Ատիպիկ թոքաբորբ
Ատիպիկ թոքաբորբ | |
---|---|
![]() COVID-19-ով հարուցված ատիպիկ թոքաբորբի ՀՇ պատկեր | |
Տեսակ | հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | Վարակիչ հիվանդություններ, թոքաբանություն |
ՀՄԴ-9 | 486 |
Հոմանիշներ | Ատիպիկ պնևմոնիա, քայլող թոքաբորբ |
Ատիպիկ թոքաբորբ կամ քայլող թոքաբորբ[1], թոքաբորբի տեսակ, որը հարուցվում է թոքաբորբի համար «ոչ տիպիկ» միկրոօրգանիզմներով և ունենում է անսովոր կլինիկական ընթացք։ Ատիպիկ թոքաբորբ հարուցող միկրոօրգանիզմները բազմազան են։ Երբ այն առաջանում է այլ հիվանդություններից անկախ՝ ինքնուրույն կերպով, ապա կոչվում է առաջնային ատիպիկ թոքաբորբ (ԱԱԹ)։
Տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1930-ականներին[2][3] և կապված է եղել Streptococcus pneumoniae-ի կողմից հարուցված բակտերային թոքաբորբի հետ՝ այն ժամանակ թոքաբորբերի ամենահայտնի և ամենատարածված տեսակը։ Տիպիկ և ատիպիկ թոքաբորբերի տարանջատումը պատմականորեն համարվում էր շատ կարևոր, քանզի հնարավոր էր լինում տարբերակել այն պացիենտներին, որոնք ներկայանում էին «տիպիկ» շնչառական ախտանիշներով և բլթային թոքաբորբով, նրանցից, որոնց մոտ առկա էին թոքաբորբին այնքան էլ ոչ բնորոշ համակարգային «ատիպիկ» ախտանիշներ (օրինակ՝ տենդ, գլխացավ, առատ քրտնարտադրություն և մկանացավ) և բրոնխոպնևմոնիա[4]։
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Առաջնային ատիպիկ թոքաբորբը» կոչվում է առաջնային, քանզի այն առաջանում է այլ հիվանդություններից անկախ։
Այն հայտնի է նաև որպես «քայլող թոքաբորբ», որովհետև ախտանիշները սովորաբար լինում են բավականին մեղմ և հիվանդը կարող է լինել ոտքի վրա[5][6]։
«Ատիպիկ թոքաբորբը» ատիպիկ է, քանզի այն հարուցվում է ատիպիկ օրգանիզմների կողմից (բացի այս հարուցիչներից՝ Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae և Moraxella catarrhalis)[7]։ Այս ատիպիկ օրգանիզմները կարող են լինել հատուկ բակտերիաներ, վիրուսներ, սնկեր և նախակենդանիներ։ Ի հավելում այս ամենին, թոքաբորբի այս տեսակը ատիպիկ է նաև իր կլինիկական ընթացքով՝ խորխի միայն չափավոր քանակներ, կոնսոլիդացիայի բացակայություն, արյան սպիտակ բջիջների քանակի աննշան բարձրացում և ալվեոլյար էքսուդատի բացակայություն[8][9]։
Այն ժամանակ, երբ առաջին անգամ նկարագրվում էր ատիպիկ թոքաբորբը, որոշ միկրոօրգանիզմներ՝ միկոպլազմա, քլամիդոֆիլա և լեգիոնելա, դեռևս չէին ճանաչվել որպես բակտերիաներ և համարվում էին վիրուսային օրգանիզմներ։ Այդ իսկ պատճառով, «ատիպիկ թոքաբորբը» նաև կոչվում էր «ոչ բակտերիալ»[10]։
Գրականության մեջ ատիպիկ թոքաբորբ տերմինը համարվում է արդիական, երբեմն հակադրվում է վիրուսային թոքաբորբի (տես ստորև), իսկ երբեմն էլ, թերևս սխալ, բակտերիալ թոքաբորբի հետ։ Ատիպիկ թոքաբորբի հարուցիչների մեծ մասը հանդիսանում են բակտերիաների անսովոր տեսակներ (Միկոպլազման հանդիսանում է բջջապատ չունեցող բակտերիայի տեսակ, իսկ Քլամիդիաները համարվում են ներբջջային բակտերիաներ)։ Քանզի վիրուսով հարուցված ատիպիկ թոքաբորբը ունի տարբերվող ընթացք և պատասխանում է բուժման այլ տեսակներին, ապա շատ կարևոր է տարբերակել ատիպիկ թոքաբորբի պատճառ հանդիսացող սպեցիֆիկ ախտածիններին։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար ատիպիկ պատճառները առաջ են բերում ատիպիկ ախտանիշներ՝
- Պատասխանի բացակայություն տարածված հակաբիոտիկների նկատմամբ, ինչպիսին են՝ սուլֆոնամիդը[11] և բետա-լակտամները՝ պենիցիլին։
- Բլթային կոնսոլիդացիայի որևէ նշանի կամ ախտանիշի բացակայություն[12][13], ինչը նշանակում է, որ վարակը սահմանափակված է փոքր տարածություններում, այլ ոչ թե ներառում է ամբողջ բիլթը։ Այնուամենայնիվ, հիվանդության հարաճման հետ մեկտեղ՝ պատկերը կարող է նմանվել բլթային թոքաբորբի։
