Օրնիթոզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օրնիթոզ
Chlamydophila psittaci FA stain.jpg
մարդու վարակիչ հիվանդություն
Տեսակհիվանդություն[1], animal disease և վարակիչ հիվանդություն[2]
Ենթադասառաջնային բակտերիալ վարակիչ հիվանդություն[1] և Chlamydophila infectious disease
ՊատճառChlamydophila psittaci[3]
Բուն պատճառC34873[4][2] և C34873[1]
Փոխանցման ձևօդակաթիլային ճանապարհով
Վարակ տարածողընտանի թռչուններ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9073
ՀՄԴ-10A70
Հիվանդությունների բազա2375
MedlinePlus000088
eMedicine227025
MeSHIDD009956 և D009956
Disease OntologyDOID:11262 և DOID:11262
NCI ThesaurusC34873[4][2] և C34873[1]
Անվանվել էպսիտակոզ
Psittacosis Վիքիպահեստում

Օրնիթոզներ[5] (լատ.՝ psittacus - «թութակ»), թռչունների և մարդու վարակիչ հիվանդություն[6], բնորոշվում է օրգանիզմի ընդհանուր թունավորման երևույթներով ու թոքերի ախտահարումով, հաճախ ունենում է ձգձգվող և քրոնիկական ընթացք։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջանում է վիրուսանման հարուցիչներով՝ խլամիդներով ախտահարվելիս։ Օրնիթոզը առաջին անգամ նկարագրել է Թ․ Յուրգենսոնը, 1875 թվականին։ Քանի որ հիվանդության դեպքերը կապված էին թութակների հետ[7], 1895 թվականին ֆրանսիացի գիտնական Վ․ Մորանժը դրանք անվանեց պսիտակոզ (հունարեն՝ παπαγάλος - թութակ)։

Հետագայում հայտնաբերվեցին օրնիթոզների բազմաթիվ դեպքեր, որոնց վարակի աղբյուրը թռչունների այլ տեսակներն էին։ Դրանից ելնելով, 1942 թվականին Կ․ Մեյերն առաջարկեց թութակների հետ կապված դեպքերն անվանել պսիտակոզ, իսկ մյուսները՝ օրնիթոզ։ Ներկայումս պսիտակոզը (քանի որ դեպքերը եզակի են) դիտվում է որպես օրնիթոզի տեսակ։

Վարակի աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակի աղբյուրը հիվանդ կամ վարակակիր թռչուններն են։ Մարդու համար հիմնականում վարակի աղբյուր են ընտանի թռչունները։ Առավել հաճախ հիվանդանում են թռչնաբուծական և թռչնավերամշակման ձեռնարկությունների աշխատողները։ Վարակը մարդուն է փոխանցվում գերազանցապես օդակաթիլային ճանապարհով։

Հիվանդության գաղտնի շրջանը 6-17, հաճախ 10-12 օր է։ Սովորաբար սկսվում է սուր, մարմնի ջերմաստիճանն արագ բարձրանում է (38-39, երբեմն՝ 40 °С)։ Հիվանդները գանգատվում են թուլությունից, ճակատի, ծոծրակի և քունքերի շրջանի կայուն, բաբախող ցավերից, ինչպես նաև գոտկային ու ստորին վերջույթների մկանացավերից։

Փոփոխություններ են լինում նաև սիրտ-անոթային և ստամոքս-աղիքային համակարգերում, սակայն, առավել բնորոշը արյան պատկերի փոփոխությունն է։ Լեյկոցիտների քանակը լինում է բնականոն կամ քչանում է, էրիթրոցիտների նստեցման արագությունը մեծանում է (40-66 մմ/ժամ), առողջանալուց հետո էլ պահպանվում է 1-2 ամիս։

Օրնիթոզները կարող է առաջացնել բարդություններ՝ սրտամկանի, երակների, լյարդի, գլխուղեղի պատյանների ու ծայրամասային նյարդերի բորբոքումներ։ Օրնիթոզից առաջացած անընկալությունը կայուն չէ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Blue heron chlamydiosis.JPG

Տետրացիկլինային խմբի անտիբիոտիկներ[8]։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելումը իրականացվում է անասնաբուժական և բժշկական ծառայությունների համատեղ ջանքերով․ թռչունների (հատկապես թութակների) ներմուծման ու տեղափոխման նկատմամբ վերահսկողություն։ Կարևոր է նաև սանիտարական-լուսավորական աշխատանքների կազմակերպումը։ Հաջողությամբ օգտագործվում է օրնիթոզային վակցինա։ ՀԽՍՀ-ում օրնիթոզի ուսումնասիրություններն սկսվել են 1963 թվականից։

Թռչուններից օրնիթոզի նկատմամբ ընկալունակ են հավերը, բադերը, սագերը, հնդկահավերը, փասիանները, սենյակայիններից՝ թութակներն ու դեղձանիկները։ Հիվանդանում են հիմնականում մատղաշ թռչունները։

Վարակի հարուցիչի աղբյուր են հիվանդ և հիվանդացած մանրէակիր թռչունները։ Հիվանդ թռչունների մոտ նկատվում է հարբուխ, լուծ, ոտքերի, թևերի լուծանք։ Բուժման հատուկ մեթոդներ մշակված չեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]