Q11447297?

Ախտանշանային բուժում (անգլ.՝ Symptomatic treatment), ամոքիչ խնամք, ամոքիչ բուժում կամ պալիատիվ բուժում, հիվանդության ախտանիշների բուժումն է, որը չի ազդում հիվանդության պատճառական գործոնի վրա։ Սովորաբար այն հիվանդության նշանների ու ախտանիշների վերացմանն ուղղված միջամտությունների խումբ է, որի նպատակն է ապահովել հիվանդի հարմարավետությունը և բարեկեցությունը, ինչպես նաև կարող է կանխել լուրջ բարդությունների զարգացումը։ Շատ հիվանդությունների դեպքում, երբ հայտնի է պատճառական գործոնը (օրինակ՝ վիրուսային հիվանդությունների մեծամասնության դեպքում, ինչպիսիք են Գրիպի վիրուսը և Ռիֆտ հովտի տենդը), ախտանշանային բուժումը համարվում է ներկայումս հասանելի միակ լուծումը։ Այնպիսի վիճակների դեպքում, ինչպիսիք են քաղցկեղը, հոդաբորբը, նեյրոպաթիան, ջլերի ախտահարումը և վնասվածքը, ախտանշանային բուժումը կարող է օգտակար լինել բուժումները տարբերակելիս, որոնք օժանդակ/պալիատիվ են և չեն կարող փոխել հիմնական հիվանդության բնական ընթացքը (հիվանդությունը ձևափոխող բուժում)։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտանշանային բուժման օրինակներ են՝

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ հիվանդության էթիոլոգիան (պատճառը) հայտնի է, սկսում են հատուկ թիրախային բուժում, բայց ընդհանուր առմամբ այն զուգորդում են ախտանշանային բուժման հետ։

Ախտանշանային բուժում միշտ չէ, որ խորհուրդ է տրվում կիրառել և փաստ է, որ այն կարող է վտանգավոր լինել, քանի որ կարող է քողարկել հիվանդության հիմքում ընկած պատճառական գործոնը՝ բերելով դրա անտեսմանը կամ բուժման հետաձգմանը։ Օրինակներ՝

  • 15 և ավել օրեր շարունակվող ոչ շատ բարձր տենդը երբեմն ակտերիեմիայի միակ ախտանիշն է լինում ստաֆիլակոկային վարակի ժամանակ։ Ախտանշանային բուժմամբ նրա ընկճումը քողարկում է հիվանդության արդյունավետ ախտորոշումը և հակաբիոտիկներով բուժումը։ Հետևանքները կարող են ծանր լինել․ ռևմատիկ տենդ, նեֆրիտ, էնդոկարդիտ և այլն։
  • Քրոնիկ գլխացավը կարող է պայմանավորված լինել մարմնակազմական նախատրամադրվածությամբ կամ լինել գլխուղեղի ուռուցքի կամ գլխուղեղի անևրիզմայի հետևանք։

Ի վերջո,ախտանշանային բուժումը զերծ չէ կողմնակի ազդեցություններից և կարող է պատճառ հանդիսանալ յաթրոգեն հետևանքների (այսինքն՝ հիմնական բուժման հետևանքով առաջացած անցանկալի հետևանքների), ինչպիսիք են ալերգիկ ռեակցիաները, ստամոքսի արյունահոսությունը, կենտրոնական նյարդային համակարգի խանգարումները (սրտխառնոց, գլխապտույտ և այլն)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «NCI Dictionary of Cancer Terms»։ National Cancer Institute (անգլերեն)։ 2011-02-02։ Վերցված է 2020-03-24