- Լեյկոցիտոզի բացակայություն։
- Արտաթոքային ախտանիշներ, որոնք կապված են ախտածին օրգանիզմի տեսակից[9]։
- Խորխի չափավոր քանակություն, կամ ընդհանրապես բացակայություն (այսինքն՝ ոչ պրոդուկտիվ)։
- Ալվեոլյար էքսուդատի բացակայություն[14]։
- Չնայած համակարգային ախտանիշներին և վերին շնչուղիների հետ կապված խնդիրներին (ինչպիսին են՝ բարձր ջերմություն, գլխացավ, չոր, գրգռող հազ որին հաջորդում է պրոդուկտիվ հազը՝ ռադիոգրաֆի վրա երևացող կոնսոլիդացիաներով), հիմնականում ֆիզիկալ նշանները քիչ են։ Պացիենտը ունի ավելի լավ տեսք, քան կարելի է ենթադրել ախտանիշներից[2][11]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատիպիկ թոքաբորբեր հարուցող ամենատարածված օրգանիզմները (հաճախ ներբջջային կյանք վարող) բակտերիաներն են[9]՝
- Chlamydophila pneumoniae
- Առաջացնում է թոքաբորբի թեթև ձև՝ համեմատաբար մեղմ ախտանիշներով։
- Chlamydophila psittaci
- Հարուցում է պսիտակոզ (օրնիթոզի տեսակ)։
- Coxiella burnetii
- Հարուցում է Q տենդ
- Francisella tularensis
- Հարուցում է տուլարեմիա
- Legionella pneumophila
- Հարուցում է թոքաբորբի ծանր ձև՝ համեմատաբար մեծ մահացության ցուցանիշով, որը հայտնի է որպես լեգիոնելոզ կամ Լեգիոներների հիվանդություն։
- Mycoplasma pneumoniae[15]
- Սովորաբար առաջանում է երիտասարդ տարիքային խմբերում և կարող է կապված լինեն նյարդաբանական կամ համակարգային (օրինակ՝ ցանավորում) ախտանիշների հետ։
Ատիպիկ թոքաբորբը նաև կարող է հարուցվել նախակենդանիներով, ինչպես նաև ունենալ սնկային կամ վիրուսային ծագում[16][17]։
Նախկինում միկրոօրգանիզմների մեծ մասը շատ դժվար էր առանձնացնել և գաղութանցել։ Սակայն, ներկայիս տեխնոլոգիաները ուղղված են ախտածին մանրէները տարբերակելուն, ինչը կարող է օգնել ավելի անհատականացված բուժման տակտիկաների մշակման հարցում։
Վիրուսային
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրուսային ծագման ատիպիկ թոքաբորբի հայտնի հարուցիչներն են՝ շնչառական սինցիտիալ վիրուս (ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս), գրիպի A և B վիրուսներ, պարագրիպի վիրուս, ադենովիրուս, ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ (SARS)[18], Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS), COVID-19 սուր շնչառական համախտանիշ[19] և կարմրուկ[8]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև որևէ ֆիզիկալ նշանի ի հայտ գալը, որը կարող է խոսել թոքաբորբի առկայության մասին, ատիպիկ թոքաբորբով տառապող հիվանդի կրծքավանդակի ռենտգեն նկար վրա հաճախ կարող է երևալ թոքեր բորբոքման պատկեր[11]։ Սա կոչվում է թաքնված թոքաբորբ (երբ չկան թոքաբորբի որևէ ակնառու նշաններ)։ Ընդհանրապես, թաքնված թոքաբորբը բավականին հաճախ հանդիպում է նաև տիպիկ թոքաբորբով տառապող պացիենտների մոտ, և կարող է հարուցված լինել Streptococcus pneumoniae-ով, սակայն երեխաների շրջանում պնևմոկոկային պատվաստանյութի կիրառման հետ մեկտեղ նվազել է թաքնված թոքաբորբերի հանդիպման հաճախականությունը[20][21]։
Ինֆիլտրացիան հիմնականում սկսվում է հարբրոնխային հատվածներից (որտեղից սկսվում են բրոնխները) և սեպաձև կամ հովհարաձև տեսքով տարածվում է դեպի թոքերի ավելի ծայրամասային հատվածներ։ Գործընթացը շատ հաճախ ներառում է ստորին բլիթը, բայց կարող են ախտահարվել ցանկացած բիլթ կամ բլթեր[11]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկոպլազմայով հարուցված թոքաբորբը ավելի հաճախ հանդիպում է երիտասարդների քան ծերերի մոտ[22][23]։ Ծերերը ավելի հաճախ ախտահարվում են լեգիոնելային թոքաբորբով[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Atypical Pneumonia (Walking Pneumonia)». Cleveland Clinic.
- ↑ 2,0 2,1 Walter C, McCoy MD (1946). «Primary atypical pneumonia: A report of 420 cases with one fatality during twenty-seven month at Station Hospital, Camp Rucker, Alabama». Southern Medical Journal. 39 (9): 696–706. doi:10.1097/00007611-194609000-00005. PMID 20995425.
- ↑ Atypical Bacterial 363083, բաժին Pneumonia, Atypical Bacterial(անգլ.) EMedicine կայքում
- ↑ Typical Bacterial 360090, բաժին Pneumonia, Typical Bacterial(անգլ.) EMedicine կայքում
- ↑ What Is Walking Pneumonia?
- ↑ Walking pneumonia: What does it mean?
- ↑ Memish ZA, Ahmed QA, Arabi YM, Shibl AM, Niederman MS (2007 թ․ հոկտեմբեր). «Microbiology of community-acquired pneumonia in the Gulf Corporation Council states». J Chemother. 19 Suppl 1: 17–23. doi:10.1080/1120009x.2007.11782430. PMID 18073166.
- ↑ 8,0 8,1 Diseases Database Causes of atypical pneumonia
- ↑ 9,0 9,1 9,2 Cunha BA (2006 թ․ մայիս). «The atypical pneumonias: clinical diagnosis and importance». Clin. Microbiol. Infect. 12 (Suppl 3): 12–24. doi:10.1111/j.1469-0691.2006.01393.x. PMID 16669925. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Primary atypical pneumonia» Դորլանդի բժշկական բառարանում
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Commission on Acute Respiratory Diseases, Fort Bragg, North Carolina (1944 թ․ ապրիլ). «Primary Atypical Pneumonia» (PDF). American Journal of Public Health and the Nations Health. 34 (4): 347–57. doi:10.2105/AJPH.34.4.347. PMC 1625001. PMID 18015969.
- ↑ Gouriet F, Drancourt M, Raoult D (2006 թ․ հոկտեմբեր). «Multiplexed serology in atypical bacterial pneumonia». Ann. N. Y. Acad. Sci. 1078: 530–40. doi:10.1196/annals.1374.104. PMID 17114771.
- ↑ Hindiyeh M, Carroll KC (2000 թ․ հունիս). «Laboratory diagnosis of atypical pneumonia». Semin Respir Infect. 15 (2): 101–13. doi:10.1053/srin.2000.9592. PMID 10983928.
- ↑ Robbins and Cotran Pathologic Basis of Disease, 8th edition, Kumar et al., Philadelphia, 2010, p. 714
- ↑ Կաղապար:MeshName
- ↑ Diseases Database
- ↑ Tang YW (2003 թ․ դեկտեմբեր). «Molecular diagnostics of atypical pneumonia» (PDF). Acta Pharmacol. Sin. 24 (12): 1308–13. PMID 14653964. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Severe Acute Respiratory Syndrome (SARS) – multi-country outbreak». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Zhou, Peng; Yang, Xing-Lou; Wang, Xian-Guang; Hu, Ben; Zhang, Lei; Zhang, Wei; Si, Hao-Rui; Zhu, Yan; Li, Bei; Huang, Chao-Lin; Chen, Hui-Dong; Chen, Jing; Luo, Yun; Guo, Hua; Jiang, Ren-Di; Liu, Mei-Qin; Chen, Ying; Shen, Xu-Rui; Wang, Xi; Zheng, Xiao-Shuang; Zhao, Kai; Chen, Quan-Jiao; Deng, Fei; Liu, Lin-Lin; Yan, Bing; Zhan, Fa-Xian; Wang, Yan-Yi; Xiao, Gengfu; Shi, Zheng-Li (2020 թ․ հունվարի 23). «Discovery of a novel coronavirus associated with the recent pneumonia outbreak in humans and its potential bat origin» (Document) (անգլերեն). doi:10.1101/2020.01.22.914952.
{{cite document}}
: Cite document requires|publisher=
(օգնություն); Unknown parameter|work=
ignored (օգնություն) - ↑ Murphy CG, van de Pol AC, Harper MB, Bachur RG (2007 թ․ մարտ). «Clinical predictors of occult pneumonia in the febrile child». Acad Emerg Med. 14 (3): 243–49. doi:10.1197/j.aem.2006.08.022. PMID 17242382.
- ↑ Rutman MS, Bachur R, Harper MB (2009 թ․ հունվար). «Radiographic pneumonia in young, highly febrile children with leukocytosis before and after universal conjugate pneumococcal vaccination». Pediatric Emergency Care. 25 (1): 1–7. doi:10.1097/PEC.0b013e318191dab2. PMID 19116501.
- ↑ Schneeberger PM, Dorigo-Zetsma JW, van der Zee A, van Bon M, van Opstal JL (2004). «Diagnosis of atypical pathogens in patients hospitalized with community-acquired respiratory infection». Scand. J. Infect. Dis. 36 (4): 269–73. doi:10.1080/00365540410020127. PMID 15198183.
- ↑ 23,0 23,1 «Pneumonia». National Heart, Lung and Blood Institute.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|